Օրվա լրահոսը
Human Rights Watch-ը նամակով դիմել է Ոստիկանապետին և ՀՔԾ պետին
Human Rights Watch միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումները բաացահայտելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Հարգելի պարոն Գասպարյան և պարոն Շահինյան. Այս նամակով ես մեր խորին մտահոգությունն եմ հայտնում՝ կապված վերջին երեք շաբաթների ընթացքում Երևանի տարբեր
ԱԺ նախագահ «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք» (Տեսանյութ)
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին` Մաքսային միությանը միանալուց ի՞նչ է շահում ԼՂՀ-ն: «Բայց Հայաստանի Հանրապետությունն է Մաքսային միությանն անդամակցում, ի՞նչ կապ ունի Ղարաբաղը: Ղարաբաղն անկախ պետություն է»: Հստակեցնող հարցին՝ մաքսակետե՞ր են դրվելու Հայաստանի և ԼՂՀ-ի միջև, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մեր հարցերը լուծենք, հետո Ղարաբաղի մասին կմտածենք: Ես նորից եմ կրկնում, նախագահը տվել
Բագրատաշենում տոնավաճառ կազմակերպելու արտոնագիր ունեցող ընկերությունը վերաքննիչ ատյանում էլ հաղթեց
Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը կշարունակի՞ դատական պայքարը, թե՞ Բագրատաշենում շուկա կբացվի:
«Երբևէ գնացե՞լ են թատրոն, որ ասում են` չկա»
«Այսօր արվեստի մարդը «գոյի» խնդիր ունի. իրական արվեստի մարդը: Արվեստին պետք են հովանավորներ»,- կարծում է երիտասարդ ռեժիսոր Հարություն Գալֆայանը: Թեև նմանատիպ և այլ դժվարություններին՝ Հարությունը առանց թատրոնի իր կյանքը չի պատկերացնում: Երիտասարդ ռեժիսորը հավատում է, որ արվեստը, լինելով մշակույթի բաղկացուցիչ մաս, մեծ դեր ունի. «Շատերն այն կարծիքին են, որ այն գոյություն չունի, հորինովի է: Կարծեմ` Նիցշեն
Հովիկ Աբրահամյան. «Որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը»
«Մենք խոսել ենք Ասոցացման համաձայնագրի մասին, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին այլ հասկացություն է: Մենք ասում ենք, որ Մաքսային միությունը չի հակասում Ասոցացման համաձայնագրին և ևս մեկ անգամ ուզում եմ պնդել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը՝ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ Մեդիամաքս լրատվական գործակալությանը տված
Սերժ Սարգսյանը թոռնիկ է ունեցել
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 12-ին, թոռ է ունեցել: «Էրեբունի» բ/կ-ում քիչ առաջ ծնվել է Սաթենիկ Սարգսյանի եւ Հայկ Խաչատրյանն դուստրը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Ում համար է ապահով եւ ում համար ապահով չէ Հայաստանը
Ամեն ինչով մեզ մատնացույց են անում, որ Հայաստանն ապահով է միայն իշխանության եւ իշխանամերձ օղակների, քրեական տարրերի եւ ամենակարեւորը՝ այդ նույն քրեականների ու իշխանությունների եւ իշխանամերձ շրջանակների ապահովությունը ապահովող օսիպյանների համար: … Ես առաջին պարբերությունում սխալ եմ թույլ տվել, եւ դա շատ տարածված թյուր պատկերացում է մեր իրականության մասին, որովհետեւ Հայաստանն ամենից առաջ ապահով չէ
Զինդատախազը ՀԿ-ների հայտարարությունը «տարօրինակ» է համարում
Զինդատախազ Գեւորգ Կոստանյանի արձագանքը ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից երկու հասարակական կազմակերպությունների դուրս գալու մասին հայտարարությանը: «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարակական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի համատեղ հայտարարությունը՝ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն ասաց.
Կտակը գրելիս ծերունական «սկլերո՞զ է» ունեցել
Ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանի «խորթ» քույրը վստահեցնում է, որ մայր ու որդի իր հորը մոլորեցրել են ու տան վերաբերյալ կտակ կորզել «Ազատամարտիկի մորը հանել են հաշվառումից եւ զրկել սեփականության իրավունքից» 16.08.2013 թ.-ի «Առավոտում» հրապարակված հոդվածին արձագանքելով՝ երեկ խմբագրություն էին եկել ազատամարտիկ Աշոտ Պետրոսյանի «հարազատները»: Նյութում, մասնավորապես, ներկայացրել էինք ազատամարտիկի դժգոհությունն այն մասին, որ «խորթ» քույրը հոգեկան է
Անկախ հանձնաժողովը մանկապիղծին «ոչ» չի ասել, մերժել է գողություն կատարողին
Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի 6 կալանավորներ՝ Ս. Օհանջանյանը, Ս. Աբրահամյանը, Ա.Հարությունյանը, Պ. Աղանիկյանը, Գ. Ավանեսյանն ու Դ. Կիրակոսյանը դիմել են «Առավոտին» եւ ՀՀ նախագահին: Լրատվամիջոցին խնդրել են տպագրել իրենց «բաց նամակը»: Նամակում, որն ուղարկել են ՀՀ նախագահին, կրկին բարձրացվել է դատապարտյալների վաղաժամկետ-պայմանական ազատելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեության հարցը, որը, ըստ նրանց՝ «չգիտես ինչու, այնպիսի
Սարգիս Գրիգորյան. «ԱՄՆ-ն չի մերժել հարձակումները` հետաձգել է»
«Ես այն համոզմանն եմ, որ այն գործընթացները, որոնք տեղ գտան քիմիական զենքի կիրառումից հետո՝ տանում են հակամարտության կարգավորումը դեպի փակուղի»,- այսօր «Արմատ» ակումբում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ քիմիական զենքի կիրառումը ու դրանից հետո տեղի ունեցած զարգացումները վկայում են այն մասին, որ եթե տեղի ունենան բանակցություններ՝ հայտնի չէ միջազգային հանրությունն ինչ պետք է սպասի
«Պոեզիան իմ թերապիան է»
Էդուարդ Հարենց անունը հայտնի է ժամանակակից հայ գրականությամբ հետաքրքրված յուրաքանչյուր մարդու, եւ նրան ներկայացնելու հարկ կարծես թե չկա: Բանաստեղծ եւ թարգմանիչ Էդուարդ Հարենցը բանաստեղծական հինգ ժողովածուների («Երազ կորուսյալ», «Արցունքոտված անուրջներ», «Կիսատ պատանություն», «Մեխակե անձրեւ», «Լեթարգիական արթնություն») հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն եւ այլ լեզուներով: Հայաստանի գրողների միության անդամ է: «Առավոտի»
«Պատիվ է հանդես գալ Խաչատրյանի հոբելյանին»
Գերմանացի ջութակահար Իզաբել Ֆաուստի հայաստանյան տպավորությունները Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) 2013-14թթ. համերգաշրջանը սկսեց 7-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկով: Վերջինիս գեղարվեստական ղեկավարներն են ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ Մեծ Բրիտանիայում ստեղծագործող թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Ինչպես նախօրոք «Առավոտին» հայտնել էր ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, դարձյալ
Արմեն Պետրոսյան. «Պատասխանատվությունը շարունակում է մնալ ԱՄՆ-ի վրա»
Այսօր «Արմատ» ակումբում Սիրիայում ներքին եւ արտաքին զարգացումների, քիմիական զենքը երրորդ երկրին հանձնելու եւ սիրիական հակամարտության ազդեցությունը տարածաշրջանում թեմայի վերաբերյալ խոսեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: Թե ինչու ԱՄՆ-ն գնաց փոխզիջման, այս առումով ըստ Պետրոսյանի` տարբեր վարկածներ կան. «Պարզ էր, որ ռազմական հարվածը հղի է բավականին անկանխատեսելի հետեւանքներով: Ակնհայտ է, որ ոչ մեկը չէր կարող կանխատեսում անել,
Մաքսային միություն. առաջ դեպի անցյալ
Հայաստանի եւ Ղարաբաղի ապագան եվրաինտեգրումն է Սկիզբը Երբ հնչում են կարծիքներ, թե սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու վերաբերյալ, մեկ օրում, ճնշումների ներքո եւ անսպասելիորեն կայացրած որոշում չէր, ինչ-որ առումով իսկապես այդպես է: Ներքին ճնշումները բավական ուժգին էին ե՛ւ մինչեւ մոսկովյան որոշումը, ե՛ւ նույնիսկ այսօր: Օրերս Դավիթ Շահնազարյանը ուկրաինական «Զերկալո նեդելի»
Անկախությունը ներքին հատկանիշ է
Որ Վլադիմիր Պուտինը մեր Վիճակագրական ծառայությունից ավելի լավ գիտի, թե քանի հոգի է ապրում Հայաստանում՝ բնական է: Ավելի ճիշտ, Վիճակագրականն էլ գիտի, բայց պատճառներ ունի ճշմարտությունը թաքցնելու, իսկ Պուտինը չունի: Այստեղ ես առանձնապես նվաստացուցիչ բան չեմ տեսնում՝ գուցե ՌԴ նախագահին կարելի է թեթեւակի կշտամբել ոչ նրբանկատ լինելու մեջ: Նվաստացումն այլ տեղ էր: Ինչի՞ց էր ծագել
ԵՄ հանձնակատար Ֆյուլեի հայտարարությունը ԵԽ լիագումար նիստի ընթացքում՝ Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ գործադրված ճնշման վերաբերյալ
Ողջույնի խոսք Հարգելի նախագահ, պատվավոր անդամներ, Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովն արդեն մոտենում է: Այն խոստանում է ընդգծել Եվրոպայի մի շարք արևելյան հարևանների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը: Հստակ է, որ որոշ ատյաններում այն սխալմամբ ընկալվում է որպես սպառնալիք: Արդյունքում, ինչպես տեսնում ենք, մեր որոշ գործընկերների նկատմամբ գործադրվում են
Գուրգեն Եղիազարյանը՝ ՀՀ իշխանություններին. «Վարչապետի հարցը պետք է լուծել, այդ մարդը տարօրինակություններ ունի» (Տեսանյութ)
«Այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ մենք զրկվենք անկախությունից: Ստեղծում են պայմաններ, որ մարդիկ լքեն իրենց երկիրը: Նրանց նպատակն է մի շարք խամաճիկների ձեռքով տպավորություն ստեղծել, որ դրախտային Հայաստանում ենք ապրում: Ցավոք, մենք վատ ենք վերաբերում ու տնօրինում մեր անկախությունը»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում հայտարարեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը: Պարոն Եղիազարյանը նշեց, որ ինքը
Զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի տերմինալի ավտոկանգառում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 11.40-ին, մի քաղաքացուց ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողել օդանավակայանի տերմինալի ավտոկանգառում: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է գործարանային արտադրության ատրճանակ՝ «MAKAROV CCCR 9mm» գրառումով, պահունակով և 9 մմ տրամաչափ 7 փամփուշտով, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում
Քաղաքագետը գտնում է, եթե լիսկաներին բաց թողնեն, ոչ մի փոփոխություն էլ չի լինի անգամ Մաքսային միությանը միանալուց հետո
Այսօր «Իրատես de facto» ակումբում Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց, որ մեր քաղաքական ուժերի միջոցով ժողովուրդը պետք է իր տեսակետը տեղ հասցներ. «Ի դեպ մեր ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը գերադասում է ինտեգրացումը ՌԴ-ի հետ, ու այսօր մարդիկ իրենց թեթեւացած են զգում, որովհետեւ շատ մտահոգված էին վերլուծաբանների քյալագյոզական հրապարակումներից, քարոզչությունից: Նախագահը պետք է խորհրդակցեր քաղաքական
Նստացուցարարների վրա հարձակման առնչությամբ հարուցվել է քրեական գործ
Սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և 3-4 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ: Դեպքի առթիվ 11.09.2013 թ. ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական
Քաղաքապետարանի ակտիվիստները փոխում են մարտավարությունը եւ պահանջները
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երևանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը պահանջող ակտիվիստներն այսօր «Նոյյան տապան» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ ահազանգելով, որ իրենց դեմ բռնությունները շարունակվում են: Հարցին՝ ինչու եք պահանջում հենց այդ երկու պաշտոնյաների հրաժարականը եւ ոչ քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ շարժման ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը պատասխանեց. «Բացի նշանից, որ այդ մարդիկ ապօրինի
Նախախորհրդարանի խոսնակին ծեծի ենթարկելու առնչությամբ ստացվել է փորձաքննության եզրակացությունը
Սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և 3-4 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ: Դեպքի առթիվ 11.09.2013 թ. ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական
Պաշտոնեական կեղծիք` ոստիկանության հետաքննության մարմնի աշխատակցի կողմից
Հատուկ քննչական ծառայությունում քաղաքացի Մ.Ս.-ի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011 թվականի մայիսին անհայտ անձի կողմից Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի վրա գտնվող բնակարաններից մեկից կատարված գողության փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վ.Խ.-ն կեղծիքներ է թույլ տվել: Ոստիկանության աշխատակից Վ.Խ.-ն Մ.Ս.-ին պատկանող բնակարանի զննությունը կատարել է առանց
Հմայակ Հովհաննիսյան. «Սերժ Սարգսյանն իր շախմատը խաղաց»
«Մենք հասանք մի կարեւոր հանգրվանի, երբ տեղի ունեցավ հանգուցալուծում: Ես միակն էի, որը դեռ ամիսներ առաջ ասաց, թե Սերժ Սարգսյանը Ռուսաստանին հուսախաբ չի անի: Չնայած իրավիճակն այնպիսին էր, որ կամ ԵՄ-ն կամ Ռուսաստանը պետք է հուսախաբ լինեին, որովհետեւ հայտարարվել էր, թե եւ-եւ-ը ընդունելի չէ ու պետք էր ընտրություն կատարել: Մենք բաց թողեցինք եւ-եւ-ի շանս, իսկ
Քեթրինի Միհրանը Քեթրինի Միհրանից չինական ավտոմեքենաներ է գնել (Տեսանյութ)
Երեկ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մի փաստաթղթի, որտեղից, ըստ նրա՝ պարզ երեւում է, որ պաշտոնական չարաշահում է տեղի ունեցել, որի դեմ կառավարությունը աչք է փակել։ Նա նշել է, որ ըստ այդ փաստաթղթի՝ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր ծառայությունը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ից մեծ
Մահացու ելքով վրաերթ կատարած վրացի վարորդը շուրջ 5 ամիս կալանքի տակ է
Նախկինում հայտնել ենք 2013թ. ապրիլի 17-ին Վրաստանի սահման-Ալավերդի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին տեղի ունեցած վրաերթի մասին,որի հետեւանքով Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչներ 37-ամյա Բորիս Օկոյանը դեպքի վայրում մահացել է, իսկ 26-ամյա Կամո Անտոնյանը ստացել է առողջության ծանր վնաս: Վրաստանի Շահումյան գյուղի բնակիչ Սեյրան Անտոնյանին պատկանող «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վառելիք գազը սպառվել էր, եւ վաճառքի համար Երեւան սինդրիկ
Ըստ Սուքիաս Ավետիսյանի` Ֆյուլեն հնարավոր է «պատրվակ է գտնում»
«Նույն պարոն Ֆյուեն եւ եվրոպացի մեր բոլոր գործընկերները, կարծում եմ, որ տեսել են, թե ինչքան խորը համագործակցություն է մեր եւ ՌԴ-ի միջեւ` եւ ռազմատեխնիկական, եւ քաղաքական, եւ տնտեսական ոլորտներում: Ու չեմ կարծում, թե իրենց համար շատ զարմանալի է, որ մեր նախագահը հայտարարեց, որ մենք ցանկանում ենք միանալ Մաքսային միությանը, որը, բնական է, որ հետագայում որոշակի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-15-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության


















































