Օրվա լրահոսը
Պաշտոնական Բաքուն նույն հարթության վրա է դրել Ռուսաստանին և ԱՄՆ-ին, իսկ «դաշնակցային փոխգործակցությունը» համահարթեցվել է
«Ըստ կառուցողական տրամաբանության՝ շուտով Բաքվում պետք է Ռուսաստանից շատ հարգված հյուր հայտնվի, քանի որ ԶԼՄ-ների և ԱԳ նախարարությունների միջոցով տրվող ազդակներն արդյունք չեն տալիս։ Բաքուն Մոսկվա ոչ մեկի չի ուղարկի»
ԶՊՄԿ-ն հաստատում է՝ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում
ԶՊՄԿ-ի պաշտոնական հայտարարությունը ԶՊՄԿ-ի ղեկավարությունը, հանդես գալով որպես իր աշխատակիցների համար երաշխավոր, ստանձնում է համապատասխան պարտավորություններն ու հրապարակում է այս հայտարարությունը՝ հաստատելով, որ փոփոխությունները կիրականացվեն սահմանված ժամկետներում։ 1. Աշխատավարձի քաղաքականություն Աշխատավարձերի վերանայման համակարգի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։ Այս համակարգը ներառում է աշխատանքային ստաժի, որակավորման, դասակարգման ու սակագնային դրույքների բարձրացման հաշվառում։ Արդեն
Հրաժարվել էր ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը
Ըստ հայցվորի՝ հանձնաժողովը իր դիմումին պատասխանել է շուրջ 60 օր հետո միայն, որը կազմակերպչական աշխատանքները արագ եւ արդյունավետ իրականացնելու տեսանկյունից ակնհայտորեն ողջամիտ չի կարող լինել «Իքս-թիվի» ՍՊԸ-ի անունից 2021թ. հունվարի 21-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ հանձնաժողովի 2020թ. դեկտեմբերի 15-ի «Իքս-թիվի» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին»
ՀԿ-ները կարծիք են հրապարակել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի և դատավորների կարգապահական վարույթին առնչվող կարգավորումների վերաբերյալ
Իրավունքի զարգացման և պաշպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն համատեղ կարծիք են ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» օրենքի նախագծի վերաբերյալ՝ դրանով առաջարկվող որոշ կարգավորումները համարելով խնդրահարույց և համապատասխանաբար ներկայացնելով մի շարք առաջարկներ, որոնք ուղղված են դատավորների նկատմամբ
«Նիկոլ Փաշինյանն ինքն է հարկերի բարձրացման օրենքի հեղինակը, մեր այս բողոքն ուղղված է Փաշինյանի դեմ»․ տնտեսվարողները գործադուլ են անում
«Ժողովուրդ, ես ձեր գերին չեմ, եթե ինձ շատ նեղեք, կդադարեցնեմ այդ բիզնեսը եւ հարկերը չեմ վճարի»,- հայտարարեց մեկ այլ տնտեսվարող։
«Կողմ ենք, որ մշակվի պայմանագիր, որն «ական» չի դառնա ապագա սերունդների համար». Մոսկվան դեմ է, որ հապճեպ փաստաթղթեր կնքվեն
Մոսկվան դեմ է, որ ինչ-որ հապճեպ փաստաթղթեր կնքվեն. «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: «Մենք կողմ ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի հետ մենք դաշնակցային հարաբերություններով ենք կապված, մշակեն խաղաղության պայմանագիր, որը կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դառնա ապագա սերունդների համար։ Բնականաբար, մենք միշտ պատրաստ
Ահազանգ իրավապահներին. դպրոցականին վիրավորել է նրա հոր երկրորդ կնոջ դուստրը
3-րդ դասարանում սովորող իր դստեր հետ զրույցի ժամանակ դպրոցում ասել է վիրավորական խոսքեր, ինչի հետևանքով երեխան հուզվել է, ունեցել գլխապտույտ, նրան պատճառվել է հոգեկան ցավ:
Ազգային կենսական շահերի զոհաբերմամբ խաղաղություն չես ստանում: Այս տեսակի խաղաղությունից օգտվելու են մնացած բոլորը, բացի մեզանից. Արա Այվազյան
Մեզ մոտ խաղաղության հասնելու համար նախապատվություն է տրվել ոչ թե արտաքին անբարենպաստ գործոնները մեր ուժերի սահմաններում չեզոքացնելուն և սակավաթիվ հեռանկարային հնարավորություններից օգտվելուն, այլ՝ Հայաստանն ու հայ ժողովրդին փոխակերպելուն:
Իշխանությունն իր տապալված քաղաքականությամբ Բաքվի՝ նույնիսկ ամենաանհավանական թվացող հավակնություններն ակտուալ է դարձրել. Ադրբեջանն այսօր և՛ ստանում է, և՛ կորզում, և՛ անարգանք արտահայտում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանի նախագահը, որի երկրում մշտապես կեղծ գործեր են կարվում, այդ թվում` սեփական քաղաքացիների դեմ, 10 տարի Սերժ Սարգսյանի հետ տարբեր ֆորմատներով բանակցություններում ո´չ այսօրվա ագրեսիվ կեցվածքն է ընդունել, ո´չ էլ իր գործողությունների հիմքում նման դատարկ մեղադրանքներ դրել:
Ճիշտը
Ներկա ժամանակապտույտի մեջ, երբ արժեքների համակարգը մետամորֆոզի է ենթարկվել եւ մաքրության ծվենները հանդիպում են կեղծիքի պղպջակներին, աշխարհը դարձել է խայտաբղետ դիմակների թատերաբեմ, ակամա անցյալից ադեիս տեսիլքը հայտնվում է եւ իր միամիտ փիլիսոփայությամբ արդարության իր դասերը դարձնում է ճիշտ ապրելու բանաձեւ։ Ես ակամա գնում եմ տեղավորվելու այդ անաղարտության մեջ։ Ադես ասում էր՝ Ճշմարտության: Բալա ջան, կսեն
Գալուզին. ԵՄ-ն արդեն Հայաստանից հակառուսական քաղաքականություն է պահանջում՝ ոչինչ չխոստանալով
«Հայաստանում Արևմուտքը ԵՄ դիտորդական, իսկ իրականում հետախուզական առաքելությամբ փորձում է «ամրապնդվել տեղում», երազում է փոխարինել Ռուսաստանին»,- Ria Novosti-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Արևմուտքը Երևանին դրդում է խզել հարաբերությունները ասոցիացիաների հետ, որոնց մասնակցում է Ռուսաստանը: Բայց ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ն՝ նրա տնտեսական բարեկեցության երաշխիքը», – ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Հարվածներ է հասցրել կացնով, սղոցով, կրակել ոստիկանական մեքենայի ուղղությամբ. սպանության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է
Փամփշտատուփի մեջ առկա է եղել ևս 1 փամփուշտ, իսկ գրպանում 3,15 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Կարող էին ասել՝ մեկ ուղեւորափոխադրման արժեքը 6 դրամ է, 6 դրամն ավելի լավ է հնչում. Ավինյանը հեգնում է
Մենք խնդիր ունենք՝ մեր արած աշխատանքները պետք է լավ ներկայացնենք, որ մարդիկ տեղյակ լինեն, որ ահռելի ծավալի աշխատանք է արվում, երբ չի ներկայացվում մեր աշխատանքը, մարդիկ ինչ ասես խոսում են:
Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը
Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է:
Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. Փաշինյանի հոդվածը
«Արմենպրես». Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար
Սրանք իրենց թալանած բյուջեն են հավաքում, ո՞նց չեք հասկանում էլի. տրանսպորտի սակագները բոյկոտած քաղաքացին զայրանում էր վճարողների վրա
Զարմանում ես՝ ինչ ազգ ենք, բացարձակ համախմբված չենք: Թալանվում եք, դրանից ամաչեք, ոչ թե չվճարելուց: Ինչի ես ամաչում, ոչ թալանում ես, ոչ ստորացվում ես, թալանողը չի ամաչում, թալանվո՞ղն է ամաչում:
Կոպիրկին. ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մոտ կուտակված հարցերի շուրջ փոխզիջումային հանգուցալուծումներ կարելի է գտնել բանակցությունների միջոցով
Կոպիրկին. Տարածաշրջանում Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմ չկա, որն այլընտրանք է ՀԱՊԿ-ին
Խուլիգանական պահվածքը չի կարող հանդուրժվել. Տիգրան Ավինյանը՝ ավտոբուսի ապակին կոտրած ուղեւորի մասին
Շատ ցավալի է, որ նման դեպքեր ունենք, որովհետեւ կարծում եմ, որ ընկալում պետք է լինի, որ հանրային տրանսպորտը բոլորիս սեփականությունն է: Եթե մեր սեփականության նկատմամբ այդ տեսակ վերաբերմունք ունենք, ուրեմն համապատասխան արձագանք պետք է լինի, եւ ես կարծում եմ, որ շատ ադեկվատ եւ ճիշտ արձագանք է եղել:
Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը ամենահարմար տեղն է հեծանվավազքի մասին խոսելու համար. «ՉԻ»
Գլոբալ էկոլոգիական հիմնախնդիրների կոնֆերանսին, դե, պարզ է, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Արարատի և Արագածի տարբերությունները:
Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց
Նորավան-Լծեն-Տաթև, Նորավան-Շինուհայր-Տաթև ավտոճանապարհները դժվարանցանելի են (մերկասառույց) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Այո, փակեք դրանք․ Իլոն Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանն ու «Ամերիկայի ձայնը»
Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, արձագանքելով X սոցիալական ցանցի օգտատերերից մեկի հրապարակմանը, որը հայտարարել էր, որ «Ազատ Եվրոպա» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները «հեղեղված են ձախ ակտիվիստներով» և «անցյալի մնացորդ են», նույն սոցիալական ցանցում գրել է․ Այո, փակեք դրանք։ Եվրոպան այժմ ազատ է (չհաշված խեղդող բյուրոկրատիան): Նրանց այլևս ոչ ոք չի
Յուրաքանչյուր փոքր քայլ, եթե տարվում է ռազմավարական տեսլականով, կարող է վերածվել գլոբալ փոփոխությունների․ ներկայացվել են «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը
Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Կատարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ հիմնադրամի գործունեությանը, կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև սոցիալական ներառականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին։ Պատվիրակությանը դիմավորեց Qatar Foundation-ի ակադեմիական
Մեծ Մասրիկ գյուղում անասնագոմում հրդեհ է բռնկվել․ փրկարարները տարհանել են կենդանիներին
Փետրվարի 9-ին, ժամը 13:35 -ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնագոմ. ներսում կան կենդանիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակա
Հայաստանի պատվիրակությունը Կատարում մի շարք կենտրոններ է այցելել
Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և հայկական պատվիրակության այլ անդամներ այցելեցին «Al-Shafallah» և «Al-Nour» աջակցության կենտրոններ՝ ծանոթանալու դրանց գործունեությանը։ Պատվիրակությանն ուղեկցում էր «Qatar Foundation for Social Work»-ի լիազորված գործադիր տնօրեն պարոն Խալիդ Ալ Քուվարին և ղեկավար կազմը: Առաջին կանգառը «Al-Shafallah»
Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին. ԶՊՄԿ
ԶՊՄԿ-ն հայտարարում է, որ Ընկերության հետ չառնչվող անձինք հրապարակայնորեն և ուղղակի սպառնալիքներով կոչ են անում աշխատակիցներին չգնալ աշխատանքի և խոչընդոտել ընկերության գործունեությունը։ «Մենք սա համարում ենք անընդունելի և ակնկալում ենք իրավապահ մարմիններից այս փաստերի մանրամասն ու համապարփակ քննություն։ Արտաքին սադրիչների մասնակցությունը խանգարում է ընկերության ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին»,- ասվում է ընկերության տարածած
Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ եւ ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ ավտոբուսի կանգառում մի տաքսու վարորդ մոտեցավ եւ ասաց, որ «30 հազար դոլարի» չվճարած տուգանքներ ունի եւ ակնկալում է, որ անհույս վարկերի նման մի ծրագիր էլ իրենց համար անենք: Իրեն անկեղծ ասացի, որ հիշում եմ, որ 2018թ. տուգանքների համաներումը դուր չեկավ շատ վարորդների, ովքեր տուգանքները պարտաճանաչ վճարել են եւ մի
Աշխարհը մի մեծ հետնախորշ է դարձել. Գագիկ Ասատրյան
«Ձայներ հետնախորշերից» վեպը իշխանության հասնելու մոլուցքի, զանգվածներին օգտագործելու մասին է
Ժամանակն է՝ Մեղրիի թեման շահարկողները առնվազն լռեն․ Վարդան Օսկանյան
Ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասել է․ «Մեր առջև ծառացած վտանգները մեծ են և շոշափելի։ Ժամանակներն արագ են անցնում, սերունդներ են փոխվում, անհրաժեշտ է հիշեցնել, թե որտեղ էինք և որտեղ ենք հիմա։ Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ ոք հերքել չի կարող։ Ղարաբաղն
«Ընթերցողների 70 %-ից ավելին նախընտրում է լսել աուդիո տարբերակը, քան կարդալ տեքստը»․ հոդվածն աուդիո տարբերակի վերածելու նորարարությունը մեծ տարածում է գտնում
«Առավոտի» կայքում հրապարակումները ձայնային տարբերալով լսելու նորարական գործիքն www.aravot.am -ում արդեն մեծ լսարան ունի։ Նշենք, որ արհեստական բանականության գեներացմամբ բոլոր նյութերն aravot.am կայքում ընթերցվում են «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի ձայնով: Virtual Solutions ընկերության ներկայացուցիչ Ղևոնդ Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հոկտեմբերի 20-ից այս գործիքը կիրառելով «Առավոտում»՝ մինչ այսօր գեներացրել են 6385 հոդված, որոնք
Ի՞նչ կլինի Հայաստանի թոշակառուների արձագանքը, եթե Կառավարությունը ծրագրեր նախաձեռնի թոշակառուների կողմից սոցիալական բիզնես նախաձեռնություններին աջակցելու համար․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ ավտոբուսում թոշակառու տիկնոջը հարցրեցի, թե ինքն ինչով է լցնում իր օրը: Ասաց, որ իրականում զբաղմունքի խնդիր ունի: Ես էլ ասացի, որ հիմա տարբեր երկրներում շատ եմ տեսնում սոցիալական բիզնեսներ, որ թոշակառուներն իրենք են նախաձեռնում: Վերջերս Գերմանիայում առիթ ունեցանք նախաճաշել մի սրճարանում, որտեղ աշխատողների մեծ մասը թոշակառուներ են: Ի՞նչ


















































