Օրվա լրահոսը
Նարեկ Սամսոնյան. «Մեր կազմակերպությունը դաշտի կազմակերպություններից տարբերվում է նրանով, որ մեզ մոտ գոյություն չունի կամավոր հասկացությունը»
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը խորհրդանշական համարեցին Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 22 ամյակին կազմակերպված «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության երկրորդ արտահերթ նիստը: Դավիթ Շահնազարյանի խոսքով, հայ հասարակությունը կարիք ունի քաղաքացիական գիտակցության. «22 տարվա ընթացքում երբեք մեր պետականությունն ու անկախությունը վտանգված չեն եղել այդքան, ինչքան այսօր: Եվ ամենամեծ պակասը, որ կա մեր հասարակությունում, որտեղից
Պարույր Հայրիկյան. Սերժ Սարգսյանը սխալ է արել եւ վերջ (տեսանյութ)
1.in.am-ին Պարույր Հայրիկյանի տված հարցազրույցից: – Մաքսային միությանը միանալով Հայաստանը կկորցնի՞ իր անկախությունը: – Քանի որ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքների, Արցախի հետ միասին հազիվ 20 տոկոսի վրա է իշխում, նշանակում է խոսքը տարածքներին չի վերաբերում, որևէ տեսակի անկախ Հայաստան կմնա: Այսինքն՝ խոսքը ոչ թե անկախությանն է վերաբերում, այլ մեր ազգային անվտանգությանը՝ մենք պետք է
ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմը: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած այդ անձանց
Ժողովուրդն անկախության տոնն իրենը չի համարում
Անկախանալուց 22 տարի անց կան խորհրդային անվանումով քաղաք եւ փողոցներ
Հախվերդյանի «Կտակը»՝ Լոս Անջելեսում
Լոս Անջելեսում վաղը կկայանա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը՝ «Էլեմենտ» բենդի ընկերակցությամբ եւ «Կտակ» CD-ի շնորհանդեսը: Այս մասին «Առավոտին» հայտնեց կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: «Իմ եւ Ռուբենի համագործակցությունը արդեն 15 տարի է, սա մեր 4-րդ CD-ն է, որտեղ ընդգրկված են ստեղծագործողի ինչպես հայտնի, այնպես էլ նոր երգերը: Այս CD-ի վրա աշխատել ենք 2 տարի: Գործիքավորման շնորհիվ նույնիսկ հայտնի
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 200 անգամ
Լեռնային Ղարաբաղի հանրապետության ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և մարտագծի ողջ
«ֆուտբոլային» դիվանագիտությունն ու Մաքսային միությանն անդամակցությունը
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանի կարծիքով՝ Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ հանրաքվեն իշխանություններին հնարավորություն կտա թաքնվել ժողովրդի ետեւում: – Սեպտեմբերի 3-ից՝ նախագահի մոսկովյան հայտարարությունից, արդեն բավականին ժամանակ է անցել, կարծես առավել սթափ գնահատականների ժամանակն է: Ձեր տպավորությամբ՝ այնուհանդերձ, ինչո՞վ էր պայմանավորված նախագահ Սարգսյանի մոսկովյան անակնկալ հայտարարությունը: – Հայտարարությունն անակնկալ չէր եւ միանգամայն համահունչ էր Հայաստանում
«Եթե ամեն մարդ իր գործով զբաղվի, ամեն բան իր տեղում կլինի».Դուշման Վարդանի քույրը հիշեցրեց եղբոր նշանաբանը
«Հայ ազգը չորս անգամ վերակերտել է իր անկախությունը եւ բոլորին հայտնի է, որ անկախությունը ոչ ոքի նվեր չեն տալիս, այն պետք է ձեռք բերել բազկի ուժով: Անկախության համար մենք բազում զոհեր ենք տվել, անկախության համար բազում արյան գետակներ են հոսել»,-այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը` հավելելով,
Ազգայի՞ն, թե՞ քաղաքականացված նախաձեռնություն
Սեպտեմբերի 4-5-ին Բրատիսլավայում տեղի ունեցած Եվրոպական Հայկական Միությունների ֆորումի (ԵՀՄՖ) 15-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական համագումարի առնչությամբ մամուլում հայտնվեց խիստ իրարամերժ տեղեկատվություն, մասնավորապես, ելույթների, բանաձեւի ընդունման հետ կապված: Համագումարին մասնակցել եւ Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտներին առնչվող զեկույցով ելույթ է ունեցել նաեւ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը,
Հայկական մշակույթի օրեր Բուխարեստում
Սեպտեմբերի 20-ին Բուխարեստի «Դմիտրիե Գուստի» Գյուղի ազգային բացօթյա թանգարանում սկսվեցին Հայկական մշակույթի օրերը: Այն կազմակերպվում է երկրորդ անգամ, Հայաստանի ազգային տոնի շրջանակներում` Ռումինիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ Ռումինիայի Հայոց Միության ու Ռումինահայոց թեմի ջանքերով: Պաշտոնական բացմանը հայոց պատմության, համաշխարհային քաղաքակրթության մեջ նրանց դերի եւ Ռումինիայի զարգացման մեջ նրանց խոշոր ավանդի մասին ելույթներով հանդես եկան թանգարանի
The Beatles-ի՝ BBC-ի ձայնագրությունների նոր հավաքածուն
Լույս կտեսնի The Beatles-ի՝ BBC-ի համար արված ձայնագրությունների նոր հավաքածու: Այս մասին սեպտեմբերի 12-ին հաղորդագրություն է տեղադրվել խմբի պաշտոնական կայքում: On Air – Live at the BBC Volume 2 հավաքածուն կթողարկվի նոյեմբերի 11-ին եւ բաղկացած կլինի երկու սկավառակից: Դրանցում տեղ կգտնի 63 կատարում: Երբ 1994-ին Capitol Records-ը մեծ շուքով թողարկեց The Beatles Live at the
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր երկրի ներսում անկախ չէ». Անկախության մասին
«Քանի դեռ մենք ունենք մեր Հիմնը՝ «Մեր Հայրենիք՝ ազատ, անկախ… », և ունենք մեր եռագույնը, ունենք մեր զինանշանը, որի վրա Նոյան Տապանն է հանգրվանում Մասիսի գագաթին, մենք անկախ ենք: Սակայն, ես երազում եմ մեր նախնիների բաղձալի Անկախ Հայաստանը»,- ասում է երգչուհի Նարինե Դովլաթյանը: Այսօր Հայասատանի Հանրապետությունը նշում է իր 22-ամյակը: 22 տարի առաջ՝ օգոստոսի 23-ին,
Սովետից քշվածը
Նա մեկ զույգ կոշիկով փախել է Խորհրդային Հայաստանից, լողալով անցել Արաքս գետն ու հաստատվել Ավստրալիայում, երբ ընդամենը 20 տարեկան էր ու 45 կիլոգրամ էր կշռում: «Ես ախպար եմ ու խորհրդային կարգերը երբեք էլ չեմ սիրել: Ամեն ինչ նույն շաբլոնով էր Հայաստանում՝ դրուժիննիկ, կոմերիտական, պիոներ, պարտիական էին դառնում, բոլորն անխտիր ռուսերեն էին խոսում, ոչ ոք հայոց
Բոլոնիայի գործընթացի տեղապտույտը
Վերջերս «Առավոտն» անդրադարձավ «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի պատվերով զեկույցի մեկնաբանմանը, որտեղ կարմիր թելի նման անցնում էր Հայաստանում Բոլոնիայի գործընթացների անարդյունավետ վարկավորման եւ դրամաշնորհների տրամադրման միտքը: Ցավոք, միշտ չէ, որ միջազգային դոնորների կողմից ֆինանսավորումը լուրջ մոնիթորինգի է ենթարկվում հենց իսկ իրենց կողմից: Դա ես բնականոն եմ համարում, որովհետեւ օտարները չեն կարող սրտացավություն ցուցաբերել մեր երկրում ընթացող
«Դեռ կարելի է փրկել իրավիճակը»
«Բաց նամակ» ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին, ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին Մեծարգո պարոնայք Երկրից մարդկային ռեսուրսների եւ ուղեղների արտահոսքն արդեն լուրջ սպառնալիք է դառնում ՀՀ անվտանգությանը: Մեկնողների թիվը օր օրի աճում է թվաբանական պրոգրեսիայով: Ամեն մի ընտանիք փոքրիկ Հայաստան է, իսկ նման Հայաստանների կորուստն արդեն իրեն զգացնել է տալիս: Դատարկվում, քայքայվում են
Ի վերջո, ո՞վ էր Գրիգոր Մկրտչյանի հիշատակին նվիրված միջոցառման գլխավոր կազմակերպիչը Հայաստանում
Ըստ էության, դա էական չէ: Կարեւորն այն է, որ թե Հայաստանում, թե Ռուսաստանում հիշում են տափօղակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականի լեգենդար դարպասապահին, հարգում նրա հիշատակը: Սակայն հարցն, այնուամենայնիվ, հետաքրքրում էր միջոցառումը լուսաբանելիս ճշմարիտ տեղեկատվություն տարածելու առումով: ՄՀՀ-ում «Հոկեյի լեգենդներ»-«Գրադ» թիմերի ընկերական հանդիպմանը նախորդած հեռուստատեսային գովազդային հայտարարություններում ասվում էր, որ միջոցառումն անցկացվում է ՀԱՕԿ-ի հովանու ներքո` Հայաստանում
Անկախության գրավականը
ՌԴ նախագահ Պուտինի սպառնալիքները Ուկրաինայի եւ Մոլդովայի հասցեին, որոնք նա հինգշաբթի օրը հնչեցրել է «Վալդայ» բանավեճային ակումբում, եւս մեկ անգամ համոզեցին, որ ԵՄ-ՄՄ խնդիրը քաղաքական է, չնայած ներկայացվում է որպես տնտեսական: Ռուսաստանի ղեկավարը խոսում է, օրինակ, մոլդովական գինու մասին՝ պնդելով, որ Ֆրանսիայում կամ Իտալիայում այդ գինին շուկա չունի (ինչը ճիշտ է) եւ, հետեւաբար, մոլդովացիները` ԵՄ
«Նվեր»՝ ՀՀ Անկախությանը
Ռուս-հայկական GeoProMining կազմակերպությունը ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի եւ Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա առիթներով մշակութային նվեր է անում. նրա հովանավորությամբ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար, 13 միջազգային մրցույթների դափնեկիր, BBC-ի եւ Yamaha-ի արտիստ Էդուարդ Կունցը հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: «Առավոտի» հետ զրույցում ռուս
«ՈւԱԶ»-ը շրջվել է. վարորդը եւ 6 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց
Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհին՝ Սադունց գյուղի հատվածում, շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Համաշխարհային մեծության անհատների անձնագրերը
1.Ալբերտ Էյնշտեյն – (1879 – 1955): 2. Վիրջինիա Վուլֆ – (1882 – 1941) Բրիտանացի հայտնի գրող և գրաքննադատ: Իր գրքերի մեծամասնությունը գրել է կանգնած վիճակով: 3. Նելսոն Մանդելա – (ծնվել է 1918 թվականին) Հարավ Աֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1993): 4. Մուհամմեդ Ալի – (ծնվել է 1918 թվականին) Իսկական անունը`Կասիուս Մարցելուս
Հայ ըմբիշները հանդես են գալիս նաեւ այլ երկրների հավաքականներում
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում, բացի մեր ազգային հավաքականի ըմբիշներից, այսօր մրցագորգ մտնելու են եւս երեք հայեր, որոնք, սակայն հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո: 60 կգ քաշային կարգում Էդվարդ Բարսեղյանը ներկայացնելու է Լեհաստանը, Ֆրունզե Հարությունյանը՝ Շվեդիան, իսկ 96 կգ-ում Ռոբերտ Ավանեսյանը պաշտպանելու է Իսրայելի մարզական պատիվը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
9-րդ դասարանի աշակերտին գտել են կախված
Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, երեկոյան Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում մի անչափահաս ինքնասպանություն է գործել: Վերջինս 9-րդ դասարանի աշակերտ է եղել: NEWS.am-ի տեղեկություններով, նրան գտել են անասնագոմին կից շինությունում խողովակից կախված վիճակում: Ի թիվս այլ վարկածների, շրջանառվում է նաեւ տղայի որեւեէ աղանդի մեջ ներգրավված լինելը, բայց դա ընդամենը նախնական վարկած է: Պատճառների մասին տեղեկություն չհաջողվեց պարզել նաեւ ոստիկանությունից:
450 հազարանոց Bentley-ին հանձնել են հողին
Բարեգործության համար կոմսի ազնվական տիտղոս ստացած իտալացի Ֆրանցիսկո Սկարպայի որդին` այժմ 62-ամյա գործարարը որդի կոմս Սկարպան… հողին է հանձնել 450 հազար դոլար արժեքով նոր Bentley մեքենան, որ այն իրեն ծառայի նաեւ հանդերձյալ կյանքում: Facebook սոցկայքի իր էջում Սկարպան գրել է, որ մտածում է հարմարավետության մասին եւ ուզում է նմանվել եգիպտական փարավոններին: Մեքենայի «հուղարկավորությունը» երեկ երեկոյան
«Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կինոդիտման մասնակիցները հանդիպումից դուրս գան գոնե մեկ բան սովորած»
Սեպտեմբերի 19-ին Յակիտօ բարի և ֆեյսբուքյան «Կինո ասեք՝ նայեմ» խմբի ադմինների աջակցությամբ վերոնշյալ բարում տեղի ունեցավ խմբի անդամների և ընդհանուր առմամբ կինոսերների համար նախատեսված հանդիպում-կինոդիտում։ Հանդիպումը կազմված էր երեք փուլից՝ ծանոթություն, կինոդիտում և քննարկում։ Առաջին փուլի ընթացքում կազմակերպիչները ներկայացրին, թե ինչու և ինչպես է ստեղծվել խումբը, ներկաներն էլ ծանոթացան միմյանց հետ։ Երկրորդ փուլի՝ կինոդիտման
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. Անկախությունն ազգային գիտակցություն է
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը Անսահման ուրախություն է համակել մեզ այսօր, քանզի, արժևորելով հերոսական պայքարի շնորհիվ ձեռք բերած ազատությունը, ազգովի տոնում ենք մեր նվիրական երազանքի` անկախացման 22-րդ տարեդարձը: Երկու տասնամյակ շարունակ հայ ժողովուրդը, աննկուն կամքով հաղթահարելով ժամանակի բազում մարտահրավերներ, ապահով կյանքի նոր եզերքներ է արարում` հանուն գալիք սերունդների: Անկախությունը ոչ
Շաբաթվա լավագույն լուսանկարը
Վաղը` սեպտեմբերի 22-ին Գերմանիայում խորհրդարանական ընտրություն է: Ֆոտոլրագրողները արձանագրել են օրեր առաջվա իրականությունը: Այս լուսանկարը համացանցային քվեարկությամբ ճանաչվել է շաբաթվա լավագույն լուսանկար:
Անկախության ամենամեծ ձեռքբերումը «Լեզվի մասին» օրենքն է
Հատված հրապարակախոս Լուսինե Հովհաննիսյանի «Սիվիլնեթին» տված հարցազրույցից: «Ես շնորհավորում եմ բոլորին, որովհետեւ այդ բառը՝ անկախություն, ամեն դեպքում շատ արժանապատիվ բառ է, և պետք է շնորհավորենք իրար, թեև ձեռքբերումների մասին չեմ պատկերացնում, որ երկար կարող ենք խոսել: Ամեն անգամ, երբ ինքս ինձ համար մտածում եմ այդ ձեռքբերումների մասին, գալիս եմ այն եզրահանգման, որ ամենամեծ ձեռքբերումը «Լեզվի
Բենիկ Ս-ին հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրվել
Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1973 թ. ծնբած Բենիկ Ս.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 10-ից ոստիկանության Սեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է մի
Ուկրաինայում կոչ են անում ռուսական ապրանք չգնել
Ուկրաինայի խոշոր քաղաքներում մարդկանց կոչ են անում չգնել ռուսական արտադրության ապրանք: Պատճառը ռուսական կողմն է: Ռուսաստանում ուկրաինացի բոլոր արտահանողները համարվել են ռիսկային, Ռուսաստանն արգելել է մի շարք ուկրաինական արտադրության ապրանքների մուտքը: Ըստ փորձագետների, այս ճանապարհով Ռուսաստանը փորձում է պարտադրել Ուկրաինային մտնել Մաքսային միություն:


















































