Օրվա լրահոսը

«Ներկայ»-ում ներկա են Մհեր Չատինյանի գեղանկարները

«Գարուն», «Ծաղկած խնձորենի», «Խառնաշփոթ», «Նավամատույց»` այսպես էին վերնագրված Մհեր Չատինյանի նկարներից մի քանիսը, որոնք այսօր ցուցադրվեցին «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում: Մհեր Չատինյանը 23 տարեկան է, նկարել սկսել է 17 տարեկանից, ապրում է Վանաձորում, ու հենց այդտեղ ունեցել 3 անհատական ցուցահանդես, Երևանում առաջին ցուցահադեսն է: Միջոցառման խորագիրը`«Գտնվել են գույներ»: Մհերը ներկայացրել է իր նկարների

Որոտանի գյուղապետ. «Եթե իմ տան վրա նապադենի լիներ, ես խփելուց հետո կտոր-կտոր էլ կանեի»

«Ես Վահե Հակոբյանի հետ շփում չեմ ունեցել, բայց հոր հետ եմ շփում ունեցել: Ճանաչում եմ, գիտեմ, որ խելոք, բարեկիրթ, կիրթ, նորմալ անձնավորություն է: Այնպես էր, որ նախկին մարզպետը նորմալ, ամեն ինչով իրա աշխատում էր: Ես մի քանի ամիս եմ աշխատել Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց շատ գոհ եմ այդ մարդուց»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց

«Փորձեք օգտակար գործազուրկ լինել». Գոդֆրի Ռեջիոն

Այսօր ԹՈՒՄՈ կենտրոնի սաները հանդիպում ունեցան ամերիկացի կինոռեժիսոր, էքսպերիմենտալ վավերագրական ֆիլմերի ստեղծող Գոդֆրի Ռեջիոնի հետ: Վերջինս խոսեց իր կյանքի, աշխարհի, տեխնիկայի և արվեստի մասին: Դեռ 14 տարեկան հասակում Ռեջիոն կաթոլիկ եկեղեցում դառնում է կուսակրոն և հաջորդ 14 տարիներն ապագա ռեժիսորն անցկացնում է կաթոլիկ եկեղեցում: Թողնելով եկեղեցին` նա ակտիվորեն զբաղվում է հասարակական և ստեղծագործական բուռն գործունեությամբ:

Washington Post. Կյանքից հեռացել է արևելյան ոճի նկարիչ Ջենի Լուսարարյանը

87 տարեկան հասակում մահացել է ճենապակիների և չինական ոճի նկարիչ Ջենի Լուսարարյանը: Հայտնում է «Վաշինգտոն փոստ» թերթը: Նրա ամուսինը՝ Արմեն Լուսարարյանն ասել է, որ նա հիվանդ էր թոքային թելքախտով (ֆիբրոզ): Լուսարարյանը չինական նկարչություն էր սովորել Թայվանում, որտեղ 1972- 1974թթ. իր ամուսինը գտնվում էր ազգային անվտանգության ծառայության շրջանակներում: Նա նկարում էր ծաղկամանների, զարդերի և այլ առարկաների

Ղուկասյանը՝ Կճոյանին կարգալույծ անելու մասին. «Եկեղեցու կրոնական գործիչները բարոյական կեցվածք չունեն»

«Ես համարում եմ, որ եկեղեցի-պետություն-հանրություն հարաբերությունները շատ նուրբ ոլորտ են հանդիսանում եւ այն, որ հանրությունը այսօր դժգոհ է եկեղեցական գործիչների կեցվածքից` դա շատ լուրջ մեսիջ է մեզ բոլորիս, որ եկեղեցին չի կատարում այն դերակատարությունը, որ պետք է կատարի պետության մեջ: Որպես հավատացյալ քաղաքացի, ես ինձ այդպիսին չեմ համարում եւ եթե այդ պահանջը կրոնական համայնքից է,

Ինչո՞ւ Հայաստանում որակյալ պանիր չի արտադրվում

Ինչպես տեղեկացրել ենք,  այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավերով Գյումրի էր ժամանել ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ու մի շարք այլ ազդեցիկ գործարարներ: Հանդիպման նպատակը, ըստ Շիրակի մարզպետի, Գյումրիում ինչ-որ բան փոխելն է: Գործարարների միության նախագահն ասաց, որ իրենք յուրահատուկ հարթակ ունեն գործարարների խնդիրները բարձրաձայնելու ու նրանց շահերը պաշտպանելու համար, սակայն մարզերից գործարարների ձայնը

Սկսե՞լ Սերժ Սարգսյանից

Aravot.am-ի հարցին կմիանա՞ք արդյոք՝ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության կազմակերպած ստորագրահավաքին, որով վերջինները պատրաստվում են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու  պահանջով դիմել, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ասաց. «Համարեք, որ ես միացած եմ այդ ստորագրահավաքին, պարզապես մի խնդիր կա, պետք էր սկսել

Ottawa Citizen. «Բայրակդարյանը փայլել է իր կատարմամբ»

Իզաբել Բայրակդարյանը Կանադայի ամենանշանավոր օպերային սոպրանոներից է ու նրա հռչակը միայն Կանադայով չի սահմանափակվում: Գրում է «Օտտավա սիթիզեն» պարբերականը՝ կանադահայ օպերային երգչուհու մասին: Բացի բեմական կատարումներից նա նաև երգել է՝ «Մատանիների տիրակալ» ֆիլմի համար: Նա երգել է աշխարհի գրեթե բոլոր կարևորագույն երաժշտական կենտրոններում: «Երաժշտություն և ավելին» փառատոնում նրա հայտնվելը միջոցառման առանցքային կետերից էր: «Ատլասե գեղեցկուհու»,

«Երևանն այսօր ամենից շատ գույների կարիք ունի». Ռոլանդ Գասպարյան

Երևանի մասին հազարավոր երգեր են գրվել, ոմանց կատարումները մնացել են իսկական երևանցիների սրտերում՝  հուզել, ներշնչել, իսկ  ոմանց կատարումներն էլ արագ մոռացվել են: Այսօր «The Club»-ում մթնոլորտը այլ էր, հայկական ռեգգի` «Ռեինկարնացիա» խումբը կրկին լավ նորությամբ էր հանդիպում իր երկրպագուների հետ. այս անգամ նրանք ներկայացնում էին  «Երևան» երգի և համանուն  ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց  խմբի մենակատար, երգի

Հրանուշ Խառատյան. «Կճոյանն առնվազն պետք է պատասխանատու զգա իր սանիկ Աշոտ Սուքիասյանի քրեական վարքի համար»

Aravot.am-ի հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը անդրադառնալով՝ «Մենք ենք մեր երկրի վաղվա տերը» միության հայտարարությանը, ըստ որի`վաղվանից սկսած Հյուսիսային պողոտա- Թումանյան խաչմերուկում անց է կացվելու ստորագրահավաք՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելու, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված պահանջով, եւ պատասխանելով հարցին, կմիանա՞ք արդյոք ստորագրահավաքին, ասաց. «Այս նամակում միայն գնահատականներ են,

RBTH. Հայկական Որոր մեքենան՝ Ռուսաստանի ցուցահանդեսի աստղ

Հայկական Որոր մեքենան իսկական աստղ էր Մոսկվայի ավտոմեքենաների ցուցահանդեսում: Գրում է «Ռաշա բիյոնդ հեդլայնս» պարբերականը: Ռուսաստանի մեքենաների ամենամեծ իրադարձությանը՝ 17-րդ ամենամյա ցուցահանդեսին, մասնակցում էր ավելի քան 3000 տեսակի մեքենա: Հայկական Որոլը ստեղծել է Հենրիկ Մաթևոսյանը, 1981թ.: Մեքենան իր անունը ստացել է հորիզոնական բացվող դռների համար, որը նման է թռիչքի ժամանակ որորի թևերին: Այսպիսի դռները դիզայներները

Սերժ Սարգսյան․ «Եվրոպական միությունը պետք է լրջորեն անդրադառնա փակ սահմանների հարցին»

Սերժ Սարգսյանը Քիշնևում մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին

Ունիվերսիադայի ոսկին առայժմ հասու չէ

Կազանում ընթացող 27-րդ ամառային ունիվերսիադայի վեցերորդ օրը նույնպես Հայաստանի մարզական պատվիրակությանը ոսկե մեդալ չբերեց: Չեմպիոնի տիտղոսին տիրելուն շատ մոտ էր 66 կգ ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Դեյվիդ Սաֆարյանը: Սակայն նա վճռորոշ գոտեմարտում տանուլ տվեց ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանալիեւին՝ 1:3, եւ բավարարվեց Համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոնի կոչումով: Այսօր որոշակի սպասելիքներ կային 85 կգ քաշային ծանրորդ Աղասի

«Իրականությունն աչքի նման պարզ ու բարդ է». Նկարիչ

«Ներկայանում եմ 3 աբստրակտ գործերով: Աբստրակցիոնիզմն այն եզակի ուղղություններից է, որ բավականին լուրջ զարգացում է ապրել Հայաստանում ու շատ ուրույն տեղ ունի համաշխարհային մշակույթի մեջ»,-այսօր «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած  «Արեւելքից արեւմուտք. Մոդեռնից`պոստմոդեռն, Հայ արվեստագետներ» ցուցահանդեսի ժամանակ Aravot.am-ի հետ զրույցում նշեց նկարիչ Գարիկ Կարապետյանը: Առաջին անգամ հանդիսատեսը, արվեստագետները եւ փառատոնի հյուրերը հնարավորություն

Թմրանյութի գործով հարցաքննեցին պայմանագրային զինծառայողին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Կամո Շահինյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ըստ մեղադրանքը պաշտպանող Միքայել Գրիգորյանի, անցյալ տարվա հուլիսին խուզարկության ժամանակ ամբաստանյալի բնակարանում՝ խոհանոցում եւ հողամասում հայտնաբերվել էր առանձնապես խոշոր չափի թմրանյութ: Դատարան էր ներկայացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վոլոդյա Ասատրյանը: Նա Փշատավան գյուղի բնակիչ էր: Վկան հայտնեց, որ խուզարկության օրը

«Ֆիլմը պետք է մարդու աչքերն արցունքոտի». Թուե Սթին Մյուլլեր

«Սա գերազանց նախաձեռնություն է` վավերագրական ֆիլմով զբաղվողներին մի վայր հավաքելը: Երբ սկսեցի աշխատել` նախորդ հարյուրամյակում, իմիջը շատ կարեւոր էր, բայց կային շատ բայցեր, ձանձրալի էր ամեն ինչ ու անարդար: Այսօր վավերագրական ֆիլմերի հեղինակությունը փոխվել է»,-այս մասին «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացած վարպետության դասի ժամանակ նշեց վավերագարական կինոյի փորձագետ Թուե Սթին Մյուլլերը: Նրա

Շիրակի մարզպետի մեկնաբանությունները, թե ինչո՞ւ են ռուսները գերադասում Թուրքիայի լողափերը

Այսօր Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Գյումրի էր հրավիրել ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանին ու մի խումբ գործարարների, որպեսզի վերջիններս լսեն շիրակցի գործարարների դժգհությունները, մանրամասնորեն ծանոթանան նրանց խնդիրներին ու գոնե մի օգուտ տան: Սակայն վերջիններս մոտ մեկ ժամ ուշացումով ժամանեցին, իսկ մինչ այդ դահլիճում նստած շիրակցի գործարարներին, այսպես ասած, զբաղեցրեց մարզպետը: Վերջինս խոսում էր այն

«Գորիսի դեպքը փորձություն էր՝ Սուրիկ Խաչատրյանի գլխին». Սյունիքի մարզի գյուղապետ

Սյունիքի մարզպետարանում նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն արդեն հասցրել է ծանոթանալ իր աշխատակիցների հետ: Այսօր Aravot.am-ը Սյունիքի մարզի Սպանդարյանի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ճանաչո՞ւմ է արդյոք նոր մարզպետին եւ արդյո՞ք արդարացված էր նրա ընտրությունը այդ պաշտոնում: Գյուղապետը պատասխանեց, որ երկար տարիներ աշխատել է Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց ճանաչում է նաեւ Վահե Հակոբյանին եւ ոչ մի

Կույր սերֆինգիստը

Բրազիլացի 20-ամյա Դերեկ Ռաբելոն ի ծնե կույր է եղել, բայց դա չի խանգարել խիզախ երիտասարդին սովորել սերֆինգի հմտությունները: Դերեկը 3 տարեկանից հատուկ պարապունքեր է անցել սերֆինգի դասերի և արդեն այսօր նա ինքնուրույն կարողանում է զբաղվել սերֆինգով և զգալ ծովի ալիքների հպումը: «Աստծու հետ ամեն բան հնարավոր է», -նշել է Դերեկը` իրեն շնորհված բացառիկ կարողության համար:

Արսեն Բաբայան. «2012 թվականին 22 դատավոր է կարգապահական տույժի ենթարկվել»

Ըստ ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայության պետի՝ դատական համակարգը փոքր, բայց հաստատուն քայլերով մաքրվում է կոռուպցիոն երեւույթներից

«Մենք աննորմալների խումբ էինք». Արշալույս Հարությունյան

«Ֆիլմի 40%-ը եռաչափ գրաֆիկա է, ինչը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում: Բոլոր ստուդիաները հրաժարվում էին մեր ֆիլմից, բայց մենք շատ էինք ուզում, որ դա լիներ հայկական արտադրության: Ստացվեց այն, ինչ պարզապես ստացվեց: Մենք աննորմալների խումբ էինք, փորձեցինք ու ի վերջո ֆիլմը գնաց դեպի հանդիսատես»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում Հայկական

Գագիկ Բեգլարյանը կարևորել է «Հյուսիս-հարավ» ծրագրի հետագա տրանշերի նախապատրաստական և տեխնիկական աշխատանքների արագ կազմակերպումը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանն ուղղված հարցեր՝ մասնավորապես «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքին ու առաջացած խնդիրների վերաբերյալ: Քսիաոյու Ժաոն  գոհունակություն հայտնեց «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքից՝ նշելով, որ անձամբ է այցելել շինհրապարակ, ծանոթացել  կատարված աշխատանքներին, տեսել, որ  բետոնփռիչ մեքենան արդեն տեղադրված է և առաջիկա

Մեղադրյալի հայրը՝ դատավորին. «Նա կարող է այնքան պաշտպան ունենալ, որպեսզի բացահայտվի այս անարդարությունը»

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր նշանակվել էր Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Սարգեզ Նոյուկի Անդունիանի, Վիգեն Նովասարտիանսի եւ երեւանաբնակ Վարդան Մարտիրոսյանի քրեական գործով դատական հերթական նիստը: Նախորդ դատական նիստում Վարդան Մարտիրոսյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանին տրվել էր ժամանակ պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Սակայն այսօր նրա պաշտպանը չէր ներկայացել դատարան, իսկ պաշտպանյալն

Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին: Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից:

Մայքլ Քամբեք. «Մենք կարող ենք ետ պահել Հայաստանին կործանվելուց»

«Մինսկի խմբի բանակցություններն առաջ չեն շարժվում, որովհետեւ նախագահ Ալիեւը կարծում է, որ կարող է տնտեսապես եւ ռազմապես գերհզորանալ Հայաստանից»,- այսօր հայտարարեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը` Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության հրավիրած`«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկման ժամանակ: Բանախոսի համոզմամբ, այս համատեքստում, Հայաստանի համար ԵՄ ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ

Ասֆալտապատմանը զուգահեռ, մայրաքաղաքում ընթացքի մեջ են մայթերի և որոշ հրապարակների սալիկապատման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով մայթերի վերանորոգման աշխատանքներ են  նախատեսվել մայրաքաղաքի Աբովյան, Արամի, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Չարենցի, Տերյան, Ամիրյան, Կորյունի, Սարյան, Խորենացու, Թումանյան փողոցներում, Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայում և Դավթաշենի այգում: 12550 քմ մակերեսով մայթեր արդեն իսկ վերանորոգվել են, տեղադրվել են բետոնե նոր սալիկներ, որոշ հատվածներում վերատեղադրվել ու ամրացվել են նախկին սալիկները: Ամբողջությամբ փոխվել են

«Այսպիսի ջրառատ տարում խոսել ջրամբարների կիսադատարկ լինելու մասին, արդեն զավեշտ է». Մտահոգություններ` Սեւանի շուրջ

Բնապահպանները դժգոհ են կառավարության՝ այս տարվա հունիսի 6-ի որոշումից, ըստ որի՝ Սևանա լճից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվելու 170 մլն խմ ջուր: Այն դեպքում, երբ տարին տեղումներով առատ է եղել, բնապահպանների համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է կառավարությունը ջրառի առավելագույն չափաբաժին սահմանում: Հիշեցնենք, որ «Սևանի մասին» օրենքով 170 մլն-ն խմ բացթողումը որպես առավելագույն

«Հրաշալի արվեստագետներ ունենք, ովքեր ճանաչում չունեն անգամ իրենց երկրի տարածքում». Աննա Գրիգորյան

«Հայաստանում առաջին անգամ դասական և ժամանակակից արվեստագետների աշխատանքների համադրությամբ ցուցահանդեսն արդեն թարմ և նոր կոնցեպտ է, քանի որ նման ձևաչափով էքսպոզիցիա առայսօր չի իրականացվել»,-այսօր այս մասին Ժամանակակից արվեստի թանգարանում «Բարձր արվեստ» կենտրոնի կողմից կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» խորագիրը կրող ցուցահանդեսին նվիրված մամլո ասուլիսի ընթացքում ասաց, «HI-artonline» նախագծի հիմնադիր նախագահ Աննա Գրիգորյանը: Վերջինիս խոսքով` իրենց

Ռիչարդ Գիրագոսյան. ՌԴ-ն բացահայտորեն շահագործում է չլուծված կոնֆլիկտը`իր ազդեցությունն ամրապնդելու համար

«Մենք հիմա գտնվում ենք չհայտարարված պատերազմական վիճակում»,- այսօր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության հրավիրած`«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Ի դեպ, վերջերս լույս է տեսել պարոն Գիրագոսյանի գիրքը`«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» վերնագրով, որի ներկայացումն էր նաեւ: Անդրադառնալով վերջերս ՌԴ-ի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031