Օրվա լրահոսը

Չընտրություն

Ուրեմն` «եւ-եւ», ոչ թե` «կամ-կամ»: Հասկանալի է, որ ոմանց Հայաստանում պետք է, կոնկրետ ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ տեղում լինել, հասկանալի է նաեւ, որ նրանք պատրաստ են իրենց նպատակին հասնելու համար բարձրաձայնել, թե իրականում ո՞վ է Ռուսաստանը կամ Եվրոպան, հասկանալի է, որ այս մարդիկ ուղղակի չգիտեն կամ գիտեն, պարզապես չեն խոսում այն մասին, որ Ռուսաստանն ու

ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին

Հուլիսի 16-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ «2-րդ հանգստյան տան» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 12SP012 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի և ուղևորի ինքնությունը պարզել չի հաջողվել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (2

Հրդեհ է բռնկվել

Հուլիսի 16-ին, ժամը 03.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պուշկին փողոցի թիվ 31 շենքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկին փողոցի թիվ 42 շենքի 12 բնակարանի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել 03.33-ին: Այրվել են Հայկ Հակոբյանին

Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանը 34-րդն է

Նվաճած մեդալների ընդհանուր քանակով մեր հանրապետությունը զբաղեցնում է 31-րդ տեղը:

Զավեն Անդրիասյանը՝ ունիվերսիադայի փոխչեմպիոն

Հայաստանցի գրոսմայստերը միայն լրացուցիչ գործակիցներով ոսկե մեդալ չնվաճեց:

НТВ. Հայ վարորդին դատարան են բերել կանացի խալաթով. նա համարյա լաց էր լինում

«Էն Տե Վե» լրատվականի մոտ տեսանյութ է հայտնվել Տվերի դատարանից, որտեղ այսօր ձերբակալել են հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին, որին մեղադրում են Մոսկվայում հուլիսի 13-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի համար: Երեկ Հարությունյանը գտնվում էր Բոտկինսկի հիվանդանոցում, սակայն հետաքննության պահանջով, բժիշկները դեղամիջոցների միջոցով հանել են նրան քնից: 46-ամյա տղամարդուն դատարան են տարել չսափրված և կանացի գույնզգույն խալաթով:

«Սուրիկ Խաչատրյանի գլխին Գորիսի դեպքը սարքեցին». գյուղապետ

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզում վախի մթնոլորտի մասին՝ Սյունիքի մարզի Որոտան համայնքի գյուղապետ Սերյոժա Ամիրխանյանը հերքեց, որ նման բան կա. «Ինչի՞ պիտի վախենային Սուրեն Խաչատրյանից: Ես նրան հարգում եմ, մինչեւ հիմա էլ հարգում եմ ու հարգելու եմ: Ես գտնում եմ, որ ղեկավարը պիտի ձիգ լինի, որ ենթակաները տենան՝ զգաստանան, աշխատանքները նորմալ կատարեն, բառադի չլինեն:

Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին տեղափոխել են Սուրբ Երրորդություն եկեղեցի

Aravot.am-ի տեղեկություններով՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանին տեղափոխել են Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ որպես հոգեւոր սպասավոր, ազատելով Արարատյան հայրապետական թեմի Արարատ միության հոգեւոր հովվի պարտականություններից: Մեզ չհաջողվեց կապվել Տեր Հակոբի եւ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական համակարգի պատասխանատու Էլզա Մանուկյանի հետ, երկուսի հեռախոսահամարներն էլ այս պահին անջատված են: Իսկ լուրերն այն մասին, թե  Տեր Հակոբ

Աբրահամ Մանուկյանի որդու և Ներսիկ Նազարյանի փեսայի մասին լուրերը ոչ հերքում, ոչ հաստատում են

ՀՀ Ոստիկանությունից հաստատում են, որ երեկ` հուլիսի 14-ին` ժամը 02.20-ի սահմաններում, Երևանի Փափազյան փողոցից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով, հայտնում է «Փաստինֆո»-ն: Հաղորդվում է նաև, որ Վաչագան Ս.-ն և Երվանդ Ս.-ն

НТВ. Հայ վարորդի դեպքը կփոխի Ռուսաստանում մեքենա վարելու կանոնները

Հուլիսի 13-ին Մոսկվայում հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը իր «Կամազ» բեռնատարով ավտոբուսի էր բախվել, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Այդ դեպքից հետո Դումայի պատգամավորները ցանկանում են նոր օրենք ստեղծել Ռուսաստան գնացող վարորդների համար: Հայտնում է «Էն Տե Վե»-ն: Ըստ նոր օրենքի, օտարերկրյա վարորդները կրկին քննություն կհանձնեն վարորդական իրավունքներ ստանալու համար, իսկ Ռուսաստանում նրանք այլևս չեն

Ալեքսան Ալեքսանյանի նախընտրական շտաբ. «Մրցակից երկու ուժերի կողմից բաժանվել է ընտրակաշառք»

Ս.թ. հուլիսի տասնչորսին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպման, անցկացման և արդյունքների հրապարակման ընթացքն արդեն իսկ հնարավորություն է տալիս ափսոսանք հայտնելու, որ Պռոշյան համայնքը կորցրեց իրապես թափանցիկ, օբյեկտիվ, ազատ ու արդար ընտրությունների միջոցով համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունը։ Հույս կար, որ տարիների ընթացքում համայնքում ձևավորված անառողջ մթնոլորտը, արհեստականորեն ձևավորված երկու բևեռների առճակատումն իր

«Մեր երկիրը բավականաչափ պաշտպանված չէ». Կամավոր

«Կամավորական ջոկատի հիմքն ենք ուզում դնել, պատրաստ կլինենք ցանկացած պահի մարտնչել թշնամու դեմ: Մոտ 40 կամավորներ են հավաքվել: Մենք թե հոգեպես, թե ֆիզիկապես պատրաստվելու ենք պաշտպանել մեր հայրենքիը»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Կամավորական ջոկատ»-ի հրամանատար Արտավազդ Սարուխանյանը: Պատերազմական սպառնալիքի պայմաններում արդեն մեկ շաբաթ է, ինչ «Հայազնը» կոչ է ուղղում հայրենապարտ եւ քաղաքացիապես գործուն երիտասարդությանն այսօրվանից

Hometown Life. «Դետրոյթում կանցկացվի հայկական 6-րդ փառատոնը»

Հուլիսի 20-ին Դետրոյթում կանցկացվի հայկական ամենամյա 6-րդ փառատոնը, այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչներ՝ Դետրոյթի հայկական փառատոնի կոմիտեն եւ «Վարդանի ասպետներ» կազմակերպությունը: Գրում է «Հոումթաուն լայֆ» պարբերականը: Փառատոնը կբացվի Հայաստանի եւ ԱՄՆ-ի հիմներով, որը կկատարի Ռուբիկ Մալյանը, ով Սաութֆիլդ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու նվագախմբի ղեկավարն է: Փառատոնի ժամանակ կներկայացվի հայկական մշակույթը՝ խոհանոցը, երաժշտությունը, ոսկերչությունը,

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային: Նախագահը ողջունել է հյուրին և շնորհավորել Ուկրաինային՝ 2013թ. ԵԱՀԿ նախագահության կապակցությամբ, վստահություն հայտնել, որ Ուկրաինայի կառավարությունը և անձամբ Լեոնիդ Կոժարան հաջողությամբ կիրականացնեն այդ պատասխանատու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում բարձր են գնահատում ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարարի գլխավորած

«Իմ ներկայացման մեջ նմանակումների տեսքով չկա ո’չ Ր. Հովհաննիսյանը, ոչ Ս. Սարգսյանը, բայց խոսքի մեջ կա». Վարդան Պետրոսյան

«Ամեն երկուշաբթի» ինձ համար շատ պատահական փնտրված եւ գտնված վերնագիր է: Երկուշաբթի թատրոնի օր չէ, իսկ ես ամեն երկուշաբթի ստիպված էի լինում խաղալ ներկայացում եւ հասկացա, որ երկուշաբթին շատ լավ օր է»,-այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը, հավելելով, որ վերնագիրն օգտագործվում է նաեւ որպես գովազդ, քանի որ մարդիկ ներկայացման օրերը հաճախ մոռանում

Մաքսիմ Մանուկյանը բավարարվեց ունիվերսիադայի արծաթե մեդալով

Հայաստանցի 84 կգ հունահռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում այսօր արծաթե մեդալ նվաճեց: Եզրափակչում հայ ըմբիշը միավորներով տանուլ տվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալան Խուգաեւին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

ԿԸՀ-ն Մերժեց Լուսինե Պետրոսյանի դիմումը

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում քննվեց «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչ Լուսինե  Պետրոսյանի կողմից հուլիսի 3-ին ԿԸՀ ներկայացված դիմումը: Դիմումով տեղեկացվում է, որ Պետրոսյանի կողմից ԿԸՀ-ին թիվ 2, 4, 5, 6, 7, 8, 9,10 եւ 13 ՏԸՀ-ներին ուղղված դիմումներն առնվել են քննության,  որոշումներն ուղարկվել ԿԸՀ, իրենց արձանագրած իրավախախտումների առնչությամբ, քանի որ վերջինները հրաժարվել են վարույթ ընդունել: Բոլոր

Ինչու էր Երվանդ Մանարյանը սկզբում Տեր-Պետրոսյանի հետ, հետո՝ Րաֆֆիի, հիմա էլ՝ Սէֆիլյանի (Տեսանյութ)

Նա վստահեցնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնելը ոչինչ չի նշանակում

Սերժ Սարգսյանն ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզում Վահե Հակոբյանի փոխարեն կընտրեն նոր պատգամավոր

ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություն նշանակելու եւ ընտրության նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին որոշումն այսօր քննարկվեց ԿԸՀ-ում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրություն է ստացվել, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին: Արձանագրությունը կազմվել է հուլիսի 11-ին եւ միաժամանակ ներկայացվել է Վ. Հակոբյանի կողմից ԱԺ

«Կրկնակի փորձաքննության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող». Մուշեղ Շուշանյան

Տեղի ունեցավ ջրծաղիկ հիվանդությունից մահացած զինվորի գործով հերթական նիստը

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Պոդոլսկի մերձակայքում մարդատար ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խնդրել է ցավակցության և զորակցության խոսքեր փոխանցել այդ ողբերգության արդյունքում զոհվածների հարազատներին ու մերձավորներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր տուժածներին:   ՀՀ նախագահի աշխատակազմ

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայ-ռուսական հարաբերություններում չկա որեւէ իրավական կետ, որով ՌԴ-ն հարկադրված կլիներ զենք չվաճառել»

«Իհարկե դա հայկական կողմի շահերի տեսանկյունից անընդունելի էր: Չնայած հայ-ռուսական հարաբերություններում չկա որեւէ իրավական կետ, որով նա հարկադրված կլինի հակառակորդին զենք չվաճառել: Բայց իմ կարծիքով, սա ավելի շատ բարոյական հարթության մեջ գտնվող հարց է»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ասածը՝ այն, որ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը դավաճանական գործարք էր, ասաց քաղաքագետ

Կավարտ գետակն արտասովոր տեսք էր ստացել (Ֆոտոշարք)

Կապանի բնակիչներից ահազանգ ստացանք, որ երեկ ժամեր շարունակ Ողջի գետ թափվող Կավարտ վտակով մոխրագույն ու փրփուրներով հագեցած ջուր էր հոսում: Բնակիչների պատմելով՝ նման տարօրինակ գունային երանգ ունեցող ջուր գետով այսքան ժամանակ չէր հոսել: «Սենց բան էսքան վախտ չէինք տեսել: Դեղնավուն կամ հողագույն ջուր հոսած կար էս գետով, բայց կապտավուն ու մոխրագույն տեսքով գետը չէինք տեսել,

Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել տարածքով, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլի` ռադիոիզոտոպների արտադրության

Մայր աթոռը չի մեկնաբանում Ֆրանսիայի թեմի առաջնորդի նամակը կաթողիկոսին

Ըստ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ կաթողիկոսի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի՝ Նորվան սրբազանին՝ կաթողիկոսին հղված նամակում կան անընդունելի վերագրումներ

Մեկնարկել է «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» փառատոնի համաքաղաքային փուլը

Երևանի քաղաքապետի կողմից հաստատված կանոնակարգի համաձայն` հուլիսի 10 -ից մեկնարկել է «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերից. շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ: Մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ

Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պաշտոնի ստանձման կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց դեսպանին: Բարձր գնահատելով երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական բնագավառում համագործակցության ներկայիս մակարդակը` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ 11 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել: Դեսպան Է.Պետրիկասը

Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները

Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում  հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել “Ինֆորմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ:  Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի

Ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք

Հուլիսի 14-ին, ժամը 02.20-ի սահմաններում, Երեւանի Փափազյան փողոցից ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ իր անձնական օգտագործման «Բենթլի» ավտոմեքենայով, 1986 թ. ծնված Վաչագան Ս.-ն, 1987 թ. ծնված Երվանդ Ս.-ն՝ «Միցուբիշի» ավտոմեքենայով: Վաչագան Ս.-ն եւ Երվանդ Ս.-ն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031