Օրվա լրահոսը

Տան պատերն Էլինա Դանիելյանին առայժմ չեն օգնում

Հայաստանի լավագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանի խաղը Դիլիջանում ընթացող կանանց «Grand Prix»-ում առայժմ չի ստացվում: Այսօր, չորրորդ տուրում Էլինան պարտվեց ռուսաստանցի Օլգա Գիրյային եւ մեկ միավորով հանգրվանեց մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 11-րդ հորիզոնականում: Էլինան երկու պարտիա ավարտել է ոչ-ոքի, երկուսում էլ պարտվել է: Մրցաշարային աղյուսակում առաջատարների եռյակը 3,0-ական միավորով կազմում են Աննա Մուզիչուկը, Համփի Կոներուն եւ Նանա

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն բաց նամակով դիմել է բնապահպանության նախարարին

Սյունիքում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն այսօր բաց նամակ է ուղարկել ՀՀ բանապահպանության նախարար Արամ Հարությունյանին՝ ակնկալելով ստանալ մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության գործունեությանը ու դրա հետեւանքով տարածաշրջանում առկա մի շարք խնդիրներին: Հասարակական կազմակերպությունը Global Greengrants Fund-ի աջակցությամբ սկսել է իրականացնել Վերակառուցման

Boston. «Հայոց ցեղասպանությունը վերապրածները ոգեւորել են ԱՄՆ պաշտոնյաներին»

Մասաչուսեթս նահանգի երեք բարձր պաշտոնյաներ այցելել են հայկական վերականգնողական կենտրոն, որպեսզի իրենց համերաշխությունը հայտնեն Հայոց ցեղասպանությունը վերապրած հինգ բնակիչներին: Հայտնում է «Բոստոն» պարբերականը: Հանդիպումը կազմակերպվել էր անցած շաբաթ, քանի որ Բոստոնի մարաթոնի պայթյունի պատճառով, Մասաչուսեթսի ղեկավարության կողմից ամեն տարի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշելու արարողությունները հետաձգվել էին, այն պետք է տեղի ունենար ապրիլի 19-ին, ասված

Խուզարկության ժամանակ հայտնաբերված, կնքված թմրանյութի ծավալը մեղադրականում «ծաղկել» է

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ այսօր սկսվեց Կամո Շահինյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Կամո Շահինյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ձեռքբերելու եւ պահելու համար: Արմավիրի մարզի ոստիկանները խուզարկությամբ նրա տնից, նրա բացակայությամբ հայտնաբերել էին այդ թմրամիջոցը: Մինչ դատական նիստը կսկսվեր, դատական նիստերի դահլիճից նիստին հետեւող համագյուղացիներից մեկը

Քաղցրավենիք, գազավորված քաղցր ըմպելիքներ, հեռուստացույց եւ համակարգիչ… (Տեսանյութ)

Դեռահասների շրջանում տարածված են հատկապես տեսողության եւ կեցվածքի հետ կապված խնդիրները;

Մետրոյի համար 5 միլիոն եվրոյի վարկ կստանանք

Երեւանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 2-րդ փուլի համար 5 միլիոն եվրո վարկ կտրամադրվի Եվրոպական ներդրումային բանկի կողմից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքէջը: Վաղը կառավարության նիստում հավանություն կտրվի ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի մայիսի 2-ին Երեւանում եւ մայիսի 10-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-2-րդ փուլ» ֆինանսական պայմանագրին: «Ծրագրի նպատակն է նվազեցնել ջրի

Արամ Հարությունյանը հանդիպել է «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության անդամներին

Հայաստանի Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վարչապետի հանձնարարությամբ Արմավիրի մարզում, «Արմեն Բունիաթյան» ձկնարդյունաբերող ընկերության տարածքում, հանդիպել է «Ձկնաբույծների միավորում» ասոցիացիայի վարչության անդամներին: Նախարարը շրջայց է կատարել ձկների բազմացման լողավազաններում, ծանոթացել ներդրված աերատորային համակարգին: Նախարար Հարությունյանն այնուհետև խորհրդակցություն է անցկացրել վարչության անդամների հետ: Վերջիններս դժգոհություն են հայտնել փակ կամ կիսափակ շրջանառու համակարգով ձկնաբուծական ֆերմաները շահագործելու կարգի վերաբերյալ,

Կարեն Մովսիսյանին կհեռացնե՞ն ոստիկանությունից ՖԲ-ում գրառման համար

Պետական օղակ է, նման բան չկա, որ հեռացնեն. գուցե կարգապահական պատժի՞ ենթարկեն, եթե գտնեն, որ սխալ եմ արել, որ իմ կարծիքը իմ պատին գրել եմ

Լրագրող. «Վարդան Այվազյանը մոռացավ, որ ինքը տղամարդ է»

Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ու լրագրող Գոհար Վեզիրյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռվին ու գնահատելով թե՛ պատգամավորի, թե՛ լրագրողի պահվածքը` փորձառու լրագրող Համլետ Մոսինյանն ասաց. «Ես, օրինակ`որպես լրագրող, երբեք լեզվակռվի մեջ չեմ մտել, իմ գրիչն եմ օգտագործել, բայց երեւի Վարդան Այվազյան, չակերտավոր ասած, երկարամյա քաղաքական գործչին հաջողվեց Գոհար Վեզիրյանին լեզվակռվի

«Ես չէի տխրում, որ չունեի մարզակոշիկներ». Զինեդին Զիդան

Այսօր նշվում է մանկական ֆուտբոլի համաշխարհայի օրը: Տոնը սահմանել է ՄԱԿ-ը՝ ՄԱԿ Մանկական հիմնադրամի (UNIC-EF) և ՖԻՖԱ-ի միջև համաձայնագրի հիման վրա, որ ստորագրվել է 2001թ. «Քվեարկեք երեխաների օգտին» միջազգային շարժման շրջանակերում: Տոնի նպատակը երիտասարդներին սպորտի մեջ ներգրավելն է: «Արդեն երկու տարի է, ինչ զբաղվում եմ ֆուտբոլով: Մինչ այդ գնացել եմ լողի, թեթև ատլետիկայի, բոքսի, կարատեի,

Ժնևում ՀՀ սփյուռքի նախարարի կողմից Հայոց ցեղասպանության հիշատակումը դահլիճում գտավ իր հասցեատիրոջը

Ժնևում շարունակվում է Միգրացիայի Միջազգային կազմակերպության կողմից «Միգրացիայի շուրջ միջազգային երկխոսության»(ՄՄԵ) շրջանակներում Սփյուռքի հարցերով նախարարական համաժողովը, որին մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ավելի քան 60 երկրի ներկայացուցիչներ իրենց մասնակցությունն են բերել այդ բացառիկ միջոցառմանը: Բացման խոսքով հանդես եկավ ՄՄԿ-ի գլխավոր տնօրեն, դեսպան Վիլիամ Լեյսի Սվինգը: Ողջունելով մասնակիցներին՝ նա կարևորեց նախարարական առաջին համաժողովի գումարումը

Ընթացքի մեջ են մանկապարտեզների նորոգման և հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային կենտրոնների ջեռուցման ապահովման ծրագրերը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների  ջեռուցման ապահովման ու վերանորոգման՝  Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով նախատեսված աշխատանքները: Ծրագրի ընթացիկ աշխատանքների հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրավորման և նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանը տեղեկացրել է, որ այս

Եղնուկյանի դատավարությունը հուլիսի 25-ին

Հուլիսի 25-ին կմեկնարկի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ընկերոջ՝ Կարո Եղնուկյանի գործով դատավարությունը։ Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը մայիսի 30-ին է հայց ներկայացրել Կարո Եղնուկյանի դեմ՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության եւ հրապարակային ներողության պահանջ։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած խորհրդի անդամներին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռոզա Ծառուկյանի գլխավորած «Ֆերմերների ազգային միավորման» (ՖԱՄ) խորհրդի անդամներին՝ քննարկել գյուղատնտեսության տարբեր ճյուղերին առնչվող մի շարք հարցեր: Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը: ՖԱՄ ղեկավարը շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ մեղվաբուծությունն ուշադրության կենտրոնում պահելու համար և մեծապես կարևորել մեր երկրում

Սամվել Ալեքսանյանը նեղված է. Տիկին Շողիկը վերջերս լավ չի ֆինանսավորում

Այսօր ԱԺ ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում, լրագրողների համար անակնկալ, եկավ և նստեց լրագրողների կողքին: Առիթից օգտվելով, լրագրողները մի քանի հարցեր ուղղեցին Սամվել Ալեքսանյանին: Հետաքրքրվեցին` ինչո՞ւ է որոշել «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում «Երևան Սիթի» սուպերմարկետ բացել: Սամվել Ալեքսանյանն ասաց, որ այդ հարցերով զբաղվում է իր կինը. «Դիմեք տիկին Շողիկին»: Այնուհետև նա հումորով նեղսրտեց, որ

«Լավագույն մարզական ընտանիք 2013». մասնակցության ռեկորդ

Ավարտվեց «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի առաջին փուլը, որին, անցած ինը տարիների հետ համեմատած, մասնակցեցին ռեկորդային թվով ընտանիքներ: Ամփոփելով առաջին փուլի արդյունքները` սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, մրցույթի կազմակերպիչ եւ պատասխանատու Խաչիկ Ասրյանն Aravot.am-ին ասաց, որ չորս տարիքային խմբերում ՀՀ 45 քաղաքներում, Երեւանի` 12 եւ ԼՂՀ` 7 վարչական շրջաններում ընդհանուր առմամբ մասնակցել է 2041 ընտանիք

Ա.Գ. Սարգսյան. «Եթե այս իրավիճակը շարունակվի, երբ ժողովուրդը դառնում է քոչվոր, անսովոր քայլեր պետք է ձեռնարկվեն»

Դեմկուսի նախագահը կարծում է, որ իշխանության առաջին դեմքերը պետք է փոխեն իրենց մտածելակերպը: Երեկ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կանխատեսեց, որ եթե մինչեւ 2015 թվականի աշունը վերեւներից հեղափոխություն չարվի, ապա դա արդեն կարվի ներքեւից: Այս կապակցությամբ այսօր «Առավոտը» Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է իրատեսական համարում այս կանխատեսումը: Պարոն

Նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով գեներալ

 ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում: ՀՀ ՊՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Նազարյան եղբայրների կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մարտի 20-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Գ.Նազարյանը իր եղբոր` Կ.Նազարյանի և հորաքրոջ որդու` Ա.Նազարյանի հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, Արտաշատ քաղաքի բակերից մեկում վիճաբանել է ՀՀ ոստիկանության

«Դոմինո Փրոդաքշնը» բողոքարկելու է ՏՄՊՊՀ որոշումը

18.06.2013թ. ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում «Դոմինո Փրոդաքշն» ընկերության վերաբերյալ՝ որակելով վերջինիս գործողությունները որպես «անբարեղիճ մրցակցության դրսևորում»: Հանձնաժողովին ներկայացված ապացույցների, մեր կողմից բերված փաստարկների ուժով հիմնավորված է, որ ոչ միայն մրցակցություն, այլև անբարեխիղճ մրցակցություն չկա և չի կարող լինել, և որ իրականում վեճը գտնվում է այլ հարթությունում` Արամ Հարությունյան և Աշոտ

Սուքիաս Ավետիսյան. «Մենք գիտենք, որ մենաշնորհը խանգարում է եւ պայքարում ենք դրա դեմ»

ՀՀԿ-ական պատգամավորը սակայն որեւէ օրինակ չկարողացավ բերել որպես այդ պայքարի արդյունք:

«Արվեստը երակներումդ պետք է հոսի». Մարիամ Այունց

Այսօր արդեն շատերին է ծանոթ «Hande made» (ձեռքի աշխատանք) արտահայտությունը: Ոմանք նախընտրում են Hande made պատվերները՝ ավելի օրիգինալ երևալու և տարբերվելու համար, իսկ ոմանք էլ միևնույնն է նախապատվությունը տալիս են աչքով տեսած և գնած ապրանքներին: Մարիամ Այունցը 20 տարեկան է, նա արդեն շուրջ մեկ տարի իր hande made աշխատանքները ներկայացնում է հանրությանը և փորձում՝ իր

Բ. Ասատրյան. ««ՀայՌուսգազարդի» հայկական բաժնեմասը ոչ թե «Գազպրոմին», այլ սեփական ժողովրդին վաճառեք»

Բագրատ Ասատրյանի կարծիքով` «ՀայՌուսգազարդի» 100% բաժնետեր լինելով, «Գազպրոմը» քաղաքական ճնշումներ էլ կգործադրի

«ԲՀԿ-ի շուրջ համախմբվածները երիտասարդներ են, ովքեր մտահոգված են երկրի վաղվա օրվա խնդիրներով». Հրաչյա Բասմաջյան

  Երիտասարդների խնդիրների, նրանց առջեւ ծառացած մարտահրավերների մասին զրուցեցինք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների  Միության գլխավոր քարտուղար Հրաչյա Բասմաջյանի հետ: Նրա միջոցով փորձեցինք պարզել՝ ինչպիսի՞ խնդիրներ է տեսնում հայաստանյան ամենահայտնի քաղաքական ուժերից մեկի երիտասարդական թեւը, դրանց լուծման ինչպիսի՞  ճանապարհներ է առաջարկում  եւ ո՞վ է ԲՀԿ կուսակցական  երիտասարդը:     Նախ Դուք ի՞նչ սահմանում կտաք. ո՞վ  է այսօր

Հրամանատարաշտաբային զորավարժություններ «Արզնի» օդանավակայանի տարածքում

Հունիսի 19-ին «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժության ամփոփիչ փուլը՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ՝ «Հատուկ համահավաք ջոկատի կիրառումը զանգվածային անկարգությունների կանխման և խափանման հատուկ օպերացիայում» թեմայով: Զորավարժության նպատակը զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների փոխհամագործակցության ու գործողությունների ներդաշնակման ապահովումը և ոստիկանության ծառայողների ունակությունների ու հմտությունների ամրապնդումն էր՝ տարբեր ծառայությունների ներկայացուցիչների առավելագույն ընդգրկումով, ինչը հնարավորություն

Մալթային դիտավորյալ պարտվելը բացառվում է

Մալթայի հավաքականին պարտվելն անքան անհավանական էր, որ սկսել են լուրեր պտտվել, իբրեւ Ռուբեն Հայրապետյանը խաղը վաճառել է, կամ ֆուտբոլիստները խաղադրույքներ են դրել (տոտալիզատորներում Մալթայի հաղթանակի գործակիցը 10 էր) ու դիտավորյալ պարտվել: Իր ասուլիսում ՀՖՖ նախագահն արդեն պատասխանել է հետաքրքրասերներին, հայտարարելով, որ ինքը ոչինչ չի վաճառում, առավել եւս` ֆուտբոլում: Իսկ ֆուտբոլիստների մասին Սուրեն Բաղդասարյանն ասաց. «Նման

Ոստիկանության Երեւանի քննչական վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը

NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, փոխգնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում: Հիշեցնենք, որ նա նախկինում զբաղեցնում էր քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը: Երեւանի քննչական վարչության նախկին պետ Գեւորգ Գեւորգյանն անցել է կադրերի ռեզերվ:

Արծվիկ Մինասյանի բողոքը. «Չեն անում, Հովիկ Արգամիչ, չեն անում, հակառակն են անում»

Այսօր օրվա երկրորդ կեսին խորհրդարանը արագացված ռեժիմով սկսեց քննարկել հուլիսի մեկից նվազագույն աշխատավարձը տասը հազար դրամով ավելացնելու մասին կառավարության նախաձեռնությունը: Ընդդիմադիրներն իրենց ելույթներում խիստ քննադատության ենթարկեցին գազի եւ դրան ածանցյալ մնացած բոլոր թանկացումների ֆոնին կառավարության կեցվածքը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն, օրինակ հայտարարեց, որ ՀՅԴ խմբակցության՝ նվազագույն աշխատավարձերի բարձրացման բանաձևը, որը կառավարությունը մոտ վեց

Կոնգրեսի փոխնախագահ. «Բռնակալությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է մասնակցությունը» (Տեսանյութ)

«Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Ամի Կոոպմանսշափը: Ներկայացնում ենք Aravot.am-ի հարցազրույցը տիկին Կոոպմանսշափի հետ: – Ձեր կարծիքով որո՞նք են այն երեք հիմնական սկզբունքները, որոնց իրականացման արդյունքում երկիրը կարող է հասնել իրական ժողովրդավարության: -Կարծում եմ՝ ժողովրդավարությունը չի կարող զարգանալ առանց քաղաքացիների մասնակցության:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930