Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ոստիկանները գործում են այնպես, ինչպես օրենքի պահանջն է»

Տեղեկություններ կան, որ ոստիկաններին հրահանգել են, որպեսզի իրենք ամեն կերպ թույլ չտան՝ Կոմիտասի 5 հասցեում շինարարության ընթացքը «խաթարվի» մեկ պարզ պատճառով, որ այդ շենքի սեփականատերը Բարսեղ Բեգլարյանն է (Ֆլեշ Բարսեղը):

Հենրիխ Մխիթարյան. «Գնդակը կլոր է բոլորի համար»

  Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն շատ տխուր էր Հենրիխ Մխիթարյանի հեռանալով եւ այն ժամանակ զգացմունքայնորեն հայտարարել էր, թե չի հասկանում ֆուտբոլիստի՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու ցանկությունը: Առավել եւս, որ ռումինացի մասնագետի կարծիքով «Բորուսիան» նույն հարթության վրա է «Շախտյորի» հետ: Մոտավորապես նույն համոզմունքն է արտահայտել նաեւ գերմանական ակումբի հայ լեգեոներականը: Մեկնաբանելով Եվրոպայի փոխչեմպիոն ակումբ իր

Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի և հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով հետագա անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի ինսուլինային

Լոռու մարզի որոշ գյուղերում միայն ծերեր են մնացել

Լոռու մարզի մի շարք գյուղական համայնքներ շարունակում են դատարկվել։ Մարզում կան համայնքներ, որոնց բնակչության թիվը չի գերազանցում 100-ը կամ փոքր-ինչ ավելի է։ Հատկապես հեռանում են երիտասարդ ընտանիքները, որոնց համար գյուղերում չկան աշխատատեղեր, առեւտրի կետեր, անգամ դպրոցներ ու մանկապարտեզներ։ Նման գյուղերից է Ստեփանավանի տարածաշրջանի Հովնանաձոր համայնքը, որտեղ ընդամենը 100 մարդ է ապրում։ Գյուղում 30 տարի է

Բովանդակային առումով ոստիկանությունը բացարձակապես չի փոխվել

Վերջին շրջանում Երեւանում՝ Կոմիտասի 5 շենքի եւ քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող իրադարձություններում ՀՀ ոստիկանությունը կաշվից դուրս է գալիս տպավորություն ստեղծելու համար, թե այլեւս աոաջվանը չէ, բարեփոխվել է…: Ձեւի առումով գուցեեւ նման տպավորություն կարող է ստեղծվել «կողքից» դիտողների մոտ։ Համենայն դեպս այնտեղ, որտեղ կան լրագրողների տեսախցիկներ, ոստիկանները փորձում են «տեղավորվել» նոր իմիջի մեջ։ Չնայած այստեղ եւս

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը քաղաքացիական շարժման դեմ բռնություն կիրառելու վերաբերյալ

Պաշտոնատար անձանց՝ իրենց լիազորություններից դուրս կայացրած ապօրինի որոշումների դեմ քաղաքացիների անհնազանդությունը արդար է եւ օրինական։ Քաղաքացիների կողմից մայրաքաղաքի փողոցները փակելն անհրաժեշտ գործողություն է՝ հանրության շահի դեմ կատարվող ոտնձգությունները կասեցնելու համար։ Այդ, առանց բռնության իրականացվող բողոքի ակցիաները, բնավ ուղղված չեն ոստիկանների կյանքին, առողջությանը եւ արժանապատվությանը վնաս պատճառելուն։ Ուստի, ոստիկանությունը պարտավոր է հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների խաղաղ

Ոստիկանը ոչ թե համբուրել է ակտիվիստ աղջկան, այլ նրա ականջին սեռական հայհոյանք է տվել. Տիգրան Խզմալյան

Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված հայտնի տեսանյութին եւ դրանից արված լուսանկարին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, «ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը»: «Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Ստոպ կադրով բոլորն

Դատախազության շենքը այրել փորձելուց առաջ՝ վնասել է ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակները եւ Հանրապետության հրապարակը

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի աշխատասենյակի պատուհանը կոտրել է ջրով լի մի լիտրանոց տարայով, մի լիտր բենզինով այրել է Հանրապետության հրապարակի կենտրոնական հատվածը՝ «խալին», հետաձգել է ՀՀ նախագահի աշխատակազմում հրդեհի փորձը՝ հայտնվելով այնտեղ, վնասել է Եվրոպայի միության պատվիրակության շենքի կողային հատվածը: Ըստ կալանավորի բացատրության, նա ամեն ինչ արել է, որպեսզի իր խնդրին ուշադրություն դարձվի, սակայն ապարդյուն:

Կապանում նոր ավագ դպրոց է կառուցվում

Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սկսել է սահմանամերձ Սյունիքի մարզից: Նախարարը օգոստոսի 26-ին մարզկենտրոն Կապանում ներկա է գտնվել մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցությանը, որտեղ ներկայացվել են Սյունիքի մարզի կրթական համակարգում 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքներն ու առկա խնդիրները: Խորհրդակցությունը վարել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե

Հայկ Դեմոյան. «ԲՈՀ-ը, որպես կառույց, պետք է ընդհանրապես փակվի»

Ինչ համակարգ է գործում ԲՈՀ-ում եւ ԲՈՀ-ից ճառագայթաձեւ դուրս գալիս՝ ուղղակի սարսափելի է։ Ես իմ կաշվի վրա եմ զգացել, թե ինչի են ընդունակ ԲՈՀ-ն ու որոշ մասնագիտական խորհուրդների նախագահները։

Արգիշտի Կիվիրյանի գործը հասավ ՀՔԾ

«Փաստինֆո». Ոստիկանների և «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի միջև Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 24-ի միջադեպի փաստով ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ Իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնություն: Գործը հարուցվել է՝ ոստիկանության ՊՊԾ գնդի դասակի հրամանատարի զեկուցագրի հիման վրա, ըստ որի՝ ոստիկանության բաժին տեղափոխելիս Ա.Կիվիրյանը ոստիկանական ավտոմեքենայի մեջ բռունցքով

Արտակ Զեյնալյան . «Բերման ենթարկելու ինստիտուտը միայն քրեաիրավականն է»

Օգոստոսի 26-ին ՄԻԺԻ-ում ակտիվիստները հանդիպեցին իրավաբան Արտակ Զեյնալյանին: Հանդիպման ժամանակ ակտիվիստներն իրենց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ հարցեր ուղղեցին իրավապաշտպանին: «Առավոտ»-ի հետ զրույցում Կոմիտաս 5-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին պրն. Զեյնալյանն ասաց. «Մենք այս գործի ռազմավարական դատավարությունն արել ենք, որպեսզի այդ արդյունքները տարածենք, և մարդիկ կարողանան օգտվել: Վճիռը սեպտեմբերին կհրապարակենք»: Թե ի՞նչ պետք է անեին ոստիկանները,

Օլիմպիական բրոնզե մեդալակիրը որակազրկվել է մրցակցի չմուշկները փչացնելու համար

Չմշկորդների միջազգային միությունը (ISU) 2 տարով որակազրկել է Վանկուվերի ձմեռային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ամերիկացի Սայմոն Չոին: Մարզիկը խոստովանել է, որ 2011 թվականին՝ աշխարհի թիմային առաջնությունում, ԱՄՆ հավաքականի մարզիչ Չուն Ջա Սուի պահանջով փչացրել է իր մրցակիցներից կանադացի Օլիվյե Ժինուի չմուշկները: Մարզիչը մեղադրանքները հերքում է, սակայն ISU-ն մասնագետին նույնպես որակազրկել է 2 տարով «մարզական էթիկայի

«Սիրիայի կառավարությունը փորձում է ոչնչացնել ապացույցները». Քերի

«Ամերիկայի Ձայն». ԱՄՆ-ի արտգործնախարար. «Ավելի քան 300 մարդու սպանությունն իրականացրածները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արարքի համար» ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի համաձայն, Սիրիայի կառավարությունը փորձում է ոչնչացնել այն, ինչը արտգործնախարարն անվանել է «խաղաղ բնակչության նկատմամբ անցյալ շաբաթ Սիրիայի մայրաքաղաքի մոտակայքում իրականացված քիմիական զենքի կիրառման հետքերը»: Արտգործնախարար Քերիի համաձայն, ավելի քան 300 մարդու սպանությունն իրականացրածները պետք է

Եզրագիծը հատեց «Կովկասյան մարտահրավերներ» սիրողական ավտոարշավը

Երեկ «Հաղթանակ» զբոսայգում, Մայր Հայաստան հուշակոթողի մոտ եզրագիծը հատեց «Կովկասյան մարտահրավերներ» սիրողական ավտոարշավը: Տարբեր երկրներից կամավոր անձնակազմեր արդեն 5 տարի իրենց ավտոմեքենաներով ճանապարհորդում են որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ ունեցող երկրներում, բացահայտում աշխարհը՝ նպատակ ունենալով միավորել մարդկանց, ցույց տալով, որ իրականում չկան սահմաններ, որ դրանք գոյություն ունեն դե յուրե, իսկ մարդիկ սահմաններ չեն ճանաչում: Ավտոարշավի նախաձեռնողը հնդիկ Արավինդ

Ոստիկանները գիշերը բերման են ենթարկել 4 քաղաքացիների

Ռուզաննա Գրիգորյանը գրում է. Երեկ քաղաքապետարանի մոտից չորս հոգու ոստիկանները տարան կենտրոնի ոստիկանություն։ Երեքին՝ Վահագն Մինասյանին, Սուրեն Սահակյանին և Գոհար Սարոյանին քաղաքապետարանի աստիճաններին պառկելու համար, իսկ չորրորդին՝ Կարեն Հարությունյանին, իրավական հիմնավորումներ պահանջելու համար։ Անգիր արած կրկնում էին, որ «տանում ենք ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար», բայց երբ հարցնում ես «որն է այդ օրինական պահանջը, ներկայացրեք

ԱՍԵԿՈՍԵ

Եթե ձեր մասին լավ են խոսում, ուրեմն դուք ներկա եք գտնվում ձեր թաղման արարողությանը: ՎՈԼՏԵՐ

Հայաստանի հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 26-ը Անթալիայում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակից 10 երկրներից 9-ի անունները՝ Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա: Տասներորդ երկրի անունն իր ընտրությամբ տալու է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայտնաբերվել է մարտական նռնակ

Օգոստոսի 26-ին, ժամը 20.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իսահակյան թաղամասի թիվ 1/2 շենքի 3-րդ մուտքի 7-րդ հարկի վերելակի հորանի և խողովակաշարի արանքում հայտնաբերվել է նռնականման առարկա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատի սակրավորական խումբը: Վերելակի և ջեռուցման խողովակաշարի միջնամասում հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի մարտական նռնակ առանց պայթուցիչի, որը

Հայաստանի նախկին արդարադատության նախարար. Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն միանշանակ կա

 NEWS.am. Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին բազմիցս հրապարակային պաշտոնական հայտարարություններ են արվել: Դրանք իրենց արտացոլումն են գտել նաեւ նախընտրական քարոզարշավում, ինչից հետեւում է, որ համապատասխան նախաձեռնությունն անսպասելի չէր: Այս մասին հայտարարել է Հայաստանի Սահմանադրական դատարանի խորհրդական, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված հրապարակումները՝ կապված կառուցողական բարեփոխումներ իրականացնելու հետ: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր

Բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից, 1949 թվականի ծնված Սահակ Պողոսյանին, որը տառապում է սրտի հիվանդությամբ

Քիչ առաջ, առանց դրա համար որևէ հիմքի, Կոմիտաս 5-ի շրջակայքից ոստիկանները բերման են ենթարկել Նախախորհրդարանի աջակից, 1949 թվականի ծնված Սահակ Պողոսյանին, որը տառապում է սրտի հիվանդությամբ: Եթե Սահակ Պողոսյանի նկատմամբ որևէ բռնություն կիրառվի և նրա առողջության հետ կապված խնդիրներ առաջանան, ապա ողջ պատասխանատվությունը կընկնի ոստիկանության վրա: Նախախորհրդարանի հաղորդագրությունը

Ռուբեն Մեհրաբյան․ «Իրավիճակը երկրում ուղղակի մատնված է ինքնահոսի»

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական ուժերի ակտիվացման մասին հավաստիացումներին եւ պնդումներին, թե աշունը թեժ է լինելու՝ նկատեց, որ վաղուց Հայաստանում բոլոր հիմքերը կան, որ թեժ լինեն տարվա բոլոր եղանակները: «Սակայն, մի կողմից, իշխանությունն է չափազանց թույլ եւ ոչ կոմպետենտ, լուրջ պակաս ունի համարժեքության եւ պատասխանատվության, որպեսզի կարողանա

Սյունիքի մարզպետի տեղակալ Արա Դոլունցն ազատված է աշխատանքից

Վարչապետը համապատասխան որոշում է ընդունել:

«Շինարարությունն ամբողջությամբ համապատասխանում է քաղաքաշինարարական նորմերին»․ Տարոն Մարգարյան

hayeli.am․  «Այդտեղ կատարվող շինարարությունն ամբողջությամբ համապատասխանում է քաղաքաշինարարական նորմերին»,- այսօր լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ Դավթաշեն թաղամասում: Ինչպես քաղաքապետը հայտնեց, Կոմիտաս 5-ում կառուցվող շենքի համար բնակիչները ամիսներ առաջ դեմ չեն եղել: Նա մոտավորապես 7 ամիս առաջ հանդիպել է տեղի բնակիչներին և ճարտարապետին: «Եթե նախատեսված էր, որ այդ շենքը պիտի լիներ 14 հարկանի, ապա քաղաքացիների

Պայթյուններ Դամասկոսի Սբ. Սարգիս եկեղեցու մոտ. զոհվել է մեկ հայ

Azatutyun.am․ Սիրիայում Հայաստանի դեսպանության տվյալներով՝ այսօր Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ։ Մասնակիորեն վնասվել են Սուրբ Սարգիս եկեղեցու և կից գործող հայկական միջնակարգ դպրոցի պատերը։ Սիրիական հակամարտության պատճառով հայ համայնքը ավելի քան հինգ տասնյակ զոհ է ունեցել, հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն

Դավիթ Հարությունյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում է

«168 Ժամը» հրապարակել էր մի հոդված, ըստ որի` գործող իշխանությունը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների: Ըստ իշխանության շրջանակներում առկա լավատեղյակ աղբյուրների` այդ նպատակով կստեղծվի սահմանադրական հանձնաժողով, և 2014 թ. կանցկացվի սահմանադրական հանրաքվե` Հայաստանը խորհրդարանական հանրապետություն դարձնելու նպատակով: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ,Դավիթ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում խոսելով այս տեղեկության մասին, կարծիք հայտնեց, որ նման հարցերը

Ուսուցիչների մեծամասնությունը զուրկ է սեփական կարծիքի՞ց

Այսօր Գյումրիում դպրոցի տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը  մասնակցում էր նաև «Ժառանգության» նախկին պատգամավոր, Կրթության  ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նա խոսեց դասագրքերի խնդրի  մասին` նշելով, որ մեր դասագրքերը չեն նպաստում կրթության որակի բարձրացմանը, խրթին են, լեզուն շատ դեպքերում անհասկանալի է, իսկ օգտագործման 3-4 տարին դառնում են կեղտոտված, քրքրված, անպատկառ բառերով գրառված, մի խոսքով հակասանիտարական: Անահիտ Բախշյանը

«Շուկայական» դատական մարաթոն

Խնդիրը վերաբերում է շուկայի տարածքում բացօթյա տաղավարների կառուցմանը

30մ գլխիվայր շրջված Toyota-ից վիրավորներին քաղաքացիների օգնությամբ մեքենայից դուրս է բերել Վլադիմիր Գասպարյանը

shamshyan.com․ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Լևոն Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 25-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Toyota RAV4 մակնիշի 24 ԼՍ 173 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս

Грузия Онлайн. «Բաթումիում կանցկացվի «Agri-Products and Technology Fair 2013» ցուցահանդեսը»

Սեպտեմբերի 6-ից 8-ը Բաթումիում կանցկացվի «Agri-Products and Technology Fair 2013» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսը: Հայտնում է «Գրուզիա Օնլայն» պարբերականը: Միջոցառման կազմակերպիչ «GeoNet Expo»-ն հայտնել է, որ այս տարի ցուցահանդեսն անցկացվում է երրորդ անգամ: Մասնակիցների ամբողջական ցուցակը դեռ հաստատված չէ, քանի որ ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը դեռևս շարունակվում է: Այս տարի իրենց ապրանքանիշը կներկայացնեն Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031