Օրվա լրահոսը

Եվս երկու մեդալ Կազանից

Համաշխարհային 27-րդ ունիվերսիադայի սամբոյի մրցումների վերջին օրը հայ սամբիստներ Մհեր Կարապետյանն /82կգ/ ու Հակոբ Առաքելյանը /100կգ/ նվաճեցին բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը նվաճել է Սպարտակիադայի չեմպիոնի տիտղոսը:  Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Արսեն Ջուլֆալակյանը պայքարում է բրոնզե մեդալի համար

 Ռուսաստանցի Ռոման Վլասովին զիջելուց հետո 74 կգ քաշային Արսեն  Ջուլֆալակյանը սփոփիչ գոտեմարտերում պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ: Առաջին գոտեմարտը նա անցկացնելու է բելառուսցի Ալեքսանդր Դեմյանովիչ հետ: Հաջողության հասնելու դեպքում ուսանողական խաղերի բրոնզե մեդալի համար Արսենի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Էլվին Մուսալիեւը:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Միայնա՞կ ես, շփման կարի՞ք ունես»

Առաջին հաղորդագրությունից մոտ 24 ժամ հետո ես ստացա «Նիկիտայից» այդքան սպասված հաղորդագրությունը.

ՀՀ Բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքում ձկների զանգվածային ոչնչացման դեպքի առիթով

     Սույն թվականի հուլիսի 15-ին էլեկտրոնային լրատվամիջոցներում լուր էր տարածվել, որ Արարատի մարզի Դալար համայնքի տարածքով անցնող ջրանցքում արձանագրվել է  ձկների զանգվածային ոչնչացման դեպք: Վերոհիշյալ տեղեկատվության հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարությունում բացվել էր թեժ գիծ և Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել՝ ուսումնասիրել մամուլում տարածված ահազանգը: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի

Քաղաքագետ. «Բեռնում են այն կենդանուն, ով տանում է այդ բեռը»

Ըստ Արա Պապյանի՝ մենք պետք է անընդհատ բարձրաձայնենք մեզ հետ կատարվածը

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:

Մոսկվայի վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո

Նոր Մոսկվայում խոշոր վթարի կասկածյալի որդին մահացել է զորացրվելուց հետո: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով այն տեղեկությունը, թե տղան մահացել է բանակում: «Բազան ստուգել եմ: Մինչև 2005 թվականը նման անուն-ազգանունով մահացած զինվոր չգտանք: Մահվան պատճառները պարզելու համար խոսեցի քրոջ հետ, պարզվեց, որ 1991թ. ծնված Սերոբ Հրաչյայի Հարությունյանը մահացել է

ՀՅԴ-ն՝ Պռոշյանում ընտրության մասին. «Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հուլիսի 14-ին Պռոշյան համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Ընտրություններն արտահերթ էին, քանի որ սպանվել էր գործող գյուղապետ, ազատամարտիկ, “Մարտական Խաչ” 2-րդ աստիճանի շքանշանակիր Հրաչ Մուրադյանը: Թե Պռոշյանի բնակիչները, թե հասարակությունը, թե մենք համոզված էինք, որ միայն արդար ու ազատ ընտրությունները կլինեին լուրջ երաշխիք` մեղմելու լարվածության ու կասկածանքի մթնոլորտը գյուղում, կնպաստեին ներհամայնքային համերաշխության

Հայկական զինանշանով եւ «Հայաստան» գրությամբ վերնաշապիկ հայ վարորդին

  «Շատ վիրավորական էր ինձ համար, երբ տղամարդուն կանացի հագուստով են որեւէ տեղ տանում, մանավանդ տանել դատարան, որոշեցի հյուպատոսին փոխանցել հայկական զինանշանով եւ «Հայաստան» գրառմամբ իմ անձնական շապիկը, բայց հյուպատոսը չուզեց հանդիպել»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց այսօր վաղ առավոտից բողոքի ցույց իրականացնող գյումրեցի ակտիվիստ Արսեն Վարդանյանը: Նա եւ մի խումբ երիտասարդ

Այրվել է տան տանիքը

Հուլիսի 16-ին, ժամը 14.00-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 103 տան տանիքում: Ժամը 14.01-ին և 14.03-ին դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնք կանչի վայր են հասել համապատասխանաբար` ժամը 14.08-ին և 14.12-ին, իսկ ժամը 14.19-ին պահանջել են օգնություն: Ժամը 14.20-ին դեպքի վայր է մեկնել երրորդ մարտական հաշվարկը, որը

Արտերկրի գիտնականները զարմանում են` ինչու պիտի գիտության ֆինանսավորման հարցում խնդիրներ առաջանան (Տեսանյութ)

«Ճապոնիայի տնտեսությունն այնքան էլ լավ վիճակում չէ, բայց մեր երկրում գումարներ հատկացվում են գիտական այնպիսի հետազոտությունների համար, որոնց արդյունքների կիրառումը կհանգեցնի տնտեսության զարգացմանը»,-Aravot.am-ի հարցին` Ճապոնիայում գիտության ֆինանսավորման բնագավառում կա՞ն խնդիրներ, այսպես պատասխանեց Ճապոնիայի Կյոտոյի համալսարանի ներկայացուցիչ Տակայի Ինամուրոն: Նա տեղեկացրեց, որ իրենց կառավարությունը գիտական տարբեր խմբերի կոնկրետ պատվերներ է ներկայացնում, որոնք հետագայում պետք է ներդրվեն

Արթուր Ալեքսանյանը «չոր» հաշվով երկրորդ հաղթանակը տարավ

  Հայաստանցի 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Կազանում րոպեներ առաջ երկրորդ «չոր» հաշվով հաղթանակը տարավ: Այս անգամ նա նույն՝ 4:0 հաշվով պարտության մատնեց լիտվացի Վիլիուս Լաուրինայտիսին եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ գոտեմարտելու է Իրանի ներկայացուցիչ Մահդի Ալյարիֆեիզաբադիի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են Նիկիտա Մելնիկովը (Ռուսաստան) եւ Արազ Հասանովը

«Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» երիտասարդական ճամբար

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 15-21-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում  կկազմակերպի  երիտասարդական ճամբար` «Երիտասարդ առաջնորդների համար ամառային դպրոց» խորագրով: Ծրագրի  նպատակն է զարգացնել Արցախի երիտասարդների առաջնորդական և կառավարչական հմտությունները, նրանց քաջալերել և առավել ակտիվ և արդյունավետ ներգրավել հանրօգուտ ծրագրերում, զարգացնել գործուն ղեկավար ու կառավարիչ լինելու կարողությունը,  ինչպես նաև  անգլերեն լեզվի իմացությունը: Այն

Մեկուսարանում կախվածի մայրն իրավահաջորդ չճանաչվեց

Նա հայտնեց, որ որդու ձեռքի մատը, ոտքի բութ մատը ջարդված են եղել, լյարդի շրջանում եղել են կապտուկներ:

«Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից այսօր տարածված հայտարարության մեջ նշվում է, որ մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանության պատճառով արգելվել է «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի կողմից «Օսկար մինի» ապրանքանիշի պաղպաղակի արտադրության ջնարակապատման և փայտիկավորման գործառույթները և «Էկլեր» ու «Զեֆիր» ապրանքանիշի հրուշակեղենի արտադրությունը: Ցանկանում ենք տեղեկացնել, որ նշված խախտումները հայտնաբերվել են արտադրության փուլում իրականացված ստուգման արդյունքում:  «Իրազեկ և

Ազատամարտիկ. «Փողը պետք է աշխատես, կամ գողանաս: Աշխատանք չունեն, գողանալ էլ չգիտեն»:

Ավելի քան մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ազատամարտիկների հետ, ովքեր բողոքի ցույցով էին հանդես գալիս Ազատության հրապարակում: Եվ հունիսի 4-ից մի քանի ազատամարտիկներ Ազատության հրապարակում նստացույց են սկսել: Բոլորի նպատակը մեկն է՝ պետության կողմից աջակցություն ստանալ: Այսօր «Վարկած» ակումբում իրենց դժգոհությունն էին նորից հայտնում ազատամարտիկներ Հարութ Ստեփանյանը (ՀԱԲ-ի Հարութ), Խաչատուր

Արա Պապյան. «Ռուսաստանը բարոյական իրավունք չուներ հարձակողական զենք վաճառելու»

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանին զենք վաճառելը բիզնեսով պատճառաբանելը Ռուսաստանի կողմից, նույնն է, թե թմրանյութեր վաճառողն իր արարքը բիզնեսով արդարացնի

Տեր Հակոբ քահանային Շամշյանի գովասանքի պատճառով չեն տեղափոխել

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման իրողությունները չեն կարող պատճառ լինել Եկեղեցու ներքին հարցերի կարգավորման համար:

Արսեն Ջուլֆալակյանն այս անգամ էլ պարտվեց Ռոման Վլասովին

Հունահռոմեական ըմբիշ, 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանին առայժմ չի հաջողվում մրցագորգում հաղթել ռուսաստանցի Ռոման Վլասովին: Կազանում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում հայաստանցին միավորների 1:3 տարբերությամբ այս անգամ էլ զիջեց Լոնդոնում իրեն «նեղացրած» մրցակցին եւ ամենայն հավանականությամբ կպայքարի ունիվերսիադայի բրոնզե մեդալի համար, քանի որ Վլասովի՝ եզրափակիչ մտնելը կասկածից վեր է թվում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Շամշյանի դատը հետաձգվեց

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթացավ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մասնագիտական գործունեությունը իրականացնելուն խոչընդոտելու գործով դատավարությունը: Գործի էությունը հետեւյալն է. Ռուստամ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Թաիրով 14 հասցեում տեղակայված ՀՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի հատուկ պահպանվող տարածքում, ինքնությունը չպարզված եւս մեկ անձի հետ, խոչընդոտել են,

«Կամուրջը» աջակցել է կարկուտից տուժած իր հաճախորդներին

«Վերջին տարիների համար կարկուտն աննախադեպ էր իր ուժգնությամբ: «Կամուրջը», հավատարիմ մնալով իր սոցիալական առաքելությանը, որոշեց իրականացնել մի շարք միջոցառումներ՝ վարկառուների կրած վնասները մեղմացնելու եւ նոր վարկային պայմաններ առաջարկեց վերջիններիս»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Կարկտից տուժած հաճախորդների վարկային պարտավորությունների բազմապրոֆիլ վերակազմավորում՝ հասանելի ագրովարկավորման կազմակերպման և քաղաքականության սոցիալական առաքելության շրջանակներում» թեմայի շուրջ նշեց «Կամուրջ ՈՒՎԿ» ՓԲԸ խորհրդի

ԱԳՆ. Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է հետեւյալ հաղորդագրությունը. «Հրաչյա Հարությունյանը ապահովված է երկու փորձառու փաստաբանով, թարգմանիչով։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Մոսկվայում ՀՀ դեսպանատունը կապի մեջ է քննչական մարմնի և Հ.Հարությունյանի դատապաշտպանների հետ»:

ՀՀ ԿԲ նախագահին ուղղված «Հայ ծրագրավորողներ» ստորագրությամբ նամակի վերաբերյալ

ՀՀ Կենտրոնական բանկը բանակցում է և շարունակելու է ուղիներ փնտրել Paypal համակարգի ծառայությունների սահմանափակումները ՀՀ-ի համար հանելու ուղղությամբ:

Հրաչ Բերբերյան. «Այժմ յուրաքանչյուր մարդ, կուսակցական քարտը գրպանը դրած, սողոսկում է ջրի համակարգ»

Այսօր մենք միայն մի «Սպայկա» ունենք, որը մոնոպոլ դիրք է գրավում: Մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը ֆինանսավորել այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են մթերումով:

Սալոնիկի քաղաքապետի եւ Շարմազանովի հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսեցին Հայոց ցեղասպանությունից

Երկուստեք արձանագրեցին, որ ցեղասպանության կանխարգելման լավագույն միջոցը այն դատապարտելն է: ԱԺ փոխնախագահը անհրաժեշտ համարեց համատեղ ուժերով պայքարել ռասիզմի, քսենոֆոբիայի եւ ֆաշիզմի դեմ:

Խորոված ու քյաբաբ վաճառողները չեն եղել մեր կուռքերը

«Հա՛յ մարդիկ, արթնացե՛ք, խորոված ու քյաբաբ վաճառողները չեն եղել ձեր կուռքերը, նրանց չէ, որ դուք այսօր պիտի խոնարհվեք: Մենք այնպիսի մարդիկ ենք ունեցել, որ հսկայական  գործ են արել Հայաստանի եւ հայ ազգի համար, բայց չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն՝ ելնելով նաեւ դիվանագիտական միջազգային նորմերի էթիկայից: Նաեւ չէր բացառվում, որ որոշ գերտերություններ շահագրգիռ կլինեին այդ

Թմրամոլներով առաջատարը Երեւանն ու Արմավիրն են

Պետրոս Սեմերջյանի խոսքերով, թմրամոլներին ոչ թե հոգեբաններ, այլ հոգեբույժներ են պետք

Թուրք ըմբիշը չդիմացավ Արթուր Ալեքսանյանին

Հայաստանցի հունահռոմեական ըմբիշ, Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք Սուլեյման Դեմիրչիին եւ շարունակում է ընթանալ դեպի ոսկե մեդալ:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Ուկրաինական ամբիցիոզ ձգտումները չե՞ն իրականանում

Կոժարայի շտապողականությունը կարելի է հասկանալ. ավարտին է մոտենում Ուկրաինայի նախագահությունը ԵԱՀԿ-ում Ուկրաինան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է 2013թ. հունվարին: Դեռեւս հունիսի կեսերին սպասվում էր  Ուկրաինայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարայի պաշտոնական այցը տարածաշրջան: Ուկրաինական ԶԼՄ-ներով Կոժարայի հատուկ ներկայացուցիչ (հակամարտությունների հարցերով) Անդրեյ Դեշիցան հայտարարեց, թե այդ այցի գլխավոր նպատակն է լինելու ԼՂ-ի, հարավօսական եւ աբխազական հակամարտությունների

«Ինչպե՞ս Վազգեն Սարգսյանը ծանոթացավ Գրաչովի հետ»

Գառնիկ Մարգարյանը «սպառնում» է բացահայտել «ողջ ճշմարտությունը»՝ հանուն Հայաստանի վաղվա գոյության «Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ովքե՞ր են ամերիկյան «Բոինգ»-ներ բերել, ովքե՞ր են պատերազմը կանգնեցրել, ո՞ւմ գումարներով է այդ ամենը կատարվել: Իհարկե՝ ոչ Հայաստան պետության, քանի որ Հայաստանն այն ժամանակ ոչ բանկային հաշիվներ ուներ ՌԴ-ի հետ, ոչ էլ գումարներ: Սումգայիթյան դեպքերի ժամանակ ռուսական զորքերը պաշտպանում էին ադրբեջանական կողմին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031