Օրվա լրահոսը
Ազատամարտիկ. Պիտի ասենք թողեք ու ռադ եղեք
Երեկ երեկոյան քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող երիտասարդներին աջակցելու էր եկել ազատամարտիկ Սասուն Մխիթարյանը, որին բոլորը գիտեն որպես Սասուն պապ, տեղեկացնում է ԳԱԼԱ հեռուստաընկերությունը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այս օրերին ինքը միշտ երիտասարդների կողքին է եղել: «Բաղրամյանի աջի վրա էլ եմ եղել, ձախի վրա էլ: Մեր երիտասարդները քաջ են, մենք հաղթել ենք
Հռոմի Պապը հորդորում է շքեղությանը տուրք չտալ
Մոտավոր հաշվարկով, Պապի ելույթը տեղում լսել է մոտ երկու միլիոն մարդ:
«Ֆեմենին» սկսել են ծեծել (ֆոտոշարք)
Երեկ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք առեւանգել, ապա ծեծել են կանանց կիսամերկ «Ֆեմեն» շարժման հետ համագործակցող լուսանկարիչ Դմիտրի Կոստյուկովին
Ռուսաստանին պետք է փաստի առաջ կանգնեցնել
2008-ին, երբ Ռուսաստանը ճանաչեց Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, ամբողջ Ռուսաստանյան լրատվամիջոցները լծվեցին դատապարտելու Վրաստանի հարձակումն Օսիայի վրա, թերթերն ու հեռուստաալիքները հեղեղվեցին լրագրողների պատրաստած ռեպորտաժներով ու հոդվածներով, որտեղ հաստատվում էր Վրաստանի ագրեսիան, ցուցադելով սահմռկեցուցիչ կադրեր Օսետիայից, կատարվածը միաձայն որակելով ցեղաuպանություն Վրաստանի կողմից օս ու աբխազ ժողովրդի նկատմամբ և այդ օրերին Լավրովը բազմիցս բացատրություններ էր տալիս լրատվամիջոցներին,
Սամվել Նիկոյան. Ներկայիս քաղաքացիական շարժումը չի կարող վերաճել սոցիալական բունտի
Անխոս, փորձեր են ձեռնարկվել քաղաքական հարթություն տեղափոխելու քաղաքացիական շարժումը, որը ձեւավորվել էր հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նրա խոսքով, քաղաքապետի կողմից իր որոշումը կասեցնելուց հետո հնչել են տարբեր քաղաքական հայտարարություններ: «Անհրաժեշտ է միշտ տարբերել հանրային շահերը քաղաքական շահերից: Ներկայիս քաղաքացիական շարժումը չի կարող
Ղարաբաղի վարչապետը չի կասկածում Հայաստանի վարչապետին
«Ես չեմ հավատում նման երեւույթի, որովհետեւ ճանաչելով նրան՝ հաստատ գիտեմ, որ նման բան չի եղել: Դրա համար հարց էլ չեմ տվել նրան, թե ինչ պատմություն է: Եթե հարց տաս, նշանակում է, որ ինչ-որ տեղ կասկածում ես»,- Տիգրան Սարգսյանի անվան շուրջ առկա օֆշորային սկանդալի մասին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Hetq.am-ը տեղեկացնում է, որ Արա Հարությունյանը իր
Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվն ավելացել է
Հայաստանից Վրաստան այցելուների թիվն այնքան մեծ է, որ նույնիսկ Georgian Airways ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթ բացել:
Կենտրոնի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից
Այսօր` հուլիսի 27-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Փարվանա գյուղի բնակիչները համագյուղացու դեմ դատական հայց կներկայացնեն
Հուլիսի 26-ին Նինոծմինդայի բնակիչները ցույց էին կազմակերպել Ախալցխայի մարզպետարանի շենքի մոտ: Մոտ 40 հոգի իրենց համագյուղացիներին մեղադրում էին հողատարածքների գրավման մեջ:
Իրավաբան. Տարոն Մարգարյանի որոշումը ոչ իրավաչափ էր
Հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի կայացրած որոշումը ոչ իրավաչափ ակտ է եղել՝ «Սիվիլնեթի» հետ զրույցում ասում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգոր Բեքմեզյանը: Մանրամասները` տեսանյութում
Իրանը մտադիր է տեղափոխել Արաքս գետի ջրերը
Նախագիծը նախատեսում է Արաքս գետի ջրերի տեղափոխումը Ջուլֆինի, Մարանդի, Շաբեստարի եւ Թավրիզի դաշտավայրեր:
Քաղաքացին օձ է բռնել, փրկարարներն օգնել են խորհրդատվությամբ
Հուլիսի 27-ին, ժամը 19.08-ին Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում քաղաքացին օձ է բռնել եւ չգիտի ինչպես վարվել: Մարզային փրկարարական վարչության կրտսեր հրահանգիչը քաղաքացուն խորհուրդ է տվել օձին տեղափոխել անվտանգ տարածք եւ բաց թողնել:
Տուգանային հրապարակ է տեղափոխվել Գագիկ Ծառուկյանի մտերիմ կամ «մտերիմ» վարորդի մեքենան
Այսօր՝ հուլիսի 27-ին, ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել Երեւանի զանգվածի բնակիչ Գեւորգ Սարգսյանը:
Արաս Օզբիլիսի հուժկու հարվածը դիպավ դարպասաձողին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու հաջորդ իսկ օրը այսօր կարմրասպիտակների կազմում նորամուտը նշեց Ռուսաստանի պրեմյեր լիգայի առաջնությունում:
Արտակ Բուդաղյանն արդեն անցել է ծառայության
Այսօր գնդապետ Արտակ Բուդաղյանը galatv.am-ի հետ զրույցում պատմել է իր առողջական վիճակից: Նա ասել է, որ արդեն քիչ-քիչ կազդուրվում է եւ հունի մեջ է ընկել ու շարունակում է ծառայությունը: Նա համաձայնվել է խոսել նախապայմանով, որ չլինեն հարցեր տեղի ունեցած կրակոցներից, եղբոր սպանությունից եւ առհասարակ գործի քննությունից: Խոսելով իր առողջական վիճակի մասին, նա ասել է. «Ես արդեն նորմալ
Վազգեն Մանուկյանը տրանսպորտի գնի մասին. Գցել-բռնելով որոշում կայացնելը գյուղին բնորոշ մտածելակերպ է, ոչ մի լուրջ հաշվարկ չկա
Երեւանում հասարակական տրանսպորտի համար 150 դրամ սակագին հայտարարելուց հետո արդեն 5-րդ օրն է, ինչ Երեւանում ընթանում են բողոքի ակցիաներ: Քաղաքացիները հրաժարվում են ընդունել նոր սակագինը` պահանջելով վերականգնել նախկին` 100 դրամը: Ստեղծված իրավիճակի մասին «Անկախը» զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: – Քաղաքապետարանը գինը բարձրացրել է` հայտարարելով, որ բարեփոխումները հետագայում կլինեն: Դա իրատեսական
«Աղվան Հովսեփյանին հարցրեք` քանի՞ քրեական գործ է հարուցել Գորիսի նախկին քաղաքապետի հայտարարությունների հիման վրա»
ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը «168.am»-ի հետ զրույցում անդրադառնալով Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի մասին հրապարակվող բացահայտումներին՝ ասել է
Ուղեվարձի հարցում կլինի ամենամեծ աչքակապությունը
«Կստեղծվի մասնագետների խումբ, որը կմշակի ինչ-որ մեխանիզմներ։ Արդյունքում՝ սոցիալական տարբեր խմբերի համար (թոշակառուներ, ուսանողներ, անապահովներ) կկիրառվեն որոշակի զեղչեր։ Սակայն սա իրականում կլինի ամենամեծ աչքակապությունը։ Տրանսպորտային ընկերությունները, միևնույն է, կստանան իրենց 150 դրամը։ Պարզապես այլ ճանապարհով՝ ուղեվարձի ավելացած մասը կվճարի ոչ թե թոշակառուն կամ ուղևորը, այլ քաղաքային բյուջեն։ Այլ կերպ ասած՝ երեւանցի հարկատուները»,- գրում է «168 ժամը»։
Շաբաթվա լավագույն լուսանկարը
Ֆիլիպիններում բողոքի հզոր ակցիաներ են: Նախագահ Բենիգնո Անիկոն խոստացել է սոցիալական բարեփոխումներ, սակայն բնակչությունը դժգոհ է որ իշխանությունը խոստացածը չի անում: Բողոքներից մեկի ժամանակ գործազուրկներն այրել են նախագահի խրտվիլակը: Նկարը համացանցում ճանաչվել է շաբաթվա լավագույն լուսանկար:
«Ժառանգությունը» մտադիր է թիվ 38 ընտրատարածքում առաջադրել պատգամավորի իր թեկնածուին
Զարուհի Փոստանջյանը կառաջադրվի՞ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում
«Այս ծանր աթոռի վրա աչք կա». Լեւոն Անանյան
«Համագումարը ոչ թե արտահերթ է, այլ ավելի ճիշտ` հերթազանց, պարզապես պետք է փակել մի քանի սեւեռած ճամարտակների բերանը, ովքեր սկանդալային մամուլի էջերից օրնիբուն աղմկում են ՀԳՄ-ի ապօրինի գոյության մասին»,-այսօր Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) արտահերթ համագումարի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Համագումարի ժամանակ կանոնադրության ու վարչության կազմի ընտրությունից հետո ներկաները
Օղակաձեւ զբոսայգին հաշմանդամին մատչելի չէ (ֆոտոշարք)
Հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ աշխատող կազմակերպությունը շեշտում է, որ մատչելիության սահմանափակումը միայն հաշմանդամություն ունեցողներին առնչվող հարց չէ
«Սարդարապատ» շարժում. Լիսաբոնի զոհերը հասան իրենց նպատակին
«Սարդարապատ» շարժման հայտարարությունը 30 տարի առաջ` 1983 թվականի հուլիսի 27-ին, 5 հայորդիներ` 19-ամյա Վաչե Դաղլյանը, Սեդրակ Աճեմյանն ու Արա Քրդլյանը, 20-ամյա Սարգիս Աբրահամյանը եւ 21-ամյա Սիմոն Յահնիյանը, նախապես պատրաստվելով անձնասպանության միջոցով Թուրքիային ու մնացյալ աշխարհին հայության պահանջատիրությունը ցույց տալու քայլին, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատունը գրավելու եւ պայթեցնելու գործողության ժամանակ իրենց երիտասարդ կյանքը գիտակցաբար
Մովսես Հակոբյանը` նորակոչիկին. «Առանց քեզ հնարավոր չէ պատերազմը հաղթել»
«Պաշտպանության բանակի հիմնական խնդիրը ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգության ապահովումն է, որը իրականացվում է պատերազմից հետո մինչ այսօր»,-ասում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` «Մենք գտնվում ենք ոչ ակտիվ պատերազմի մեջ հակառակորդի հետ: Ադրբեջանը Հայաստանի դեմ հայտարարել է ինֆորմացիոն, տնտեսական, եւ իհարկե ռազմական գործողություններ, որը ժամանակ առ ժամանակ իրականացնում է: Նախարարը հուլիսի26-ին , Արցախում,
Հանրային տրանսպորտի վարորդների արհմիություն ստեղծելու նախաձեռնություն
«Ֆեյսբուք» սոցկայքում ստեղծվել է «Երթուղային վարորդների անկախ ահրմիության աշխականքային խումբ»:
Գալուստ Սահակյանի կարծիքով՝ Տարոն Մարգարյանն անսաց «մի փոքր խմբի» առաջարկություններին
Ըստ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի, որը նաեւ Երեւանի երթուղային տաքսիների ցանցին անձամբ եւ շատ մոտ ծանոթ անձնավորություն է, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը՝ կասեցնել իր իսկ որոշումը ուղեվարձը թանկացնելու մասին, «տրանսպորտային համակարգը անկում ապրելու որոշում» է, որը քաղաքապետն արեց, ըստ Գ. Սահակյանի՝ անսալով Երեւան քաղաքի բնակիչների «մի փոքրիկ խմբի առաջարկություններին»: «Առավոտ» օրաթերթ
Արցախի փոխվարչապետը խոսեց Արցախի վերաբնակեցման մասին
«Վերաբնակեցումը Արցախյան զինադադարից հետո Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում ամենակարեւոր թեմաներից մեկն է, որն այդպես էլ չի իջնում ամբիոններից: Այդ թեմային պետք է մի ձեւ առնչություն ունենանք»,- ասում է Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ու ավելացնում, որ Հայաստանի եւ Արցախի կառավարություններին ամենահաճախակի տրվող հարցերից մեկն այն է, թե ինչու է Արցախում վերաբնակեցումը դանդաղում: Պարոն Աղաբեկյանը նկատում է,
«Ես քո դատողության պրիմիտիվ անձնավորությունը չեմ, ոչ էլ հարցաքննվող»
Գալուստ Սահակյանի համար անընդունելի է Տարոն Մարգարյանի որոշումը «Հայաստանի միջավայրում հաղթանակներ եւ պարտություններ չեն կարող լինել»,- «Առավոտի» հետ զրույցում, հակադարձելով մեր դիտարկմանը, որ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշման թեկուզ ժամանակավոր կասեցումը իշխանության առաջին պարտությունն էր, ասաց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ամեն դեպքում նա «գնահատելի» է համարում հասարակության մոտեցումը. «Որը փորձում է կառավարման

















































