Օրվա լրահոսը
Եղիա Ներսիսյան. «Եթե ինձ, իմ ընկերներին կամ իմ ընտանիքին մի բան լինի, անմիջական պատասխանատուն Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանն է լինելու» (Տեսանյութ)
«Քեզ, որպես տղամարդ զգուշացնում եմ, որ էս ամենից հեռու մնաս, այլապես քո հետ վատ բաներ կպատահեն: Կգնաս իմ անունից կփոխանցես ընկերներիդ, որ քո վրայով կանցնենք ու իրանց հերթն ա գալու: Ես մամուլի առաջ հայտարարում եմ, որ եթե ինձ, իմ ընկերներին կամ իմ ընտանիքին մի բան լինի, անմիջական պատասխանատուն Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանն է լինելու: Եվ
«…Վազգենը նրա համար չի սպանվել՝ որ միմյանց հայացքներում դարձյալ հայրենիք կարդանք…»
Կարող ենք ատել Վազգեն Սարգսյանին, ատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, ատել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Սամվել Բաբայանին, Սեյրան Օհանյանին, Մանվել Գրիգորյանին, այլոց, չնայած, որ ատելությունը թույլերի զենքն է, կարող ենք ընդունել կամ չընդունել նրանց քաղաքականությունը, կարող ենք չկիսել նրանց հայացքները, տեսակետները: Կարող ենք չհամաձայնել նրանց մտքերի հետ, չընդունել նրանց այսօր, բայց չենք կարող ուրանալ նրանց կենսագրությունը, նրանց ճանապարհը, որ իրենք են ընտրել, նրանց ներդրումը Լեռնային Ղարաբաղի պատերազմում, հաղթանակում, Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման մեջ:
Մի քանի ծանր հարց Տարոն Մարգարյանին
Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին ամսաթիվ՝ 26.08.2013թ Տեղեկատվություն ստանալու հարցում Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալի մասին՝ Նկատելով, որ վերջին ժամանակներում ասֆալտապատվում են բարեկարգ վիճակում գտնվող փողոցները, հատկապես Արշակունյաց և Աբովյան փողոցները, իսկ ահա այդ բարեկարգ փողոցների անմիջական հարևանությամբ գտնվող
Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ տրվել են համապատասխան հանձնարարականներ
2013-2014 թվականների ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում պատշաճ ձևով դիմավորելու նպատակով տարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Այս մասին աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին է զեկուցել հանրակրթության վարչության պետը: «Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և այդ օրերին երեխաների անվտանգությունն ապահովելու համար պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ նպատակով մայրաքաղաքի փողոցներում, մասնավորապես՝
Քավոր Հարութին նորից վիրահատեցին
3 օր առաջ Գյումրու բժշկական կենտրոնում նորից վիրահատել են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր`Սերոբի երեխաների քավորին` Հարություն Խաչատրյանին, որին հրազենային ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխել ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում` իր տան դիմաց հնչած կրակոցների պատճառով: Հիշեցնենք, որ այդ կրակոցների պատճառով մահացել էր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկը` նուն հորեղբոր թիկնապահ Շեկոն, իսկ Գյումրու
Հայկ Ալումյանն ակնարկում է քննիչին. «Ո՞վ է տրամադրել տեսանյութը՝ կեղծելու համար»
Առաջին երեք կրակոցը հնչում է այն ժամանակ, երբ միջադեպն, ըստ էության, արդեն ավարտվել էր, արդեն եղբայրները հեռացել էին այդտեղից, արդեն չկար իրարանցում եւ չկային փոխադարձ գործողություններ
Ոստիկանները ծաղրում և սադրում են քաղաքացուն (Տեսանյութ)
Ոստիկանները պաստառը փռում են Երևանի քաղաքապետարանի առջևի նստացույցի մասնակցի վրա, երբ նա քնած է, դիակի պես ծածկելով նրա դեմքը, այդպես նկարում են նրան և ծիծաղում։ Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ
Արտակ Բուդաղյանի հայրը՝ Սերժ Սարգսյանին. «Ինչո՞ւ մինչեւ հիմա Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք չի առաջադրվել»
Հայկ Ալումյանի խոսքերով՝ «Եթե Սուրիկ Խաչատրյանի կողմից կրակած լինելու փաստը նախաքննության մարմիններում չի հաստատվել, բայց հիմա նրա գործողություններում առնվազն երկու քրեական արարք հաստատված է:
«Հայ-ռուսական հարաբերությունները չեն սառել» Մկրտիչ Մինասյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Ազդակ» մամուլի ակումբում, ամփոփելով արտաքին քաղաքական ամառը, հայտարարեց, որ ենթադրվում են ռուս- ադրբեջանական հարաբերությունների նոր զարգացումներ: Նրա կարծիքով, Պուտինի՝ դեպի Ադրբեջան այցի մեջ կար հակասական վերաբերմունք հայերի նկատմամբ: Պատահական չի համարում այն հանգամանքը, որ միամիտ հայհոյանք է հնչել Ռուսաստանի հայկական ծագում ունեցող արտաքին գործերի նախարարի նկատմամբ : Մկրտիչ Մինասյանի
Սահմանագոտուց նաեւ պատմության ուսուցիչներն են արտագաղթում
Սահմանամերձ դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
«Սուրիկ Խաչատրյանի որդուն կալանավայրո՞ւմ են թմրամիջոց տվել». Հայկ Ալումյան
Տպավորություն է, որ նա ունեցել է լուրջ հարբածության վիճակ՝ դեպքի օրը
«Սպասվում է ակտիվ քաղաքական աշուն» Մկրտիչ Մինասյան
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այսօր «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց, որ իրավիճակի մեղմացման համար կառավարությունն արդեն մշակում է ծրագրեր: Նա հայտնեց, որ ծրագիրը կունենա ընդգրկուն ծավալ՝ միայն իշխանության կողմից այս իրավիճակը քննարկելուց, վերլուծելուց եւ գնահատականներ տալուց հետո: Պարոն Մինասյանի կարծիքով Հայաստանում, քաղաքական իմաստով, աշունը լինելու է ակտիվ: Նա պնդեց, որ հիմա՝ հասարակական կարծիքի ակտիվացման հետ
«Կարլսոնապատված» Աբովյան փողոցը
Վերջերս զարմանալի հայացքների պատճառ են դարձել Աբովյան փողոցի տարբեր հատվածներում փակցված թղթերը, որոնց վրա գրված են «Կարլսոն» մուլտֆիլմում հնչող հայտնի խոսքերը, և վերջում ավելացրած է՝ շուտով. «Համբերություն, միայն համբերություն… շուտով», «Նա թռավ, բայց խոստացավ վերադառնալ… շուտով»… Ի՞նչ է նշանակում այս ամենը, և ու՞մ մտքով է անցել այս խոսքերով լցնել Աբովյան փողոցը՝ դատեք ինքներդ: Տիգրանուհի
Հովհաննես Ազոյան. «Եթե կարծում են, որ այս դեպքը կարող է օրինակ լինել երիտասարդներին լռեցնելու համար`սխալվում են» (Տեսանյութ)
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի մոտ հավաքվածների շարքում էր նաեւ դերասան Հովհաննես Ազոյանը, որը եւս եկել էր զորակցելու քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարության առիթով հավաքվածներին: Հովհաննես Ազոյանը դատապարտում է իշխանությանը, նրա համոզմամբ՝ պետք է քաղաքական որոշում կայացվի ու քանի դեռ չկա այդպիսի որոշում, ամեն ինչ շարունակվելու է նույն հունով
Կողոպտել են ծեծկռտուքի ընթացքում
Օգտագործելով հարմար պահը, Գագիկ Շ.-ն բացահայտ հափշտակել է Վաղինակ Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան, իսկ Վահան Պ.-ն` Վահե Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան:
«Լեւոնականները եկան, շատացան….». ասել էին ոստիկանները
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց քաղբանտարկյալներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը: Վկա Սահակ Մուրադյանը հայտնեց, որ իրենք ամբաստանյալների հետ նույն կուսակցության անդամ են ու անդրադառնալով օգոստոսի 9-ին տեղի ունեցած դեպքին՝ պատմեց. «Ժամը 9-ի սահմաններում զբոսնում էինք Կարապի լճի տարածքում, մեկ էլ աղմուկ լսեցինք «Խնկո ապոր» գրադարանի կողմից: Հետո տեսանք
Վրաերթ Չարենցավանում
Օգոստոսի 25-ին, ժամը 18.30-ին, «Toyota Land Cruiser-Prado» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մանվել Բադեյան. «Արդեն քանի տասնամյակ է՝ լսում ենք թեժ աշունների մասին»
Ինչո՞ւ են հիմա քաղաքացիներն ակտիվացել: Ըստ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի, առաջին պատճառներից մեկն այն է, որ ընդդիմությունից կա խորը հիասթափություն, բացի այդ, իշխանությունը չի բավարարել որոշ շերտերի կարիքները եւ կա որոշ խավի դժգոհությունը. «Եվ հետո, քաղաքացիական շարժումը խոսում է հասարակության հասունացման մասին»: Այս մասին «Հայելի» ակումբում հարցին՝ իշխանությունից ո՞ր հատվածն է դժգոհ՝ նա պատասխանեց. «Դժգոհ
10 հոգանոց նոր բանդան թալանում է ակտիվիստներին
Նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը այսօր քաղաքապետարանի առջեւ ասուլիսի ժամանակ պատմեց, որ վերջին օրերին «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին քաղաքի տարբեր հատվածներում կողոպտում են: «Հանցավոր բանդան, որի մեջ, նախնական տվյալներով, կա 10 հոգի, երեկ չէ առաջի օրը հեռախոս են գողացել, երեկ ոսկե շղթա են գողացել, ծեծում են ակտիվիստներին: Հանցավոր բանդան ուղղորդվում է ոստիկանության կողմից, այստեղ
Թմրամիջոց էին պատրաստում դպրոցի դասասենյակում
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 24-ին, ժամը 21.05-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկից, թմրամիջոց ապօրինի պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1968 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1966 թ. ծնված Թաթուլ Թ.-ն, իսկ դասասեղանների վրա հայտնաբերվել
Պայթյուն Վայքում
Օգոստոսի 24-ին, ժամը 10.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թիկունքի, նստատեղի և վերջույթների հետին մակերեսային պատռված և այրված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վայք քաղաքում գործող մի գազալցակայանի աշխատակից, 1986 թ. ծնված Արթուր Ա.-ն: Պարզվել է, որ Արթուր Ա.-ն վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 09.20-ի սահմաններում, նշված գազալցակայանում «Օպել Վեկտրա» մակնիշի
Փրկարարները բացել են փակ դուռը
Օգոստոսի 26-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Օգոստոսի 26-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյանց պողոտայի թիվ 39/9 շենքի
Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցի գերի զինվորին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օգոստոսի 23-ին այցելել են ադրբեջանցի գերի զինվոր Ֆիրուզ Ֆարաջեւին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է ԿԽՄԿ-ի երեւանյան պատվիրակության ներկայացուցիչը: Կարմիր խաչի ներկայացուցիչները գերուն նամակ են հանձնել հարազատներից, նա նույնպես նամակ է փոխանցել: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Իրանցիները դատապարտվեցին երկարատեւ ազատազրկման
Հիշեցնենք, որ Սարգեզ Նոյուկի Անդոունիանը մեղադրվում էր նրանում, որ նպատակ ունենալով Իրանի Իսլամական Հանրապետությունից տարբեր երկրներ տեղափոխել և այնտեղ իրացնել թմրամիջոցներ, «համաձայնության էր եկել» վարորդ, Թավրիզ քաղաքի բնակիչ Վիգեն Շաշա Նովասարտիանսի հետ ,որոշել էր թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ ուղի ընտրել Հայաստանի Հանրապետությունը:
Ազատ Արշակյան. «Ոստիկանությունը մեծ առաջընթաց է ապրել»
«Ոստիկանությունը մեծ առաջընթաց է ապրել: Շատ մեծ տարբերություն կա: Ավելի օրինապահ է դարձել: Մարտի 1 ենք տեսել»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով «Վճարում ենք 100 դրամ» եւ Կոմիտասի 5 հասցեում պայքարող քաղաքացիական շարժման մասին: Ազատ Արշակյանը համաձայն է ընդդիմության այն տեսակետների հետ, որ իշխանությունը ուղղորդողի դեր է
«Մեծ քիմիայի հետ կապված դժվարություններ ունենք».Ռադիկ Մարտիրոսյան
«Քիմիան եղել է Հայաստանի զարգացած ուղղություններից մեկը, որն էապես նպաստել է տնտեսության զարգացմանը: Ցավոք, այսօր տնտեսության զարգացումը այդ ասպարեզում շատ ցածր է եւ մենք նույնիսկ չենք կարող հասնել այն մակարդակին, որ ունեցել ենք մինչեւ անկախության ճանաչումը»,-այսօր այս մասին քիմիայի գծով միջազգային գիտական կոնֆերանսի ընթացքում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում
Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարակական գործիչների։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում ։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանը սպառնացել է բնապահպան Եղիա Ներսիսյանին
Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն այսօր հայտարարեց, որ եթե իր, իր ընկերների, հարազատների ու ընտանիքի անդամների հետ ինչ-որ բան լինի, ապա պատասխանատուն Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի ոստիկան Ամիրխանյանն է: «Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանը, անունը չգիտեմ, իր կաբինետում վիրավորական արտահայտություններ թույլ տվեց՝ ընդհուպ մինչև իմ արտաքինը, սակայն ամենավերջում ասաց, որ եթե այս ամենի միջից դուրս չգաս, քո հետ
Օգոստոսի 26-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության նոր արագաչափ սարքեր
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես. 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝ 1. Երևան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60


















































