Օրվա լրահոսը

«Իսկանդեր-M» համալիրներ Հայաստան բերելու հիմքերը դրվել են դեռ 2010-ին

Մնում է պարզել՝ դրանք ՀՀ զինված ուժերի՞ն են տրամադրվում, թե՞ Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազային Երկու-երեք շաբաթ է՝ համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայաստան են բերվել «Իսկանդեր-M» համալիրներ: Մինչ օրերս Հայաստանի իշխանությունների կողմից որեւէ հերքում-հաստատում, առհասարակ արձագանք չի եղել վերոնշյալ տեղեկատվության առնչությամբ: Հունիսի սկզբին «Ազատություն» ռ/կ-ին պաշտպանության նախարարության աղբյուրները հաստատել էին տեղեկությունն այն մասին, որ

Աշոտ Վարդեւանյան. «Ջուրը թանկարժեք ռեսուրս է, որը մենք ունենք, բայց շռայլում ենք»

Այս տարի ՄԱԿ-ը անապատացման դեմ պայքարել է «Թույլ մի տուր չորանա մեր ապագան» կարգախոսով  «Այս տարի Սեւանա լիճը ռեկորդային բարձրության է հասել՝ 1960-61թթ-ի մակարդակին է հասել, սա ֆանտաստիկ ցուցանիշ է: Գիտեք, եկող պատերազմները լինելու են ոչ միայն հողերի, այլեւ ջրի համար: Խոսքը քաղցրահամ ջրերի մասին է: Ասել, որ մենք ջրից աղքատ ենք՝ ճիշտ չի լինի,

Երևանում մեկնարկել է «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» միջազգային համաժողովը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովին: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում և մի շարք այլ հարցեր: Համաժողովի բացմանը ներկա էին նաև ԵԽ

Տարոն Մարգարյանին կոչ են անում տեր կանգնել երդմանը

Կոմիտաս 3 հասցեի բնակիչները անքուն գիշերներ են անցկացնում՝ պատուհանի տակ շուրջօրյա գործող կրպակների պատճառով Իրենց ննջասենյակների լուսամուտների տակ գիշերային ժամերին աղմուկ-աղաղակներից հոգնած եւ քուն ու դադար կորցրած Կոմիտաս 3 շենքի բնակիչների քաղաքային եւ թաղային իշխանություններին գրած դիմումները բնակիչներ Ռաֆիկ Վիրաբյանն ու Միրա Մարգարյանը կիլոգրամներով են հաշվում: Բնակիչները 4-5 տարի է՝ պայքարում են գիշերային հերթափոխով աշխատող տաքսու

ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կայուն և խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ: Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ

Զորակոչիկների մեծ մասը առողջական խնդիրներ ունի

ՀՔԱ Վանաձորի  գրասենյակի  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  այսօր բանակ են զորակոչվում առողջական տարբեր խնդիրներ ունեցող տղաներ ՀՀ զինված ուժերում ծառայել պատրաստվող զորակոչիկներն ու նրանց հարազատները իրազեկվածության ցածր աստիճան ունեն զորակոչի գործընթացի, զինծառայության ընթացքում մարդու իրավունքների, բողոքարկման մեխանիզմների եւ այլ ընթացակարգերի վերաբերյալ: Զորակոչիկների շրջանում ցածր իրազեկվածությունն էլ  պատճառ է դառնում, որպեսզի թե զորակոչի եւ թե

Օրենքը հետադարձ ուժ ունեցավ

Վազգենի կարգավիճակի վրա Հայաստանի վարչական դատարանում ավարտվեց փախստական Վազգեն Ղազարյանի հայցով դատական քննությունը: Վճռի հրապարակման օր է նշանակվել հունիսի 21-ը: Երկար ժամանակ պայքարելով իր իրավունքների վերականգնման համար՝ Վազգենն անհանգստությամբ սպասում է վճռի հրապարակմանը: Եթե դատարանը վճռով մերժեց նրա հայցը, որը  Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ է, ապա նա Հայաստանում կմնա որպես քաղաքացիություն

«Այստեղ ամեն վայրկյան նոր բան ես սովորում»

Հայկական վոկալ դպրոցի սան Նարինե Եղիյանը՝ Բեռլինի օպերային թատրոնի բեմում Դեռեւս 1742 թ. հիմնադրված Բեռլինի պետական օպերան՝ Berlin Staats Opera-ն, համաշխարհային հռչակ ունի ոչ միայն իր մեծանուն գլխավոր երաժշտական տնօրենի՝ Դանիել Բարենբոյմի շնորհիվ, որը նաեւ Միլանի Լա Սկալա օպերայի գլխավոր դիրիժորն ու երաժշտական ղեկավարն է, այլեւ՝ հրաշալի մենակատարների, նվագախմբի եւ երգչախմբի: Եվ այս օպերայում մենակատարների խմբի

Աջակցեք՝ ԲՈՀ-ից հիմնավոր որոշում ստանամ

Դիմում՝ ՀՀ ԿԳ  նախարար պարոն Արմեն Աշոտյանին Հարգելի պարոն նախարար, 2008թ. գերազանցությամբ ավարտելով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2010 թ. նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ֆակուլտետի ղեկավարությունից առաջարկ եմ ստացել ուսումը շարունակել հայ գրականության ամբիոնի ասպիրանտուրայում: Բարեխղճորեն կատարել եմ ասպիրանտական պլանով նախատեսված ծրագիրը, ինչի համար ժամանակին ատեստավորվել եմ, սակայն թարգմանաբանությանը առնչվող ատենախոսության հետազոտական մասը մշտապես առիթ

Միակ համակարգային լուծումը

Քանի որ սկսվել է մթերման սեզոնը, այն, ինչ տեղի է ունեցել այսօր առավոտյան Արարատի մարզում, կրկնվելու է այս ամռան եւ աշնան ընթացքում: Գյուղացիները դուրս էին եկել մայրուղի եւ պահանջում էին, որ իրենց ծիրանը մթերվի ոչ թե 400, այլ 500  դրամով: Գյուղատնտեսության նախարարն էլ խոստացավ, որ այդպես էլ կլինի: Այսինքն՝ պետական պաշտոնյան հանձն առավ, որ գնորդին

Սամվել Մարտիրոսյանը` գաղտնալսումների մասին

«Պոստ Սկրիպտում» ակումբում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր խոսեց սոցցանցերում օգտատերերի անձնական տվյալների պաշտպանությունից: «Գաղտնալսվում են գրեթե բոլոր սոցիալական ցանցերը, նույնիսկ skype-ը: Գործում է մի համակարգ, որը կոչվում է «պրիզմ» եւ թույլ է տալիս, որպեսզի ազգային անվտանգության կողմից գաղտնալսվի ամենը: Չնայած բոլորը` facebook-ը, googe –ը հերքեցին դա, բայց ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը հաստատեց, որ գոյություն

Հուշագիր, որ հնարավորություն կտա կրթական գործընթացը շարունակել Ֆրանսիայում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ու ՀՀ –ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն , ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրեցին կրթական համագործակցության հուշագիր Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում ֆրանսերենի խորացված ուսուցում և ֆրանկոֆոն  լրացուցիչ ծրագիր իրականացնելու համար: Արմեն Աշոտյանի խոսքով, հուշագիրը հնարավորություն կտա Երևանի Բ.Ժամկոչյանի անվան թիվ 119

Աշոտ Վարդեւանյան. «Դեպի կոոպերացիա: Այլ ճանապարհ չկա»

Ըստ ՄԱԿ-ի` անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդեւանյանի՝ Հայաստանում անապատացման վտանգ կա, սակայն դրա դեմ պայքար տարվում է

Տուն ներխուժած գողը տեսնելով արթնացած տանտիրուհուն՝ դիմել է փախուստի

Հունիսի 16-ին, ժամը 03.30–ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Նուբարաշենի 9-րդ փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ սպորտային համազգեստով մի երիտասարդ մտել է իրենց տուն և տեսնելով, որ տանը մարդ կա՝ դիմել է փախուստի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.20-ին, անհայտ անձը բաց

Ոսկյա զարդերի գողության հետքերով

Հունիսի 13-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հալաբյան փողոցի մի բնակարանից գողություն է կատարվել: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20.30-ից մինչև ժամը 21.30-ն ընկած ժամանակահատվածում, 3-րդ հարկում գտնվող այդ բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Հալաբյան փողոցի թիվ 9 շենքի

Աքվիլա, Մուսկոկա, Դովիլ, Էնիսկիլեն… եւ այսպես շարունակ

Էնիսկիլենի հայտարարությունն առավելապես մեկ խնդիր լուծեց. վերջին գրեթե մեկ տարում ԼՂ բանակցային գործընթացի սառեցված վիճակին փոքր-ինչ կենդանություն հաղորդեց եւ հավանաբար այդ հայտարարությունը հիմք կհանդիսանա, որպես միջնորդները մոտ ապագայում կազմակերպեն Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպում:

Ոստիկանությունից պաշտոնապես չեն տեղեկացրել Սուքիաս Ավետիսյանին

«Ես տեղյակ չեմ, եղբայրս էլ տեղյակ չէ: Իրեն պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի տեղեկացրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Այդ պատճառով էլ պարոն Ավետիսյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել կամ այլ հարցերի պատասխանել`«պաշտոնապես ոչինչ ասված չէ»: Հիշեցնենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության Շիրակի

Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը 15-20 տարի հանգստացել է Անթալիայում

«Իմ շրջագայություններն արդեն հանգիստ են, բայց վերջին 15-20 տարում հանգստացել եմ Անթալիայում, հատուկ հրավեր եմ ստեցել եւ գնացել եմ այնտեղ»,- Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պատասխանելով հարցին՝ որտեղ եք հանգստանալու այս տարի, ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը, նշելով, որ այս տարի Անթալիա չի գնալու, որովհետեւ սիրուն չէ ամեն տարի ընդունել նույն մարդու

Խոստովանություն 6 տարի անց

2007 թ. հունիսի 13-ին ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում էր ստացվել ապօրինի կերպով թմրամիջոցներ պահելու, իրացնելու և օգտագործելու կասկածանքով իր անձնական օգտագործման «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով 1949 թ. ծնված Յուրիկ Բ.-ին և նրա ուղևորներ Վանիկ Մ.-ին ու Վարդան Գ.-ին բերման ենթարկելու մասին: Անձնական զննությամբ Վանիկ Մ.-ի մոտ հայտնաբերվել և առգրավվել Էր 5 գրամ, Յուրիկ Բ.-ի մոտ` 2,2

Կալանավորվել է տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ դրսևորելու համար

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 շենքի մոտից բերման են ենթարկվել 1985 թ. ծնված Ռուստամ Խ.-ին, որը 2009 թ. փետրվարի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Խափանման միջոցը` կալանք:

Վարչապետը Լոռու մարզում ծանոթացել է իր հանձնարարականով կատարված աշխատանքներին և նոր ներդրումային ծրագրին

Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում: Վարչապետը Մարց համայնքում ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի ներկա վիճակին: Կառավարության ղեկավարի հանձնարարականով՝ ՀՀ պետական բյուջեից հատկացվել են անհրաժեշտ միջոցներ՝ դպրոցը հիմնանորոգելու և նոր մարզադահլիճ կառուցելու համար: Նախատեսվում է 110 տնտեսությունից բաղկացած համայնքի և 84 աշակերտ ունեցող ուսումնական հաստատության հիմնանորոգման

Ժողովրդավարության որակը, քաղաքացիների մասնակցությունն ու Բրյուսելի քաղաքապետի պրակտիկան

ԵԽ Տեղական և տարածքային ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Փոլ-Հենրի Ֆիլիպսն էլ Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է քաղաքացիների հետ աշխատում Բրյուսելի քաղաքապետը:

ԱԺ փոխնախագահ. «ՎՊ-ին զսպաշապիկ հագցնելու մասին խոսք լինել չի կարող»

Եթե Հայաստանում կա 16 ստուգող կազմակերպություն, ու դրան ավելացնում ենք 17-րդը՝ «ալամ-աշխարհի» ստուգող կազմակերպությունը հնարավորինս լայն իրավասություններով, ապա դա կարող է արդարացված լինել մի դեպքու

Ռոբերտ Մինասյան. «Ոչ բոլորն են տուրօպերատորներ, դրա համար էլ հանգիստը դրսում հայաստանցիների համար թանկ է արժենում»

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, տուրիզմի փորձագետ Ռոբերտ Մինասյանը խոսեց Հայաստանում տուրիզմի զարգացման հեռանկարների մասին, անդրադարձավ վերջին թանկացումներին: Մինասյանի խոսքով`տուրիզմը սոսկ այցելություն չէ`«Տուրիզմը դա աշխատատեղեր են, մեր երկրի բարեկեցությունը: Մեկ տուրիստ, որ այցելում է երկիր, երեքից-չորս աշխատատեղ է ստեղծվում: Այսօր չկան երկրներ, որ այս ուղությամբ ուժեր չներդնեն որ այդ շահույթը ստանան: Դա

Գյուղացիներից փորձում են գրոշներով գնել իրենց աճեցրած ծիրանը

Այգեպատ, Այգեզարդ, Քաղցրաշեն, Նարեկ գյուղերի բնակիչները բողոքում էին, որ իրենցից փորձում են գրոշներով գնել իրենց աճեցրած ծիրանը։ Գյուղացիների խոսքով, օրեր առաջ գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելել էր գյուղեր եւ խոստացել, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որ գյուղացու աճեցրած միրգը նորմալ գներով վաճառվի, ոչ թե ինչ-որ արտոնյալներ ստիպողաբար դրանք գնեն ջրի գնով։ Գյուղացիները պատմեցին, որ գյուղնախարարի նշված

Ինքնասպանության փորձ

Հունիսի 19-ին, ժամը 00.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վիլնիուսի փողոցի թիվ 45 շենքի 4-րդ հարկից քաղաքացին փորձում է ցած նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը և մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և իրավապահ մարմինների հետ բանակցությունների արդյունքում Վիլնիուսի փողոցի թիվ 99 շենքի 13-րդ բնակարանի բնակչուհու՝

Հրդեհ Մ. Սարյանի տուն-թանգարանում

Հունիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.16-ին, մարվել՝ 00.34-ին: Տուն-թանգարանի 1-ին հարկի բնակելի հատվածում այրվել են կենցաղային իրեր (10 քմ): ԱԻՆ

«Վեդոմոստի». Ռուսաստանը սկսել է զինտեխնիկա մատակարարել Ադրբեջանին

Ռուսաստանցի հայտնի փորձագետը զարմանալի ոչինչ չի տեսնում` «սա առաջին անգամը չէ եւ հավանաբար վերջինն էլ չէ»: Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել հարվածային նշանակության շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող զինտեխիկա` նոր տեսակի տանկեր, զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր եւ այլն: Այդ մասին նախօրեին հայտնեց մոսկովյան հեղինակավոր «Վեդոմոստի» պարբերականը` վկայակոչելով իր աղբյուրները Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում եւ ռազմարդյունաբերական համալիրում:

ԱՐՄԵՆԱԼ գործարանի մամուլի ծառայության մեկնաբանությունը

 ԱՐՄԵՆԱԼ գործարանը հիմք չունի հավելավճար հատկացնելու սառը գլանվածքի աշխատողներին` գլանողներին, կռունկավարներին, մամլողներին, բեռնափոխադրողներին, վերափաթեթավորողներին, որովհետև այս մասնագիտությունները Հայաստանի կառավարության կողմից ներառված չեն վնասակար և հատկապես վնասակար մասնագիտությունների ցանկերի մեջ (Ցանկ 1 և Ցանկ 2): ՀՀ վերաքննիչ դատարանը քննել է այս խնդիրը և 2013 թ. ապրիլ 5–ի որոշմամբ բեկանել Արաբկիր–Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թ.

Կոմպրոմատների պատերազմ

Երկու թևերի միջև իրական հակամարտության բացակայության դեպքում պետք է որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կուլ տար վիրավորանքը և շարունակեր նույն տեմպով: Սակայն, ըստ երևույթին, կառավարության ղեկավարն ընդունել է Հովիկ Աբրահամյանի նետած ձեռնոցը և անցել է հակահարձակման: Նախ՝ ԱԺ արտահերթ նիստին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումները համակարգային բնույթ չունեն, և օրենսդրական բացի պատճառով

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930