Օրվա լրահոսը
Մեր ազատ ոճային ըմբիշներն այսօր ձախողվում են
Ազատ ըմբշամարտի Հայաստանի երեք ներկայացուցիչներն այսօր անհաջող մեկնարկեցին 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) որակավորման փուլի իր առաջին գոտեմարտը ֆրանսիացի Քրիստոֆեր Կլավյեից շահելուց հետո, երկրորդում պարտություն կրեց ադրբեջանցի Ջաբրայիլ Հասանովից: 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը միանգամից տանուլ տվեց Թայլեր Գրաֆին (ԱՄՆ): Հենց մեկնարկում ձախողվեց նաեւ 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը, որի մրցակիցը նույնպես
Արթուր Բաղդասարյան. «Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգացում են ապրում»
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 13-րդ նիստը: Նիստին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Նախագահի գրասենյակից, կառավարությունից և Ազգային ժողովից, ներկայացուցիչներ ԵՄ անդամ պետությունների դեսպանատներից, միջազգային կազմակերպություններից և ՄԱԶԾ-ից: Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է. «Հայաստանի և Եվրոպական
ՀԱԿ-ը պատրաստվում է հանրահավաքային նոր ալիքի (Տեսանյութ)
Լեւոն Զուրաբյան. «Եթե մեզանից են դժգոհում, ոչ թե Րաֆֆիից, դա պիտի գնահատեք որպես մեծագույն գնահատական մեր քաղաքական ուժին»
Հայ վազորդը կիսաեզրափակչի փուլը չհաղթահարեց
Այսօր Կազանում թեթեւ աթլետիկայի տղամարդկանց 800 մետր վազքի ութ լավագույնները վիճարկելու են ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Հայաստանցի ուսանող վազորդ Աշոտ Հայրապետյանը, հաջող հաղթահարելով նախնական վազքահերթերի արգելքները, հասել էր կիսաեզրափակիչ, սակայն այս փուլն էլ անցնել եւ ութ ուժեղագույնների մեջ մտնել նրան չհաջողվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուբեն Եգանյան. «Համալիր միջոցառումներ են անհրաժեշտ՝ ժողովրդագրական պատկերը փոխելու համար» (Տեսանյութ)
Ժողովրդագիրը կարծում է, որ եթե երկրում իրավիճակ չփոխվի, ծնելիությունը չի խթանվի
Ազատ ոճայիններն այսօր ավարտում են պայքարը ունիվերսիադայում
Կազանի «Ակ բարս» մենապայքարային մարզաձեւերի պալատում այսօր Հայաստանի հավաքականից որակավորման փուլում մրցագորգ մտնելու են եւս երեք ըմբիշներ: 60 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը պայքարն սկսելու է ամերիկացի Թայլեր Գրաֆի հետ գոտեմարտով, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Քրիստոֆ Կլավյեն է: Վիճակահանությամբ մեկնարկային դժվարին մրցակից է բաժին հասել 96 կգ քաշային Էդգար Ենոքյանին (նկարում):
«Հարսնաքարի» գործով կդատակոչվի բժիշկը
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնությունների ենթարկելու գործով դատական նիստը կարճ տեւեց: Տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը դատարան էր ներկայացրել միջնորդություն, համաձայն որի՝ միջնորդել էր, որպեսզի դատակոչի ցուցակում որպես վկա հարցաքննվի բժիշկ Արման Հակոբյանը: Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ նշված չէ
Աղվան Վարդանյան. «Մենք երեք ընտրություններում, մեծ հաշվով, ձախողվել ենք»
«Վերջին օրերի համատեքստում եղել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչի հարցազրույցը, դրան հաջորդել է հանրապետության վարչապետի արձագանքը. դուք երկու կարծիքներին էլ տիրապետում եք, այսքանով բավարարվեք: Ձեր վերլուծությունները, ձեր գնահատականները քննարկեք այս երկու տեքստերի հիման վրա: Ավելացնելու ոչինչ չունեմ»,- այսօր ի պատասխան լրագրողների հարցերի, ասաց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը` անդրադառնալով ՀՅԴ-Տիգրան Սարգսյան «պատերազմի» թեմային: Հիշեցնենք, որ «Ազատություն»
«Վստահ եմ, որ Ադրբեջանում Ֆյուլեն նույն խոսքերը կասի»
Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Երեւանում կոչ արեց Հայաստանին «զարկ տալ իր ջանքերին՝ համաձայնության հասնելու համար»: «Առավոտը» քաղաքագետ Ստեփան Գրիգորյանից հետաքրքրվեց՝ նման կոչի համար արդյոք սխալ հասցեատեր չէ՞ր ընտրել եվրոպացի չինովնիկը: «Դուք ճիշտ եք այն առումով, որ նման կոչերն առաջին հերթին փաստացի պետք է հասցեագրվեն Ադրբեջանին:
Գազի թանկացումը` դեպրեսիաների աճի պատճառ (Տեսանյութ)
«Ցանկացած տնտեսական ճգնաժամ ազդում է դեպրեսիաների աճին»
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Հիվանդ զինվորներով բանակ չի լինում…
պաշտպանության նախարարությունը չի հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող եւ զինվորական ծառայության համար ոչ պիտանի քաղաքացիներին զորակոչելու գործելակերպից
Մելանյա Առուստամյանը Հրաչ Մուրադյանի սպանությանը նախորդած դեպքերը կասկածելի է համարում
Պռոշյան համայնքի գյուղապետ Հրաչ Մուրադյանի տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանն այսօր մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց, որ Հրաչ Մուրադյանի սպանությունը վերջին օղակն էր` կատարված այն դիտավորյալ հանցագործությունների, որոնք ուղղված էին նրա գույքի եւ նրա հարազատների ունեցվածքի դեմ: Փաստաբանը մանրամասնեց, որ դեռ 2010 թվականին հրդեհել են Հրաչ Մուրադյանի ֆերմայի խոտի դեզը: Դեպքը տեղի է ունեցել գիշերը
Արմինե Հակոբյան. աղտոտված մթնոլորտը նույնպես ալերգիաների պատճառ է (Տեսանյութ)
Զարգացած երկրներում ավելի շատ են ալերգիաներով հիվանդանում
«Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժումը հետեւողական է լինելու արդարության հարցում
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարեց «Հրաչ Մուրադյան. արդարության պահանջ» հասարակական շարժման ստեղծման մասին: Շարժումը, ըստ բանախոսի, կուսակցական չէ: Շարժման հիմնական նպատակը գործով արդարադատության հասնելն է եւ արդարադատությանն աջակցելն է: «Հրաչ Մուրադյանն իսկական ազատամարտիկ էր, իր երկրին, իր պետությանը նվիրված մարդ: Մեր նպատակն է, որ բացահայտվեն եւ օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն
Նավասարդ Կճոյանի «Բենթլին» ու ճամբարներում անչափահասներին պոռնոգրաֆիկ նյութերով դաստիարակելը (Տեսանյութ)
Ա. Ամարյանը նշեց. «Ինչո՞ւ պիտի աղանդավորը «Մայբախ» քշի, իսկ Կճոյանը պիտի «Բենթլի» չքշի՞: Հենց Կճոյանը պիտի «Բենթլի» քշի»:
Պլաստիկ շիշը շպրտեցին դատախազի ուղղությամբ (Ֆոտոշարք)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր Արթուր Պետրոսյանի եւ մյուսների դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Կից դահլիճում էպոսագետի եւ մյուսների գործով դատական նիստն էր: Աղմուկի պատճառով դուրս եկանք էպոսագետի դատից՝ պարզելու, թե ինչ է տեղի ունենում: Մեղադրող Վիգեն Միլիտոնյանը ասել էր իր ճառը, միջնորդել պատժաչափի մասին, իսկ ամբաստանյալների հարազատները վատացել էին, փորձում
«Հայաստանում ԵՄ կառուցելու» նպատակը կենսական նշանակության է
ԵՄ Ասոցացման համաձայնագիրը լրացուցիչ գործոն է բացառելու տարածաշրջանում նաեւ ռազմական գործողությունների բռնկումը Ավարտվեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայաստանյան այցը: Նա հանդիպեց Հայաստանի իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների հետ: Ֆյուլեն խորհրդարանական չորս խմբակցությունների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստանի» ու «Ժառանգության» հետ հանդիպմանը իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ
ՀՀ-ի եւ ՌԴ-ի ներկայիս համագործակցությունը չի հակասում ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրին
Ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի՝ Շտեֆան Ֆյուլեի ասածն ավելի մոտ է ճշմարտությանը Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Երեւանում կարծես թե վերջ դրեց բոլոր այն խոսակցություններին, որ գնալով Հայաստանի վրա ճնշումները կավելանան՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ ստեղծվելիք Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մտորումների հետ: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ պարոն Ֆյուլեն հավաստիացրեց,
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ է նշանակվել Ջոն Ֆարխոյանը
Genproc.am. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 12-ի հրամանով աշխատանքից ազատվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Գեւորգ Երեմյանը։ Նրա փոխարեն ՀՀ գլխավոր դատախազի` նույն օրվա մեկ այլ հրամանով վարչական շրջանների դատախազ է նշանակվել Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ջոն Ֆարխոյանը։
Հարկայինը մարզի կայացած գործարարին «ոչնչացրել է»
Արթուր Մարդանյանը դրսում աշխատել, փող է հավաքել ու եկել Իջեւանում բիզնես է դրել, բայց հարկայինը օդից 67 միլիոն դրամի ակտ է գրել, որից փորձաքննությունների բյուրոն 60 միլիոնը անհիմն է համարել: Սակայն դատարանը բյուրոյի փաստաթուղթը հիմք չի ընդունել: Արդեն 4 տարի է՝ հարկայինի եւ դատարանների կամայականությունների պատճառով Արթուր Մարդանյանը չի կարողանում մեծ ջանքերով ստեղծած իր ընկերությունն
Գազալցավորման կայանի վրա կրակած գյուղապետի որդին մեղայականով ներկայացել է ոստիկանություն
Նա ստորագրությամբ ազատ է արձակվել
Ծիրանենիների այգին կացնահարածին չեն գտնում
Սուրենավան համայնքում հատված 130-ից ավելի ծիրանենիները մի գիշերում ոչնչացրել էին, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ ով է ծառերի սպանդը կազմակերպել Անցյալ տարվա հունվարի 4-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում մի ամբողջ ծիրանենիների այգի հատվեց: Անհայտ անձինք քոքից կտրել էին 130-ից ավելի ծիրանի ծառեր ու դրանք թողնելով կիսականգուն վիճակում՝ հեռացել: Սուրենավանի բնակիչ Արմեն Ալաջանյանը, որին է պատկանում
Ինչո՞ւ են դադարեցնում փախստականի կարգավիճակը
Որպեսզի գրավոր ցույց տան, որ մենք փախստականներ չունե՞նք «Հայաստանի կառավարությունը զլանում է տրամադրել անձնագրեր այն փախստականներին, ովքեր ծնվել են 1989թ. Հայաստանում: Ծնվելով Հայաստանում` այդ անձինք կրկին վերադարձել են Ադրբեջան, իսկ հետագայում բռնագաղթվել այդտեղից Հայաստան: Ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը: Նրանք պարզապես դադարեցնում են փախստականի կարգավիճակը եւ հաշվի չեն առնում, որ կա իրավունք, որը ՄԱԿ-ի կողմից
Կազանում Հայաստանը պահպանում է թիմային 38-րդ տեղը
Թաթարստանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի մասնակից 162 երկրներից, այսօրվա դրությամբ, մեդալ նվաճել հաջողվել է միայն 54-ին: Հայաստանը թիմային հաշվարկում 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով պահպանում է 38-րդ հորիզոնականը: Սակայն մինչեւ ունիվերսիադայի ավարտը մեդալների քանակն ավելանալու իրական սպասելիքներ կան, քանի որ դեռ պայքարի մեջ չի մտել մեր ծանր հրետանին, հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը` Լոնդոնի օլիմպիական
Հայ ընտանիքը ձեւափոխման ընթացքի մեջ է
Այսօր «Ֆորում» ակումբում սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը խոսեցին ընտանեկան կոնֆլիկտների մասին: Հոգեբանի խոսքով` եթե կա ընտանիք հասկացությունը, ապա կա նաեւ կոնֆլիկտ: Իսկ թե ինչու են այսօրվա դրությամբ շատացել ամուսնալուծությունները, ընտանեկան կոնֆլիկտները, Ծատուրյանը գտնում `«Այսօր տրադիցիոն հայ ընտանիքը ձեւափոխման ընթացքի մեջ է: Մեծագույն պատճառներից մեկը ամուսնալուծությունների սոցիալական դաշտի փոփոխության մեջ է»: Զաքարյանն էլ
Վրացիների օրինակը պետք է վարակի հայերին
Ռեզո Չխեիձեի «Տիրոջ տապանի մոմը» ֆիլմից ընդգծված հայրենասիրություն է «ծորում» ու վրաց հողի հանդեպ՝ մոլեռանդ սեր Օրերս «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կայացավ վրաց անվանի կինոռեժիսոր Ռեզո Չխեիձեի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ծրագրի բացումը, «Մոսկվա» կինոթատրոնում էլ ցուցադրվեց նրա «Տիրոջ տապանի մոմը» ֆիլմը, որը մի քանի հեղինակավոր փառատոնի մրցանակակիր է: Հարցազրույցներից մեկում Չխեիձեն ասել է, որ ֆիլմը մարդկային բարձր
Հրատարակիչներն է՞լ են գողանում
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը զայրացած է Վերջերս մեկնարկած «Արձակ 2013» հայաստանյան երրորդ մրցույթի կազմակերպիչներ «Անտարես» մեդիա հոլդինգի եւ «Գրանիշ» ամսագրի նպատակն անփոփոխ է՝ հայտնաբերել ու ներկայացնել նոր անուններ, մինչդեռ «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը վրդովված ասաց. «Այսքան գործ ենք անում, որ աշխարհին թարգմանաբար ներկայացնենք մեր լավագույն գրողների ստեղծագործությունները,
Պարո՛ն նախարար, սպասում ենք Ձեր որոշմանը
Միասնական քննություններն ավարտվեցին, քննարկումները՝ նույնպես: Քննության ընթացքում նախարար Աշոտյանը խոստացավ, որ թեստերն իր հանձնարարությամբ կազմվել են համեմատաբար մեղմ, ու եթե անգամ վիճահարույց խնդիրներ լինեն, լուծումը կլինի դիմորդի օգտին: Պարո՛ն նախարար, ուզում եմ հավատալ, համարյա վստահ եմ, որ Ձեր կողմից այդպիսի հանձնարարական եղել է, բայց դրանք միշտ չէ, որ կատարվում են: Հայոց լեզվի եւ գրականության թեստերի
Քանի՞ տոկոսն է Սովետ ուզում
Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին կա՛մ այս պահին ինչ-որ բան սաստիկ վրդովեցրել է, կա՛մ էլ նրան ռուսաստանյան ինչ-ինչ ատյաններից հրահանգել են վրդովվել: Հակառակ դեպքում Երեւան կատարած իր «պատմական» այցելությունից երկու ամիս անց ինչո՞ւ պիտի նա անդրադառնար դրան եւ հանդես գար կտրուկ դատողություններով: Դրանց իմաստը հետեւյալն է. ես գնացել էի Հայաստան եւ ճիշտ բաներ ասել, ի պատասխան իմ
Նախախորհրդարանը հրավիրում է հանրահավաք
Նախախորհրդարանը հուլիսի 12-ին, ժամը 19:30 -ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք Հանրահավաքին ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հարություն Մեսրոբյանը, Հրանուշ Խառատյանը, Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանը, Վարդան Հակոբյանը, Եղիա Ներսեսյանը և Նախախորհրդարանի մյուս անդամները, նաև այլ մտավորականներ ու գործիչներ, որոնք ներկայացնելու են. 1. Հայաստանում ձևավորված ապազգային-նորգաղութային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը և նրա տիրապետությունից


















































