Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Մենք երբեւիցե չենք շնորհավորելու այդ պայմաններում անցած ընտրությունների թեկնածուին»

Այսօր «Հայելի» ակումբում Սյունիքի թիվ 38 ընտրատարածքի ընտրությունների հետ կապված հարցին՝ ի՞նչ ակնառու խախտումներ եք նկատել, «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Քաղաքապետարանը, մարզպետարանն օգտագործել են իրենց լծակներն ամբողջությամբ: Մարզպետն ու իր շրջապատը Քաջարանում գնացել տեսել են, թե ինչ է կատարվում: Ընտրատեղամասի անմիջապես դիմաց հավաքված, կուտակված են, պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենաներով մաս-մաս գնում են տեղամաս: Այդ ամեն

Հայաստանում վստահությունը ընտրությունների հանդեպ «մնաց ցածր մակարդակում»

«Ազատություն» ռադիոկայան. Օրերս հրապարակված Եվրոպական ինտեգրացիայի ինդեքսը, որ չափում է Արևելյան գործընկերության երկրների եվրոպական ինտեգրման մակարդակը, անդրադարձել է նաև հայաստանյան ընտրություններին և իր հինգ գործընկերների համեմատությամբ Հայաստանի գրանցած առաջընթացին: Այսպես, համաձայն ինդեքսի, Վիլնյուսի գագաթնաժողովից շաբաթներ առաջ և Արևելյան գործընկերության ծրագրի մեկնարկից հինգ տարի անց գործընկեր վեց երկրների դրությունը բավականին տարբեր է, անհավասար: Երկրները տարբեր կերպով և

Սպանված տեսուչի կնոջ կասկածները

Սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի Գառնու տեղամասի ուղեփակոցի սպանված տեսուչ Մխիթար Սեդրակյանի կինը՝ Թամարան, կասկածներ ունի, որ իր ամուսնուն սպանողն արգելոցի աշխատակից է հղել ու մենակ չի գործել։ Նշենք, որ ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ դեպքը տեղի էր ունեցել արգելոցում, ժամը 20:50–ի սահմաններում։ Անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել էր 50– ամյա

Համաներումը պայմանավորված չէ քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածությամբ

ԱԺ պետական–իրավական հանձնաժողովում տեղի ունեցած փակ նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ «Համաներումը կոնկրետ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի վրա տարածվելո՞ւ է» հարցին նա պատասխանեց անեկդոտով. «Մեկին հարցնում են՝ Հայրենական պատերազմի ժամանակ քանի՞ մարդ է մահացել, ասում է՝ 20 միլիոն, դե բոլորի անունն ասե՛ք։ Համաներումը դուք ներման հետ մի՛ շփոթեք։ Ներման ժամանակ

Մեր երեխաների կրթության ոլորտում հաջողություն չի գրանցվի, քանի դեռ մեր դպրոցներն ու համալսարանները վարակված են կոռուպցիայով

Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման նոր զեկույցը վկայում է, որ կրթության ոլորտը ներծծված է կոռուպցիայով և առաջարկում է, թե ինչպես կանխել այն և ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարողների նոր սերունդ Բուդապեշտ/Բեռլին, հոկտեմբերի 1, 2013 թ.:  Իր նոր զեկույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլը արձանագրում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը կրթության ոլորտում որպեսզի երեխաները ոչ միայն մշտապես

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում արվում են պրոռուսական փոփոխություններ

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր է նշանակվել ռուսական ՈւՀԱ-ի (Ուրախների եւ հնարամիտների ակումբ) վերջին սերնդի վառ ներկայացուցիչներից Մաքսիմ Կիսելյովը։ Ռուս երիտասարդ «KBH»–շիկն իր պաշտոնում նշանակվել է մոտ երկու շաբաթ առաջ, հետաքրքիր զուգադիպությամբ՝ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Կրեմլում հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու պատրաստակամության մասին։ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեզ հետ զրույցում ասաց,

Սոս Գիմիշյան. «Եվրոպան արժանի է նրան, ինչ ստացել է»

Եվրոպան պարզապես տապալեց այն բոլոր երազանքները, որ մենք ակնկալում էինք։

Դավիթ Սանասարյան. «Խնդիրներից մեկն այն էր, որ որեւէ քաղաքական ուժ չաջակցեց»

Այսօր «Հայելի» ակումբում Սյունիքի 38 ընտրատարածքի ընտրությունների մասին գնահատական տալիս ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ հասարակությունը ծանոթ է ընտրությունների թվերին. «85 տոկոս ձայն հավաքած թեկնածուին նորից ասել կեղծված ընտրություններ՝ սխալ կլինի: «Ժառանգությունը» պետք է իր պարտությունը փնտրի կամ իր քաղաքական ուժի մեջ, կամ իր կոնկրետ թեկնածուի հետ կապված: Նա պայքարել է, կռվել է, բայց

Ով եւ ինչ չափորոշիչներով է որոշել, որ պետք է քաղաքի ասֆալտապատ փողոցները պարբերաբար քանդվեն

Երեւանը վերածվել է քարուքանդ փողոցներով մի փնթի քաղաքի, որտեղ անընդհատ ինչ-որ բան քանդում են, ապա ամիսներ շարունակ սարքում, որ հետո՝ առավելագույնը երկու տարուց, նորից քանդեն։ Ընդ որում, դա հաճախ արվում է, մեղմ ասած, աննպատակահարմար վայրերում, որտեղ վերանորոգման անհրաժեշտությունն իսպառ բացակայում է։ Օրինակ՝ որեւէ մեկի համար հասկանալի չէ, թե որն էր Իսակովի պողոտայի միանգամայն հարթ ասֆալտաշերտը

Ինչպիսին կլինի Գարեգին II-ի դեմ կազմակերպվող արշավը, եթե հանկարծ նա կարգալույծ անի Արարատյան թեմի առաջնորդ Կճոյանին

Կամ նույն Կճոյանին թող թույլ տրվի հարցնել՝ քանի՞ անգամ ես հանդիպել քո հոտի հավատացյալների հետ, թե՞ միայն մի բարձրաստիճան պաշտոնյայի հարազատի հոգեհանգստի արարողությանը մասնակցելը համարում ես հանդիպում հոտի հետ։

ԵԽԽՎ պատվիրակները Էդվարդ Նալբանդյանին գենդերային թեմաներով «հարցախեղդ» արեցին

Երեկ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամփոփեց Հայաստանի նախագահության վեց ամիսները ԵԽ նախարարների կոմիտեում: Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հարցուպատասխան ունեցան ՀՀ արտգործնախարարի հետ: Պատվիրակներին մասնավորապես հետաքրքրում էին ղարաբաղյան հակամարտությանը և գենդերային ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր: Եվրոպացի պատվիրակներին հետաքրքրեց ՀՀ-ում կանանց դեմ բռնությունների աստիճանը, ընտանեկան բռնության ցուցանիշները

Ինչպես է հայ օլիգարխը ՌԴ-ում ստացել գիտական աստիճան

Ռուսական «dissernet.org» կայքը, որը մասնագիտացած է Ռուսաստանում գիտական աստիճան ստացած անձանց ատենախոսությունները (դիսերտացիաները)  ուսումնասիրելու եւ զեղծարարությունները բացահայտելու գործում, նախորդ օրը հրապարակել է հայ գործարար «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի «գիտական աշխատանքի» մանրամասն ուսումնասիրությունը։ 2008 թվականին Բաղդասարովը պաշտպանել է «Մտավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» թեմայով ատենախոսությունը եւ ստացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Կայքում տեղադրվել

Վառված ու մոխրացած շրջանը

Այն, որ Սյունիքում պատգամավորի թափուր տեղի ընտրությունները չէին կարող ազատ և արդար անցնել, պարզ էր դեռ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ տեղի իշխանական թեկնածուն ընտրվել է, այսպես ասած, Լիսկայի ակտիվ մասնակցությամբ: Այսինքն, հարց է առաջանում` մի՞թե «Ժառանգությունը» կարծում էր, որ ՀՀԿ-ն Սյունիքում ազատ և արդար ընտրություններ էր թույլ տալու: Կամ ընդհանրապես` մի՞թե Հայաստանում որևէ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ

Սեպտեմբերի 30-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Մերսեդես-Ե 200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Կալանավայրերը տարեցտարի ավելի են փակվում հանրության առաջ

Ազատազրկման վայրերը հասարակության համար տեսանելի, թափանցիկ դարձնելու, դատապարտյալների խնդիրները ԶԼՄ-ներում բարձրացնելու քաղաքականությունը, որը 2007-ից իրականացվող դատաիրավական բարեփոխումների մի մասն էր, լիովին տապալվել է։ Իրավապաշտպանները, ոլորտի փորձագետները եւ բերդերի կյանքը լուսաբանող լրագրողները հաճախ են այս մասին գրել եւ խոսել, սակայն անարդյունք։ Կալանավայրերը տարեցտարի ավելի են փակվում հանրության առաջ, իսկ ՔԿՎ պետ Հայկ Հարությունյանը պաշտոնավարման առաջին իսկ

Հայաստանցի 10 շախմատիստներ 100 տոկոսանոց արդյունք ունեն

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում մեկնարկած 8-10 տարեկան շախմատիստների Եվրոպայի 23-րդ առաջնության երկրորդ տուրից հետո Հայաստանի 10 շախմատիստներ՝ 16 տարեկան աղջիկների պայքարին մասնակցող Անի Հարությունյանն ու ինը տղաներ, հարյուր տոկոսանոց արդյունք են ցույց տվել ու տեղ են զբաղեցնում ձեւավորվող մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Նրանցից տասը տարեկաններ Արմեն Բարսեղյանն ու Ալեքս Մանուկյանն այսօր խաղում են միմյանց հետ: Աշոտ

Ոստիկաններն արագ հայտնաբերեցին 9-ամյա տղային վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդին

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի և դիմել փախուստի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մուշեղ Մ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը տարեցների օրվա կապակցությամբ

Սիրելի տատիկներ և պապիկներ, 1991 թվականից, Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ, հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է որպես Տարեցների միջազգային օր, պարզ ասած որպես ձեր տոն: Կասկածից վեր է, որ տարեց մարդկանց նկատմամբ ունեցած  հարգանքով ու պատկառանքով մեր ժողովուրդն իր դարավոր պատմության ընթացքում միշտ է առանձնացել: Ու հենց այդ վերաբերմունքով էլ ապացուցել է, որ մեր տատիկներին ու

ԱՍԵԿՈՍԵ

Ոչինչ այնքան չի նպաստում խղճի հանգստությանը, որքան՝ սեփական կարծիքի բացակայությունը։ ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

Փոխնախարարի գործը չի կորել, տեղափոխվել է

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Վահե Էլոյանի հայցը գտնվում էր ՀՀ վարչական դատարանում: Հայցվորը դատի էր տվել ՀՀ կառավարությանը եւ պահանջում էր պատասխանողի անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը բռնագանձել: Վարչական դատարանում պարզվեց, որ գործն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին: Պարզվեց նաեւ, որ խախտվել են

«Երգն էլ հոգի ունի»

Սեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Երաժշտության շաբաթ» փառատոնի գալա համերգը: Փառատոնն իր մեջ ներառել է թեմատիկ համերգներ՝ ռոք, էստրադա, ջազ, դասական, ժողովրդական, որոնք եզրափակվեցին բազմաժանր գալա-համերգով: Համերգի խորագիրն էր «У песни тоже есть душа» («Երգն էլ հոգի ունի»): Այն վարում էին Գայանե Ասլամազյանը և Սիմոն Ղանդիլյանը, Լերա Կուդրավցևան և Էմիլ Կարատը, Նազենի Հովհաննիսյանը

Օմբուդսմեն. Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսևորել է անհամբերություն և անհանդուրժողականություն

Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության և քաղաքացիների միջև տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով,ինչի հետևանքով կփակվեն հարակից շենքերի արևն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից: Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիներըչ հավատալով

Վթար Նուբարաշենի խճուղում. կա 4 զոհ

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և «Նիսան» մակնիշի 18

«Ժառանգության» ավագանու կազմին էլ տուն ուղարկեցին

«Առաջին իսկ օրվանից, երբ քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտի ուղեվարձի թանկացման հաշվարկ հիմնավորումը, տվեցի տնտեսական գնահատական, որտեղ հստակ նշվում է, որ նրանց հաշվարկները չեն համապատասխանում իրականությանը: Եթե անգամ ներդրվեն բոլոր ծախսերը, որոնք գրել են, ապա  մեքենաները պետք է շահագործվեն ոչ թե 5 այլ 10 տարով եւ, նախ և առաջ հաշվարկեն ուղեւորների թիվը»,- այսօր  Մաշտոցի պուրակում տրանսպորտի ոլորտի

«Սիրիան միայն պատերազմի դաշտ չէ». Լուսանկարիչ

«Ես մերժում եմ պատերազմը եւ հավատում Սիրիայի լուսավոր ապագային: Այն անապատ չէ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց Լուսանկարիչ Վահե Շահինյանը: Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում բացվեց սիրիահայ լուսանկարիչ Վահե Շահինյանի «Սիրիան իմ հիշողություններում» լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որի ողջ հասույթն ուղղվելու է Հայաստան տեղափոխված սիրիահայերին օգնության ծրագրերին: Լուսանկարչի խոսքով Սիրիան իր հմայքով ներկայացվեց ոչ այսօրվա տեսքով, այլ այնպիսին, ինչպիսին

Ռեգնում. Ռեյխանլիի ահաբեկչությունն իրականցրել է ԻԼԻՊ-ը և սպառնում է նորն իրականացնել Ստամբուլում և Անկարայում

Ալ Քաիդայի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» (ԻԼԻՊ) խմբավորումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սպառնացել է ահաբեկչական գործողություններ իրականացնել Անկարայում և Ստամբուլում, եթե Թուրքիան չվերաբացի Բաբ ալ-Հավա և Բաբ ալ-Սալամ անցակետերը, որոնք Անկարան փակել է այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ի գրոհայինները գրավել են Սիրիայի Ազազ սահմանային քաղաքը: Հայտնում է «Ռեգնում» լրատվականը գործակալությունը՝ հղում

«Պետք է նորից դուրս գալ փողոցներ եւ ստեղծել կոլապսային վիճակ». Քննարկում՝ Մաշտոցի պուրակում

Այսօր Մաշտոցի պուրակում քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների քննարկման օրակարգում տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցն էր: Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ներկայացրեց պայքարի իր տարբերակը. «Պայքարը պետք է լինի ավելի կոշտ, որ հանգեցնի տրամաբանական արդյունքի: Որ հաղթանակը կիսատ  չմնա, որ նորից մի քանի ամիս հետո Տարոն Մարգարյանը չկրկնի իր որոշումը: Մենք պետք է հասկանանք, որ նրանք լավ

Վլադիմիր Կլիչկոն կոտրել է մարզումային մրցակցի քիթը

Գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն, որ նախապատրաստվում է հոկտեմբերի 5-ին հավակնորդ Ալեքսանդր Պովետկինի հետ Մոսկվայում կայանալիք մենամարտին, մարզման ժամանակ կոտրել է մարզումային մրցակցի՝ Սեմ Սեքսթոնի, քիթը: Չնայած պաշտպանական սաղավարտի առկայությանը, բրիտանացու աչքի տակ նաեւ հեմատոմաներ են առաջացել: Ճակատագրի հեգնանքով, տուժած բռնցքամարտիկը հրավիրված էր մտերիմ ընկերոջ հարսանիքին, սակայն այդ վիճակով նա դժվար թե

Ռուսները «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի ծախսերն անգամ գցեցին հայերի վրա

Ինչպես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 4-ին «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղ է ունենալու միջազգային գիտաժողով` «Պատմամշակութային ժառանգություն եւ արդիականություն» խորագրով, որը կազմակերպել է Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը: Այս կենտրոնի հիմնադիր Սերգո Հայրապետյանը այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անդրադարձավ գիտաժողովի թե բովանդակային մասին և թե ֆինանսավորմանը: «Ինչո՞ւ որոշվեց այս տոնակատարության շրջանակներում միջազգային

Ծովինար Նազարյանը հերքում է Գեւորգ Կոստանյանի պնդումները

Ազգային ժողովում այսօր ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանին, որը պատասխանում էր պատգամավորների հարցերին, հարցեր ուղղեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Հարցերից մեկն առնչվում էր 2010 թ. «Մեհրաբներ» զորամասում զոհված սպա Արտակ Նազարյանի գործին: Պարոն Բագրատյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ կասի գլխավոր դատախազի թեկնածու զինդատախազը Արտակ Նազարյանի հարազատների այն պնդման մասին, որ չի կարելի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031