Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «ՀՀ քաղաքացու տեսանկյունից մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ»․ (Տեսանյութ)

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրային ժողով էր հրավիրել Վանաձորում:

ՀԱԿ-ը օրենսդրական նախաձեռնություններ է պատրաստում՝ «ավտոկայանատեղերի բեսպրեդելի, թալանի» դեմ

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դատախազության առջեւ տեղեկացրեց, որ ԱԺ աշնանային նստաշրջանում նոր օրենսդրական նախաձեռնություններ են պատրաստում, քայլեր են մտածում, որ մոբիլիզացնեն ամբողջ հայ ժողովրդին՝ հասարակությանը հուզող հարցերի  շուրջ. «Դրանց նպատակն է նաեւ այս ռեժիմի բռնապետական ջղաձգումների սահմանափակումը: Դրանք կապված են եւ Մարտի 1-ի, եւ իշխանության լիազորությունների հետ, որոնք կնպաստեն պետության պատասխանատվությանը՝ որեւէ բռնություն

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար

Ս.թ. օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին: Պարոն Տոնոյանը տեղեկացրել է, որ հավատարիմ մնալով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, ցուցաբերելով մարդու իրավունքներին ու մարդասիրական արժեքներին նվիրվածություն, ինչպես նաև հաշվի առնելով Ադրբեջանի նախկին քաղաքացու աներկդիմի որոշումը՝ իրավասու միջազգային կազմակերպության միջոցով վերջինս փոխանցվել է երրորդ երկիր,

«Դպրոցների ճնշող մեծամասնությունը շատ ձեւական պատասխան է տվել մեր այդ հանձնարարականին». Ա.Աշոտյան

«Խնդիրներից մեկը, որը դրված է մեր առջեւ կրթական ծրագրերի մշտական կատարելագործման եւ արդիականացման հարցն է: Մենք նոր ենք ներդրել 12-ամյա կրթական ծրագիրը ավագ դպրոցներում: Ակնհայտ է, որ այս ամենը վերջին ատյանի ճշմարտություն չէ եւ  մենք ձեզ հետ միասին հնարավորություն ունենք մշտական վերանայման ենթարկել կրթական ծրագրերը` դարձնելով ավելի արդիական եւ  համահունչ այսօրվա երիտասարդների եւ ծնողների ակնկալիքներին:

Լեւոն Զուրաբյան. «Հետաքրքիր բան է պատահել, մարդիկ ասում էին՝ «մի՛ դարձեք Սերժիկի շներ»

«Կոմիտասի 5 շենքի շուրջ ծավալվող պայքարի ընթացքում ոստիկանությունը նորից անցել է կոպտագույն խախտումների, բռնության, անգամ հետո պարզվեց՝ հրապարակային սեռական ոտնձգությունների: Այսինքն, իր դեմքը մի լավ ցույց տվեց այդ օրը»,- այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը գլխավոր դատախազության առջեւ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այսպիսի գնահատական տվեց Կոմիտաս 5-ի միջադեպին: Լեւոն Զուրաբյանը պատմեց, որ երբ ակտիվիստների են

«Էրեբունի» արգելոց-թանգարանը 1-ինը միացավ Հայաստանում Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումների շարքին

Երևանի քաղաքապետի տեղակալ  Արամ Սուքիասյանը մասնակցել է օգոստոսի 31 ին մեկնարկող «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացված «Հռոմ. Իմ քաղաքի ժամանակակիցը» խորագրով մոնումենտալ կոթողների լուսանկարչական ցուցահանդեսին: Այն հեղինակել է Իտալիայում դիվանագիտական առաքելություն իրականացնելու տարիներին մասնագիտությամբ ճարտարապետ Կարինե Դանիելյանը: Ողջունելով ներկաներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից,  Արամ Սուքիասյանը խորհրդանշական է համարել փաստը, որ «Եվրոպական

Մասնագետները պարզաբանում են, թե ինչու է բաց հանքի շահագործումն անթույլատրելի (Տեսանյութեր)

«Կապան քաղաքում ժամանակին, երբ հորատումներն արվում էին չոր եղանակով, հիվանդանոցը լիքն էր սիլիկոզ հիվանդությամբ տառապող հիվանդներով, իսկ թաց եղանակով հորատումներին անցնելուց հետո՝ վերացավ: Շահումյանի բազմամետաղային հանքավայրի ծննդավայրը գտնվում է Կապան քաղաքի տարածքում եւ քամիների ուղղությամբ պայմանավորված պայթեցումներից առաջացած թունավոր գազերը, փոշին ամբողջովին տարածվելու են Կապան քաղաքի վրա, իսկ դրանք շնչելու են Կապանի քաղաքացիները: Եթե նախկինում

«Հայաստանը ՌԴ-ի հետ իր հարաբերությունները չի հստակեցրել, որովհետեւ ժուլիկ է, բաց խաղ չի խաղում»

«Մեր երկրի 4 կողմը պրոբլեմ է: Ամենամեծ պրոբլեմը, որ այս իշխանությունները բերել են մեր երկրի գլխին, դա անորոշությունն է՝ արտաքին աշխարհի նկատմամբ, արտաքին զարգացումների անորոշությունը՝ բացարձակապես»,- ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիային ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ արտաքին խնդիրներին: «Ես ձեզ երաշխավորված հայտարարում եմ՝ այս պահին իշխանությունը չգիտի՝ Եվրոպայի Ասոցացման պայմանագիրը ստորագրելո՞ւ է,

Արթնանալով քնից` դեռահասը նկատել է, որ իր գլուխը գայլի երախում է

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում տեղակայված վրանային ճամբարում գայլը փորձել է ուտել քնած դեռահասի գլուխը: 16-ամյա Նոյ Գրեհեմն ընկերների հետ վրանային ճամբար էր գնացել հանգստյան օրերը այնտեղ անցկացնելու նպատակով, սակայն գիշերը վրանում անցկանցնելու փոխարեն նա որոշել էր քնել վրանի մոտակայքում գտնվող Ուինիբիգոշիշ գետի ափին: Առավոտյան ժամը չորսին Նոյն արթնացել է տարօրինակ զգացողությունից և հայտնաբերել է, որ իր

«Ես վատ չեմ զգում, որ հաշմանդամ երեխա ունեմ, բայց հասարակությունը ստիպում է վատ զգալ». (Տեսանյութեր)

«Դուք պետք է ուրախ լինեք, որ ունեք հաշմանդամ երեխա, քանի որ ժամանակից շուտ թոշակի կգնաք»

Արամ Մանուկյանի անեծքը. «Ա՛յ նախարար Արմեն Աշոտյան, անունդ ոչ ու փուչ լինի»

Այսօր դատախազության առջեւ ՀԱԿ-ի բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ կրթական խնդիրներին եւ մասնավորապես, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Խոսելով ընդհանուր թանկացումների մասին՝ նա ասաց. ««Սերժ Սարգսյանի վերջին 6 ամսվա իշխանության ընթացքում օր չի եղել, որ անհաջողություն, մի փորձանք չգրանցվի մեր երկրում: Ամեն ինչ արվում է՝ մի քանի գողերի կողմից Հայաստանը թալանելու համար:

Ավագ դպրոցների բարեփոխումը դեռևս ավարտված չէ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն  Աշոտյանը, օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում, այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում վարել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության ավագ դպրոցների տնօրենները: Շեշտելով, որ ավագ դպրոցների բարեփոխումը դեռևս ավարտված չէ՝ նախարարն ընդգծել է, որ հիմնական խնդիրն ավագ դասարաններում կրթության որակի ապահավումն է: «Մենք ավագ դպրոցների՝ այսինքն 12-ամյա համակարգով դպրոց հաճախած

Արամ Մանուկյան. «Ոստիկանները լկտիանում են, ցինիկանում են, որովհետեւ ցինիկ է իրենց վերեւինը»

Այսօր գլխավոր դատախազության առջեւ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադարձավ ոստիկաններին. «Ոստիկանները, որպես մահակ օգտագործվում են կիվիրյանների, կանանց ու աղջիկների նկատմամբ: Լկտիանում են,  ցինիկանում են, որովհետեւ ցինիկ է իրենց վերեւինը, ցինիկ է իրենց դատախազը, ՆԳ նախարարը, իրենց նախագահը, բոլորը: Բոլորի թողտվությամբ է շարքային ոստիկանն իրեն լկտի պահում,

Էկո կանգառ Դալարիկում (Ֆոտոշարք)

Օգոստոսի 30-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում տեղի ունեցավ էկո կանգառի բացման արարողությունը: Արարողությանը պետք էր ներկայանալ էկո կերպարով՝ կանաչ հագուստով կամ աքսեսուարներով: Էկո կանգառը ձևավորված էր պլաստիկ շշերով, ակերից և շշերից պատրաստված ծաղկամաններով: Կանգառը 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Մկրտչյանի նախագիծն էր, նա մասնակցելով գրանտային ծրագրին հաղթել էր այն. «Երբ, որ «Միացյալ քաղաքացիական կրթության ազգային Էկո

Սոցիալական տարբեր ծրագրերով ուսանողական զեղչերի համար կծախսվի շուրջ 950 մլն դրամ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով  Հանրային խորհրդի երիտասարդության հարցերով հանձնաժողովի կողմից բուհերում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ հրապարակած բաց նամակին, այսօր  հանդիպում է ունեցել  նրանց հետ: Շնորհակալություն հայտնելով երիտասարդներին՝ նախաձեռնողականության և հանրային ակտիվության համար՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ ԿԳՆ ակտիվ հանդիպումներ է ունեցել երիտասարդական տարբեր խմբերի հետ և պատրաստ է այսուհետ

Doğan. «Հակահայկական խումբը պատրաստվում է բողոքի քայլ անել Աղթամարի եկեղեցում»

Թուրքական «ASİMDER» հակահայկական խումբը, հայտարարել է, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց ծաղիկներ կդնի 1918թ. զոհված թուրքերի հիշատակին: Հայտնում է «Դողան» լրատվական գործակալությունը: Նման քայլի պատճառը նույն եկեղեցում սեպտեմբերի 8-ին ամենամյա պատարագի ժամանակ մկրտության արարողություն իրականացնելու ծրագիրն է: Այս տարի Աղթամար եկեղեցում 100 տարվա ընթացքում առաջին մկրտությունը տեղի կունենա, իսկ պատարագը 95 տարի դադարից

Նախագահը Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ հեռախոսազրույցում քննարկել է սիրիահայությանն աջակցելու հնարավորությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո Կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող

Պատրաստվում են հիմնել այնպիսի հեռուստաընկերություն, որ ալիքները «ֆռռացնելու» կարիք չի լինի

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  գաղափար կա արբանյակային հեռուստատեսություն հիմնելու: Դեռևս երկու տարի առաջ  «Ա1 պլյուս»  հեռուստաընկերությունը հանրային խորհրդի նիստ է գումարել` հրավիրելով  իրեն, Երևանի ազգային ակումբի նախագահի Բորիս Նավասարդյանին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին, որտեղ և քննարկվել է ժողովրդական հեռուստատեսություն ունենալու  գաղափարը: «Մեր նպատակը այն

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Օգոստոսի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:   NASDAQ OMX Armenia

«Մակրոլուսանկարչությունը խորը ու գրավիչ աշխարհ է». Նարե Ջան Մկրտչյան

«Ես Նարե Ջան Մկրտչյանն եմ».  այսպես ներկայացավ ու սկսեց պատմել իր մասին երիտասարդ մակրոլուսանկարչուհին: Անունն էլ պատահական չէ ընտրված. «Դեռ փոքր տարիքից ինձ գրեթե բոլորը դիմում էին Նարե ջան, ու մի օր որոշեցի անվանս ավելացնել այդ «Ջան»-ը, նամանավանդ, որ Նարե Ջան Մկրտչյան գեղեցիկ է հնչում և մինչև հիմա ինձ ընկերներս հիշեցնում են, որ սկզբում բոլորին

Հովհաննես Թումանյանի թանգարանում բացվեցին «Մութ ու Լուս աշխարհ»-ի դռները

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում ուրախ իրարանցում էր: Առաջին անգամ Հայաստանի թանգարանային պատմության մեջ այստեղ բացվեց «Մութ ու Լուս աշխարհ»-ի դռները: Դրանցով ներս մտնողը հայտնվում է մի սրահում, որտեղ ընթանում են «Ձախորդ Փանոսը» հեքիաթի գործողությունները: Քանի որ սրահը կահավորվել է 3D տեխնոլոգիայով (իրականացնող՝ INTERACTIVE WORLD ընկերություն), ապա այցելուները ակամայից սկսում են հայտնվել հեքիաթում և Փանոսի

«Դալիբալթայանը շփոթվում է. Կոմանդոսը Շահումյանի պաշտպանության հետ որեւէ կապ չի ունեցել»

«Պարոն գեներալ-գնդապետ, Դալիբալթայանը Շահումյանի շրջանի հարցում շփոթվում է: Արկադի Տեր Թադեւոսյանը Շահումյանի պաշտպանության հետ որեւէ կապ չուներ: Վազգեն Սարգսյանը Շահումյանի շրջանի պաշտպանության ղեկավար էր նշանակել «Հատուկ Գնդի» հրամանատար, գնդապետ Վոլոդյա Կարապետյանին: Նա 1992-թվականի հունիսի սկզբներին նոր բացված Լաչինի միջանցքով բավականաչափ զորքով ու ռազմական տեխնիկայով այցելեց Շահումյան, մի շաբաթ անց թուրքերը հարձակվեցին այս շրջանի վրա, եւ

Ստուգողական գրավոր աշխատանքների տետրերը` ծնողական խորհուրդների համաձայնությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում մասնավորապես նշվում է. «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների գնահատման   արդյունավետության բարձրացման   նպատակով  ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորվել են   թեմատիկ և կիսամյակային ստուգողական գրավոր աշխատանքների տետրեր, որոնք կարող են գործածվել ուսումնական հաստատություներում բացառապես ծնողական

Հայաստանի հավաքականը Չեխիա կմեկնի սեպտեմբերի 5-ին

ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Չեխիա կմեկնի սեպտեմբերի 5-ին` հատուկ չարտերային չվերթով: Նույն օրը ժամը 20:00-ին մեր ֆուտբոլիստները Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում կանցկացնեն առաջին մարզումը, որից առաջ մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կպատասխանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նպատակը կարող է Ձերը չլինել». Ինչու՞ ենք մեր նպատակը թողնում «հետոյին»

Պլանավորել եք մի քանի օր անց, մեկ շաբաթ կամ ամիս անց որևէ քայլ ձեռնարկել, որը Ձեզ համար շատ կարևոր է, օրինակ՝ գնալ պարի դասընթացի, անգլերեն լեզվի պարապմունքների և այլն, սակայն օրհասական պահին մտափոխվում եք: Սա կարող է պայմանավորված լինել հոգեբանական կամ արտաքին որոշակիդրդապատճառներով: «Հիմնականում մարդիկ աշխատանքի հետ կապված կարող են չկողմնորոշվել: Մարդիկ մտածում են, որ

«Օպել»-ի վարորդը և 3 ուղևորները մահացել են

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 48-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ-տրանզիտ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ-տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Օպել»-ի վարորդ, 1972 թ. ծնված Արամ Հովհաննիսյանը և ուղևորներ, 1973 թ. ծնված Վաչագան Ասատրյանը, 1947 թ. ծնված Լավրենտ Հովհաննիսյանը և 1971 թ. ծնված Պարթև Հովհաննիսյանը

Կայացել է հանրակրթական դպրոցների ամենամյա ավանդական խորհրդակցությունը

2013-2014 թվականների ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոլորտին առնչվող մի շարք հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, հանրակրթական դպրոցների տնօրեններ:  Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով և նախապես շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին` Արամ Սուքիասյանն

Հայաստանի հավաքականը Չեխիա կմեկնի սեպտեմբերի 5-ին

ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը: Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:00-ին, Ֆուտբոլի ակադեմիա` առաջին մարզում, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից հետո լրագրողներին կտրվի հարցազրույցներ վարելու հնարավորություն: Սեպտեմբերի 3-ին եւ 4-ին` երկուական փակ մարզում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ծեծելով սպանել է մորը

Օգոստոսի 25-ին շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված ահազանգով Նոր Նորքի 8-րդ զանգված մեկնած օպերատիվ խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել էր 1949 թ. ծնված Գոհար Չիլինգարյանի դիակը՝ սալջարդերի և քերծվածքների հետքերով: Հաջորդ օրը երեկոյան, սպանություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Գ. Չիլինգարյանի որդին` 1969 թ. ծնված Արմեն Չիլինգարյանը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031