Օրվա լրահոսը
Երբ որոշում կայացնողը Եվրադատարանը չի
Ո՞վ է մեր երկրում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումների իրականացման պատասխանատուն։ Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանն առնչվող Օրհուսի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2001թ մայիսի 14-ին։ Ընդունելով այս փաստաթուղթը՝ Հայաստանի կառավարությունը ճանաչել է հասարակայնության իրավունքը՝ մասնակցելու էկոլոգիական քաղաքականության մշակմանը և իրականացմանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Սպառնալիքով վտարված «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության տնօրենը Հայաստանում է (Տեսանյութ)
Հայաստանից երկուսուկես տարի առաջ անհետացել է խոշոր հարկատու կազմակերպության գլխավոր տնօրենը: Որեւէ մեկը չի իմացել, թե ինչպես է դա տեղի ունեցել կամ ինչ է պատահել նրա եւ նրա տիկնոջ հետ: Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրեն, ԱՄՆ քաղաքացիներ Ռոբերտ Էնթնի Ֆալետտայի եւ
Կապանում քննարկվեց օդանավակայանի վերագործարկման ծրագիրը
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին: Առավոտյան փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց քաղաքում: Նա այցելեց Կապանի թիվ 2 ավագ դպրոցի շինհրապարակ: Շենքի կառուցման համար պետբյուջեից նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն կատարվել
Ավարտին են մոտենում մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները
Մայրաքաղաքի բակային տարածքների ասֆալտապատման, առանձին դեպքերում էլ՝ փոսալցման աշխատանքների ծավալը 2013թ.-ին կազմում է 1 միլիոն 100 հազար քառակուսի մետր: Գործընթացն այժմ ավարտական փուլում է: Ընդամենը 2-3 վարչական շրջաններում է, որ այս ուղղությամբ ծրագիրը դեռ շարունակվում է: Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագիրը մեկնարկել էր մարտ ամսից: Այսօր արդեն ասֆալտապատվել , բարեկարգ ու պատշաճ տեսքի են բերվել
«Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմները կարող են օգտագործվել որպես բիոլոգիական զենք»
Մենք ուղղակի ծափահարություններով ողջունեցինք վարչապետի այդ արարքը, որովհետեւ, եթե օրենքը այդպես ընդունվեր՝ դա ՀՀ-ի կործանման հաջորդ քայլն էր լինելու:
Ավագանու անդամն ապօրինությունների կապակցությամբ առաջարկեց դիմել դատավորի վերադասին
Կառուցապատված հողը ներկայացվել էր որպես ազատ հողատարածք Նոյեմբերյան համայնքի ավագանու օգոստոսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի 44/8 հասցեում գտնվող 76,8 քառակուսի մետր մակերեսով տարածքը հասարակական կառուցապատման նպատակով երկարաժամկետ վարձակալության տրամադրելու հարցը: Այդ հողամասը գտնվում է Դիլիջանում եւ Նոյեմբերյանում պաշտոնավարող, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Խաչիկանին պատկանող, միջպետական ավտոճանապարհի
Շատ շուտով հայտնի կդառնա տարվա երիտասարդական մայրաքաղաքը
Շատ քիչ ժամանակ է մնացել «Տարվա երիտասարդական մայրաքաղաքի» հռչակմանը: Մրցույթի հավակնորդները երկուսն են՝ Սիսիանն ու Էջմիածինը, առցանց քվեարկությունն էլ դեռ շարունակվում է: Մրցույթի փորձագետ Կառլեն Խաչատրյանը «Առավոտ երիտասարդականին» տեղեկացրեց, որ արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 1-ին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հանդիսավոր նիստի ժամանակ, որին ներկա են լինելու մրցող երկու քաղաքների քաղաքապետերը. «Փորձագիտական խումբը երկու քաղաքներում
Հովհաննես Իգիթյան. «ՀՀՇ-ին չի ֆինանսավորելու ոչ վարչապետը, ոչ էլ այն մարդը, ով ֆինանսավորում է այլ ընդդիմադիր ուժերին »
Այսօր «Հայելի» ակումբում կայացած ասուլիսին պատասխանելով հարցին՝ դուք մասնակցե՞լ եք Արարատ Զուրաբյանի ծնունդին, վարչապետ Տիգրան Սարգսյանը թամադայություն է արել այդ խնջույքին, եւ արդյոք նա՞ է ֆինանսավորում ՀՀՇ-ն, ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Ես Հայաստանում չեմ եղել, եթե լինեի, ապա կլինեի առաջին շարքերում, հաճույքով կնշեի իմ ընկերոջ 50 ամյակը, կփորձեի ինչ որ ձեւով ուրախություն մտցնել: Մյուս
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին սպասարկող «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների օրինախախտ վարորդները տուգանվեցին
shamshyan.com . Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայում մի քանի «գոլդ» համարանիշներով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաների վարորդներ իրենց տրանսպորտային միջոցները կայանել են չթույլատրելի հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի կարգադրությամբ Երևանի ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկեցին խախտում կատարած վարորդներին,
«Շիկահող» արգելոցին վնաս է սպառնում
Սյունիքի մարզում գտնվող «Շիկահող» պետական արգելոցը բնապահպանության նախարարության որոշմամբ ցանկանում են միավորել պահպանության ցածր կարգավիճակ ունեցող տարածքների` «Արևիկ» ազգային պարկի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի հետ` ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը: Այս մասին «Էկոլուր» մամուլի ակումբում իրենց մտահոգությունը հայտնեցին «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը և «Երիտասարդ
Հայկ Մինասյան. «Այսօր բանակի անունը շահարկվում է տարբեր կերպ»
Սեպտեմբերի 4-ից կմեկնարկի ՀՀ պաշտպանության նախարարության և «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» նախաձեռնած «Մարտական պատրաստության ակումբ» ծրագիրը: Ինչպես ներկայացրին «Երիտասարդ առաջնորդների դպրոցի» սաներ` Րաֆֆի Գևորգյանը և Հայկ Մինասյանը, ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում տարածել մարտական զենքի գործածության հմտությունները և առողջ ապրելակերպի մշակույթը: «Նախագծում ընդգրկված երիտասարդները հնարավորություն կստանան մեկամսյա դասընթացների ընթացքում ծանոթանալ կրակային պատրաստության, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության
Տաքսիստները հավատում են փոխնախարարի խոստումներին եւ էլ չեն բողոքում
Վարորդների իրավունքների պաշտպան, «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանը երեկ հանդիպել է տրանսպորտի եւ կապի փոխնախարարին, նրան վստահեցրել են` առաջիկա երկու ամիսներին տաքսիստների խնդիրները լուծվելու են: «Բողոքում էինք անօրինական տաքսիների գրդոնի ահավոր չափերից, ասացինք՝ այս պատճառով ենք նախատեսել առաջիկայում ակցիա կազմակերպել: Փոխնախարարն ընդունեց, որ անօրինական տաքսիների թիվը մեծացել է, ասաց կապված է մի բանի հետ,
Իրենք, երևի, շատերի «պապաներին» են նեղացրել. Հ. Նավասարդյանը հերքում է, թե իր որդին կարող էր ակտիվիստների ծեծին մասնակից լինել
Օգոստոսի 24-ի գիշերը ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկելու փաստով Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին ուղղված ակնարկները (որ ծեծը հրահրված է նրանց որդիների կամ ազգականների կողմից ) Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը համարում է անհիմն: Այն նկատառմամբ, որ ծեծողներն ասել էին՝ «մեր հերերի՞ն եք ուզում բան արած լինեք»։ «Ես չեմ հասկանում՝ «պապաներին» ասելով ինչո՞ւ ինձ նկատի ունեք:
Ռուսաստանը «կամ-կամ»-ի խնդիր չի դնում
Ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի՝ Արեւմուտքն է Հայաստանի առջեւ պայման, ընտրության հարց դնում – Պարոն Քոչարյան, առաջիկա աշնանը ի՞նչ մարտահրավերների առջեւ կարող է կանգնել Հայաստանը: – Կարծում եմ՝ արտաքին մարտահրավերներ կլինեն՝ կապված ԵՄ Ասոցացման համաձայնագրի, Մաքսային միության, այսինքն՝ Արեւմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների հետ, ինչպես նաեւ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված, նկատելի է, որ թե՛ շփման գծում կա ակտիվություն,
Առաջարկում են հաշմանդամներին ներգրավել գնումների գործընթացում
Հաշմանդամների խնդիրները հիմնականում վերաբերում են տրանսպորտի անհարմարությանը կամ թեքահարթակների բացակայությանը: Մինչ օրս Հայաստանում չի իրականացվել հաշմանդամների խնդիրներին վերաբերող լայնածավալ ուսումնասիրություն, թե՝ մեր երկրում, ասենք, գործատուների քանի տոկոսն է պատրաստ աշխատանքի ընդունել հաշմանդամին, կամ ձեռնարկություններում աշխատող հաշմանդամներին ինչպես է վերաբերվում անձնակազմը կամ ասենք՝ հաճախորդը: Չկա նաեւ վերլուծություն, թե գործատուների ո՞ր մասն է տեղեկացված հաշմանդամներին վերաբերող օրենքներից,
Խաչատրյանական հոբելյանը գրաֆիկներ է «խախտել»
Արտերկրյա շատ երաժիշտներ սիրով են ընդունել ՀՊՖՆ-ի փառատոնին մասնակցելու հրավերը Ավանդաբար հոբելյանական ցանկացած միջոցառման «առյուծի բաժինը» սովորաբար անցկացվում է աշնան սկզբից մինչեւ տարեվերջ, ինչը բերում է միջոցառումների կուտակումների, արդյունքում՝ ձեւը հաղթում է բովանդակությանը։ Ընթացիկ տարին խաչատրյանական է, ու մինչեւ հիմա տեղի են ունեցել հատուկենտ միջոցառումներ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 110-ամյակին։ Օրինակ՝ Խաչատրյանի անվան տրիոյի հայաստանյան եւ
Լույս կտեսնի Ֆրեդի Մերկուրիին նվիրված համերգի DVD-ն
Հայտնի է դարձել, որ Ֆրեդի Մերկուրիին նվիրված լեգենդար համերգը, որ կայացել էր 1992թ. ապրիլի 20-ին, վերջապես լույս կտեսնի DVD/Blu-ray կրիչների վրա: Համերգն անցկացվել էր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում՝ 72000 հանդիսականի առջեւ: Համերգի ժամանակ մի շարք հանրահայտ երգիչներ եւ երաժիշտներ, որոնց թվում էին Ռոբերտ Փլանտը Led Zeppelin-ից, Թոնի Այոմին Black Sabbath-ից, Էլթոն Ջոնը, Դեւիդ Բոուին, Սլեշը եւ
Պաշտպան. «Օպերլիազորներին դատում են՝ ցույց տալու համար, թե տեսեք, ոստիկաններին էլ ենք դատում»
Այսօր «Հայացք» ակումբում ոստիկանության օպերլիազորներ Արտակ Բարսեղյանի եւ Խաչիկ Բախբուդարյանի պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը եւ Արայիկ Ալվանդյանը խոսեցին Արտակ Բարսեղյանի եւ Խաչիկ Բախբուդարյանի դեմ ակնհայտ անհիմն առաջադրված մեղադրանքից, ինչը, ըստ նրանց, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Սիմոնյանի խոսքով` Արտակը եւ Խաչիկը աշխատել են որպես օպերլիազորներ եւ բերման են ենթարկել գողության մեջ կասկածվող անձանց, նրանց մեղադրանք է
Ռետրո. Ինչո՞ւ մեզանում չկան տիկնիկներ
Վերջին օրերին ռուսաստանյան մամուլի առաջնահերթ թեմաներից մեկն է դարձել քրեական գործը, որը գլխավոր դատախազությունը հարուցել է HTB հեռուստաընկերության դեմ «Տիկնիկներ» հաղորդաշարի համար։ Դատախազությունը ցանկանում է պարզել՝ արդյոք բարձրագույն պետական այրերին նմանակող տիկնիկները իրենց խոսքով ու վարքով վիրավորո՞ւմ են սույն այրերի արժանապատվությունը։ Թերթերը բերում են զարգացած երկրների օրինակը, որտեղ տասնամյակներ շարունակ ցուցադրվում են նման հաղորդումներ, սակայն
32-ամյա կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղյան և Գյուրջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ֆուտբոլիստները մարզչին վերադարձրել են այն աշխարհից
Անգլիական «Լարքհոլ Ատլետիկ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ուեյն Թորնը կոմայից անմիջապես դուրս է եկել, երբ իր թիմը նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում կամային հաղթանակ են տարել: Բժշկի խորհրդով Թորնի հարազատները հիվանդանոցի պալատում նրա կողքին բարձրաձայն քննարկել են այդ հանդիպման ընթացքը: Եվ երբ ասել են խաղի վերջնական հաշիվը, մարզիչն անմիջապես բացել է աչքերը: Առաջին բանը, որ Թորնը արել
Գյումրի. արտագնա աշխատանքի դառը պտուղները (Տեսանյութ)
Գյումրիում ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները, այդ թվում և՝ երբեմնի ավանդապաշտ քաղաքի ընտանիքների և բնակիչների ճակատագրերում: Յուրաքանչյուր թաղամասում ու տնակային ավանում հանդիպում ես նաև ծնողական խնամքից զրկված տասնյակ մանկահասակ երեխաների: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը փոքրիկ Անահիտի մասին է, որը ծնողների բաժանումից հետո ավելի քան մեկ տարի է եկել է ՌԴ-ից
«Պահանջում եմ Լիսկային առնվազն երեք տիպի գործողության համար մեղադրանք առաջադրել եւ կալանավորել». Էմիլ Բուդաղյան
Զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանել է Բուդաղյանների պաշտպանի` զինդատախազության հասցեին հնչեցրած մեղադրանքներին ու մի շարք հայտարարություններ արել, որոնք հիասթափեցրել ու բարկացրել են Էմիլ Բուդաղյանին: Նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր խոսքը հղեց զինդատախազին` պահանջելով անհապաղ մեղադրանք առաջադրել եւ կալանավորել Սուրեն Խաչատրյանին: «Լիսկային պետք է մեղադրանք առաջադրել եւ կալանավորել առնվազն երեք գործողությունների համար:Դրա համար
Ո՞վ է իրականում հայտարարություններ տարածում և հարցազրույցներ տալիս դիվիդենտներ ստանալու նպատակով
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ս.թ. օգոստոսի 24-ին Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ. Խալիկյանը, news.am-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից բարձրացված հարցերին, մեղադրել է Կազմակերպությանը դիվիդենտներ ստանալու նպատակով հայտարարություններ անելու մեջ: Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեռևս հուլիսի 31-ին Կազմակերպության (Իրազեկ և պաշտպանված սպառող) ֆեյսբուքյան էջում անդրադարձել էինք
Ըստ ոստիկանության՝ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը հապճեպ գնահատական է տվել
ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք…» և այլն, և այլն: Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք
Վարդան Բոստանջյան. «Կա չափազանց ուժեղ իշխանություն եւ չափազանց թույլ ընդդիմություն»
«Այսօր մի վիճակ է տիրում, որը մենք պայմանականորեն անվանում ենք կյանք: Ես դա արտակարգ չեմ համարում: Պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնց ձայնը ընկալելի ու լսելի կլինի, իսկ այս պահին դա չեմ տեսնում ու դրա փոխարեն զարգացում է ապրում քաղաքացիական շարժումը: Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել, որ կա այդպիսի շարժում, դա ողջունելի է: Քաղաքական
Նոր վարկած. Գորիսի միջադեպի տեսանյութը համացանց է գցել Սուրիկ Խաչատրյանի հարազատը
Բայց դա արջի ծառայություն է եղել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին: Ես ուղղակի կծեծեի նրան, դա արջի ծառայություն է:
Աշխարհահռչակ ջութակահարուհին պատրաստվում է հանդես գալ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում
Վանեսա Մեյը գերազանց տիրապետում է նաեւ լեռնադահուկային սպորտին, որով զբաղվում է չորս տարեկանից: Լեռնադահուկային սպորտը երաժշտությունից հետո նրա երկրորդ ամենալուրջ զբաղմունքն է: Մոտ երկու տարի առաջ Վանեսան հայտարարել էր, թե մտադիր է մասնակցել 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերին՝ հանդես գալով հսկա ոլորավայրէջքում: Սակայն դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոններով, դրա համար նա պետք է մասնակցի FIS-ի
Գայանե Սողոմոնյան. «Դպրոցի տնօրենն ու դասղեկը պատասխանատվության կենթարկվեն»
Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն այսօր ասուլիսը սկսեց փոքրիկ նախաբանով՝ ասելով, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության ենթակայությամբ գործում է 160 դպրոց եւ 159 մանկապարտեզ: Նա ամփոփեց ոլորտում իրավիճակը եւ արված գործը: Տիկին Սողոմոնյանը նշեց, որ եւ ինքը, եւ ցանկացած ծնող, համապատասխան քարտի միջոցով կարող է թափանցնել Dasaran.am կայք, ամեն պահի տեղեկանալ իր դպրոցի


















































