Օրվա լրահոսը

Նորք-Մարաշ վարչական շրջանում նոր կանգառասրահներ են տեղադրվել

Մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցը Երևանի քաղաքապետարանի 2013թ. շինբարեկարգման ծրագրով հիմնանորոգված առաջին փողոցն է: Արմենակյան փողոցը երկար տարիներ հիմնական նորոգման չէր ենթարկվել: Գործընթացը սահմանափակվել էր մասնակի կամ փոսային նորոգումներով: Փողոցի ամբողջական ասֆալտապատումն ավարտվել է մայիսի սկզբին: Մինչ այդ անցկացվել է 575 գծամետր ոռոգման նոր ջրագիծ, որի անհրաժեշտությունը նույնպես զգացվում էր տարիներ շարունակ: Փողոցի տեսքը

Իսկ ո՞վ փոխարինի Վարդան Մինասյանին

Մալթայի հետ խաղից հետո կրկին Վարդան Մինասյանի հրաժարականի մասին հարց բարձրացավ: Սակայն մարզիչը հայտարարեց, թե երկրորդ անգամ նույն քայլին չի դիմի: Մեկնաբանելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրաժարական տալ-չտալու հարցը, ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Ես խնդրին այն տեսանկյունից չեմ նայում, թե Վարդան Մինասյանն արժանի՞ է հավաքականի գլխավոր մարզիչ լինել, թե՞ ոչ: Առաջին հերթին մտածում

Արամ Սարգսյան. «Չեմ պատկերացնում, որ Վազգեն առաջինը նման շքեղ նվեր վերցներ»

Դեմոկրատական կուսակցության նախագահը կարծում է, որ իր «անհեթեթ եւ միամիտ» հայտարարությամբ Աշոտ Սուքիասյանը բացահայտում է, որ վարչապետն ու Կճոյանը անտեղյակ չեն եղել օֆշորային ընկերությունում իրենց ունեցած բաժնեմասերից:

409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 19-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.95 դրամ:

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 20-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 3, 4, 6, 7, 8, 10, 13, 15, 17, 19 համարների, Հալաբյան փողոցի 1, 3, 5, 7, 9, 9/1, 11 համարների, Լենինգրադյան փողոցի 2-42 համարների, Սիսակյան փողոցի 2, 4,

Սուրեն Բաղդասարյան. «60-70-ական թվականներին հենակետային կիսապաշտպան տերմին չկար»

Այսօրվա մամուլի ասուլիսում Սուրեն Բաղդասարյանը հիշեց, որ 60-70-ական թվականներին ֆուտբոլում հենակետային կիսապաշտպան հասկացություն չկար: «Կուզենայի մի բանի մասին խոսել, որն էլի կապված է տակտիկայի հետ: Հիմա ասում են` հենակետային կիսապաշտպան: 60-70-ական թվականներին այդպիսի տերմին չկար: Կային կիսապաշտպաններ` կենտրոնական, եզրային եւ ֆունկցիաների տարբերություն չկար: Բոլորն էլ մասնակցում էին թե պաշտպանությանը, թե գրոհներին: Այսօր Կառլեն Մկրտչյանի մասին

Երկարաձգվում է ռադիոհեռարձակման թվայնացման ժամկետը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, առաջարկվում է երեք տարով երկարաձգել ռադիոհեռարձակման թվայնացման հետ կապված անցումային դրույթը՝ մինչև 2016 թ.-ի հուլիսի 20-ը: 6 ամսով երկարաձգվում են նաև անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցնելու, ինչպես նաև մարզային հեռուստաընկերությունների անալոգային լիցենզիաների գործողության ժամկետները՝ 2015 թ.-ի հունվարի

Ջարդված զուգարաններ Մետաքսի ճանապարհին

Այդ զուգարանները կառուցման օրից չեն գործել

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Իրինա Զաքյանին և Տիգրան Գևորգյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Հայաստանի  կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամ, օպերային մեներգչուհի Իրինա Զաքյանին և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի մենակատար-կոնցերտմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գևորգյանին: Շնորհավորելով արվետագետներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել և կարևորել նրանց գործունեությունը հայ մշակույթն ու կատարողական արվեստը արտերկրում ճանաչելի դարձնելու գործում։ «Քաղաքապետարանը պատրաստ

Կբացվի ՄՊՀ-ի հայաստանյան մասնաճյուղը

Նախօրեին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը հավանության է արժանացրել ՄՊՀ-ի հայաստանյան մասնաճյուղ բացելու որոշումը: Հիշեցնենք, որ տվյալ հարցը ժամանակին քննարկվել է երկու երկրների ղեկավարների մակարդակով, իսկ հարցի լոբբինգը իրականացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մոսկվայի պերական համալսարանը աշխարհի լավագույն համալսարանների տարբեր վարկանիշներով մտնում է աշխարհի թոփ 100 համալսարանների մեջ: Իսկ Ռուսաստանում այն ունի

Աշոտ Սուքիասյանի նամակը գլխավոր դատախազին եւ «Հետքին». Ամբողջական տեքստ

Հետք. ՀՀ գլխավոր դատախազ՝ պարոն Աղվան Հովսեփյանին  Պատճենը` Hetq.am  ՀՀ քաղաքացի Աշոտ Սուքիասյանից  Մեծարգո պարոն Հովսեփյան, Կապված վերջին իրադարձությունների հետ, կուզենայի ներկայացնել իմ պարզաբանումները: Հասկանում եմ, որ պետք է լուսաբանեմ ողջ եղելությունը: 2009թ.-ի օգոստոսի 20-ին ՀՀ Կառավարությունում տեղի ունեցավ ժողով, որի նպատակն էր  ադամանդագործության և ոսկերչության զարգացումը ՀՀ-ում և աշխատատեղերի    ավելացումը: Դրան հաջորդեցին Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած ժողովները նույն

Արամ Սարգսյան. «Պատգամավորը պետք է հեռանար»

ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը կարծում է, որ երեկ Ազգային ժողովում լրագրողի եւ պատգամավորի միջեւ միջադեպը տեղի չէր ունենա, եթե լրագրողը չմիջամտեր երկու պատգամավորների զրույցին:  Այս մասին նա ասաց այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած բանավեճի ընթացքում, որին մասնակցում էր նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Վերջինս, ի դեպ, մի փոքր այլ կարծիք ուներ

Լեւոն Իգիթյանը նորից պնդում է` Սարհատ Պետրոսյանը «ապաշնորհ ուսանող էր, դիպլոմ է ստացել առանց քննություն հանձնելու»

«Ես կենսագրություն ունեմ, եթե նրանից ներողություն խնդրեմ, իմ կենսագրության վրա խաչ պետք է դնեմ: Իսկ իմ կենսագրությունն ինձ համար թանկ է»,- Aravot.am-ին ասաց ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանից ներողություն խնդրի: Հիշեցնենք` Ս. Պետրոսյանը դատի է տվել պարոն Իգիթյանին` պահանջելով հերքել իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող տեղեկությունները

Վարդան Այվազյանն այս անգամ էլ Լեւոն Զուրաբյանին էր ընդդիմանում (Տեսանյութ)

Այսօր խորհրդարանի իր ելույթում, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային եւ մաքսային արտոնություններ տալու հարցի երկրորդ ընթերցման ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեջբերեց Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը Քսենյա Սոբչակին, որտեղ գործարարը նկատել էր, թե ՀՀ-ում գործում է կլանային համակարգ: Այդ պարագայում իր ներդրումը Հայաստանում գործարարը բացատրել էր նրանով, որ լավ հարաբերություններ ունի ՀՀ-ի իշխանությունների հետ: «Մարդը

Արմեն Մովսիսյանը հաստատեց`«ՀայՌուսգազարդում» «Գազպրոմի» մասնաբաժինը կդառնա 100 տոկոս

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հավաստիացնում է, որ դեռևս որևէ գործարք չի կատարվել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ: Հիշեցնենք, որ երեկ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում

Բաբաջանյանական մրցույթի կազմկոմիտեի նախագահ. Մրցույթին մասնակցում են նաեւ ոչ հայեր

Այսօր երեկոյան «Ա.Բաբաջանյան» համերգասրահում կկայանա Ա.Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնի գալահամերգը: Մրցույթը սկսվել էր հունիսի 12-ից եւ անցկացվել տարբեր համերգային սրահներում: Մրցույթ-փառատոնի կազմկոմիտեի նախագահն է ՀՀ ԿԳ նախարարության  նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթի աշխարհագրությունն  ընդլայնվել է, մասնակցել են պատանի եւ

Դպրոցի նախկին տնօրեն, ԸԸՀ նախկին նախագահի գործը ուղարկվեց քննչական

Կրթության և գիտության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից վերջերս ֆինանսական ստուգումներ էին անցկացվել Գյումրու թիվ 37 դպրոցում, որի արդյունքում արձանագրվել էր մի շարք ֆինանսական խախտումներ, ու ակտը ուղարկվել իրավապահ մարմիններին: Թե ի՞նչ խախտումների կամ չարաշահումների մասին է խոսքը, նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Սեդրակ Սարգսյանը Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում փոխանցեց, որ չի կարող ասել, քանի որ

Վլադիմիր Գասպարյան. «Ես կարծում էի, որ մեսիջները ուղարկեցի Գյումրիից, հասանելի են բոլորի համար, բայց…» (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է «օֆշորային» սկանդալին, ինչպես նաեւ Գորիսի դեպքերին: Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի

«Տորթի վրայի բալ» երիտասարդության, կուսակցականացման ու իրական ժողովրդավարության սահմանները (Տեսանյութ)

«Ցավոք, երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական, ժողովրդավարական գործընթացներում հաճախ կեղծ բնույթ է կրում: Նրանք ուղղակի վերածվում են տորթի վրա բալի, որից վերջում ոչինչ չի մնում»,-Aravot.am-ի հարցին` արդյոք երիտասարդների կուսակցականացումը չի՞ խոչընդոտում իրական ժողովրդավարական գործընթացներում երիտասարդների մասնակցությանն, այսպես պատասխանեց ԵԽ փորձագետ, սոցիալական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, Կոլումբիայի համալսարանի դասախոս Ջիովաննի Ալեգրետտին: Միևնույն ժամանակ նա կարևորեց երիտասարդների մասնակցությունը քաղաքական գործընթացներում

Բաքուն երեք նախագահների հայտարարությունում իր դիրքորոշումն է տեսնում

«Ազատություն» ռադիոկայան. ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ պետությունների ղեկավարների` երեկ Էնիսկիլենում հրապարակած հայտարարությունում արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդեւլաեւը: Նրա խոսքերով` «Ադրբեջանի դիրքորոշումը միշտ աչքի է ընկել պրագմատիկությամբ, Ադրբեջանը բազմիցս ընդգծել է հակամարտության արդարացի կարգավորումը, որը պետք է լինի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Արդարության վերականգնումը օկուպացված տարածքների վերադարձն է եւ փախստականների վերադարձը

Շարմազանովն ու Գյուլնազ տատը (Տեսանյութ)

«Դիլիջանի միջազգային դպրոցի հարցի քննարկումը նման է, թե ով ավելի վառ կներկայացնի Գյուլնազ տատին»,- խորհրդարանի արտահերթ նստաշրջանի ընթացքում, խոսելով «Դիլիջանի միջազգային դպրոցի» զարգացման ծրագրի մասին, իր ելույթն այսպես սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշեց, որ ամբիոնից անթույլատրելի է «ոչ տրամաբանական և փաստերից զուրկ» կարծիքների արտահայտումը: Նրա խոսքերով, իրականում տեղի է ունենում այն, ինչ գրված

Ո՞վ կլինի «Տարվա բժիշկը»

Վաղը կբացահայտվի, թե ով է 2012 թվականի այն բժիշկը, որը 10 տարիների ընթացքում նկատողություն չի ստացել, ամենաշատ վիրահատություններ է կատարել եւ ոչ մի դժգոհություն չի եղել հիվանդների կողմից

Սուրեն Բաղդասարյան. «Այսօր Եվրոպայում թույլ թիմեր չկան»

Ֆուտբոլային մեկնաբան, «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանն այսօր «Ֆորում» մամուլի ակումբում խոսեց Հայաստանի ազգային հավաքականի` Մալթայից կրած խայտառակ պարտության եւ Դանիայի նկատմամբ տարած փառահեղ հաղթանակի` իր պատկերացրած պատճառների, ընդհանրապես մեր հավաքական թիմի, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականների մասին: «Ինձ թվում է` մեր ազգին հատուկ է ծայրահեղական լինելը: Մենք միջինը

Լեւոն Զուրաբյանի ելույթը դուր չեկավ ՀՀԿ-ական պատգամավորներին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթի ընթացքում խորհրդարանի դահլիճում միջադեպ եղավ: Խոսելով «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային եւ մաքսային արտոնություններ տալու երկրորդ ընթերցման ժամանակ, պարոն Զուրաբյանը տարակուսանք արտահայտեց, որ իշխանական պատգամավորներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ այնպիսի տարրական բան, ինչպես, ասենք, այն է, որ պատգամավորն իրավունք չունի բիզնես ունենալ: Դահլիճից ընդվզեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ

Հայաստանում կարմրուկը չենք թաքցնում. Վրաստանում էլ` նահանջում է (Տեսանյութ)

Արդեն 8 տարի է՝ հնդկական պատվաստանյութ չի ներկրվում մեր երկիր Այս պահին մեր երկրում կարմրուկի 4 դեպք կա: Վրաստանում բռնկված կարմրուկն էլ նահանջում է: Այսօր «Հենարան» ակումբում ասաց առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Ըստ նրա, հունիսի 14-ից սկսած՝ հարեւան երկրում վարակի անկում է սկսվել. «Վրաստանի հետ համեմատած, ահռելի տարբերություն կա մեր երկրում,

Ռուբեն Վարդանյանը վստա՞հ է, որ իշխանությունն իրեն էլ չի «քցի» (Տեսանյութ)

Այսօր խորհրդարանն արտահերթ նիստի շրջանակներում քննարկում է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Ինչպես առաջին ընթերցման ժամանակ, այնպես էլ այժմ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դեմ են արտահայտվում սույն արտոնություններին, քանի որ, ըստ նրանց, ամբողջական եւ հասկանալի խորագիր ներկայացված չէ, թե հատկապես ի՞նչ հիմնարկ ենք ունենալու

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը ներողություն կխնդրի՞ Սարհատ Պետրոսյանից

Հունիսի 26-ին Ավան եւ Նոր-Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի  ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն ընդդեմ ճարտարապետ Լեւոն Իգիթյանի գործով որոշումը: Ս. Պետրոսյանը պահանջում է հերքել անցած տարվա հոկտեմբերին իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորող ճարտարապետ Լեւոն Իգիթյանի տարածած տեղեկությունները եւ պարտավորեցնել վերջինիս  ներողություն խնդրել իրենից: Հիշեցնենք, որ Ս. Պետրոսյանը վիրավորանք եւ արատավորող տեղեկություններ է

Դպրոցի տնօրեն. Դա հին պատմություն է

Aravot.am-ը օրերս կայացած «Future Search» համաժողովի մասնակիցներից մեկից մտահոգություն  էր ստացել այն մասին, երկու  տարի առաջ նախկին տնօրենի օրոք այցելել է Մեղրիի N2  միջնակարգ դպրոց, որտեղ պետք է ներառական կրթություն իրականացվեր, սակայն մինչ այսօր սայլը տեղից չէր շարժվում: Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ  սպորտի վարչության պետ Լեւոն Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում խոստացավ անպայման ճշտել իրավիճակը: Քիչ անց

Գալուստ Սահակյան. «Ես էն գործիչը չեմ, որ կանգնեմ էստեղ՝ համատեղ բամբասենք»

Երեկ երեկոյան Աշոտ Սուքիասյանը`Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, ում անունը շրջանառվում էր վարչապետի եւ Կճոյանի հայտնի օֆշորային պատմության մեջ, նամակ է գրել ՀՀ դատախազությանը եւ «Հետքի» խմբագրությանը`տեղեկացնելով, որ ինքն է վարչապետի եւ Կճոյանի անունից օֆշորային գոտում ընկերություններ գրանցել ու բանկային հաշիվներ գրանցել`չգիտակցելով, որ նման հետեւանքներ կարող են ունենալ իր «չգիտակցված» գործողությունները: Այսօր խորհրդարանում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930