Օրվա լրահոսը
ՄԻՊ. Կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման և իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ
Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները: Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ: ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի
Ի՞նչ ծառայություններ են նախընտրել Viva-ի բաժանորդներն Ամանորին
Ինտերնետի ակտիվության համաշխարհային աճի միտումին համընթաց՝ Viva-ի բաժանորդներն օրեցոր ավելի շատ են նախընտրում տարատեսակ մեսինջերներ ու հավելվածներ, և այս առումով նույնպես՝ տոնական օրերը բացառություն չէին: Դրա հետ մեկտեղ՝ Viva-ի շատ բաժանորդներ դեռևս շարունակում են շփվել հեռախոսով, զանգահարել հարազատներին, ընկերներին և գործընկերներին՝ հատկապես ամանորյա տոներին։ Այս տարի ևս կատարված զանգերի քանակը նախորդ համեմատ մնացել է գրեթե
«Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա՝ Փարիզ: Նա կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Կարևոր հանդիպում ունեցա ֆրանսահայերի մի պատկառելի խմբի հետ», քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Քննարկվել է ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի կողմից իրականացվող «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը, որն ընթանում է «Իզմիրլյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ:
Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2024-ի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 3 մլրդ 893 մլն 722 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2024 թվականի կատարված աշխատանքի ամփոփում
Նախատեսվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշչի և կրթական ծրագրերի վերանայում՝ հեծանիվ վարելու ուսուցումը կրթական հիմնական ծրագրում ներառելու նպատակով. ԿԳՄՍ նախարար
Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծումից ի վեր Ադրբեջանի իշխանությունները վարել են տարածաշրջանում հայկական ներկայությունը ջնջելու համակարգված քաղաքականություն. «Գարդման, Շիրվան, Նախիջևան»
1918–1919 թվականները հատկապես աղետալի էին Նախիջևանի հայերի համար, քանի որ Ադրբեջանի նորահռչակ իշխանությունները ձգտում էին վերահսկողություն հաստատել երկրամասի վրա՝ առանց որևէ իրավական հիմքի։ Այս պատմաշրջանը նշանավորվեց տեղի հայ բնակչության սիստեմատիկ կոտորածներով և բռնի տեղահանություններով, որոնք ավարտվեցին Վերին և Ստորին Ագուլիսի հայերի դաժան ջարդերով։ Չնայած այս վայրագություններին, 1919 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետությունը օրինական կերպով վերահաստատեց իր
Չհայտարարագրված ոսկենման զարդերի, դեղորայքի, բջջային հեռախոսների ներկրման փորձերը կանխվել են
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը ▪️Հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկենման զարդեր ▪️Ելակի և մանդարինի չհայտարարագրված խմբաքանակների ներկրման փորձերը կանխվել են ▪️Տրանսպորտային միջոցի մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ ու պահեստամասեր ▪️Բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտների ներկրման 3 դեպք ▪️Մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման փորձը կանխվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Էջմիածնի 61-ամյա բնակիչը որդու հետ կացնով սպանել է համաքաղաքացու երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել
Փետրվարի 9-ին ահազանգով Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի հասցեներից մեկը մեկնած Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19.10-ի սահմաններում Պետրոզավոդսկի փողոցի 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շներին, ապա տեղափոխել «Հուշարձաններ» կոչվող տարածք ու թաքցրել: 65-ամյա կնոջից ընդունվել է հաղորդում: Հայր և որդի կազմված փաստաթղթերի հետ
Հայրենադարձներին է ներկայացվել ԲՏԱ նախարարության՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված 7-ամյա ծրագրի փաթեթը, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում ՏՏ ընկերություններին
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ ՏՏ ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձների հետ: Հայրենադարձներին է ներկայացվել՝ ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա ծրագրի փաթեթը, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում ՏՏ
Ի՞նչն են փոխել, ժողովրդի հարկերից մի երկու կոպե՞կ են դրել, ոչ մի բան էլ չեն արել. քաղաքացին՝ տրանսպորտի բարեփոխման մասին
Կարեւոր ոլորտները, որոնք քաղաքային իշխանությունների ուղիղ պարտականությունն են, թերացված են, ամենալավը իրացված է պարգեւատրումների ոլորտը՝ 99 տոկոս
Շնակռիվ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին
Լոռու մարզի պարեկները փետրվարի 8-ին ծառայության ժամանակ Ստեփանավանից Տաշիր տանող ճանապարհահատվածում նկատել են հավաքված մարդկանց: Մոտենալով՝ պարզել են, որ շներ են կռվեցնում: Պարեկները երկու քաղաքացու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժին: Պարզվել է, որ շների տերերը Վանաձոր քաղաքի՝ 30-ամյա և Ստեփանավան քաղաքի՝ 37-ամյա բնակիչներ են: Նրանք հայտնել են, որ նշված վայրում շնակռիվը կազմակերպել են իրենք:
Ադրբեջանում հորինում են կեղծ ու անհեթեթ օրակարգեր, սկսում դրանք շահարկել՝ մնալով անպատասխան։ Իսկ Հայաստանում հրաժարվում են անքննելի իրավունքներից, ստանալով ավելի հանդուգն Ադրբեջան. Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Վերադառնանք հարցին՝ այո, մենք վերադառնալու ենք հայրենիք։ Ինչպես նախագահն ասաց, մենք մեքենայով կվերադառնանք, ոչ թե տարածքային պահանջներ ներկայացնելով, այլ, ինչպես նախագահն ասաց, մեքենայով։ Այնտեղ գնալուց և այնտեղ ապրելուց հետո մեր հայրենակիցները կաշխատեն Հայաստանի
Ռումինիայի բուհերում ուսանելու նպատակով ՀՀ-ին կհատկացվի 8 կրթաթոշակային տեղ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Քորնել Իոնեսկուին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի և Ռումինիայի միջև փոխհամագործակցության զարգացումը: Քննարկվել է 2024թ. հուլիսին կողմերի միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
Փաստաբանները պահանջում են թույլ տալ շարունակել անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին
«Ազգային ճակատ». Փաստաբանները բողոքի ցույց են իրականացնել դատարանների առջև: Նրանք պահանջում են թույլ տալ շարունակել անվճար իրավաբանական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին:
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի պատուհանները կոտրել են: Պարզվել է, որ հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի պատուհանների ապակիները: Երևանի քաղաքապետարան
Հայտարարությունները, թե հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց այլ կրոնի ներկայացուցիչների համար առանձին աղոթատեղի ունենալու մասին պահանջ է ներկայացվել, չեն համապատասխանում իրականությանը. Զբոսաշրջության կոմիտե
Հյուրանոցային տնտեսություններին պահանջ չի ներկայացվել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում աղոթատեղեր ունենալու վերաբերյալ։ Տեղեկացնում ենք նաև, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց գործունեությունը չի լիցենզավորվում, ուստի, հնարավոր չէ վերջիններիս զրկել լիցենզիայից։
Խուդաթյանը ծանոթացել է Աշոտաբերդում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Լոռու մարզի Ստեփանավան համայնք՝ ծանոթանալու Աշոտաբերդ թաղամասի բազմաբնակարան փայտե շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին։ Նախարարը նախ մարզպետ Արամ Ղազարյանի, համայնքապետ Արմեն Գրիգորյանի հետ շրջայց է կատարել թաղամասում, այցելել է նաև հարևանությամբ կառուցվող նոր թաղամասի շինհրապարակ, որտեղ շինարարության ավարտից հետո կտեղափոխվեն Աշոտաբերդ թաղամասի
Էդգար Ղազարյան. «Ինչի՞ է Քաթարը Հայաստանի համար դարձել հիմնական հետաքրքրության ուղղություն 44-օրյա պատերազմից հետո»
Պատերազմից հետո Քաթար գնացել են նաեւ Վահագն Խաչատուրյանը, երբ դարձավ նախագահ, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը՝ երկու անգամ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Այս առումով հաղորդագրության մեջ գրված է, որ ինքը գնացել է, որպեսզի հետեւի վարչապետի եւ Քաթարի ղեկավարության ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մի բան, ինչի իրավասությունը վարչապետի աշխատակազմի ղեկավարը չունի: Դրանով զբաղվում են ԱԳՆ-ն եւ տվյալ երկրում Հայաստանի դեսպանը:
Քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում` քննարկելու Էլեկտրոնային առողջապահության գործարկման ընթացքում առաջացող հարցերը: Պետական ու մասնավոր բժշկական խոշոր կազմակերպությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաև «Արմեդ» էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրման առավել պարզեցված տարբերակի անցնելու ձևաչափը: Աշխատանքներ կտարվեն դեղատոմսի էլեկտրոնային դուրսգրման գործառույթը բժիշկների կողմից
Ադրբեջանի քարոզչական արշավը նպատակ ունի տրամադրություններ շոշափել՝ գործողությունների գնալու վերաբերյալ որոշումներ կայացնելուց առաջ. Տաթևիկ Հայրապետյան
«AZ TV» պետական հեռուստաընկերության վերջին թողարկման մեջ անդրադարձ է արվում ՌԴ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև Իրանի դեսպանի վերջին հայտարարություններին։ Հաղորդավարը դա որակում է որպես փորձ՝ ստեղծելու «ռուս-իրանական տանդեմ՝ ընդդեմ Ադրբեջանի»:
Երկրի կառավարիչները զբաղված են կեղծ կրթական ծրագրերով, տուրիստական արշավներով և ընտանեկան փոդքաստ վարելով՝ անտեսելով երկրի անվտանգային և սոցիալական հիմնախնդիրները. Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին դեպքերը՝ Սևանում, Ջրաբերում և Մերձավանում, վկայում են, որ երկրում իրավակարգն ու պետական վերահսկողությունը կաթվածահար վիճակում են։ Այսօր մենք ականատես ենք օրենքի խախտման ու հասարակության ապակայունացման աննախադեպ մակարդակի, որը հետևանք է ներկա իշխանությունների անգործության, կառավարման անկարողության և օրինականության հիմնասյուների փլուզման։ Սերժ Սարգսյանի օրոք Երևանը դասվում էր աշխարհի
Շրջանառության հարկի բարձրացման օրենքը չի հետաձգվի․ Արման Պողոսյան
Փոխնախարարի գնահատմամբ, օրենքի փոփոխությանը դեմ են այն տնտեսվարողները, որոնք գերադասում են աշխատել ստվերում
Դրիֆթ անող վարորդը ձերբակալվել է
Օրերս սոցիալական կայքերում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է «Նիվայի» վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, մեքենան վարում անկանոն և կատարում դրիֆթ։ Կոտայքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 7-ին, ժամը 18.05-ին, Աբովյան քաղաքում, խուլիգանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Բալահովիտ գյուղի 21-ամյա բնակիչը և «Նիվայով» հանդերձ
Փամբուխչյանը կրկին կընդունի «Հաղթանակ» թաղամասի բնակիչներին. Հայկ Կոստանյան
Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։
ՀՀ-ն պետք է ունենա 3 տանկ, 10 БМП, մի 100 զինվոր, որ Փաշինյանի համար պատվո պահակախումբ կանգնեն․ Արթուր Խաչատրյան
Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա «պարտադրանքի միակողմանի մենյուի ընդլայնում կա»
Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով
🌊 Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունվարի փետրվարի 3-9-ը (2025թ․) 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.36 մ (09.02.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի փետրվարի 3-9-ն ընկած
Բաքուն Պուտինի կուսակցին «անցանկալի անձ» է հայտարարել
«Ազատություն». Ադրբեջանի իշխանությունները Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևին անցանկալի անձ է հայտարարել՝ արգելելով քաղաքական գործչի մուտքը երկիր։ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե որոշման պատճառը պատգամավորի «վիրավորական, սպառնալից բնույթի» հայտարարություններն են։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Եթե հաջորդ իշխանության փիլիսոփայության հիմքը դնելու ենք պարսավանքը, անեծքները, նսեմացումները, ապա 10 տարի հետո նորից Նիկոլ Փաշինյան ենք ձեռք բերելու. Հովհաննես Իշխանյան
«Եթե դու արդարության հիմքը փլուզում ես, ստանում ես Նիկոլ Փաշինյան: Ու թող որեւէ մեկը չմեղադրի ժողովրդին, որ գնացել-ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Նրանք չեն ընտրել Նիկոլ Փաշինյանին, նրանք դեմ են քվեարկել այն անարդարություններին, որոնք Սովետի փլուզումից հետո տեղի են ունեցել նրանց կյանքում, հաղթանակները հավասարապես չեն բաշխվել բնակչությանը, շուստրիները ավելի հարստացել են ու հարստահարել մյուսներին»,-հավելեց Հովհաննես Իշխանյանը
Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել ԱՆ առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը: Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Երկուստեք


















































