Օրվա լրահոսը

НТВ. «Հատուկ ջոկատայինները բերման են ենթարկել զինված ներգաղթյալների Մոսկվայի ռեստորանում»

Մոսկվայի Ալթայ փողոցի ռեստորաններից մեկում  50-ից ավելի մարդ է բերման ենթարկվել, նրանց թվում` Հայաստանի քաղաքացիներ, որոնց կասկածում են էթնիկ հանցավոր խմբի անդամներ լինելու մեջ: Հայտնում է «Էն Տե Վե»-ն: Իրավապահներին հետաքրքրում է, թե ինչն է միավորում այդ մարդկանց, որոնք Ռուսաստան են եկել տարբեր երկրներից: «Հատուկ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել և ոստիկանության բաժանմունք տեղափոխվել 54

«Ոստիկանության սադրող, գործ սարքող սեռական անբավարարվածությամբ տառապող խումբն է». Արգիշտի Կիվիրյան

Շաբաթ օրը Կոմիտաս 5 հասցեից ուղեղի ցնցումով հիվանդանոց տեղափոխված «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը ապաքինվում է: Նա հիվանդանոցից տուն է տեղափոխվել հենց դեպքի նույն օրը: «Սկզբում բժիշկները իրենց խոսակցության մեջ ասում էին` ուղեղի ցնցման նշաններ կան, հետո տարան հիվանդանոց, հայտարարեցին ոչինչ չունեք, բայց ասում էին լավ կլինի պառկեք, բայց եթե ոչինչ չունեմ` ինչու պառկեմ, ես

Խաղալիքները վտանգավոր են․ (Տեսանյութ)

Առաջին հայացքից հրապուրիչ այս տիկնիկները պարզվում է վտանգավոր են երեխաների համար: Դրանք ծանր քիմիական տարրեր են պարունակում՝ սնդիկ, մկնդեղ, կապար, եւ քրոմ։ Բացահայտումը կատարել է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ -ն՝ Երևանի տարբեր տաղավարներից և խանութներից գնելով 68 խաղալիք: «20 տոկոսը պարունակել են գոնե մեկ, երկու ծանր մետաղ» ,- ասաց «Հայ

Российская Газета. «Ադրբեջանը ուզում է գնել հարավ կորեական զինտեխնիկա. Սեուլը տատանվում է»

Ադրբեջանը մտադիր է Հարավային Կորեայից գնել մեծ քանակությամբ ժամանակակից զինտեխնիկա: Բայց Սեուլը դեռ չի շտապում կնքել գործարքը` մտավախություն ունենալով, որ Ռուսաստանը կարող է բացասաբար արձագանքել, ինչպես նաև Ադրբեջան-Հայաստան հակամարտությունում կարող է ստեղծել ուժերի անհավասարակշռություն: Գրում է «Ռոսիյսկայա գազետա» պարբերականը` հղում անելով «Հանգուկ Իլբո» կորեական թերթին, որը տեղեկատվությունը ստացել է Կորեայի խորհրդարանի իր աղբյուրներից: Ըստ թերթի,

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Կապանում մասնակցեց մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը

Այսօր Կապանում կայացավ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Սյունիքի մարզի կրթական համակարգի 2012-2013 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների եւ նոր ուստարվա անելիքների մասին զեկուցեց Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Նաիրա Ավանեսյանը: Իսկ անցած ուստարում գրանցված հաջողություններն

«Երևի բանաստեղծությունը ցավի ամենալավ բնութագրիչ մեծությունն է»

Արգելքները գնալով շատանում են. Սև վարդը չվաճառվեց անգամ տոն օրերին ու պահվեց մինչև հատիկ-հատիկ կպոկվեն թևերը, ցողունը կկորցներ իր շնչառությունը, ծաղկափոշին կչորանար, ու քո բույրն անհասանելի կլիներ… երևի չնդունվածների դրախտ ընկար. ես քեզ այևս չունեմ…    Լուսինե Եղյան Նրա գրականությունը թերևս տարբերվում է մնացածից հենց իր խտության ու մուգ գույների պատճառով: Որտե՞ղ են թաքնված նրա իրական

«Շենգավիթ-1» վճարային ծառայության` 7 աշխատակիցները մեղավոր են ճանաչվել

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների  համար «Շենգավիթ-1»  վճարային ծառայության` թվով 7 աշխատակիցներին առաջադրված մեղադրանքը և դատապարտել: Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` «Շենգավիթ-1» տարածքային բաժանմունքի պատասխանատու Ա. Գրիգորյանը, օժտված լինելով բաժանմունքի տեսուչ-վճարողների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը կազմակերպելու  եւ ղեկավարելու

Պուգաչովան ֆիլմում մերկ է ներկայացված

Ռուս նշանավոր դերասան եւ ռեժիսոր Ալեքսանդր Ստեփանովիչը, ով եղել է Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը, սկսել է լեգենդար  երգչուհու կարիերայի սկզբի մասին պատմող ֆիլմի նկարահանումները: Գրում է ռուսական heat.ru լրատվական կայքը: Ֆիլմը հիմնված է հիշողությունների եւ դոկումենտալ փաստերի վրա: Ռեժիսորը նախատեսել է, որ այն պատրաստ կլինի մյուս տարի՝ Ալլա Պուգաչովայի 65-ամյակին նվիրված: Երգչուհու դերում խաղում է

Բուդաղյանների հայրը բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին

Արտակ և Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, այսօր բաց նամակով դիմել է Սերժ Սարգսյանին: «Մեծարգո Նախագահ. Համոզված եմ` Ձեզ հայտնի է մեր ընտանիքը` Գորիս քաղաքում, Սյունիքի մարզում և Լեռնային Ղարաբաղում քչերն են, որ տեղյակ չեն մեր ընտանիքի մասին: Չեմ ցանկանում թվարկել բոլոր այն գործերը, որոնց հաշվին մենք ճանաչվել ենք: 01.06.2013 թվականին զոհված իմ որդին` Ավետիքը

Սիրիայում կրակ է արձակվել ՄԱԿ-ի տեսուչների ուղղությամբ

«Ամերիկայի Ձայն». Միավորված ազգերի կազմակերպության համաձայն, Սիրիայի մայրաքաղաքում դիպուկահարային կրակ է արձակվել ՄԱԿ-ի քիմիական զենքի փորձագետներին տեղափոխող մեքենաներից մեկի ուղղությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի խոսնակի համաձայն, ՄԱԿ-ի փորձագետներին տեղափոխող մեքենայի ուղղությամբ արձակվել է են կրակոցներ, որոնց հետևանքով մեքենան դուրս է եկել շարքից: ՄԱԿ-ի տեսուչները ստիպված են եղել վերադառնալ Սիրիայի կառավարական ուժերի կողմից վերահսկվող հսկիչ կետ,

«Ընտանիքիդ վարի կտանք» .Ակտիվիստին ակցիաներին մասնակցելու համար սպառնացել են (Տեսանյութ)

Այսօր քաղաքապետարանի մոտ մի կին դժգոհում ու լաց էր լինում, թե Կոմիտաս 5 հասցեում նախորդ օրը ոստիկաններն իրեն էլ են քաշքշել, հրել, գցել ու այնպես հարվածել, որ ամբողջ ձեռ ու ոտք կապտեցրել են: Նրա հետ եկած ակտիվիստներից մեկն էլ շարունակեց. «Գնացել էինք պաշտպանելու մեր ջահելներին, ջահել աղջիկներին, որ ոստիկանները գցել էին քացիների տակ: Աղջկերքին անբարոյական

Երևանը համալրվում է շախմատի նոր դպրոցներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցին կից հիմնված շախմատի նոր դպրոցի հանդիսավոր բացմանը: Դավթաշեն վարչական շրջանի արվեստի կենտրոններում գործող շախմատի խմբակների 48 սաներն այսուհետ մարզիչների հետ միասին ուսումը կշարունակեն նորաբաց շախմատի դպրոցում: Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել

Պուտինը այցելել է Աբխազիա․ Թբիլիսին նոտա հղեց Մոսկվային

«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի Աբխազիա այցի կապակցությամբ: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի Պիցունդա այցին, և հատկապես այսօր, դա հերթական սադրանքն է, և մենք արդեն բողոքի նոտա ենք հղել Ռուսաստանին Շվեյցարիայի միջոցով: Բնականաբար, այդ կերպ մեր կողմից դատապարտվում

Հոգեւորականը դատապարտում է Կոմիտաս 5-ի բռնությունները

Aravot.am-ը հետաքրքրվեց, ինչո՞ւ որոշեց բարձրաձայնել այդ մասին:

«Սա վերջին կաթիլն էր, որ լցվեց: Ինձ հատկապես զայրացրեց կնոջ նկատմամբ կատարված բռնությունը, չի կարելի այդպես…»,-ասաց հայր Ռուբենը:

Երևան-Սևան մայրուղում 46 մարդու բժշկական օգնություն է ցուցաբերվել

Հուլիսի 23-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը հերթապահություն իրականացնող Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել 46 անձի` նախորդող ամսվա 25-ի դիմաց։ 11 քաղաքացի հոսպիտալացվել է ինչպես

Ալիկ Սարգսյանին դատարան կանչելու միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ)

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությանը ներկա Սարգիս Գեւորգյանը ընթերցեց նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` դեպքից հետո տված ասուլիսի վերծանությունը, փոխանցեց այն դատարանին, փաստաբանն էլ միջնորդեց այն կցել քրեական գործին: Դատավոր Եվա Դարբինյանի` ի՞նչ անենք այս փաստաթուղթը, հարցին, կցե՞նք այն քրեական գործին, Առաքելյանը պատասխանեց. «Ուզում եք կցել,

Արտակ Դավթյան . «Կրթության իրավունքը բարձր է կուսակցական շահից»

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բուհերի վարձավճարների բարձրացման մասին, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանն ասաց, որ սպասում են կառավարության նախապատրաստած երկու օրենսդրական նախաձեռնություններին, եւ երբ դրանք ձեռքի տակ կլինեն, կքննարկվեն նաեւ ուսման վարձավճարների առավելագույն շեմի, զեղչերի տրամադրման մեխանիզմների հարցերը: «Եվ երիտասարդներն էին դիմել, եւ գործընկերներս, որ

Էլեն Բաղչաջյանը կմասնակցի Եվրոպայի Top-16 առաջնությանը

Ստրասբուրգում անցկացված սեղանի թենիսի Եվրոպայի կրտսեր պատանիների առաջնությունում հայաստանցի Էլեն Բաղչաջյանը 158 մասնակիցների պայքարում գրավել է 16-րդ տեղը եւ իրավունք ստացել հանդես գալ դեկտեմբերի 15-20-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի իր տարիքային խմբի Top-16 առաջնությունում: Հայաստանի հավաքականից Արեւիկ Հովսեփյանը բավարարվել է 32-րդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Քննարկվել է Երևանի մանկապարտեզներում երեխաների լրացուցիչ ընդունելության հարցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցություն է հրավիրել մանկապարտեզներում հերթագրված երեխաների լրացուցիչ ընդունելություն թույլատրելու հարցը քննարկելու նպատակով։ Խորհրդակցությանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալներ, քաղաքապետարանի հանրակրթության և իրավաբանական վարչությունների պետերը, Երևանի վարչական շրջանների ղեկավարները։  «Հնարավորությունները բազմակողմանի վերլուծելով, վստահ եմ, կարող ենք սահմանված չափորոշիչների և նորմատիվների համապատասխան մասամբ լուծել մանկապարտեզներում երեխաների ընդունելության խնդիրը»,- նշել է Երևանի քաղաքապետը։ Տարոն

Գյումրեցի ուսուցիչները աշակերտ հավաքագրելու համար թակում են դռները, սակայն դրանք մեծամասամբ փակ են

Նախքան Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի ելույթը, մեր ձեռքի տակ հայտնվեց հետևյալ վիճակագրությամբ մի փաստաթուղթ, որտեղ նշված է. «2012-2013 ուստարում մարզի դպրոցականների թիվը 31 934 է, որից մարզային ենթակայության դպրոցների դպրոցականների թիվը` 25 967 է: 2012-2013 ուստարում 1-ին դասարանցիների թիվը` 2849 է, իսկ այժմ առաջին դասարանցիների նախնական թիվը` 3019 է»:

Տափօղակով հոկեյի համաշխարհային լեգենդները ժամանում են Երեւան

ՀԱՕԿ-ը Հայաստանում ՌԴ դեսպանության եւ Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ սեպտեմբերի 15-ին ՄՀՀ-ում կազմակերպում է տափօղակով հոկեյի հանդիպում` մարզաձեւի համաշխարհային աստղերից կազմված «Հոկեյի լեգենդներ» թիմի եւ ռուսական «Գրադ» ակումբի միջեւ: Հայ մարզասերները կարող են անձամբ տեսնել այնպիսի գերաստղերի, ինչպիսիք են օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի,ԽՍՀՄ բազմակի չեմպիոններ եւ մրցանակակիրներ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ Ալեքսանդր Յակուշեւը

Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանին չարախոսողներին. «Այդ մարդու կարծիքն ինձ համար գրոշի արժեք չունի»

Ես ուղղակի անբարո եմ համարում Վազգենի հետ աշխատած, Վազգենին սեփական տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունեցած մարդկանց նման պահվածքը, առավել եւս՝ բարձր զինվորական կոչում ունեցողների:

Արգիշտի Կիվիրյան. «Փորձ է կատարվում գործ սարքել իմ դեմ»

lragir.am. «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի՝ իրեն ծեծի ենթարկելու առթիվ ոստիկանությանը տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ, սակայն իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հոդվածով: News.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ասել է, որ քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 316-րդ կետի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Իսկ թե կոնկրետ

Քաղբանտարկյալների գործով դատավարության ժամանակ համարյա խեղդում էին դատախազին (Տեսանյութ)

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարության ընթացքում` մինչ դատարանը գտնվում էր խորհրդակցական սենյակում, որոշում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին դատարան վկայակոչել, թե ոչ, միջադեպ տեղի ունեցավ դատախազի եւ նիստերի դահլիճում հավաքվածների միջեւ: Ներկա գտնվող կանայք ուղղակի հարձակվեցին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի (լուսանկարում) վրա, մեղադրեցին նրան՝ որպես այսօրվա իշխանություններին

406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 26-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,550,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

Բուրջանաձեն առաջադրվեց Վրաստանի նախագահի ընտրություններում

«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավար, երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն առաջադրվել է հոկտեմբերի 27-ին անցկացվելիք նախագահական ընտրություններում: Նրա ներկայացուցիչները համապատասխան փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել այսօր: Այսօրվա դրությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 36 հայտ է ստացել: Տաթեւիկ Լազարյան  

Վերաքննիչը կոմպոզիտորի եւ «Առավոտի» դեմ բողոքը վերադարձրել է

Կլարնետահար Սեդրակ Հովհաննիսյանը դիմել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ ընդդեմ կոմպոզիտոր Հասմիկ Մանասերյանի, Աշոտ Հովնանյանի եւ «Առավոտ» օրաթերթի՝ պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի կողմից կայացված հունիսի 28-ի վճիռը: Ըստ բողոքաբերի, օրաթերթի առաջին էջում իր վերաբերյալ տպագրվել էին վիրավորանք եւ զրպարտություն հանդիսացող արտահայտություններ, որոնք չէին հերքվել, եւ իր պատվին,

Երկու Հայաստան. չհատվող զուգահեռներ

Երկու Հայաստան կա այսօր` «Հայլուրի» Հայաստանն ու «Ֆեյսբուքի» Հայաստանը։ Այնպես է ստացվել, որ ՀՀ քաղաքացիներն ապրում են երկու զուգահեռ իրականություններում, որոնք չեն հանդիպում, չեն երկխոսում, չեն ճանաչում միմյանց։ «Հայլուրի» Հայաստանը շատ ավելի վիրտուալ է, քան «Ֆեյսբուքի» Հայաստանը։ «Հայլուրի» Հայաստանում տիրում են միֆերը. «Ֆեյսբուքի» Հայաստանում տիրում է իրականությունը։ «Հայլուրի» Հայաստանում տիրում է կեղծիքը.«Ֆեյսբուքի» Հայաստանում` քննախույզ աչքը։

Արեգ Գեւորգյան. «Ոստիկանը, որը քթից արյունահոսություն ուներ, քիթը մաքրեց Տիգրան Առաքելյանի վերնաշապիկի վրա»

Այսօր Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարության ընթացքում հարցաքննվեց նաեւ ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը: Նկարագրելով տեղի ունեցածը՝ Գեւորգյանը պատմեց, որ այդ օրը իրենք ՀԱԿ անդամներով` ընկերներով զբոսնում էին, ապա նկատել են ոստիկանների արագ տեղաշարժը դեպի Խնկո- Ապոր անվան գրադարանի կողմ: Իրենք այդ պահին սրճարանում են եղել ու վեր են կացել՝

Երեխան հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 25-ին, ժամը 20.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հազվադեպ մակերեսային շնչառությամբ, սրտի անբավարար աշխատանքի նշաններով» բուժօգնության է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակչուհի, 2012 թ. ծնված Մարի Պողոսյանը: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Մ. Պողոսյանը տան դիմացի ճանապարհին վայր է ընկել և ստացած վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ ժամը 21.10-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031