Օրվա լրահոսը

РИА Новости. «Հայաստանը ոստիկաններ կուղարկի Սոչիի օլիմպիական խաղերին»

Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանի ոստիկանները կօգնեն իրենց ռուս գործընկերներին`պահպանելու անվտանգությունը: Այդ նպատակով ոստիկանության մի շարք աշխատակիցներ կգործուղվեն Սոչի: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը` երկու երկրների իրավապահ մարմինների համատեղ խորհրդից հետո: Գրում է «Ռիա Նովոստի» լրատվականը: «Հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք Սոչիում անվտանգության ապահովման հարցերը ու պայմանավորվել ենք, որ

«Եկել եմ այստեղ ապրեմ տատիկ-պապիկի տուն». մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլը

«Բարով եք եկել Հայաստան: Ցանկանում եմ, որ այս երկու շաբաթը, որ անցկացնելու եք Հայաստանում, արդյունավետ լինեն, ավելի լավ ճանաչեք Հայրենիքը եւ անմոռանալի տպավորություններով վերադառնաք տուն: Իսկ հիմա բարի երթ»,-այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվող Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի

Նաիրա Զոհրաբյանի խորհուրդը`գյումրեցի պաշտոնյաներին (Տեսանյութ)

«Ինձ զարմացրեց հրապարակումը, որ ես Գյումրիում կուսակցական օգնություն եմ առաջարկել նստացույցի նստած ազատամարտիկներին, եւ իրենք հրաժարվել են այդ օգնությունից: Դա խայտառակ եւ անամոթ սուտ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ երեկ ինքը Գյումրիում հանդիպել է նստացույց անող ազատամարտիկների հետ եւ քննարկել են նրանց առաջ քաշած հարցերին օրենսդրական լուծումներ տալու հնարավորությունները:

Լիլիթ Մկրտչյանը Բելգրադում առայժմ 13-րդ տեղում է

Այսօր Սերբիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության յոթերորդ տուրի օրն է: Հայաստանի չորս շախմատիստուհիներից առավել հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը վեցերորդ տուրից հետո 4,5 միավորով զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Նա մեկ միավոր է ետ մնում առաջատարից՝ Վրաստանի ներկայացուցիչ Նինո Խուրցիձեից: Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կուրսովան 3,5-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 43-րդ

Օգոստոսի 1-31-ը կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 1-31-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կանցկացվի նաև անվճար բուժօգնության ակցիա: Այս մասին տեղեկացրել է  Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ. «Այցելելով բուժհաստատություններ՝ մենք տեղում մեկ անգամ ևս ծանոթանում ենք առկա հնարավորություններին ու պայմաններին և, ըստ այդմ էլ,

Բարձրագույն խմբի առաջնության տարբերանշանը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է հանրապետության բարձրագույն խմբի 22-րդ առաջնության տարբերանշանը:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարթին Լյութեր Քինգը եւ քաղաքային տրանսպորտը

1954 թվականին Մարթին Լյութեր Քինգը, ստանձնելով Ալաբամա նահանգի Մոնթգոմերի քաղաքի բապտիստական եկեղեցու քահանայի պաշտոնը, գլխավորեց հասարակական շարժումը՝ ընդդեմ տրանսպորտում ռասայական խտրականության: Մոտ մեկ տարի անց հասարակական ակտիվիստ Ռոզա Փարքսը հրաժարվել էր ավտոբուսում տեղ զիջել սպիտակամորթ ուղեւորին (այսպես էր պահանջում վարորդը), ինչի համար էլ ձերբակալվել էր՝ «հասարակական կարգը խախտելու համար»: Աշխարհի ամենաժողովրդավարական համարվող երկրի նահանգներից մեկում

Ջրի մատակարարման ժամերը սահմանված չեն, ջուրն անորակ է

Քլորակայանը կառուցվել է, սակայն չի գործարկվում

Նոր աղաղակող փաստեր՝ Սուրիկ Խաչատրյանի յուրացումների մասին.

Այսօր Գորիսի՝ 1992-94  թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր ապշեցուցիչ փաստեր ներկայացրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ազգականների յուրացումների հետ կապված: «Մեկուկես տարի առաջ ԱԺ-ն օրենք ընդունեց Ապահովագրական բժշկության մասին: Սուրիկ Խաչատրյանը, տեսնելով փողի համը, անմիջապես անցնում է գործի եւ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, 4 հոգու ձեւակերպում է իբրեւ գործակալներ

«Չկա մի երկիր, որտեղ չլինի կանանց դեմ խտրականություն». ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ստրկության գծով հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանը ամիսներ առաջ մասնակցել է «Վիեննա + 20. առաջ տանելով եւ պաշտպանելով մարդու իրավունքները» համաժողովին, որն առաջին անգամ կազմակերպվել էր 20 տարի առաջ: Համաշխարհային համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 100 փորձագետներ, որոնք աշխատանքային երեք խմբերում քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող մի շարք

Վարդան Ղուկասյանը նորից զայրացրեց Սամվել Բալասանյանին․ (Տեսանյութ)

Գյումրու «Աջակից ընկերներ» կազմակերպության ղեկավարությունը, որը գազալցակայան ունի Եր եւանյան խճուղու վրա (այն, ըստ որոշ տեղեկությունների, թե եւ փաստաթղթերում ֆիքսված չէ, սակայն պատկանում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին), դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին` բռնագանձելով 4 միլիոն 718 հազար դրամի գումար, 638 հազար դրամի էլ` տույժ-տուգանք: Քաղաքապետարանի պաշտոնյաների մեկնաբանմամբ, դատի տալու պատճառն այն է, որ դեռ

«Մոլորվել են, չգիտեն` ինչ անեն». Պռոշյանի գյուղապետի նախկին տեղակալը գյուղապետի մասին

Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին տեղակալ, գյուղապետի նախկին թեկնածու ՀՅԴ-ական Վովա Սահակյանը վստահեցնում է, որ նորընտիր գյուղապետը իրեն աշխատանքից չի ազատել, ինքը հեռացել է ինքնակամ: «Իմը հայեցողական պաշտոն է, ի պաշտոնե ես պետք է հրաժարական ներկայացնեմ, բացի դա՝ չեմ ուզում էդ թիմի հետ աշխատել»,- ասաց պարոն Սահակյանը: Մեր հարցին, եթե գյուղապետը առաջարկեր միասին աշխատել, «լեզու գտնեիք»,

Գագիկ Ծառուկյան․ «Իմ կարծիքը ինչ-որ կա, էն ա» (Տեսանյութ)

168.am․   168.am-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվել է, թե հասարակական տարնսպորտի թանկացման մասին ի՞նչ կարծիք ունի և ինչո՞ւ է ԲՀԿ-ն ուղեվորափոխադրման թանկացման դեմ քայլեր չի կատարում: Ի պատասխան Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ կարծիքը ինչ-որ կա, էն ա, որ մեր հիմնական ավագանու խմբակցությունը հայտարարել է, ասել է ու բոլորդ տեղյակ եք, և՛ ժողովուրդն է տեղյակ,

Պուտինի այցը Բաքու էներգետիկ համագործակցության առումով կարող է շրջադարձային լինել

Պուտինի` Բաքու կատարելիք մեկօրյա այցի ընթացքում կարող է համագործակցության հուշագիր ստորագրվել

Ծխախոտն ու տղաների տարբերվելու բարդույթը

«Տնից գաղտնի ծխախոտ էինք վերցնում, թաքնվում դպրոցի բակում ու ծխում էինք դասարանցիներով». Հակոբն է պատմում ու հավելում, որ տեսնում էր բոլորը ծխում էին, ինքն էլ չէր ցանկանում «հետ մնալ» մյուսներից: Ծխախոտի վնասակար ազդեցության մասին կարելի է խոսել անվերջ, դրանք մենք սկսել ենք յուրացնել դեռևս կենսաբանության դասագրքից, բայց փաստերը ցույց են տալիս, որ սովորածը միշտ չէ,

Ազատամարտիկները հրաժարվել են ԲՀԿ-ի օգնությունից (Տեսանյութ)

«Նստացույց էինք կազմակերպել Գյումրի քաղաքում, այնտեղից եկել ենք մեծ ոգեւորությամբ, այնտեղ մեր ազատամարտիկների մոտ կարծես հեղաշրջում տեղի ունեցավ: Տարբեր կազմակերպություններ, ջոկատներ, կուսակցություններ սկզբում առանձին էին, բայց երեք օրվա ընթացքում բոլոր միավորվեցին: Երեկ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը այցելել է մեր ընկերներին, ծանոթացել խնդիրներին, ասել են, որ կարող են կուսակցական ձեւով օգնել, բայց ազատամարտիկներն ասել են, որ մեզ

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցը Տավուշի մարզ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Տավուշի մարզպետարանն էր, ուր անցկացվեց խորհրդակցություն Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի, մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Խոհրդակցության ընթացքում հրապարակվեցին սահմանամերձ մարզի գյուղատնտեսության բավականին տպավորիչ օպերատիվ ցուցանիշներ. Ցանքատարածություներն ավելացել են շուրջ 384.5 հա-ով, կազմելով՝ 15306.5 հա:  Նախորդ տարվա

IBNA. «Ամերիկայի երկրաբանները կպատվեն Մանուել Բերբերյանին»

Իրանահայ երկրաբան Մանուել Բերբերյանին հարգանքի տուրքի կարժանացնեն Ամերիկայի երկրաբանական հասարակության 125 ամյակին: Հայտնում է «Իրան բուք» լրատվական գործակալությունը: Միջոցառումը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, որի ժամանակ Բերբերյանը հանդես կգա զեկույցով: Նա առաջին իրանահայ երկրաբան է, որն արժանանում է այս պատվին: Մանուել Բերբերյանը Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ է: Նա արմատներով Դիարբեքիրից է:

Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը

Քաղաքացիների խնդիրներին առավել ստույգ տեղյակ լինելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կազմված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն, քաղաքացիներին ընդունել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը։ Ընդունելության ընթացքին հետևել և քաղաքացիների բարձրացրած հարցերին պատասխանել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։  Նախապես հերթագրված 12

Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին ու խոստացել… (Տեսանյութ)

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօր իրենք հանդիպել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ «մեր խնդիրները նորից վերանայեցինք, այն խնդիրները, որ ներկայացրել էինք, նորից ենթակետերով բացված սկսեցինք միասին քննարկել, որպեսզի կոնկրետացնենք եւ լուծումներ տանք: Մեր բոլոր հացերի պատասխանները ստացանք: Հիմա բոլոր գերատեսչական մարմիններին հանձնարարականներ է տրված, այսօր բոլորն աշխատում են այդ ուղղությամբ»: Մելիքբեկյանի ձեւակերպմամբ՝

Պարոնյան պուրակն ազատագրվեց «Մեծ Մահակ»-ից

«Մեծ Մահակ» ՍՊԸ-ին կտրվի նոր տարածք` Եղվարդի խճուղում «Ես, օգտվելով ինձ վերապահված լիազորություններից, հրաժարվում եմ դատարան ներկայացրած հայցից»,-այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քաղաքապետարանի որոշման կասեցման արդյունքում Սուրենյան փողոցի բնակիչների ներկայացուցիչ՝ հայցվոր Մնացական Ղազարյանը չեղյալ համարեց հայցադիմումը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր չեղյալ հայտարարել «Մեծ Մահակ»

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 29-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Ազատամարտիկ. «Սերժ Սարգսյանն էլ է եղել մեր մարտական ընկերը» (Տեսանյութ)

Ազատամարտիկ Կոլյա Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն նահանջելու, քանի որ իրենց պայքարը ազգի ապագայի համար է: «Իմ գիտակցելով ` մենք դեռ պատերազմի մեջ ենք, կռիվը դեռ առջեւում է: Ես ուզում եմ, որ ազատամարտիկը կարգավիճակ ունենա, որ վաղը, եթե գնա ոտքը կորցնի, թեւը կորցնի, իր կարգավիճակն իմանա»,- ասաց նա, հավելելով, որ իրենց բարձրացրած

Գյումրիում դատում են հեռուստահաղորդավարի եղբորը (ֆոտոշարք)

Գյումրեցի սգատերերից շատերը ներկայացել էին դատարան Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման մի քանի պաշտոնյաների ու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նշենք, որ այս գործով մեղադրվում են Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող

Բողոքի ակցիայի մասնակիցը` իրենց պառակտվելու եւ մարմնավաճառների այցի մասին

«Չենք վճարելու 150 դրամ» տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիան, տրանսպորտային հեղափոխություն չէ, սա քաղաքային նոր մշակույթի ձեւավորում է: Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի քաղաքապետարանի մոտ արդեն 4-րդ օրը նստացույց անող երիտասարդներից մեկը` Սուրեն Սահակյանը, ի պատասխան մեր այն դիտարկմանը, որ շատերը ակցիան եւ դրա արդյունքը «տրանսպորտային հեղափոխություն են» որակում:  Սուրենի դիտարկմամբ.«Ես հեղափոխություն եմ

Ըստ Հայրիկյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը մահափորձ է կազմակերպել իր դեմ

Այսօր Եռաբլուրի եկեղեցու մոտ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանդիպում էր հրավիրել՝ ներկայացնելու Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման նոր բանաձեւ՝ Մարդու իրավունքների տեսանկյունից։ Նա պատմեց, որ «21 տարի առաջ այս օրը մենք ամենամեծ քանակությամբ զոհերը տվեցինք: Ես Գորիսի պարետն էի, նշանակված էի նախագահի կողմից եւ հաստատված ԱԺ նախագահի կողմից: 2 ամսով էի նշանակված, բայց այդ ժամկետը լրանալուն պես

Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը` Հ. Թումանյանի թանգարանի տնօրենին. «Նա իրավունք չունի արհմիության անունից հանդես գալու»

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա»-ն ցուցարարների կողքին է եղել, բայց կառավարությանը նամակ չի հանձնել «Թանգարանի աշխատակազմը մեր կազմում երբեւիցե չի էլ եղել, արհմիությունների կոնֆեդերացիային չի անդամակցել»,-Aravot.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Ն. Խաչատրյանին պատասխանում է «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության փոխնախագահ Բորիս Խառատյանը: Թումանյանի թանգարանի տնօրենն օրերս իր եւ թանգարանի աշխատակազմի անունից հայտարարել էր,

Ծծկեր երեխայով` նստացույց անողներ երիտասարդների կողքին (Տեսանյութ)

«Եթե ուզում են տրանսպորտը լավացնեն, գուցե գծատերերի եկամտի հաշվին լավացնեն, ոչ թե հասարակ ժողովրդի,որին շնչելու տեղ չեն տալիս, հիմա էլ ուզում են լրացուցիչ ինչ-որ բանի վրա տնտեսե՞նք, ի՞նչ վրա տնտեսենք»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց թարգմանչուհի Աշխեն Բախչինյանը, որն իր 4 անչափահաս երեխաների հետ, որոնցից մեկը նույնիսկ 1 տարեկան չկար, միացել էր Երեւանի քաղաքապետարանի դիմաց կազմակերպված

Պռոշյանցիները վիճում են, լարվածության համար մեղադրում ՀՀԿ-ին (Տեսանյութ)

«Գյուղը կիսել են երկու մասի՝ դաշնակ-աշնակ: Չէինք կարողանում գրասենյակ մտնել, էս ի՞նչ բան է: Լավ է ազատագրվանք: Ումի՞ց, Հրաչը շատ լավ նախագահ է եղել, բայց նրանից հետո, ժողովրդին կիսեցին երկու բաժին՝ դու էս ես, դու էն ես, կռիվ դավի, թշնամություն: Խնդրում եմ խաղաղացրեք, խնդրում եմ նախագահական ամբողջ կազմին, միլիցիաներին, դատարանին, դատավորներին: Էս սովխոզը միահամուռ աշխատող,

Ի՞նչ շահ ունեին գաջ քսողն ու էպոսագետը մահափորձը կատարելու եւ պատվիրելու մեջ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով մեղադրող Արամ Ամիրզադյանի ճառից հետո ճառով հանդես եկավ Հայրիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Նա իր ճառում ասաց, որ հանցագործների պատվիրատուների նպատակը քաղաքական գործչին, որը նախագահի թեկնածու էր, ֆիզիկապես ոչնչացնելն էր, որպեսզի դադարեցվի վերջինիս քաղաքական գործունեությունը. «Հայրիկյանը չգնաց ոճրագործների գծած ճանապարհով, այն է՝ հետաձգել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031