Օրվա լրահոսը

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2013թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

Երևանիքաղաքապետարանումտեղիունեցածխորհրդակցությանժամանակ, որըվարելէքաղաքապետՏարոնՄարգարյանը, ամփոփվելենմայրաքաղաքիվարչականշրջանների2013թ. առաջին կիսամյակի ընթացքումկատարածաշխատանքներիգնահատմանևվերլուծությանարդյունքները: Ըստայդմ, բարձրցուցանիշներենգրանցելԱվան, Դավթաշենև Արաբկիրվարչականշրջանները: Համեմատաբարցածրցուցանիշներ ենարձանագրվելՆոր Նորք ևՇենգավիթվարչականշրջաններում: Անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների ցուցանիշներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ հետևողական աշխատանքը, հատկանշելով, որ քաղաքային տնտեսության տարատեսակ ծրագրերի իրականացման հարցում առաջնահերթը հենց այս բաղադրիչի մասով կայուն արդյունքների ապահովումն է: Ըստ այդմ, քաղաքապետը համապատասխան

Հանրահավաքի մասնակիցները Րաֆֆի Հովհաննիսյանին Քաջ Նազարի հետ են համեմատում

Նախախորհրդարանի հավաքին Ազատության հրապարակի նստարաններին նստած էին հավաքի մասնակիցներ, ազատամարտիկներ, մարդիկ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքների ակտիվ մասնակիցներն էին: Մենք հետաքրքրվեցինք՝ ընդամենը մի քանի ամիս առաջ այս նստարանին նստած էր հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Դուք նրան աջակցելու համար նրա կողքին էիք: Ի՞նչ է փոխվել այդ ժամանակից ի վեր: Հանրահավաքի մասնակից Մերուժան Հանեցյանը պատասխանեց. «Շատ բան

Նախորդ տարվա համեմատ աճել է համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մշտական հսկողություն է իրականացվում քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հիմնարկներում՝ սպասարկման որակի, մատուցվող ծառայությունների և համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ: 2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի: Լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով: Քաղաքապետարանի

Տրանսպորտի թանկացումից հետո «բիրիքով» տաքսի կնստենք

Սպառողների պաշտպան Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ  երթուղայինների թանկացումից հետո մարդիկ կգերադասեն մի քանի հոգով նույն տաքսուց օգտվել: Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացումն անխուսափելի է, իսկ թե որքանով այն կթանկանա՝ առայժմ միայն ենթադրություններ են հնչում: Վերջերս կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը վստահեցրել էր, որ «ժողովրդի մասին մտածում են եւ ամեն ինչ անելու» են, որպեսզի թանկացումը

Կյանքը՝ «Զվարթնոցից» արտերկիր տանող ճանապարհին

Դուք, որ արդեն ձեր տունը վաճառել, իրերը կապել ու եկել եք օդակայան, գոնե գիտե՞ք, որ կես ճանապարհին եք մնալու… Չէ, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք կկատարի եվրոպական կամ ամերիկյան քաղաքներից մեկում, բայց դուք միշտ կմնաք Հայաստանի ու արտերկրի արանքում՝ մի կեսն այստեղ, մյուս կեսն այնտեղ: Միայն առաջին ամիսն է լինելու մանկության ու ջահելության երազանքների իրականացում. բոհեմական սուրճ

Անհատույց օգտագործման վկայականով են (Տեսանյութ)

Երեւանի Սեբաստիա 3 հասցեի 5 հարկանի շենքում բնակվում է 28 ընտանիք, ովքեր այդտեղ բնակություն են հաստատել դեռեւս 1988 թվականից: Սկզբնական շրջանում այդտեղ բնակվել են տեղացիներ եւ փախստականներ, սակայն շենքում ներկա պահին միայն փախստականներ են: 2003 թվականին շենքը  վաճառվել է Հայաստանի կառավարության կողմից` «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին` 19.500.000 դրամ արժողությամբ: 2008 թվականին այդ շենքը դուրս

«Չեմ սիրում տեղի-անտեղի երեւալ»

Ամերիկաբնակ դերասանուհի Շաքե Թուխմանյանը՝ իր, ընտանիքի եւ հայկական մշակույթի մասին Դերասանուհի Շաքե Թուխմանյանը 1970-ականների հայ թատրոնի եւ կինոյի հայտնություններից էր: 1968թ. 17 տարեկանում  Մայր թատրոնում մարմնավորած նրա Դեզդեմոնան իսկապես ցնցեց թատերական աշխարհը: Հետո էլ կինոյում դերասանուհու պարզ, անմիջական ու անկաշկանդ հերոսուհիները (Ֆ. Դովլաթյանի «Երկունք», Հ. Մալյանի «Հայրիկ» եւ այլն) հմայեցին հանդիսատեսին եւ փոխեցին պատկերացումները մեր կինոյում

Ռազմանվագախմբային ծառայության պետն ու դիրիժորն իրեն փորձում է նաեւ երգարվեստում

Փողային նվագախմբերը ի սկզբանե ձեւավորվել են ոչ թե երաժշտական, այլ պալատական միջավայրում: Այն պետությունները, որոնք կուռ զինվորական եւ իշխանական համակարգ են ունեցել, անխուսափելի է եղել նման նվագախմբերի առկայությունը: Խորհրդային տարիներին կոմպոզիտորները ստեղծագործում էին հատուկ այդ նվագախմբերի համար: Ինչպես «Առավոտին» փոխանցեց դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Դավթյանը, առհասարակ փողային նվագախմբերի

Քիչ անց կհանդիպեն Լոնդոնի օլիմպիական խաղերի ոսկե եւ արծաթե մեդալակիրները

  Հունահռոմեական ըմբիշ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը Կազանում ընթացող համաշխարհային ուսանողական խաղերում «չոր» հաշվով պարտության մատնեց ղրղզ Աթաբեկ Ազիկբեկովին եւ հաջորդ փուլում քիչ անց հանդիպելու է ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը կեզրափակվի մեծ անակնկալներով

Հուլիսի 5-ին ավարտվեց ՀՀ նախագահի մրցանակների համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական մրցույթի մարզային փուլը: Եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճած 144 ընտանիքները այժմ նախապատրաստվում են օգոստոսի 19-25-ը Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզահամալիրում կայանալիք գլխավոր մրցապայքարին: «Առավոտը», արդեն ձեւավորված ավանդույթի համաձայն, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանին խնդրեց ամփոփել նաեւ

Լույս է տեսել «Զորավարը» 2-ը

Օրերս լույս է տեսել «Զորավարը» երկրորդ գիրքը: Սա հեղինակի՝ Հակոբ Հակոբյանի երկրորդ գիրքն է, որով նա ներկայացնում է Արցախի հերոս, հայոց բանակի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մարտական ուղին եւ հետպատերազմյան գործունեությունը: «Զորավարը» առաջին գիրքը ներկայացնում էր Մանվել Գրիգորյանի անցած մարտական ուղին` կամավորականից սկսած մինչեւ պաշտպանության փոխնախարար: Առաջին գիրքը հարուստ էր Զորավարին ճանաչող հայ զորականների եւ մտավորականության

«Փաստարկներ» «Ոսկե ծիրանի» դեմ

1941 թվականին Լենինգրադում  նկարահանվել է «Անտոն Իվանովիչը զայրանում է» երաժշտական կինոկատակերգությունը: Ֆիլմը հրաշալի է.  այն այսօր էլ է դիտվում՝ դերասանների պրոֆեսիոնալիզմի եւ Դմիտրի Կաբալեւսկու բարձրորակ երաժշտության շնորհիվ: Լենինգրադի բնակիչներն այդ կինոնկարը մինչեւ պատերազմի ավարտը չտեսան, չնայած դրա պաստառները սովի եւ ռմբակոծությունների դաժան տարիների ընթացքում ոչ ոք չէր հանում՝ դրանք ինչ-որ տեղ սփոփում էին շրջափակման զրկանքները

Սահմանագոտուց արտագաղթը շարունակվում է

Ադրբեջանի հետ 38 կմ սահման ունեցող Կոթի գյուղի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ շարունակվող արտագաղթի պատճառով գյուղում աշխատուժի պակաս կա:

Հայաստանից Վրաստան գնալիս սահմանին կլինի մեկ կանգառ, մեկ պատուհան (Տեսանյութ)

Քաղաքացիներին կազատեն քաշքշուկներից, ինչպես որ Վրաստանի սահմանում է

Շարմազանով. «Ցավում եմ, որ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ անհարգալից վերաբերվել»

«Մենք ոչ թե կամ-կամ-ի, այլ և-և-ի կողմնակից ենք: Մենք ոչ եվրոպամետ ենք, ոչ էլ ռուսամետ, մենք հայաստանակենտրոն ու հայաստանամետ ենք»,-ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Մինսկում տեղի ունեցած նիստի աշխատանքներն ամփոփելով՝ այսօր այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ-ի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ

Վայդոտաս Վերբա. «Հայաստանի տեմպերն առաջին հերթին պետք է ձեզ բավարարեն»

ԵՄ-ն երբեւէ չի պարտադրի կամ մղի ինչ-որ քայլերի: Մենք կսպասենք:

Ճամբարակի թանգարանը նոր շունչ կստանա

Շուրջ 3330 երեխա կայցելի ամառային ճամբար

Դանիացի կինը մեկ տարում իրականացրել է 366 մարաթոնյան վազք

40-ամյա Անետ Ֆրեդսկովը, հակառակ բժիշկների տխուր կանխատեսումների, մեկ տարում 366 մարաթոնյան վազք է կատարել: Շնորհիվ դրա, Անետը ճանաչվել է աշխարհի, այսպես կոչված, ամենավազող մարդ: Նա, ընդհանուր առմամբ հաղթահարել է 15,5 հազար կիլոմետր, իսկ անցած կիրակի՝ վերջին օրը, 42 կիլոմետրը հաղթահարել է երկու անգամ:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ԱԳՆ. Հրաչյա Հարությունյանը հագուստի կարիք չունի

Արտաքին գործերի նախարարությունը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում հաղորդում է. «Մոսկվայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մեջ է Հրաչյա Հարությունյանի դատապաշտպանների հետ՝ վերջինիս հնարավոր օժանդակություն ցուցաբերելու համար։ Հ.Հարությունյանը այժմ գտնվում է հիվանդանոցում, որտեղ, քննիչների փոխանցմամբ, հագուստի կարիք չկա։ Նոր զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնենք»:

Ռուբեն Սաֆրաստյան. «ԱՄՆ-ն կախում ունի Թուրքիայից»

«Մերձավոր եւ միջին Արեւելքի տարածաշրջանում ուժեղանում են քաոսային վիճակները, դա կապված է Արաբական գարնան հետ եւ այն միջամտության, որն իրականացվում է Արեւմուտքի կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանային զարգացումների շուրջ խոսեց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա պնդմամբ, տարածաշրջանը դառնում է աշխարհաքաղաքական թատերաբեմ, որն ունի համամոլորակային բնույթ, աշխարհաքաղաքական պայքարն ուժեղանում է: Վերջին

Հայ-թուրքական փակ սահմանի մասին հարցը շրջանցվեց

Ինչ ենք քննարկում, երբ պայմանագիրը ոչ ոք չի տեսել`անդրադառնալով նախօրեին հնչած այս մտահոգությանը, ՀՀ փոխարտգործնախարարն ասաց, որ մեր գործընկերները մեզ չեն հասկանա, որ դեռ բանակցությունները չավարտված՝ հրապարակենք կետերը:

Ֆրանսիայում շնաձուկը հոշոտել է 15-ամյա սերֆինգիստուհուն

  Գիշատիչն այնպիսի կայծակնային արագությամբ է հարձակվել ափից մի քանի մետրի վրա լողացող աղջկա վրա, որ Ռեյունյոն կղզու Սեն-Պոլ ծովածոցի ափին եղած ականատեսները չեն հասցրել օգնության հասնել 15-ամյա մարզուհուն: Սա Ռյունյոնում նմանատիպ առաջին դեպքը չէ: Այս տարվա մայիսին շնաձկան ատամներին զոհ է գնացել նաեւ 36-ամյա մի սերֆինգիստ, որը կղզում մեղրամիսն էր անցկացնում:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Արա Պապյան. «5000 մահապարտ որ լինի՝ նրանք երբեք չեն հաղթի»

Ըստ Արա Պապյանի՝ հաջորդ պատերազմը, եթե լինի, շատ ավելի ծանր հետեւանքներ կարող է ունենալ ամբողջ տարածաշրջանի համար, բայց Հայաստանը չի պարտվի

Տրայան Հրիստեա. «Կարեւոր է, որ մենք բաց չթողնենք այն, ինչ որ կարող է տալ Վիլնյուսի գագաթաժողովը»

«Վերջին տարիների ընթացքում զգալի տեղաշարժեր են եղել Հայաստան-ԵՄ հարաբերություններում, ինչին Լիտվան նպաստել է»,- այսօր «Լիտվայի առաջիկա նախագահության շնորհանդես`Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ Արեւելյան գործընկերության գերակայությունները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ՀՀ-ում Լիտվայի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Դեսպանը վստահ է, որ այդ ջանքերը հնարավորություն կտան վիլնյուսյան գագաթաժողովում Արեւելյան գործընկերության շրջանակը ընդլայնելու: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

Ագարակի քաղաքապետը համոզված է, որ Ագարակում ընտրվելու է պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածուն

Մխիթար Զաքարյանը համոզմունք հայտնեց, որ թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուն նորից կընտրվի եւ ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը չի խախտվի:

Աղվան Հովսեփյանի հնչեցրած պահանջատիրական հայտարարությունը յուրօրինակ փորձաքարերից մեկն էր

Ուրեմն քանի դեռ Հայաստանի արտգործնախարարությունը կամ նախագահը նման հարց չեն բարձրացրել, վաղաժամ է խոսել Հայաստանի ներկայացրած տարածքային պահանջի մասին։

Ստեփան Գրիգորյանը հավաստիացնում է`որեւէ կասկածելի բան չկա

Ես չեմ կարծում, որ մինչ բանակցային գործընթացի ավարտը ճիշտ է փաստաթղթի հրապարակումը

Որպես օրենսդիրի Ռուբեն Սադոյանին ճանաչելու համար՝ քայլեք Թումանյան փողոցով

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԲԵՆ ՍԱԴՈՅԱՆԻ հետ հարցազրույցից: – Պարոն Սադոյան, թեև ընտրվել եք Կենտրոն վարչական շրջանից, բայց Կենտրոնի բնակիչները Ձեզ չեն ճանաչում։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ։ Օրինակ, ես, լինելով լրագրող և Կենտրոնի բնակիչ, Ձեզ՝ որպես օրենսդրի, չեմ ճանաչում։ – Ինձ թվում է, Դուք Կենտրոնում չեք բնակվում։ – Սխալվում եք, և՛ ծնողներս, և՛ ես ծնվել- մեծացել

ՀՀ Օմբուդսմենի գրությունը ՌԴ գործընկերոջը

Այսօր Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պաշտոնապես դիմել է իր Ռուսաստանի գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին՝ Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով: Ստորև ներկայացնում ենք պաշտոնական գրության ողջ տեքստը. «Ընդունեք իմ խորին ցավակցությունները հուլիսի 13-ի սարսափելի ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 անմեղ մարդկանց վախճանի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, որին մեղադրանք

Երեւանի քաղաքապետարանում ամեն մեկը ամիսը 20 հազար դրամի խոսել է

Բանից պարզվում է՝ 2012 թվականին Երեւանի քաղաքապետարանը միայն հեռահաղորդակցության (պարզ ասած՝ հեռախոսով խոսելու) վրա մոտ 50 միլիոն դրամ է ծախսել:   «ՉԻ»- Եթե համարենք, որ Երեւանի քաղաքապետարանը մոտ 200 աշխատող ունի, ստացվում է, որ յուրաքանչյուր աշխատող ամսական 20 հազար դրամի խոսել է հեռախոսով կամ այլ ձեւով է «հեռահադորդակցվել» (օրինակ՝ «սկայպով»): Ընդ որում, կարելի է չկասկածել՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031