Օրվա լրահոսը
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին
Հարգելի պարոն Սարգսյան. 2012 թվականի հունվարի 12-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայագիտության զարգացման հայեցակարգին, հայագիտության ոլորտի զարգացման 2012-2025 թվականների ռազմավարությանը եւ դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» հ. 1 արձանագրային որոշումը: Որոշման հ. 3 հավելվածի / ժամանակացույց / 20-րդ կետը նախատեսում է՝ Նպաստել օտարերկրյա պետություններում հայագիտական կենտրոնների ստեղծմանը: Կատարման պատասխանատուներն են ՀՀ կրթության եւ
Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Չեխիա-Հայաստան (սեպտեմբերի 6, Պրահա, «Էդեն Արենա») եւ Հայաստան-Դանիա (սեպտեմբերի 10, Երեւան, «Հրազդան» մարզադաշտ) հանդիպումներին նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների ընդլայնված կազմը: ՀՖՖ պաշտոնական կայքէջը տպագրել է հրավիրված ֆուտբոլիստների անունները: Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան: Պաշտպաններ. Ռոբերտ
Ըստ ընդդիմախոս իրավաբանի՝ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության նախկին տնօրենին ուղղված նամակը իրավական ակտ է
Aravot.am-ի «Սպառնալիքով վտարված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենը Հայաստանում է» hրապարակմանը հետեւեց «Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր հրավիրված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության տնօրեն Սեդրակ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Իրավաբանն անդրադարձավ ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Ֆալլետայի աշխատանքից ազատման հարցին: «Հարցազրույցում լրագրողի հարցին Ֆալլետաները պատասխանեցին, որ այդպես է, եւ ներկայացրեցին
«Էդ բուտկչին ֆռռացրել է մի ամբողջ պետական համակարգ». Սարհատ Պետրոսյանը` Փակ շուկայի սեփականատիրոջ մասին
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը վստահեցնում է՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները ու մշակութային հուշարձանների պահպանության մասին ընդունած օրենքները թույլ են տալիս վերցնել «Փակ շուկան» սեփականատիրոջից: Այսօր «Ուրբաթ» ակումբում նա ասաց, որ 2008-ին Հայաստանը հաստատել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիան, որը պարտավորեցնում է կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններին իրենց պետական համակարգում ստեղծել մեխանիզմներ` հուշարձանը քանդողներից հուշարձանը հետ վերցնել:
Սարգիս Հացպանյան. «Ես որ հայ եմ մնացել, դա արդեն հրաշք է»
Նույնիսկ Հրանտը ուզում էր «Ակոս» շաբաթաթերթում հրապարակեր այս ամենը, թե ինչպես են վերաբերվել իր քեռու տղայի հետ Հայաստանում, սակայն իմ խնդրանքով նա չարեց դա, որ հանկարծ Թուրքիայում լույս տեսնող թերթերում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ինչ-որ բան չարծարծվի
ԵՊՀ ռեկտորատի պարզաբանումը ուսման վարձավճարների նոր չափերի սահմանման խնդրի վերաբերյալ
Հայաստանի քաղաքացին, այդ թվում դասախոսը, ով իր ողջ կյանքը կապել է կրթության և գիտության հետ, նույնպես իրավունք ունի ապրելու արժանավայել և ունենալու պատշաճ վարձատրություն: Ցավոք, ԵՊՀ անձնակազմի աշխատավարձը, որը միջինը կազմում է 150.000 դրամ չի կարող համարվել բավարար, ուստի ԵՊՀ կոլեկտիվը մշտապես հարց է բարձրացրել՝ կապված դրա վերանայման և բարձրացման հետ:
Արգիշտի Կիվիրյանը բացարկ հայտնեց քննիչին (Տեսանյութ)
Արգիշտի Կիվիրյանը դուրս եկավ ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՔԾ քննիչի մոտից։ Կիվիրյանը հայտնեց, որ քննիչի նկատմամբ բացարկ է հայտնել, քանի որ վերջինս չի թույլատրել, որպեսզի Կիվիրյանի հետ հարցաքննությանը մասնակցեն նրա 30 փաստաբանները. ըստ Կիվիրյանի՝ օրենքը չի արգելում ունենալ մեկից ավելի փաստաբան: Թե ինչպես է լուծվելու իր հարցաքննության հետ կապված հարցը, Կիվիրյանն ասաց, որ պայմանավորվել են, եւ
Ադրբեջանի փոխվարչապետ․ «Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում կլուծվի»
Պնդելով, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից զատ Ադրբեջանում Իլհամ Ալիևի կառավարման օրոք «չի մնացել լուրջ խնդիր», ադրբեջանցի պաշտոնյան շարունակել է․ – «Մեր միակ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, և այն կլուծվի»:
Հայտարարություն. Փաստացի սույն օրենքը, ինչպես նախկինում, այնպես էլ փոփոխված տարբերակում պահպանում է «գենդեր» եզրույթը
Հայտարարություն Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացրեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքում իրականացրած փոփոխությունները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներին և հայ ընտրողին գոյություն ունեցող իրողությունները ոչ ճիշտ կերպով ներկայացնելու հերթական փորձ: ՀՀ Կառավարության կողմից նշված
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալագրեր է հանձնել «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի մասնակից Երևանի ընտանիքներին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած Երևանի 12 ընտանիքներին: Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել համարձակ մասնակցության, փայլուն հաղթանակի և մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի
ԱԺ փոխնախագահը հանդիպեց ռուսաստանցի լրագրողների եւ հասարակական գործիչների հետ
Շարմազանովը հանդիպել է Աննա Չապմանին:
Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով
Օգոստոսի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էժմիածին քաղաքի Կամոյի և Մաշտոցի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Մայա Դ.-ին, որը օգոստոսի 28-ից հետախուզվում էր անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Թեժ աշնան հույսերով
Չնայած այս տարվա ամառը քաղաքացիական աշխուժության իմաստով լավ էլ թեժ էր, այդուհանդերձ՝ շատերը ենթադրում են, որ քաղաքական ու ներքաղաքական հիմնական իրադարձությունները կծավալվեն աշնանը: Հատկապես ընդդիմադիր ուժերն են էդ կարծիքին, եւ քանի որ էդ կարծիքին են, այժմվանից սկսել են ռազմավարական հնարքներ գործադրել՝ ակնկալելով, որ սպասվելիք ընդդիմադիր շարժումը կձեւավորվի ու կծավալվի միայն ու միայն իրենց առանցքի շուրջ:
Մահվան ելքով պատահար Երևանի Թբիլիսյան խճուղում
Օգոստոսի 29-ին, ժամը 20.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 35 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Միշա Հակոբյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Գյուղի յուրաքանչյուր կին պոտենցիալ գործարար է
Այսօր գյուղում բնակվող յուրաքանչյուր կին, որը հող է մշակում, բերք է ստանում ու վաճառում կամ հաց է թխում, կով է կթում՝ կաթը վաճառում, պոտենցիալ գործարար է: Այսպիսի կարծիքի է հանգել «Գործատուների հանրապետական միությունը», որը հանրապետությունում կանանց ձեռներեցության վերաբերյալ հարցում է անցկացրել: Գյուղի այդ կանայք պատահական չէ, որ «բիզնեվումանի»՝ գործարար կնոջ հմտություններ են ձեռք բերել. շատ
«Իշխանափոխություն չի կարող լինել»
Այդ տեսակետը իշխանություններն են փաթաթել ժողովրդի վզին Վերջին տարիներին Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական պայմանների, տարեցտարի հսկայական ծավալների հասնող արտագաղթի ու իրավական անարդարությունների ալիքի բարձրացման լուծման միակ ուղին, ՀԱԿ Վանաձորի գրասենյակի ղեկավար Աշոտ Մանուկյանի կարծիքով, իշխանափոխությունն է: «Սրա վերջը իշխանափոխությունն է, միակ փրկությունը, որեւէ այլ լուծում չկա, բոլոր ճանապարհները տանում են Հռոմ: Ինչի մասին էլ խոսենք` տնտեսական,
Ասուլիս՝ նվիրված Aravot.am-ին եւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության նախկին տնօրենին, նրա մենեջեր կնոջը
«Հիմնական պատճառը, թե ինչու որոշեցինք մամուլի ասուլիս հրավիրել, լրատվամիջոցների միջոցով պարզաբանումներ տալ նախկին տնօրենի աշխատանքից ազատելու վերաբերյալ: Մեր ընկալմամբ՝ պատճառը հանդիսանում է «Առավոտ» օրաթերթում (մինչդեռ տպագրվել է Aravot.am-ում.- խմբ) «Սպառնալիքով վտարված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենը Հայաստանում է», տեսանյութը: Ինքնին, ի սկզբանե հասկանալի է, թե ինչի համար է կազմակերպված այս ամենը, քանի որ նյութեր
Երբ խոսում է ցասումը
«Անարդարացի մեկ դատավճիռը առաջ է բերում ավելի շատ դժբախտություններ» Ֆ. Բեկոն Այսօր բազմաթիվ անգամներ է հնչում դատական համակարգի բարեփոխումների մասին: Երկրի նախագահը 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ վճռաբեկ դատարանում հանդիպում է ունեցել ՀՀ բարձրագույն դատական ատյանի եւ դատական իշխանության ներկայացուցիչների հետ եւ բարձրացրել է շատ ցավոտ հարցեր: ՀՀ քաղաքացիները, որոնք այս կամ այն հարցը իրավական ճանապարհով
«Բալետում «բում» է առաջացնում ցանկացած էքսպերիմենտ»
Համոզված է Գերմանիայի «Aalto theater»-ի մենապարող Արթուր Բաբաջանյանը Մշակույթի տարածման գործում անփոխարինելի դերակատարում ունեն լրատվամիջոցները, հատկապես՝ մասնագիտական։ «Առավոտի» հետ զրույցում Գերմանիայի «Aalto theater»-ի մենապարող Արթուր Բաբաջանյանը տեղեկացրեց, որ եվրոպական երկրներում շատ են մշակութային նեղ մասնագիտական պարբերականները։ «Օրինակ, երբ ես 2002թ. մասնակցեցի Շվեյցարիայում անցկացվող բալետային արտիստների հեղինակավոր Լոզանի մրցույթում, այն լուսաբանվում էր ինչպես Արեւմուտքի հանրահայտ թերթերում, այնպես
Ռետրո. Ճշմարտությունը մեկն է
Իրադարձությունների սրընթաց զարգացման այսօրվա բովում ամեն ինչ վերանայելու ձգտումը բնական է եւ հասկանալի։ Կարեւոր է, սակայն, այս գործում էլ չափն իմանալ եւ «վերանայումը» հավատամք չդարձնել։ Այդ իմաստով հետաքրքիր միտում է նկատվում՝ նախկինում ձեւավորված չափից դուրս բացարձակ մոտեցումները դարձնել նույնքան ծայրահեղացված հարաբերական։ Ամենավառ օրինակն անցյալի նկատմամբ վերաբերմունքն է, որն, ինչ խոսք, ձեւավորում է նաեւ մեր այսօրվա
Սարգիս Հացպանյան. Հայաստանի Հանրապետությունը, իբրեւ պետություն, ըստ իս, հանցագործություն է կատարում սփյուռքահայության նկատմամբ
«Պետությունը սփյուռքին նայում է իբրեւ կով, որը կաթ է տալիս» «Գրեթե 5 տարի է, ինչ ստեղծվել է Սփյուռքի նախարարությունը եւ ես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ոչ մի դրական տեղաշարժ չեմ տեսել սփյուռքի նկատմամբ»,- ասաց տարածաշրջանային խնդիրների գծով փորձագետ-վերլուծաբան, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը «Նոյան Տապան» մամուլի ակումբում: «Հայաստանի Հանրապետությունը իբրեւ պետություն, ըստ իս, հանցագործություն է կատարում սփյուռքահայության
Տնօրենը դժգոհեց ուղղագրական սխալներով դասագրքերից
ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը Երեւան քաղաքի ուսուցիչների՝ այսօր կայացած օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ բոլոր ուսումնադիդակտիկ միջոցների վրա, որոնք կօգտագործվեն դպրոցում, պետք է գրված լինի՝ «Երաշխավորված է ԿԳ նախարարության կողմից»: Նրա խոսքով, սակայն, դա չի նշանակում, որ եթե երաշխավորված է, ուրեմն պարտադիր է: 143 դպրոցի տնօրեն Գարեգին Կոստանյանն անդրադարձավ, իր ձեւակերպմամբ, հնադարյան, կոմունիստական պատուհաններով դպրոցների
Պետական բուհեր են աշխատանքի ընդունվում միայն ՀՀԿ-ականներ. Բողոքում են երիտասարդները
ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամները սեպտեմբերի 2-ին պատրաստվում են բողոքի երթեր անցկացնել պետական մի շարք բուհերի առջեւ ուսման վարձավճարների թանկացման դեմ: Այսօր «Ուրբաթ» ակումբում ուսանողական միության վարչության անդամ Մհեր Ղազարյանն ասաց, որ ուսման վարձավճարների թանկացման խնդրից բացի՝ իրենք պատրաստվում են բողոքի ակցիաների ժամանակ բարձրացնել կրթական մի շարք խնդիրներ. «Պետպատվերը ընդհանրապես չի գործում, հաջորդ խնդիրը
Ազատամարտիկները խոստանում են պատնեշի պես կանգնել քաղաքացիների և ոստիկանների արանքում
Այն հարցին, թե արդյոք չե՞ն կարծում, որ իրենք իրավասու չեն նման գործողությունների իրականացման համար, և ոստիկանը կարող է իրենց հանդեպ նույնպես ուժ գործադրել, փոխգնդապետ Ավետիսյանն ասաց. «Չեմ կարծում, որ մեր հայ ոստիկանն այդպես վարվի: Նրանք էլ հայ են, ոստիկանն էլ նորմալ մարդ է:
Տեղեկատվություն՝ բռնություն գործադրելու վերաբերյալ ակտիվիստներից ստացված հաղորդումների վերաբերյալ
2013թ. օգոստոսի 27-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ անցկացված հավաքի քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակվել է նամակ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին, որում բարձրացված հարցադրումների կապակցությամբ, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է. Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող հավաքների մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ 2013թ. օգոստոսի 28-ի դրությամբ
Պատ` դատախազության շենքի մոտ
ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ այս պահին ոստիկանների պատ է գոյացել: Արգիշտի Կիվիրյանն արդեն 15 րոպե է քննիչի մոտ է: Հիշեցնենք, որ նա բարձրացել էր վերեւ ներկայացնելու համար իր փաստաբանների ցուցակը: Կիվիրյանը նաեւ ասել է, որ ոչ մի կերպ չի հարցաքննվի, եթե թույլ չտան, որ իր բոլոր փաստաբանները ներկա լինեն հարցաքննությանը: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
20-ամյա երիտասարդը աղջկա պատճառով դանակահարել է համագյուղացուն
Պատճառը աղջկա համար վեճն է եղել Օգոստոսի 29-ին, ժամը 23-ի սահմաններում Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում 1993թ. ծնված Դերենիկ Արտուշի Ղարդաշյանը դանակահարել է Ազատամուտի բնակիչ, 1993թ. ծնված Արթուր Գառնիկի Վարդապետյանին, վնասելով վերջինիս թոքը: Արթուր Վարդապետյանին տեղափոխել են Երեւանի բուժհաստատություններից մեկը: Մեր տեղեկություններով 20 տարեկան երիտասարդները վիճաբանել են աղջկա պատճառով: Իրավապահներից տեղեկացանք, որ Դերենիկ Ղարդաշյանը կալանավորված է,
Գեւորգ Վարդանյան. Գիտությունը «թանկ հաճույք է»
«Անկախությունից հետո հանրապետության գիտության ոլորտը ենթարկվեց կառուցվածքային եւ կադրային փոփոխությունների: Արդյունքում տեղի ունեցավ եւ շարունակվեց գիտական կադրերի, առաջին հերթին՝ երիտասարդների զգալի արտահոսք գիտության ոլորտից, որոնց մի մասը մեկնեցին արտերկիր, իսկ մյուս մասը՝ այլ աշխատանքներին, որն ավելի վտանգավոր է»,-այսօր գիտության ոլորտում կադրերի ներգրավվածության խնդիրների եւ դրանց իրականացման միջոցառումների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երիտասարդ գիտնականների
«Փող չունենք, որ ուղարկենք դպրոց»
8-ամյա Մհերի ընտանիքը երկար տարիներ ապրում Է վարձով բնակարանում։ Մհերի փոքր քույրն արդեն վեց տարեկան է, բայց այս տարի չի հաճախի դպրոց, քանի որ ծնողները գումար չունեն դպրոցական պարագաներ գնելու համար։ «Փող չունենք, որ ուղարկենք դպրոց։ Մյուս տարի»,- հիսաթափված նկատեց Մհերի մայրը։ 47-ամյա Վարդուհի Հովսեփյանն ամեն երեխայի համար ծախսել է ավելի քան 50 հազար դրամ.
Սերգեյ Մինասյան. Քաղաքականությունը, կարելի է ասել՝ «փախել է» քաղաքական դաշտից
Հատված Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հարցազրույցից: –Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. աշնան նախաշեմին մեր քաղաքական երկնակամարում փոթորկաբեր ամպեր, հեղափոխական «թունդ» զարգացումների նախանշաններ տեսնո՞ւմ եք։ -Նախ կցանկանայի անդրադառնալ մի խնդրի, որից բխում են այսօրվա քաղաքական իրողությունները եւ իրավիճակի առանձնահատկությունները։ Դա ընդդիմադիր դաշտում ստեղծված աննախադեպ տխուր պատկերն է. Հայաստանում գոյություն չունի իրական


















































