Օրվա լրահոսը

Կողոպտիչը հայտնաբերվեց

Օգոստոսի 29-ին, ժամը 19.30-ին, Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի օտարերկրացի և մատնացույց անելով մի քաղաքացու` հայտնել, որ նա օգոստոսի սկզբներին Հանրապետության հրապարակում իր մոտից բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել է 35.000 դրամ, բանկային քարտ, բնակարանի բանալիներ ու այցեքարտեր: Նշված քաղաքացին՝ 1979 թ.

Քննիչը վստահ չէ, որ Կիվիրյանի հետ է հեռախոսով խոսել (Տեսանյութ)

Արգիշտի Կիվիրյանին այսօր պաշտպանելու էին եկել  25-ից ավելի փաստաբաններ, սակայն նրանց ներս չէին թողնում:Քննիչ Լեւոն Մելքոնյանը հեռախոսազրույց ունեցավ  Կիվիրյանի հետ ասելով, թ ե նա կարող է միայն մեկ փաստաբանի ուղեկցությամբ բարձրանա վերեւ, Կիվիրյանը պահանջեց թույլ տալ բոլորին բարձրանալ, քանի որ դա իր իրավունքների սահմաններում է: Հեռախոսազանգից հետո քննիչ Լեւոն Մելքոնյանը փոխանցեց, թե վստահ չի որ

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ

Ս.թ. օգոստոսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ՝ Վազգեն Մանուկյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված է եղել 5 հարց. 1. Հանրային խորհրդի մասին օրենքի նախագծի վերջնական տարբերակի քննարկումը: 2. ՀԽ 4.5 տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության քննարկումը: 3. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի դիմումն՝ ուղղված ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանին:

Հոգեբուժարանների վիճակի բարելավմանն ուղղված Օմբուդսմենի առաջարկներն արդեն իրականացվում են

Առողջապահության նախարարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկում հոգեբուժական կենտրոնների բարեկարգման ուղղությամբ: Օրերս Առողջապահության նախարարը հանձնարարական էր տվել քայլեր ձեռնարկել գերբնակեցման, երիտասարդ և արհեստավարժ մասնագետների բացակայության, հին կամ ժամկետանց դեղորայքի, հիվանդների պահման ոչ բարենպաստ պայմանների և մի շարք այլ թերությունների և խախտումների վերացման և բացառման ուղղությամբ:  Նման հանձնարարականի առիթ էին հանդիսացել հուլիսին հրապարակված Պաշտպանի՝ որպես կանխարգելման

Ոստիկանները խոչընդոտում են ՀՔԾ-ի մոտ հավաքված ակտիվիստներին (Տեսանյութ)

Այսօր Հատուկ Քննչական Ծառայության մոտ «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին սատարելու էին եկել մի խումբ ակտիվիստներ: Հիշեցնենք, որ Կիվիրյանի դեմ հարուցված Քրեական օրենսգրքի 316 հոդվածի շրջանակներում Հատուկ Քննչական Ծառայությունում (ՀՔԾ) օգոստոսի 28-ին նախատեսված հարցաքննությունը հետաձգվեց այն պատճառով, որ ՀՔԾ-ն չկարողացավ հարցաքննության համար պատշաճ պայմաններ ստեղծել Արգիշտի Կիվիրյանի շահերը պաշտպանելու ներկայացած փաստաբանական պալատից 30

Ահարոն Ադիբեկյան. «Դու գիտե՞ս ես ինչ եմ, պարտադիր է զենքս ձե՞ռքս վերցնեմ»

Անդրադառնալով ազատամարտիկների բողոքի ակցիային՝ Ահարոն Ադիբեկյանը հեգնեց. «Ես էլ եմ վատ ապրում, ես էլ գնամ հրապարակում նստեմ, ասեմ ինձ կերակրե՞ք, ես էս երկրին ավելի քիչ օգուտ եմ բերել, քան ազատամարտի՞կը»:

Կոմիտաս 5-ի շինարարական տեխնիկան փչացրել են

Գիշերը ինչ-որ մարդիկ էքսկավատորի սալյարկայի մեջ ավազ են լցրել, ու հիմա մեքենան խոդի չի ընկնում։ Բացի այդ էլ, քարեր ջարդելու մեր տեխնիկան էլ է փչացել, դրա խողովակներն են կտրվել։

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ

Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացից Հայաստանը ոչ միայն ուժեղացած դուրս չեկավ, այլեւ կանգնեց նորանոր խնդիրների առջեւ

Հենց միայն Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առաջացած խզումն արդեն իսկ այնպիսի լուրջ հարված էր մեր ազգային միասնականությանը, որ եթե անգամ այլ վնասներ չլինեին էլ, դա արդեն բավական էր։

Սասուն Միքայելյան. Ձեռքերդ հեռու Վազգենի գերեզմանից

Եթե դու զինվորական ես, քաղաքական գործիչ չես, մնա զինվորական, մնա Կոմանդոս։ Դու այդ քայլերով ոչ թե Կոմանդոս կմնաս, կդառնաս կոմսոմոլ։

ԿԳ փոխնախարարը՝ տնօրեններին. «Միայն ամուսնանալուց եմ ինձ հակասել»

Երևանի դպրոցների ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսում Ստ Զորյանի անվան 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը խոսելով կրթության որակի ապահովման մասին՝ շեշտեց հատկապես դրան խանգարող դասագրքերի անկատարությունը: Նշեց, որ դպրոցների համար անգնահատելի են ուսուցիչների վերապատրասումն ու ատեստավորումը, չնայած ուսուցիչները հաճախ դժգոհում են նաեւ դրանց բովանդակությունից: 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանն էլ խոսեց պետության կողմից տարվող կրթական քաղաքականության եւ

Տիգրան Խզմալյանը՝ «սեքսուալ մանյակ», «սադիստ» ոստիկանի մասին

Տիգրան Խզմալյանը հայտարարեց, որ «այդ ամենի կազմակերպիչը Արաբկիրում աշխատող փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն է, որը 5 օրերի ընթացքում 3 օրիորդների մեկը մեկից սարսափելի եւ կեղտոտ հայհոյանք է ուղղել: Դրանց մի մասն անգամ հաջողվել է ձայնագրել եւ շարունակելու ենք հետապնդել այդ սադիստին եւ սեքսուալ մանյակի՝ ոստիկանության շարքերից օր առաջ հանելու նպատակ»:

«Բոլոր ուսանողների կարիքը պետությունը չունի». Արմեն Աշոտյան

Ուսանողների հարցերը մենք ենք լուծելու, ոչ մի քաղաքական ուժ չի կարող լուծել, անկախ նրանից թե ով կանի՝ իմ հարազատ Հանրապետականը, կամ իմ հարազատ ՀԱԿ-ը:

Նախկին պաշտոնյան կալանավորվել է խարդախություն կատարելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը տարբեր անձանց անվամբ հիմնադրած, սակայն փաստացի իր կողմից կառավարվող գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ներդրումներ կատարելու և ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով, չարաշահելով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, 2010-2012թթ. ժամանակահատվածում նրանցից

Ֆուտբոլի մարզադաշտը վերածվել է հսկայական լողավազանի

Հեռավոր Արեւելքում ջրհեղեղը հեղել է Խաբարովսկի Լենինի անվան ֆուտբոլային մարզադաշտը, որտեղ տնային հանդիպումներն է անցկացնում տեղի «ԲՄԱ-Էներգիան»: Ջրի մակարդակն այնտեղ բարձրացել եւ հասել է տրիբունաներին՝ խաղադաշտը վերածելով հսկա լողավազանի:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մի՞թե քառորդ դարը բավարար չէ…»

«Շիրակ կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանի բաց նամակը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ և պարոն նախարար Անշուշտ քաջատեղյակ եք, որ դեռ անցյալ տարի Գյումրիում, երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների համար 1756 բնակարաններով շահագործված Մուշ – 2/2 նորակառույց թաղամասն ամբողջովին բնակեցված չէ, իսկ ներկայումս աղետի

Տիգրան Խզմալյան. «Շուշան Պետրոսյանի համբուրվելու հմտությունը չեմ պատրաստվում մեկնաբանել»

Այսօր «Ֆորում» ակումբում «Նախախորհրդարանի» անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, խոսելով քաղաքացիական շարժման մասին, ասաց. «Վերջին տարիներին մեր հասարակությունը վկա է դարձել կուսակցական քաղաքական դաշտի տապալմանը, որի վառ ապացույցն էր 2012-ը, երբ հրաժարվեցին բոլոր քաղաքական ուժերը մասնակցել նախագահական ընտրություններին: Վերջին ապացույցն էր Րաֆֆի Հովհաննիսյանի փորձը, որը սկսվեց որպես վերկուսակցական առաջնորդ, բայց ավարտեց որպես իր կուսակցության առաջնորդ»: Տիգրան

Դավիթ Հարությունյան. Խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու խնդիր դրված չէ

Հատվածներ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ հարցազրույցից:    –Ինչո՞ւ այսօր առաջացավ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն։ -Հայաստանում 2005-ին իրականացված սահմանադրական բարեփոխումները, իհարկե, լուրջ առաջընթաց էին` համակարգային լուծումների առումով: Դրանով հանդերձ, կան մի շարք հարցեր, որոնք, կարծում եմ, ոչ ամբողջովին են լուծված։ Դա է պատճառը, որ վերստին անհրաժեշտություն է առաջացել անդրադառնալու սահմանադրությանը:    –Կարո՞ղ

Նորիկ Սարգսյանի փոխանցմամբ`ոստիկանությունն աշխատելու է հատուկ գրաֆիկով

Այսօր ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթեւեկության միամսյակի եւ այդ ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվելիք աշխատանքների մասին: «Անցյալ տարի առաջին անգամ ոստիկանապետի հանձնարարությամբ հայտարարվեց միամսյակ, ինչը տվեց ցանկալի արդյունք: Անցյալ տարի ճանապարհատրանսպորտային 29 պատահար եղավ, մեկ երեխա զոհվեց, բայց

Ֆրանկ Ռիբերին ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիայի» եւ ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին երեկ Մոնակոյում շնորհվեց ՈՒԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը:  Մարզական լրագրողների եզրափակիչ քվեարկության ամփոփիչ արդյունքներով Ռիբերին վաստակել է 36 միավոր՝ առաջ անցնելով «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսից՝ 13 ձայն եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից՝ 3: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռոնալդուն չի մասնակցել հանդիսավոր արարողությանը: Անցած

Նորիկ Սարգսյան. «Ոստիկանության աշխատակիցները միշտ ճիշտ են եղել»

«Մեզ դիմում են վարորդներ՝ ասելով թե անհարկի արձանագրություն է կազմվել, բայց ոստիկանը պարտավոր է արձանագրել իր աչքով տեսած խախտումներ, այսինքն` պարտադիր չէ, որ խախտումը ֆիքսվի տեխնիկական միջոցներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով վարորդների դժգոհություններին, ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: Դիտարկմանը, թե դժգոհություն կա, որ ոստիկանական ավտոմեքենաների մեջ տեղադրված

ԱԱԾ ծառայողական քննության արդյունքում՝ մեր հրապարակման մեջ նշված փաստերը չեն հաստատվել

«Aravot.am»–ի լրագրող Նունե Արևշատյանի, օգոստոսի 16-ին հրապարակած` «Արթիկի ԱԱԾ-ի պետը առևտրի օբյեկտ է կառուցում փողոց քանդելու և բնակիչների լույսը փակելու հաշվի՞ն» հոդվածում հնչեցված փաստերի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում իրականացվել է ծառայողական քննություն, որի արդյունքում պարզվել է, որ “Aravot.am” կայքում հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Ըստ կայքում հրապարակված տվյալների, Արթիկ քաղաքի կենտրոնական հրապարակին հարակից Գարեգին

Կռիվը վերջացել է՝ Փակ շուկան այլեւս գոյություն չունի

Լուծումը միակն է՝ Սերժ Սարգսյանը իր օգնականներից որեւէ մեկին հանձնարարում է զանգահարել Սամվել Ալեքսանյանին եւ իր անունից հրամայել շենքը բերել նախկին տեսքի եւ հանձնել այն պետությանը։

Կրթության վարչության պետ. «Ո՞ւր են մեր լավագույն ուսուցիչները»

Մոսկվայի տանը Երևան քաղաքի ուսուցիչների օգոստոսյան կոնֆերանսն այսօր բացվեց ՀՀ պետական օրհներգով: Երեւանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը նշեց, որ քննարկվելու են 2012-2013 թթ ոլորտի ձեռքբերումներն ու անհաջողությունները: «Տոնական մթնոլորտ է, սակայն տոնական ասվածը չի ենթադրում, որ շրջանցելու ենք այն բոլոր խնդիրները, որոնք առկա են հանրակրթության ոլորտում»,-ասաց Սուքիասյանը: Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց 2012-2013 թթ

eBay-ում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը Մատենադարանում կլինի 10-15 օրից

PanARMENIAN.Net – eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը 10-15 օրից կլինի Մատենադարանում: Այս մասին PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Պայմանավորվածություն կա, ամենաուշը 10-15 օրից հանդիսավոր միջոցառում կլինի և այն կփոխանցվի Մատենադարանին: Կարևորն այն է, որ ձեռագիրը փրկվել է»,- ասաց նա: Նարեկացու ձեռագիրը գնել

Հայաստանը Ռուսաստանից կստանա դրամաշնորհ

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հարցերին պատասխանելիս կրկին անգամ հայտարարեց, որ գազի սուբսիդավորման համար Ռուսաստանի հետ վարվող բանակցությունները գրեթե ավարտվել են եւ օրերի ընթացքում դրանց արդյունքները կհրապարակվեն։ ՀԺ-ի թղթակցի ու նախարարի միջեւ տեղի է ունեցել կարճ զրույց. – Ռուսները հաստատ տալո՞ւ են փողը: – Հաստատ տալու են։ – Վստա՞հ եք։ – Այո։ –

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վարդաշենի հանրակացարանում ապրող բնակիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Վարդաշենի հանրակացարան: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը նշել է, որ տեղյակ է առկա խնդիրներին, և Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում հետզհետե լուծում է տրվելու նաև այստեղ ապրող բնակիչների կողմից բարձրացվող հարցերին. «Երևանի առջև այսօր 20-25 տարիների խնդիրներ կան ծառացած: Ու տրամաբանական է, որ դրանք ընդամենը մեկ տարում

Թե՞ այս ամենը Սերժ Սարգսյանին եւս մեկ ժամկետ իշխելու հնարավորություն տալու համար է

Ի՞նչ կտա մեզ երկրի ղեկավարման մոդելի փոփոխությունը, որին ձեռնամուխ է եղել գործող իշխանությունը։ Դա մեր երկրին շատ բան կտա, եթե, իհարկե, խորհրդարանական ընտրությունից հետո ունենանք նորմալ խորհրդարան եւ նորմալ կոալիցիա, եթե չլինի այնպես, որ մեկ քաղաքական ուժ գրավի խորհրդարանի կեսից ավելին։ Իսկ դա կարող է լինել բացառապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների դեպքում միայն, ընտրակաշառքի

«Հայկական գամփռը վարժեցնելու կարիք չունի, ճիշտ դաստիարակելն էլ բավարար է». Արմեն Խեչոյան

Հայկական գամփռների լավագույն գիտակներից է Արմեն Խեչոյանը: Նա գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, շնաբույծ-սելեկցիոներ, 2011-ին արժանացել է Անանիա Շիրակացի հուշամեդալի:Ներկայումս տնօրինում է Հայաստանի խոշորագույն ֆերմերային տնտեսություններից մեկը: Արմեն Խեչոյանին ու նրա տիկնոջը՝ Իրինային լիիրավ կարելի է համարել Հայաստանում գամփռների և Վանա կատուների պահպանման, տարածման ջատագովներ ու առաջամարտիկներ: Նրանք դեռ 1989-ին իրենց ընտանեկան ֆերմերային տնտեսությունն են հիմնել

Էդվարդ Ներսիսյան. «Որ Վազգեն Սարգսյանը ողջ լիներ…»

Բոլոր կուսակցություններին հրավիրել ենք: Մենք ոչ ոքի չենք վանում մեզանից, սակայն նրանք կգան այստեղ առանց կուսակցական տոմսերի, առանց կուսակցական գաղափարների:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031