Օրվա լրահոսը

Ինչ ազդեցություն կունենա ԽՀԱԱԳ-ն մարդու իրավունքների և սոցիալական ոլորտներում

Մարդու իրավունքների պաշտպանության մասով ԽՀԱԱԳ-ն հիմնականում կազդի տնտեսական և սոցիալական իրավունքների վրա, սակայն ազդեցություն չի ունենա մշակութային, քաղաքացիական կամ քաղաքական իրավունքների վրա: Ասված է Առևտրի կայունության ազդեցության գնահատում` ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստեղծվելիք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցում: Ըստ զեկույցի, բարեկեցության նախատեսված աճը,

Դավիթ Շահնազարյան․ «Գյումրիի ռազմակայանի եւ ՌԴ ընկերությունների վրա գազի գնի սուբսիդավորումը չպետք է տարածվի»

Ըստ Շահնազարյանի՝ Ռուսաստանի պաշտոնյաները՝ «պետք է զգույշ լինեն իրենց գնահատականներում»

«Գործ սարքելը գիտեն, թող աշխատանքային պայմաններն էլ ապահովեն». Արգիշտի Կիվիրյան

Ինչպես արդեն այսօր տեղեկացրել ենք՝ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը հարցաքննվելու համար հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն: Բայց հարցաքննությունն այդպես էլ տեղի չի ունեցել: «Ավելի քան երեսուն փաստաբանով գնացինք, պահանջեցինք, որ ապահովեն պատշաճ աշխատանքային պայմաններ, որ փաստաբաններս լիարժեք  կարողանան ապահովել իմ պաշտպանությունը: Թող ՀՔԾ-ն ստեղծի  պատշաճ պայմաններ, որ իմ փաստաբանները կարողանան լիարժեք կատարել իմ

Հայաստանում բնապահպանական խնդիրները կավելանան․ ԽՀԱԱԳ շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով վերջնական զեկույց

Սպասվում է, որ ԽՀԱԱԳ-ն բնապահպանության վրա կունենա և’ դրական, և’ բացասական ազդեցություն, իսկ ընդհանուր ազդեցությունը դժվար է կանխագուշակել: Ասված է Առևտրի կայունության ազդեցության գնահատում` ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստեղծվելիք Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցում: Որոշ ոլորտներում, որոնք էական ազդեցություն ունեն Հայաստանի բնապահպանական իրավիճակի

Թատրոնները պատրաստ են աշնանային նոր խաղաշրջանին

Սեպտեմբեր ամսից սկսած ՀՀ մշակույթի ենթակայությամբ գործող Հայաստանի թատրոնները վերսկսում են իրենց աշնանային նոր խաղաշրջանը, որոնք հագեցած են լինելու ինչպես խաղացանկում արդեն հայտնի տարաբնույթ ներկայացումներով, այնպես էլ պրեմիերաներով: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 14-ից եւ մինչեւ ամսվա վերջ նախատեսվում է ներկայացնել 6 ներկայացում, ինչպես նաեւ հոկտեմբեր ամսին  երկու նոր ներկայացումներ`

Միջոցառումները շարունակական բնույթ են կրելու

Օգոստոսի 27-ին, ժամը 22:00-ից 02:00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում Շենգավիթի վարչական տարածքի Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց  փողոցների տարբեր հատվածներից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին  բերեցին շուրջ 3 տասնյակ կանանց: Գիշերային շրջագայության ընթացքում ոստիկանները Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկից (նախկին Ծերեթելի խաչմերուկ) բաժին հրավիրեցին ինչպես մարմնավաճառների,

ՀՀ-ում սպասվում է աշխատավարձերի բարձրացում. ԽՀԱԱԳ շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով վերջնական զեկույց

Սպասվում է, որ Հայաստանի արտահանումը կավելանա 15,2%-ով, իսկ ներմուծումը` 8,2%-ով: Հայաստանում աշխատավարձերը կբարձրանան 2,6%-ով, իսկ սպառողական գները փոքր-ինչ կնվազեն: Ասված է Առևտրի կայունության ազդեցության գնահատում` ԵՄ-ի և Հայաստանի Հանրապետության միջև ստեղծվելիք Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցություններին աջակցելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի հրապարակած վերջնական զեկույցում: Ըստ զեկույցի, սպասվում է, որ  ԽՀԱԱԳ դրական ազդեցություն

Երեխաների անվտանգության միամսյակ

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես և նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս: Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ

Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությունը Հայաստանում

Օգոստոսի 27-ին Հայաստան այցելեց Վրաստանի պարեկային ոստիկանության դեպարտամենտի պատվիրակությունը՝ նույն դեպարտամենտի տնօրենի տեղակալ Լևան Մաչավարիանիի գլխավորությամբ: Այցի վերաբերյալ նախապես համաձայնություն էր ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլու հանդիպման ընթացքում: Նպատակը` երկու երկրների ոստիկանական կառույցների գործընկերության հետագա սերտացումն է, երկու կողմի հաջողված փորձի փոխանակումը: Հայ ոստիկաններին հետաքրքրել էր

Փաստեր թռչունների մասին

Մոլորակի ամենախոշոր թռչունը համարվում է ջայլամը: Մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են անապատներում, սավաննաներում: Արուների փետուրները սև են, պոչն ու թևերը՝ սպիտակ: Էգերը գորշագույն են: Փետուրները փափուկ են: Կտուցը լայն է ու տափակ, աչքերը՝ խիտ թարթիչներով: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի (միակ դեպքը թռչնաշխարհում): Կարող են վազել 50

Զինդատախազություն. «Զինված հարձակումն էլ ո՞նց է լինում»

Զինդատախազի տեղակալը պնդում է, որ Բուդաղյանները հարձակվել են Սուրիկ Խաչատրյանի տան վրա:

Միկրոֆոնով ծեծել, մերկ լուսանկարվել, շանտաժի ենթարկել և այլն. Հայտնիների տարօրինակ և համարձակ քայլերը

Իր համերգային ելույթներից մեկի ժամանակ հանրահայտ երգչուհի Ռիհաննան միկրոֆոնով հարվածել է երկրպագուին: Այս համարձակ, միևնույն ժամանակ տարօրինակ քայլը նա բացատրել է այսպես. իրեն նյադայնացրել է այն, որ երկրպագուն ցանկացել է, դիպչել իրեն. «Ես ընդամենը նրա կողմ էի պարզել ձեռքս …Ես ցնցված եմ. դրան ի պատասխան՝ նա հարվածեց ուղիղ աչքերիս, », -ասել է երկրպագուն: Ավելի ուշ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժանսեմի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, հարազատներին և նրա բարձր արվեստի բազմահազար երկրպագուներին: «Նա իր խորունկ, մարդասիրական ստեղծագործություններով վաղուց է դասվել 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչների շարքին: Որպես ճշմարիտ արվեստագետ և մեծ հայրենասեր՝ Ժանսեմը տասնամյակներ շարունակ նաև յուրօրինակ հոգևոր կամուրջ է եղել հայրենիքի

Սամվել Հարությունյան. «Ուրախ եմ, որ Արամ Սիմոնյանը հանդես եկավ հայտարարությամբ եւ հերքեց»

Գորիսի նախկին քաղաքապետը ճշտել է՝ Սուրիկ Խաչատրյանը 4 գիրք է հրատարակել

100 000 դոլարանոց նոր տպարան` Գյումրիում (ֆոտոշարք)

Գերմանիայի Քյոլն քաղաքում ժամանակավորապես բնակվող գյումրեցի Սամվել Բադալյանի նախաձեռնությամբ այսօր Գյումրիում բացվեց նոր տպարան, որը 20 աշխատատեղով կապահովի թե այս քաղաքի նախկին տպարանի աշխատակիցներին և թե նոր կադրերի: «Աշխատելով նախկին տպարանում ու տեսնելով, որ Գյումրիում թուլացել է , ուզեցի ուժեղացնել տպագրական գործը: Չեմ ուզում, որ մեր գյումրեցիները գնան տպագրության ուրիշ տեղ, թող մնան իրենց քաղաքում,

Սեյրան Օհանյան. «Մենք Հակոբին հարգում ենք որպես զինծառայող» (Տեսանյութ)

ՊՆ նախարար Օհանյանն այսօր մի քանի լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիգուլյանի՝ համացանցում հայտնված վերջին հարցազրույցը։ Ըստ Hayeli.am-ի՝ նա ասել է. «Գերության մեջ գտնվել՝ նշանակում է գտնվել սահմանափակումների ռեժիմի եւ համապատասխան ազդեցության տակ։ Իսկ այդ պայմաններում Հակոբից ակնկալել, թե նա կասի հայկական բանակի բոլոր թերությունների ու բացթողումների մասին, ադրբեջանական

Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ է մտնում՝ փաստաբանների պալատի 30 անդամների հետ

ArmeniaToday կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այս պահին արդեն պատրաստվում է մտնել հատուկ քննչական ծառայություն: Նրան պաշտպանելու համար ՀՔԾ են գնում նաեւ մոտ երեսուն փաստաբաններ՝ փաստաբանների պալատից: «Ինձ կանչել են 316 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակներում, իսկ քրեական գործը հարուցվել է ոստիկանի բողոքի հիման վրա, այդ հոդվածը պաշտոնատար անձի նկատմամբ բռնություն, սպառնալիք կիրառելու դեպքում է կիրառվում»,-

«Սպանդանոցների առկայությունն առաջնահերթություն է». ՀՀ գյուղատնտեսության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Եղվարդի տարածաշրջանի Զորավան համայնքում նոր վերակառուցված սպանդանոցային համալիր, որը վերագործարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության գործարարների մասնավոր ներդրումներով: Նախարարը Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսիի ուղեկցությամբ շրջել է համալիրի բոլոր տեղամասերում և ծանոթացել սպանդանոցի արտադրական հզորություններին ու տեխնոլոգիաներին: Իրանական կողմը նախարարին հավաստիացրել է, որ առաջիկա օրերին

Հայրենասիրություն՝ պարի միջոցով

1990 թվականին Գլենդելում ստեղծվել է LILIA DANCE STUDIO-ն, որը ներկայումս 150 սան ունի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց LILIA DANCE STUDIO-ի հիմնադիր Լիլյա Մարգարյանը, իրենց կենտրոնում սովորեցնում են ինչպես հայկական, այնպես էլ այլ ժողովուրդների պարեր: Նա ասաց, որ ցանկանում են սեր սերմանել ազգայինի հանդեպ: LILIA DANCE STUDIO-ն ակտիվ մասնակիցն է համայնքային միջոցառումների, տեղական փառատոների: Ստուդիայի

Սպառնացել էին թռչնաբուծականի աշխատակցին սպանել 10 հազար դոլարով

Բողոքաբեր կողմը հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը , Մհեր Բագրատյանը անվտանգության աշխատակիցների միջոցով, նրանց զրկել է ազատությունից, կատարել կեղծ փաստաթղթերի կազմում, որպեսզի տիրանան առանձնապես խոշոր չափերի գումարների եւ անշարժ գույքին:

Բարձրացել են ԵՊՀ դասախոսների տարբերակված հավելավճարները

ԵՊՀ ռեկտորի 2013թ. հուլիսի 18-ի հրամանի համաձայն՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ պրոֆեսորադասախոսական հիմնական անձնակազմի աշխատակիցների համար սահմանվել են հավելավճարների նոր բարձրացված դրույքաչափեր՝  1-ին կարգի համար՝ 50.000 դրամ, 2-րդ կարգի համար՝ 30.000 դրամ, 3-րդ կարգի համար՝ 10.000 դրամ: Դասախոսների տարբերակված հավելավճարների համակարգը ԵՊՀ-ում ներդրվել է դեռևս 2009 թ-ին, և համաձայն գործող կարգի՝ այն գումարվում է դասախոսի բազային

Հրդեհ Կոմիտասի պողոտայում

Օգոստոսի 28-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/4 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.19-ին, մարվել` 14.23-ին: Այրվել է Մ.Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 24 ԼՕ 322 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը: ՀՀ ոստիկանություն  

«Մենք Կոմանդոսի պատճառով կորցրինք Շահումյանը, որը մինչև հիմա Ադրբեջանի ձեռքի տակ է»

«Խոջալո՞ւն: Ո՞նց թե ձախողվել է, դա առաջին օպերացիան էր, որ շատ հաջող անցավ: Խոջալուն նշանավոր օպերացիա էր, ինչպե՞ս թե ձախողվել է: Դա այն օպերացիան էր, որի ժամանակ մենք ընդամենը երեք հոգի ենք կորցրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը՝ անդրադառնալով Արկադի Տեր-Թադևոսյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը «Առաջին լրատվական»-ին տված իր հարցազրույցում

Նախագահը հանդիպում է ունեցել Կրթության և գիտության նախարարության ղեկավար անձնակազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կրթության և գիտության նախարարություն, ծանոթացել աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, այնուհետև հանդիպում է ունեցել նախարարության ղեկավար անձնակազմի՝ փոխնախարարների, աշխատակազմի ղեկավարի, վարչությունների և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանրապետության Նախագահը նրանց հետ քննարկել է ոլորտի խնդիրները, իրականացվող աշխատանքների, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքը, հետաքրքրվել կրթական ոլորտի քաղաքականության համատեքստում հետագա անելիքների և գալիք

406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 28-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

Հայկո-Մկո դուետը այլևս պատմություն է. նոր դուետ՝ Մկո-Հովո

Դերասան Մկրտիչ Արզումանյանը պատրաստվում է «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակել նոր հումորային նախագիծ՝ Հովհաննես Ազոյանի հետ միասին: Լուրի հավաստիությունը ճշտելու համար Mediamall.am-ը զրուցեց սիրված դերասան Հովհաննես Ազոյանի հետ: Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ այս եթերաշրջանում Մկրտիչ Արզումանյանի հետ ներկայացնելու եք նոր հումորային նախագիծ՝ դերասանը դրական պատասխան տվեց: Ազոյանը նշեց նաև, որ հաղորդումը լինելու է «citcom» ոճում, սակայն հրաժարվեց գաղտնազերծել հաղորդաշարի անունը:

Բացառիկ հատվածներ Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրից. մաս 1-ին

hayeli.am. Վերջին շրջանում հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակները բավականին ակտիվորեն քննարկում են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի և դրա հիմնական մաս կազմող Խորը համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի հնարավոր հետևանքները մեր երկրի համար։ Դեռևս չհրապարակված այս փաստաթղթերը գաղտնիության քողի տակ պահվելով առավել շատ են քննարկման և քննադատության առիթ տալիս։ Hayeli.am-ի ձեռքի տակ է հայտնվել կարևորագույն մանրամասներ այդ աղմկահարույց փաստաթղթից,

«Նյու Յորք Թայմս»-ը՝ «Սիրիայի էլեկտրոնային բանակի» նոր զոհ

«Ամերիկայի Ձայն». «Սիրիայի էլեկտրոնային բանակ»-ն առցանց գործող խմբավորում է, որը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականի կայքն այս ամիս արդեն երկրորդ անգամ է ենթարկվել ցանցահենային հարձակման, որը մի քանի ժամով խաթարել է կայքի գործունեությունը: Պարբերականի տեղեկատվական վարչության ղեկավար Մարք Ֆրոնսի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, կայքի աշխատանքի խաթարման պատճառ է դարձել «Սիրիայի

«Սպասումից վեր»-ը կոչ է ուղղված սահմանի երկու կողմերի բնակչությանը

Հրանտ Դինքի Հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, Galata Fotoğrafhanesi և Free Press Unlimited կազմակերպությունները համատեղ՝ երեկ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ներկայացրեցին   «Սպասումից վեր. Պատմություններ թուրք-հայկական սահմանից» մուլտիմեդիա ցուցահանդեսը: «Սպասումից վեր»-ը պատկերում էր Կարս և Գյումրի սահմանային քաղաքների միջև տարիներ շարունակ դադարեցված երկխոսությունը: Թվով հինգ փաստագրական ֆիլմերը, որոնք Ալեքսեյ Մանուկյանի, Անիլ Զիզմեսիողլուի, Անուշ Բաբաջանյանի,

Համոզվա՞ծ եք, որ վաղը Ձեզ բերման չեն ենթարկի հոգեբուժարան ու հարկադրաբար չեն բուժի

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013 թ. մայիս- հուլիս ամիսներին իրականացրել է մարդու իրավունքների մշտադիտարկում ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում: Մոնիթորինգի ընթացքում գրասենյակի աշխատակիցները զրուցում են հոգեբուժարանում բուժում ստացող անձանց հետ, պարզում նրանց այդտեղ գտնվելու պատճառները, նրանց հուզող հարցերն ու խնդիրները: 2013 թ. հունիսին հոգեբուժական հաստատություններից մեկում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները հանդիպել էին Գրետա Կարապետյանին /անունը և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031