Օրվա լրահոսը
«Պրոմեթեյ բանկը» վաճառքի է հանել Աշոտ Սուքիասյանի գույքը
Hetq.am Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեկան գործ եւ հայտարարվել է հետախուզում: «Ամերիաբանկը» գրավադրված գույքը սկսել է վաճառել: Աշոտ Սուքիասյանը 4,6 մլն դոլար վարկ
Պետության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ պաշտոնյաները միայն 5 տարի հետո կարող են աշխատավարձով ապրել
Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե «Մենք 2018թ. պետք է գանք հասնենք աշխատավարձի մի մակարդակի, որը պետական ծառայողին հնարավորություն է տայիս իր աշխատավարձով ապահովելու իր ընտանիքի նվազագույն կարիքները»։ «ՉԻ» – Սա անեկդոտ չէ, Սերժ Սարգսյանն իսկապես հենց այդպես էլ ասել է։ Այսինքն՝ պետության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է, որ պետական պաշտոնյաները միայն հինգ տարի հետո կարող
Հեղինե Բիշարյան. «Քաղաքացիական հասարակության ակտիվությունը դրական եմ գնահատում»
Հատված «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՕԵԿ փոխնախագահ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Քաղաքացիական հասարակության ակտիվությունը, որին ականատես ենք, միանշանակ դրական եմ գնահատում։ Շատ լավ է, որ երիտասարդությունը պայքարում է իր իրավունքների համար, բարձրացնում հարցեր, որոնք մտահոգում են մեր հասարակությանը, բայց այնպես չէ, թե քաղաքական ուժերն այլեւս իրենց սպառել են։ Իմ կարծիքով, քաղաքական ուժերը կատարում են
Հովհաննես Իգիթյան. «Հատո՞ւկ են պարզունակ ներկայացնում խոր եւ համապարփակ ազատ գոտու ստեղծումը»
Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, նորաստեղծ ՀՀՇ նախաձեռնության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ հարցազրույցից: – Դուք ժամանակին զբաղվել եք հայկական արտադրանքի արտահանմամբ դեպի եվրոպական շուկա, ի՞նչ կպատասխանեք այն կարծիքներին, թե ՀՀ արտադրանքը, որքան էլ ուզում է լավը լինի, այնուամենայնիվ, չի կարող եվրոպական շուկայում մրցունակ լինել։ Օրինակներ են բերվում, որ հայկական գինին ֆրանսիական շուկայում չի
Դատարանը ճանաչել է Լևոն Բարսեղյանի իրավունքների խախտման փաստը ոստիկանների կողմից
Սկսեցին ստել, որ իբր ես եմ խնդրել, որ ինձ տանեն ոստիկանություն, դատավորն էլ դատի ժամանակ հարցնում է, թե չհասկացանք, բա որ ցանկացած մարդ ձեզ ցանկացած տեղում խնդրի տանել ոստիկանություն, տանելո՞ւ եք, պատասխանում է ` հա, ի՞նչ կա որ:
Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման ընթացքում Հայաստանից հեռացել է 327 հազար մարդ
Սերժ եւ Տիգրան Սարգսյանների պաշտոնավարման հինգուկես տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է 327 հազար մարդ, որից 123 հազարը՝ միայն այս տարվա առաջին վեց ամիսներին։ Այսինքն՝ ՀՀ այդ քաղաքացիներն իրենց համար իրականացրել են հենց այդպիսի իշխանափոխություն՝ արտագաղթելով այլ երկրներ եւ փոխելով այն իշխանությունը, որին ծառայում են։ Խնդիրն այն է, սակայն, որ դա էլ ունի իր չափն ու
Քրգործ հարուցվել է ոչ թե Շիրակի մարզի դատախազի դեմ, այլ` խուլիգանության և իշխանազանցության փաստի առթիվ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանի դեմ: Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազից պարզաբանում խնդրեց այս թեմայով, ինչին ի պատասխան պարոն Շահբազյանը տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ` խուլիգանության և իշխանազանցության փաստի առթիվ, հանգամանքները պարզվում են, որևէ մեկին որևէ մեղադրանք դեռ առաջադրված չէ, քանի որ քննչական
Շուշան Պետրոսյանը՝ «ոստիկանական» համբույրի մասին. «Շատ նուրբ բան էր»
Համ էլ ի՞նչ գիտեք, գուցե այդ ոստիկանը նրա սիրած տղան էր
Վալերի Օսիպյան. «Մենք չենք ուզեցել որեւէ խնդիր, հրմշտոց ստեղծել, լարել իրավիճակը»
Հատվածներ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ հարցազրույցից: – Պարոն Օսիպյան, Կոմիտաս 5-ի ակցիաների ժամանակ ոստիկանությանը տեւական ժամանակ չէր հաջողվում ակտիվիստներին դուրս բերել երթեւեկելի մասից, դուք կարող էիք դիմել հատուկ ստորաբաժանումների միջամտությանը, սակայն չդիմեցիք, ի՞նչն էր պատճառը, որեւէ բան փոխվե՞լ է ոստիկանությունում։ – Գիտեք, դուք ճիշտ եք նկատել, հնարավոր չէր չնկատել, իհարկե մենք ունենք համապատասխան ստորաբաժանումներ, բայց
«Պաշտոնը ստացել, պրծել ա, նա բան անողը չի». Ակտիվիստը Շավարշ Քոչարյանին (Տեսանյութ)
Այսօր կառավարության շենքի դիմաց ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարող ուսանողները կարճատեւ հանդիպում ունեցան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: «Հետեւեք այսօր կառավարության նիստին, ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցեր կան»,-ասաց նախարարը, վերցրեց ուսանողների գրավոր պահանջ- նամակը: Ուսանողներից մեկն էլ ասաց՝ մեր պահանջը մնում է մեկը՝ չեղյալ համարեք ապօրինի որոշումը: ԿԳ նախարարը գնալուց առաջ կրկին հորդորեց հետեւել կառավարության նիստին
Աջակցություն՝ դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանձնարարությամբ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող դատապարտյալների առաջին դասարանցի երեխաներին հատկացրել է պայուսակ, անհրաժեշտ գրենական պիտույքներ և հագուստ: Հիմնադրամն ընդհանուր առմամբ 90 առաջին դասարանցու՝ յուրաքանչյուրին 8500 դրամի սահմաններում, նվեր է տրամադրել: ՀՀ արդարադատության նախարարություն
Ալեքսանդր Մարկարով. «Բրյուսելը չի հանդիսանում օղակ, որը կարող է անվտանգության հրահանգներ հնչեցնել»
Այսօր «Տեսակետ» ակումբում ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը խոսեց Եվրոպական ասոցացման համաձայնագի՞ր, թե՞ Եվրասիական միություն թեմայով: Մարկարովի խոսքով, այսօր խոսքն ավելի շատ ինտեգրացման գործընթացների խորացման մասին է, սակայն գերակայության մեջ չկա Եվրամիության անդամ դառնալը: Ըստ նրա`կարելի է անել ենթադրություններ, որ ազատ առեւտրի պայմանագիրը թույլ է տալիս որոշել քաղաքականությունը անմիջապես Երեւանից, բայց
Շուշան Պետրոսյան. «Գրպանումս ընդամենը 7000 դրամ էր»
ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում խոսեց Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում իրականացրած իր գործունեությունից: Շեշտեց, որ մինչ ԱԺ պատգամավոր դառնալը շատ դռներ փակ էին իր համար, եւ այժմ հնարավորություն ունի որոշակի ծրագրեր իրականացնել՝ օգտագործելով իր պատգամավորական լծակները: «Մարտ ամսից եմ գործունեություն ծավալում, ես որպես արվեստի
Ինչի՞ էր հանդիսականը սուլում Արթուր Աբրահամին
Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամ-Ուիլբիֆորս Շիհեպո (Նամիբիա) մենամարտի ընթացքում, որում մրցավարները միաձայն հաղթանակը միավորներով շնորհեցին հայ բռնցքամարտիկին, մարզադահլիճում հաճախ սուլոցներ էին հնչում Արթուրի դեմ: Մարտից հետո Աբրահամը խոսել է դրա պատճառների մասին: «Պատճառն այն է, որ բոլորը ցանկանում էին նոկաուտով հաղթանակ տեսնել: Սակայն ամեն մրցակցի չէ, որ հնարավոր է նոկաուտ անել: Շիհեպոն
Հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող
Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայվածզորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
ՍԴ նախագահ. Որեւէ մեկը սահմանադրական փոփոխությունների վրա չի աշխատում
Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական որեւէ փոփոխությունների անհրաժեշտությանը, ապա ես պետք է ասեմ, որ Սահմանադրական դատարանը իր առնվազն 2 որոշումներում տվյալ հարցի վերաբերյալ խնդիր է առաջադրել, ըստ որի հասունացել է որոշակի սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։
Ոստիկանը` իր աղմկահարույց «համբույրի» մասին
Սերժանտ Հակոբ Խաչատրյանն արձագանքեց տեսանյութին ու այդ առնչությամբ հնչած մեկնաբանություններին: «Էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ես, ինչ-որ մեկին չճանաչելով, մոտենամ ու վզից համբուրեմ, որ չեմ էլ իմանում էդ անձնավորությունն ով ա, ու մինչեւ էդ ես իրա համար շատ բան եմ արել. ինքը վատ էր զգում, ջուր եմ մոտեցրել, լավ եմ վերաբերվել՝ որպես ոստիկան քաղաքացու հանդեպ,
Եվրաինտեգրացիայի հանձնաժողովի նախագահը ծանոթ չէ Ասոցացման համաձայնագրին
Հայ հանրությունն արդեն տևական ժամանակ քննարկում է երկրի աշխարհաքաղաքական ընտրության հարցը, իրականում տեղյակ չլինելով, թե այդ ընտրության տարբերակներից որն ինչ է խոստանում իրեն: Արդեն մեկ ամիս է` ինչ հայտարարվել է, որ ավարտվել են Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող բանակցությունները Ասոցացման պայմանագրի շուրջը, բայց այդ պայմանագրի տեքստն այդպես էլ չի հրապարակվում: Եվ բոլոր նրանք, ովքեր կողմ
«Դիկտատուրայի տապալումը բավական չէ դեմոկրատիայի համար»
«Ազատություն» ռադիոկայան. Երկու տասնամյակ առաջ ԽՍՀՄ-ը և տնտեսվարման սոցիալիստական համակարգը տապալվել են։ Սակայն ազատ շուկայի և դեմոկրատիայի արժեքները Արևելյան Եվրոպայում և նախկին խորհրդային տարածքում դժվարությամբ են հաստատվում։ Ամերիկացի աշխարհահռչակ գիտնական Ֆրենսիս Ֆուկույաման «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում վերլուծում է այդ խնդիրը։ Նա ասում է, որ Ռուսաստանը հետզհետե ավելի է հեռանում է դեմոկրատիայից։ Դա սկսվել է Վլադիմիր
Պետգույքի կառավարման վարչությունը վերջնագիր է ներկայացրել «Հայէկոնոմբանկին»
«Հայէկոևոմբանկի» Արտաշատի մասնաճյուղի գլխին սեւ ամպեր են կուտակվել եւ ոչ մի կերպ չեն ցրվում։ Մասնաճյուղը կարող է կորցնել Աթարբեկյան 135/2 հասցեում գտնվող տարածքը, որը վարձակալում է 1993 թվականից։ Ըստ շրջանառվող լուրերի, այն «լավության կարգով» խոստացել են վաճառել այլ անձանց, իսկ խոստացողն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, որը, սակայն, հերքում է տեղեկությունը։ Համեևայնդեպս փաստ է, որ
Իմ հրաժարականով ոչինչ չի փոխվում. Հենրիկ Նավասարդյան
Իմ հրաժարականով ոչինչ չի փոխվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը` անդրադառնալով Երեւանի քաղաքապետարանի առաջ մեկ ամիս նստացույց արած եւ իր հրաժարականը պահանջող ակտիվիստների ակցիային: Նա չգիտի, թե այս երիտասարդների ակցիայի հանգուցալուծումը ինչպիսին կլինի: «Ես չեմ կարող ասել, իրենք գիտեն, թե ինչի համար են նստած, ինձ ասում
Եթե Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք լռել եք, շարունակեք լռել նաեւ նրա բացակայության պայմաններում
Պատերազմի վետերանների, հրամանատարների բանավեճը, որով հեղեղված է վերջին օրերի մամուլը, ողջունելի է: Բայց երբ Կոմանդոսն ու Գուրգեն Դալիբալթայանը հարցազրույցներ են տալիս եւ միմյանց հասցեին ոչ հաճելի բաներ ասում, դա ոչ թե արգելված թեմայով առողջ խոսակցության է վերածվում, այլ հասարակության կողմից հարգված հերոսների, պատերազմի վետերանների գզվռտոցի: Մենք, որպես կանոն, չենք կարողանում պահպանել բանավեճի կուլտուրան եւ անտեղի
ԹՈՒՄԱՆՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ախ էսպես էլ գիժ ամիս, Մարդու հանգիստ չի տալիս. Մին Րաֆֆին է անում միտինգ, Մին Բագրատյանը՝ մարկետինգ:
«Վաշինգտոնը չի սպասում Սիրիայի հարցի շուրջ ՄԱԿ-ի արձագանքին»
«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի արտգործնախարարություն. «ՄԱԿ-ի կողմից իրականացվող հետաքննությունն այցն անցել է այն գիծը, երբ նման հետաքննությունը կարելի է արժանահավատ համարել» ԱՄՆ-ի իշխանությունները չեն նախատեսում սպասել Սիրիայում ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակման վերաբերյալ Միավորված ազգերի կազմակերպության պատասխանին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, քննարկելով Սիրիայի դեմ ուղղված ռազմական գործողությունների հնարավորությունը, դաշինք է ստեղծում՝ ՄԱԿ-ի շրջանակներից դուրս:
Հրդեհ Արթիկում
Օգոստոսի 29-ին, ժամը 03.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Տոնակայան փողոցի 1-ին շենքի թիվ բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Այրվել են վարձակալ Մ. Գ.-ի բնակարանի խոհանոցի պատուհանը և վարագույրը, ջերմահարվել` խոհանոցի պատերը, սեղանը և
«Նեմրա» ռոք խմբի համերգը
Օգոստոսի 28-ին «Ստոպ» ակումբում տեղի ունեցավ «Նեմրա» ռոք խմբի համերգը: «Նեմրայի» անդամներն են Վան Եղիազարյանը՝ վոկալ և սոլո կիթառ, Մարիաննա Կարակեյանը՝ ստեղնաշարային գործիքներ և վոկալ, Վասպուր Եղիազարյանը՝ բաս կիթառ և Գեղամ Ֆարհադյանը՝ հարվածային գործիքներ: Համերգը բաղկացած էր երկու մասից: Նրա ընթացքում խումբը նվագեց ինչպես իր, այնպես էլ հայտնի խմբերի կատարումները: Խումբը նաև նվագեց ժողովրդական «Սոխակ»
Պարը թողել է ինքնասպանության փորձի տպավորություն
Օգոստոսի 28-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում՝ թիվ 24 շենքի տանիքում քաղաքացի է նստել և տարօրինակ շարժումներ է կատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Դավթաշեն վարչական շրջանի թիվ 32 շենքի տանիքում Վ. Մ.-ի (ծնվ. 1995թ.) պարը
«Ալ-Քաիդան» խոստացել է հարվածներ հասցնել Սիրիայի պետական մարմինների ուղղությամբ
amerikayidzayn.com «Ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումներից մեկը սպառնացել է Սիրիայի անվտանգության ծառայությունների և զինված ուժերի դեմ իրականացնել «Վրեժի հրաբուխ» գործողությունը՝ դրանով նախատեսելով արձագանքել Դամասկոսի մոտակայքում ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ իրականացված հարձակմանը: Այս մասին հայտնել է ահաբեկչական համացանցային ռեսուրսների զննումն իրականացնող ամերիկյան «SITE Intelligence Group» կազմակերպությունը: «Ալ-Քաիդա»-ի տարբեր ճյուղերը միավորող «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորման անդամ ավելի փոքրածավալ խմբավորումներից
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ընթանում է առաջին տեղում
Շախմատի Հայաստանի 1-ին խմբի 74-րդ առաջնությունում, որին մասնակցող 14 շախմատիստներից 8-ը գրոսմայստեր է, միանձնյա առաջատարը Տիգրան Քոթանջյանն է, որը յոթ հնարավորից վաստակել է 5,5 միավոր: Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Հովհաննես Գաբուզյանը Տիգրանից ետ են մնում կես միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Կան դպրոցներ, որտեղ կա մանկավարժի ավելցուկ». Արմեն Աշոտյան
«Կրթության ոլորտում ոչ մի ուսումնական տարի հեշտ չի եղել: Մեր բարեփոխումների նոր փուլը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, այնուամենայնիվ, մենք կարողացանք դուրս գալ այդ վիճակից և շարունակել մեր բարեփոխումները, քանի որ կրթության ոլորտում երբեք փոփոխությունները չեն դադարելու»,-այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած Կոտայքի մարզային կրթական համաժողովի ժամանակ նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա


















































