Օրվա լրահոսը

Այրվել է տանիքը, բաղնիքը, խոհանոցը

Օգոստոսի 28-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.14-ին, մարվել` 05.00-ին: Այրվել է տան տանիքը (40քմ), բաղնիքը (9 քմ), խոհանոցը (12քմ), հեռուստացույցը և ննջասենյակի գույքը մասամբ:  ԱԻՆ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ

Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր իր տասներկու տարեկան Գիքորին տաներ օֆշոր, որ մարդ դառնար, նոր կյանք սկսեր: Կինը չէր համաձայնվում. – Չեմ ուզում, իմ քորփա էրեխին էդ անիրավ աշխարհը մի գցի:

Արտակ Բուդաղյանը եկել է առերեսման, Հայկ Ալումյանն ու Էմիլ Բուդաղյանը՝ ոչ

Զինդատախազությունը վստահեցնում է, որ Արտակ Բուդաղյանը նախկինում հրաժարվել է առերեսումների մասնակցել եւ պատասխանել քննիչի հարցերին

«Սուրիկ Խաչատրյանի տանից ինքնաշեն զենք չի առգրավվել»

«Ապատեղեկատվություն է, որ իբր Սուրիկ Խաչատրյանի տունն ունի պատշգամբ, որտեղից կրակոցներ են կատարվել»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի դեպքերի գործի մասին տարածած այդ տեղեկատվությունը հերքեց զինդատախազի տեղակալ Արտակ Հարությունյանը: Նա վստահեցրեց, որ զննությամբ հիմնավորվել է՝ նման պատշգամբ ընդհանրապես գոյություն չունի. «Տուժողների մարմնի  վրա բոլոր վնասվածքներն առջեւից են կատարված՝ դիմահար կրակոցներով»: Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանն

Զինդատախազություն. «Արտակ Բուդաղյանի արյան նմուշը վերցվել է դեպքի հաջորդ օրը, ոչ թե 6 օր հետո»

Օրերս Արտակ Բուդաղյանի հայրը՝ Էմիլ Բուդաղյանը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին եւ մտահոգություն հայտնել, որ զինդատախազությունը միակողմանի է գործին մոտենում: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը նույնպես հրավիրած ասուլիսում վստահեցրեց, որ զինդատախազությունը ապատեղեկատվություն է տարածում. «Թողած ծանր մարմնական վնասվածքը, թողած այդ այլանդակ միջադեպը՝ քննարկման առարկա են Արտակ Բուդաղյանի գործողությունները»:  Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ զինվորական

Մուլտիմեդիա ցուցահանդեսը ուղեւորվեց Հայաստան

Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ այսօր Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), ներկայացրին «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը, որտեղ ընդգրկված էր թվով հինգ փաստագրական ֆիլմեր: Ծրագրին իրենց մասնակցությունն են ունեցել վավերագրական լուսանկարչության/ֆոտոլրագրության մեջ նախկինում փորձ ունեցած 10 մասնակիցներ` 5-ը Թուրքիայից (Անըլ Չիզմեջիօղլու, Արիֆ

Զինդատախազությունը հերքում է Բուդաղյաններին. «Ապատեղեկատվությունը տարածում են որոշ մարդիկ»

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն օրերս ասուլիսում հայտարարեց, որ Գորիսի դեպքերից հետո՝ հենց հունիսի 2-ից ապատեղեկատվության մեծ ալիք բարձրացավ, հիմա էլ երկրորդ ալիքն է բարձրանում, եւ այդ ապատեղեկատվության աղբյուրը զինդատախազությունն է: «Առավոտը» Հայկ Ալումյանի կողմից ահազանգած բոլոր մեղադրանքների հետ կապված զրուցեց ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Արտակ Հարությունյանի հետ: Նա կտրականապես հերքեց, որ զինդատախազությունը որեւէ ապատեղեկատվություն է

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին․ Միավորվի, «որ ի՞նչ անի․․․»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը  Ազատության հրապարակում անցյալ շաբաթ կոչ արեց ոչ իշխանական ուժերին եւ քաղաքացիական նախաձեռնություններին առաջիկա մեկ ամսվա ընթացքում համախմբվել՝ կերտելու ուժը, որը սեպտեմբերին երկրում փոփոխություններ պետք է իրականացնի: Նա վստահեցրեց, որ իշխանությունները՝ «այս տարին չեն հանելու»: «Առավոտ»-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն անդրադառնալով հարցին, թե ներքաղաքական առումով աշունը կարո՞ղ է իսկապես «թեժ»

Արամ Սարգսյան. «Ոչ ոք ժողովրդավար երկրից մաս չի տա ոչ ժողովրդավար երկրին»

«Առավոտ»-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձավ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանն ու Եվրասիական միությանն անդամագրվելու վտանգներին: Նրա մեկնաբանությամբ՝ «Որոշումը կախված է Սերժ Սարգսյանից ու իր թիմից: Հայաստանին անհրաժեշտ է, որ համաձայնագիրը նախաստորագրվի: Դա նաեւ Ղարաբաղին է պետք: Ինչ ուզում եք՝ ասեք, բայց ԵՄ ասոցացված անդամ Հայաստանին քաղաքակիրթ աշխարհը այլ կերպ է նայելու

Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժեց գրանցել Իբրահիմբեկովին

Azatutyun․am. Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր հրաժարվել է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր շարժման կողմից առաջադրված Ռուսամ Իբրահիմբեկովին գրանցել որպես նախագահի թեկնածու: Մերժման պատճառը Իբրահիմբեկովի երկքաղաքացիությունն է եւ Ադրբեջանի տարածքում մշտապես չբնակվելու հանգամանքը: Անցյալ շաբաթ ընդդիմադիրները Կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացրել 74- ամյա կինոբեմադրիչի թեկնածությունը առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:   Մանրամասները՝ «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Երևանում ավտմոբի­լային տրանսպորտով ուղևորների փոխադրումներն իրակա­նացնող կազմակեր­պու­թյունների նոր մրցույթ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Երևան քաղաքում ընդհանուր օգտա­գործ­ման ավտմոբի­լային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրակա­նացնող կազմակեր­պու­թյունների ընտրության նոր մրցույթ` հետևյալ ավտոբուսային (միկրո­ավտո­բուսային) երթուղիների համար.   NN ը/կ Մրցույթի անցկացման

Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտներին

Օգոստոսի 27-ին  ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց ոստիկանության կրթահամալիրի քոլեջի առաջին շրջանավարտների հետ: Ծառայության անցնելու կապակցությամբ շնորհավորելով նորընծա սպաներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց այն դերն ու նշանակությունը, որն ունի հատկապես այդ սերունդը ոստիկանության բարեփոխումներն իրականացնելու գործում: ՀՀ ոստիկանության պետն անդրադառնալով ոստիկանի կոչմանը և ոստիկանական աշխատանքի սկզբունքներին՝ ընդգծեց օրենքին ծառայելով ժողովրդին ծառայելու գերակա պահանջը և

Դեսպան Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահին

Օգոստոսի 27-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ռաիսա Վարդանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգին։ Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում ՎՍՀ նախագահ Չիոնգ Տան Շանգը շնորհավորեց դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ և ընդգծեց, որ Հանոյում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպանի նշանակումը պատմական իրադարձություն է երկու երկրների համար։ ՎՍՀ նախագահը վստահություն հայտնեց,

Ռոբերտ Հարությունյան. «100 տրակտոր է ներմուծվել Բելառուսից» (ինֆոգրաֆիկա)

Այսօր կայացած հայ-բելառուսական միջկառավարական 10-րդ նիստի ավարտից հետո հանձնաժողովի անդամ Ռոբերտ Հարությունյանը որոշ կետեր մանրամասնեց արձանագրությունից. «Բավական երկար քննարկվում է բելառուսական ագրոտնտեսական ոլորտի մեքենաների ներկրումը և արդեն իսկ կա փորձ հանձնաժողովների նիստերի շրջանակներում: Արդեն մոտավորապես 100 է տրակտոր ներմուծվել Բելառուսից, որից մոտավորապես 60-ը ռեալիզացվել է մեր ֆերմերների կողմից: Հանձնաժողովի շրջանակներում քննարկվեց նաև  ֆինանսավորման հնարավորությունները` լիզինգային

Այն մասին, թե ինչպես 24 ռուս կանանց պարը Հայաստանում վերածվեց մերկապարի

Օրերս Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում «Աուդիո Վիզուալ» լրագրողների ասոցիացիայի կողմից «Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի տեղեկատվական պլատֆորմի զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարի ժամանակ այս թեմայով փորձագետ, ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ավագ իրավախորհրդատու Դավիթ Թումասյանը բավական հետաքրքիր փաստեր ներկայացրեց: Նա նշեց, որ հայերը հիմնականում սեռական շահագործման են ենթարկվում Միացյալ Արաբական էմիրություններում և Թուրքիայում, աշխատանքային շահագործման`Ռուսաստանի Դաշնությունում, իսկ օրգան-հյուսվածքներ հայերից

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 27-ին հանդիպեց  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները  Գագիկ Բեգլարյանին ներկայացրին  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը: Կապալառուի հավաստմամբ՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են,  ամեն ինչ  պատրաստ է բետոնապատումն սկսելու համար: Տրանշ 1-ի Հատված 2-ում(Երևան-Արարատ կմ9+312 – կմ28+912) բետոնը փռելու աշխատանքները

Fresno Bee. «Ֆրեզնոյում կտոնեն «Մուսա լեռան 40 օրը»»

Ֆրեզնոյի հայերը օգոստոսի 31-ին կնշեն Մուսա լեռան պատմական ճակատամարտի 98-ամյակը: Հայտնում է «Ֆրեզնո բի» թերթը` նշելով, որ արարողության կազմակերպիչներն իրենց պատմել են, որ ավելի քան մեկ ամիս տևած ճակատամարտում հայ գյուղացիները կռվում էին Օսմանյան կայսրության զինվորների դեմ, և ապստամբությունն այնքան տևեց մինչև 4000 գյուղացիներին փրկելու եկան դաշնակիցների նավերը: Արարողությանը կնվագեն զուռնա-դհոլ և հայկական ժամանակակից երաժշտություն,

Կուլտուրիստ երիտասարդը սողոսկել է կառավարական օդանավ եւ քնել Անգելա Մերկելի մահճակալում

Գերմանիայում կառավարական օդանավ մուտք գործած երիտասարդ տղամարդը ձերբակալության պահին քնած է եղել կանցլեր Անգելա Մերկելի մահճակալում: Գերմանական ԶԼՄ-ները, վկայակոչելով «Bild»-ը, տեղեկացնում են, որ միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի կառավարական հատվածում: Ֆոլկան Տ.-ն կարողացել է անարգել մուտք գործել Airbus 319 օդանավ, որից օգտվում են Գերմանիայի կառավարության անդամները: Հրատարակության տեղեկություններով տղամարդը անցակետում հայտարարել է, թե զինվորական է

«Վովա, աղոթելուդ վախտն ա». Ակտիվիստները`ոստիկանապետին

Նախորդ օրը ուղեղի ցնցումով հիվանդանոց տեղափոխված ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը այսօր նույնպես մասնակցում էր ընդդեմ ոստիկանության բռնությունների ակցիային: Ըստ նրա, վերջին շրջանում ռեժիմը ռեպրեսիայի է ենթարկում քաղաքացիական ակտիվիստներին. «Ռեժիմը, օգտագործելով կրիմինալի եւ ոստիկանական իր լծակները, փորձում է մեկուսացնել ակտիվիստներին, սերմանել վախի մթնոլորտ: Այն գործողությունները, որոնք կատարվում են` քաղաքապետարանի առջեւից  եւ Կոմիտաս 5 հասցեից ապօրինաբար

«Սովորաբար գալիս են կեսօրից հետո». Ռոմանտիկ ընթրիք պատրաստելու մասին

Ռոմանտիկ ընթրիքի համար հարկավոր չեն ահռելի ծախսեր և մեծ նվերներ. ամենամեծ գրավականը սերն է: Սիրահարները սիրում են միմյանց նվերներ մատուցել և հաճելի երեկո անցկացնել, ինչն ամրապնդում է սիրային հարաբերությունները: Ռոմանտիկ ընթրիքը ևս ապահովում է հաճելի ժամանցը: www.ostrovlubvi.com/ -ը գրում է, թե ինչպես կարելի է ռոմանտիկ ընթրիք կազմակերպել: 1.Ընտրե՛ք հարմար ռեստորան կամ սրճարան. այն պետք է

Օմբուդսմենի գրությունը ոստիկանապետին

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՊԱՐՈՆ Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ         Հարգելի պարոն Գասպարյան, 2013 թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ         ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների պատշաճ ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստանալ Ձեր պարզաբանումները ստորև ներկայացվող հարցադրումների վերաբերյալ: Այսպես, զանգվածային լրատվության միջոցներում լայնորեն տարածված տեսագրության (աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15) ուսումնասիրության արդյունքում առերևույթ իրավաչափության խնդիր է առաջանում ՀՀ

РИА Новости. «Գեորգի Գարանյանի անվան ջազ փառատոն` Սոչիում»

Սոչիում սեպտեմբերի վերջերին կանցկացվի Գեորգի Գարանյանի անվան «Ջազի արքա» փառատոնը, ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ: Հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվականը: Նման նախագծի միտքը ծագել էր հենց ջազմենի մոտ: Երաժշտի հիշատակին նվիրված նախագիծը կյանքի է կոչել Գարանյանի կինը` Նելլի Զակիրովան, իր ընկերների և ամուսնու երկրպագուների հետ: «Ջազի արքա» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2011թ. Մոսկվայում, անցած

Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատրաստական աշխատանքները:  Զուգահեռաբար քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է դասագրքերի բաշխման գործընթացը: Տարրական՝ 1-4 դասարանների աշակերտները դասագրքերը ստանում են անվճար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև դպրոցներում անխափան ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ապահովմանը: Բոլոր դպրոցների բուժկետերը համալրվում են առաջին բուժօգնության համար

ԱՄՆ-ը հետաձգել է Ռուսաստանի հետ Սիրիայի շուրջ բանակցությունները

«Ամերիկայի Ձայն». «Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով բանակցությունների հետաձգումն իրականացվել է այս երկրում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններին արձագանքի վերաբերյալ շարունակվող խորհրդակցությունների լույսի ներքո» Միացյալ Նահանգները հետաձգել է Ռուսաստանի պաշտոնյաների հետ Սիրիայում ստեղծված իրավիճակը քննարկելուն նվիրված հանդիպումը, որը պետք է անցկացվեր Հաագայում այս շաբաթվա վերջին: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը երկուշաբթի ուշ երեկոյան ասել է, որ Ռուսաստանի հետ Սիրիայի

Դաշնակցությունը պետք է ներդնի հավելյալ ջանքեր

Օգոստոսի 24-ից 26-ը Երեւանում տեղի ունեցավ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի եւ արտերկրի կուսակցական մարմինների եւ շրջանների ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացությունը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարցեր։ Խորհրդաժողովն անդրադարձավ հայության եւ հայոց պետականության առջեւ ծառացած խնդիրներին եւ

«Սեռական ոտնձգության համար դատի կարանք տանք, փորով մի’ շփվեք մեր հետ». Ակտիվիստը` ոստիկաններին (Տեսանյութ)

Այսօր ընդդեմ ոստիկանական բռնությունների ակցիայի ժամանակ երկու ակտիվիստ աղջիկներ ոստիկանների հետ տհաճ խոսակցության էին բռնվել գլխավոր դատախազության շենքի դիմաց: «Ոստիկանը օրենք է խախտում, երբ հենց հիմա շփվում է իմ հետ փորով»,- ոստիկաններին դիմեց ու դժգոհեց ակտիվիստը: Նրան ոգեւորեց ընկերուհին` «Լուս, ջաաա‘ն, ցավդ տանեմ, իրանք չեն կարա»: Հետո Լուսինեն հանեց բջջային հեռախոսն ու սկսեց նկարել ոստիկաններին՝

Քննարկվեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ուղղությունները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի եվրոպական տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ժան-Էլի Մալկինին։ Ողջունելով հյուրին, Դերենիկ Դումանյանը բարձր գնահատեց գրասենյակի ջանքերը Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ։ Նա միաժամանակ նշեց, որ թեև արդյունքներն ակնհայտ են, սակայն դեռևս շատ անելիքներ կան։  Ժան-Էլի Մալկինը ևս ընդգծեց Հայաստանի ձեռքբերումները ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին

Հայաստանի բոլոր մաքսային և անձնագրային սահմանակետերում տեղադրվել են Օմբուդսմենի ինֆորմացիոն ցուցապաստառները

Պաշտպանի աշխատակազմի միջոցներով օգոստոսի 5-ից Հայաստանի 5 մաքսատներում և անձնագրային անցակետերում (Բավրա, Բագրատաշեն, Գոգավան, Այրում, Մեղրի) տեղադրվել են Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի ցուցանակներ: Տեղեկատվական հոլովակներ են ցուցադրվում նաև Զվարթնոց օդանավակայանի սրահներում: Այսպես, եթե մաքսատանը խնդիրներ են ծագում Ձեր ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրման, մաքսային արժեքի որոշման, մաքսային վճարների` հարկերի, տուրքերի և վճարների հաշվարկման և

Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարը Հայաստանում թեժ աշուն է կանխատեսում

168.am.  Հայաստանում Ռուսաստանի դաշնության դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Վասիլևը, ով այսօր մասնակցում էր «Դեպի Եվրասիական միություն» խորագրով կլոր սեղանին, անդրադարձավ Հայաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի նախաստորագման մտադրությանը: ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը նշեց, որ մտահոգիչ է ասոցացման համաձայնագրի բովանդակության գաղտնիությունը. «Համաձայնագրի բովանդակությունը ընդհանրապես ոչ մեկը չի տեսել ու կասկածի տակ է առնվում այն հանգամանքը, թե այդ ինչ պայմաններ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031