Օրվա լրահոսը
Իրապատում
Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն` Ոչնչի համար, Գոնե գթասիրտ-ողորմած եղեք… (ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ) Անցյալ դարի 70-ականների ուսանողներիս համար քաշված էր մի եզրագիծ, որի մի կողմում մենք էինք՝ ուսման ծարավ, սոցիալական հոգսերից, դարդուցավից զերծ երիտասարդներս, մյուսում՝ Խորհրդային Միության մաս կազմող, երկրագնդի վրա ընդամենը 29 հազ. կմ տարածք զբաղեցնող, Հայաստանի ռազմավարական
Հայտարարվեցին ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցի վիճակախաղի հաղթողները
Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Գեղարքունիքի և Արարատի մարզեր ԵՄ ավտոբուսի երկրորդ շրջայցի ընթացքում 629 մարդ մասնակցել է վիճակախաղին:
Անցնենք կանաչ լույսով
Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը՝ սակավաթիվ հեղինակավոր եւ որակյալ լրատվամիջոցներից մեկի՝ «Հետքի» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, իր հիասթափությունն է հայտնել հայկական ԶԼՄ-ներից եւ մեդիա դաշտից՝ նշելով, անշուշտ, գոյություն ունեցող արատները: Սակայն չեմ ընդունում հուսահատ եւ ծայրահեղացված եզրահանգումները՝ լրագրողն այլեւս անելիք չունի, ուզում եմ «Հետքը» փակել եւ այլն: Դեմ եմ որեւէ ոլորտում վիճակը չափից դուրս դրամատիկ ներկայացնելուն. կոնկրետ
«Հայկական ձուկն ամենաորակյալն է»
«Հայաստան ներկրվող ձկան կերը խթանիչներ և վտանգավոր հավելումներ չի պարունակում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Հայ ձկնարտադրողների և ձկնահանողների միասնություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Ըստ նրա՝ երբ ձկան կերը ներմուծվում է, սահմանին փորձանմուշ է վերցվում, համոզվում են, որ հավելումներ չկան, նոր միայն թույլատրվում է դրա մուտքը Հայաստան: Աթոյանն անհիմն համարեց հեռուստաընկերություններից մեկի
Քաղաքագետ. «ԱՄՆ-ն ընտրում է ճիշտ որոշումը, երբ փորձում է բոլոր սխալ որոշումները…»
Սիրիայի եւ ռուս- ամերիկյան հարաբերությունների մասին խոսելիս, այսօր Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ երկու շաբաթ առաջ հանդես է եկել ամերիկյան լրատվական ծրագրերով, ու այս հարցի շուրջ շատ խոսել, սակայն ընդհանրացնելով իր ելույթի էությունը՝ նշեց. «Փաստորեն արդեն հայտնի դարձավ, որ մերձավոր արեւելքի նկատմամբ
Վագրային շնաձուկը էքստրեմալ լողորդից խլել է ֆոտոխցիկը
Ստորջրյա էքստրեմալ լողորդ Միգել Լասային որպես օպերատոր հրավիրել էին Բահամյան կղզիների ափեր մեկնող արշավախմբում աշխատելու: Սակայն ոչ մարզիկը, ոչ էլ արշավախմբի մյուս անդամները պատկերացնել անգամ չէին կարող, որ տեղի «ֆոտոմոդելը»` վագրային շնաձուկը, կցանկանա «տեր դառնալ» նրան տրված թանկարժեք խցիկին: Լասան դեռ մի քանի տեսարան էր հասցրել նկարել, երբ հսկա գիշատիչը հանգիստ մոտեցել է նրան, սուր
Քննարկվել են Երևանում խուլերի տեղեկատվության փոխանակման դիսպետչերական կենտրոն հիմնելու հեռանկարները
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի և խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոևի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհավորել է հյուրերին խուլերի միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և խուլերի միավորման միջև սերտ համագործակցություն
Լեռնիկ Ալեքսանյան. «Կամ մենք պատրաստ չենք ընդունելու ամբողջական եվրոպական արժեքները, կամ այդ արժեքները հարիր չեն»
«Ընտրությունների մասին լուրջ եկեք չխոսենք: Հայաստանում այդ ամենը ընտրություն չի կարելի համարել: Դա պարգեւատրում է ինչ-որ մեկին՝ ինչ-որ մի արարքների կամ ֆինանսական ներդրումների համար: Այստեղ ընդդիմության մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ ընդդիմությունը չի կարող մասը կազմել այս համակարգի»,- Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին մասին այսպիսի գնահատական տվեց ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը: ՀՀԿ
Տնօրենը դիմել է Հատուկ քննչական ծառայությանը
«Հասառ» ՍՊ ընկերության նախագահ Սամվել Հարությունյանը սեպտեմբերի 26-ին դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Վահրամ Շահինյանին՝ «հնարավոր հանցագործության մասին» հաղորդմամբ, խնդրելով անհապաղ միջոցներ ձեռնարկել: Սամվել Հարությունյանը տեղեկացրել է, որ 2011թ.սեպտեմբերի 5-ին հայց էր ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության դեմ , պահանջելով 44.925.714 ՀՀ
Մի շարք կուսակցություններ կհամախմբվեն «կլոր սեղանի» շուրջ
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր ասաց, որ վերջին օրերին հանդիպել են ՀԱԿ, ԱԺՄ, «Ազատություն», ՀԺԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՆԺԿ, «Հանրապետություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ազգային միաբանություն» կուսակցությունների ղեկավարներին եւ նրանց հրավիրել «կլոր սեղանի» շուրջ քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները: «Նոյյան տապան» ակումբում պարոն Սարգսյանն ասաց, որ դեռ երկու հանդիպում ունեն ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Մեզ
Տիգրան Սարգսյան. «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել»
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. «Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպով: Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և անցել
Անդրանիկ Միհրանյան. «Ռուսաստանն ինքն է Եվրոպան»
Լինելով անվտանգության եւ ռազմավարական իմաստով մի համակարգի մեջ, հնարավոր չէ տնտեսական իմաստով լինել այլ համակարգի մեջ:
Ֆրանսիացի լեռնագնացը Մոնբլանի գագաթին 246 հազար եվրո արժողությամբ գանձ է գտել
Մարզիկը, որի անունը չի նշվում, Մոնբլանի գագաթը գրոհելիս թանկարժեք քարերով մետաղյա արկղ է հայտնաբերել եւ հանձնել է ոստիկանությանը, որից հետո այն գնահատվել է 246 հազար եվրո: Արկղը սառցադաշտում մնացել է մոտ 50 տարի: «Այդ երիտասարդը շատ ազնիվ մարդ է: Նա հանգիստ կարող էր այն պահել իրեն: Սակայն հասկացել է, որ դա պատկանում է մեկ այլ
Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն Լեւոն Զուրաբյանի՝ Գեւորգ Կոստանյանին համարում է Աղվան Հովսեփյանից վատը
Այսօր ԱԺ-ում շարունակվում է գլխավոր դատախազի թեկնածության քննարկումը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանն առաջարկել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը, որի մասին նախորդ շաբաթ ԱԺ գրեթե բոլոր խմբակցությունները հիմնականում դրական էին արտահայտվում: Այսօր քննարկումը սկսվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթով, որը հայտարարեց, թե դեմ է քվեարկելու Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը: Նա նկատեց, որ մի խումբ փաստաբաններ
Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել և դարձել է աշխարհի չեմպիոն
Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց սեպտեմբերի 22-29 կայացած պաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկիր: Առաջնությունում բավականին հաջող են ելույթ ունեցել մեր մարզիկները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ` քաջարանցի Սևակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածնեցի` Սերգեյ Ասատուրովը (75 կգ) և ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը: Մեր
Հովհաննես Իգիթյան. «Սերժ Սարգսյանը լսող է, բայց նրան ասողներ են պետք»
Այսօր «Հայելի» ակումբում Մաքսային միության անդամակցմանն անդրադառնալով՝ ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը նշեց. «Իշխանություններն են նետել այն թեզը, որ մենք այնպես խեղճ ենք, որ ՌԴ-ն մեզ ճնշեց: Այդ թեզը եվրոպացիները օդից չեն վերցրել: Այն, ինչ կատարվում է հիմա հատկապես ՌԴ-ի հետ, այն հանգամանքը, որ ՌԴ-ի սահմանապահ զորքի ծառայողը կարող է վիրավորել եւ խոչընդոտել պատգամավորին,
Ազատամարտիկների մյուս թեւը եւս շինծու է համարում Վոլոդյա Ավետիսյանի դեմ ուղղված մեղադրանքը
«Մեզ համար տարօրինակ է, որ հինգ տարի առաջ կատարված հանցագործության համար այսօր ձերբակալվում է եւ կալանավորվում գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Մենք ենթադրում ենք, որ Վոլոդյայի հանդեպ շինծու մեղադրանք է, քանի որ առ այսօր չի բացահայտվել այն անձը, որը իբրեւ թե կաշառք է տվել Վոլոդյային: Նա երեք չորս ամիս շարունակ հասարակական պայքարի էր ելել, բարձրացրել ազատամարտիկների սոցիալական
Ի՞նչ տեղի ունեցավ Մալաթիայի եկեղեցում (Տեսանյութ)
Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցածը մեր այսօրվա հայաստանյան իրողությունների արտացոլումն էր։ Հայտնի օլիգարխը մի քանի ժամով սեփականացրել էր եկեղեցին, դռները փակել տվել կնունքի արարողության հետ կապ չունեցող քաղաքացիների առջեւ եւ իր թիկնազորին էլ կարգադրել եկեղեցուց դուրս վռնդել լրագրողին։ Այս ամենը տեսագրվել եւ տեղադրվել է համացանցում։ Դեպքը անասելի վրդովմունք է առաջացրել հայ հասարակության մեջ։ Մարդկանց զայրույթը
Արա Աբրահամյան. «ՄՄ-ին անդամակցելը էապես կթեթեւացնի Ռուսաստանում աշխատող ՀՀ քաղաքացիների կյանքը»
Հատված Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հարցազրույցից: – Ձեր կարծիքով, Հայաստանը տնտեսական ի՞նչ օգուտներ ունի Մաքսային միությանն անդամակցելուց: – Ինտեգրացիոն միավորումներին փոքր երկրների մասնակցությունը տնտեսապես արդարացված է եւ շահավետ: Մասնավորապես, դա ազատ առեւտրի գոտի է, մաքսատուրքերի բացառում, ընդհանուր շուկա, տնտեսական դաշինք, համաձայնեցված տնտեսական քաղաքականություն, ապրանքների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժ, կենսաթոշակային համակարգի միասնականացում, հեռանկարումՙ
Ի պատասխան Էդիկ Բաղդասարյանի. «Հայաստանյան մեդիա դաշտը միշտ էլ վերահսկվել է»
Միայն այն փաստը, թե ինչ արձագանքներ են գտնում Էդիկ Բաղդասարյանի և «Հետքի» աշխատակիցների լրագրողական հետաքննությունները, պիտի որ թույլ չտային «Հետքի» խմբագրին հուսահատվել և ձեռքերը վեր բարձրացնել։ Ի վերջո, եթե չլիներ նրա հետաքննությունն ու համառությունը, այսօր էլ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանն ազատության մեջ կլիներ:
Հունվարի 1-ից աշխատավարձերը չեն բարձրանա, թեեւ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր այդ մասին
Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում միջին կենսաթոշակը կբարձրանա 15 տոկոսով, իսկ հուլիսի 1-ից աշխատավարձերը կբարձրանան 40 տոկոսով։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե վարչապետը «բարեբաստիկ» լուր է հաղորդում հասարակությանը։ Իրականում, սակայն, այս լուրն այն մասին չէ, որ աշխատավարձերը կբարձրանան 2014թ. հուլիսի 1-ից։ Այս լուրն այն մասին է,
Խղճուկ բյուջեով ֆիլմ, բայց միջազգային հետաքրքրություն
Ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` «Պարալլելս Ֆիլմ») ֆիլմն ընդգրկվել էր Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ու հաջողություններ արձանագրել: Հոկտեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Փասիանի որսորդը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը: «Պարալլելս Ֆիլմի» արտադրության այս ֆիլմը կարճամետրաժ կատակերգական դրամա է: Կինոընկերությունը պատրաստում է ավարտին հասցնել «Կիսալուսնի ծովածոցը»
Աղվան Վարդանյան. «Կան մարդիկ, որ դաշնակցությունն ինչ էլ անի, միևնույն է, դեմ են լինելու»
Հատված Աղվան Վարդանյանի (ՀՅԴ խմբակցության քարտուղար) հարցազրույցից: – Քաղաքական ուժերն արձագանքե՞լ են արտագաղթը կանխարգելելու ՀՅԴ–ի ծրագրին։ – Դեռևս արձագանք չունենք։ Բոլորին փոխանցել ենք մեր առաջարկությունները և սպասում ենք արձագանքների։ Այսօր (երեկ- Ռ.Խ.) ինձ մոտեցել են քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու հարցրել, թե ինչքան ժամանակ ունեն առաջարկություններ ներկայացնելու համար։ Ասել եմ՝ դեռ ժամանակ կա, մենք էլ ենք
Դավիթ Սանասարյան. «Մենք երբեւիցե չենք շնորհավորելու այդ պայմաններում անցած ընտրությունների թեկնածուին»
Այսօր «Հայելի» ակումբում Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրությունների հետ կապված հարցին՝ ի՞նչ ակնառու խախտումներ եք նկատել, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Քաղաքապետարանը, մարզպետարանն օգտագործել են իրենց լծակներն ամբողջությամբ: Մարզպետն ու իր շրջապատը Քաջարանում գնացել տեսել են, թե ինչ է կատարվում: Ընտրատեղամասի անմիջապես դիմաց հավաքված, կուտակված են, պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենաներով մաս-մաս գնում են տեղամաս: Այդ ամեն
Հայաստանում վստահությունը ընտրությունների հանդեպ «մնաց ցածր մակարդակում»
«Ազատություն» ռադիոկայան. Օրերս հրապարակված Եվրոպական ինտեգրացիայի ինդեքսը, որ չափում է Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման մակարդակը, անդրադարձել է նաև հայաստանյան ընտրություններին և իր հինգ գործընկերների համեմատությամբ Հայաստանի գրանցած առաջընթացին: Այսպես, համաձայն ինդեքսի, Վիլնյուսի գագաթնաժողովից շաբաթներ առաջ և Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկից հինգ տարի անց գործընկեր վեց երկրների դրությունը բավականին տարբեր է, անհավասար: Երկրները տարբեր կերպով և
Սպանված տեսուչի կնոջ կասկածները
Սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Գառնու տեղամասի ուղեփակոցի սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյանի կինը՝ Թամարան, կասկածներ ունի, որ իր ամուսնուն սպանողն արգելոցի աշխատակից է հղել ու մենակ չի գործել։ Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի էր ունեցել արգելոցում, ժամը 20:50–ի սահմաններում։ Անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել էր 50– ամյա
Համաներումը պայմանավորված չէ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությամբ
ԱԺ պետական–իրավական հանձնաժողովում տեղի ունեցած փակ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Համաներումը կոնկրետ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա տարածվելո՞ւ է» հարցին նա պատասխանեց անեկդոտով. «Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի՞ մարդ է մահացել, ասում է՝ 20 միլիոն, դե բոլորի անունն ասե՛ք։ Համաներումը դուք ներման հետ մի՛ շփոթեք։ Ներման ժամանակ
Մեր երեխաների կրթության ոլորտում հաջողություն չի գրանցվի, քանի դեռ մեր դպրոցներն ու համալսարանները վարակված են կոռուպցիայով
Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման նոր զեկույցը վկայում է, որ կրթության ոլորտը ներծծված է կոռուպցիայով և առաջարկում է, թե ինչպես կանխել այն և ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարողների նոր սերունդ Բուդապեշտ/Բեռլին, հոկտեմբերի 1, 2013 թ.: Իր նոր զեկույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլը արձանագրում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը կրթության ոլորտում որպեսզի երեխաները ոչ միայն մշտապես
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում արվում են պրոռուսական փոփոխություններ
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ռուսական ՈւՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) վերջին սերնդի վառ ներկայացուցիչներից Մաքսիմ Կիսելյովը։ Ռուս երիտասարդ «KBH»–շիկն իր պաշտոնում նշանակվել է մոտ երկու շաբաթ առաջ, հետաքրքիր զուգադիպությամբ՝ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Կրեմլում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեզ հետ զրույցում ասաց,
Սոս Գիմիշյան. «Եվրոպան արժանի է նրան, ինչ ստացել է»
Եվրոպան պարզապես տապալեց այն բոլոր երազանքները, որ մենք ակնկալում էինք։


















































