Օրվա լրահոսը

Ուժ և կորով մեր զինվորականներին: Փառք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի. Արմեն Սարգսյան

Այսօր Հայոց բանակի օրն է: Ուժ և կորով մեր զինվորականներին: Փառք բոլոր նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի: Աստված պահապան Հայոց բանակին: Խաղաղություն մեր երկրին։ Արմեն Սարգսյան ՀՀ չորրորդ նախագահ

«Մեր ազգի ու բանակի միակ պրոբլեմը հանցագործ Նիկոլն ու իր անհայրենիք շրջապատն են»․ Աննա Մկրտչյան

Նա նշեց, որ իշխանություններն իրենց ատելությունն ամեն օր սփռում են բանակի ու զինվորի վրա, չեն թողնում, որ բանակն իր արժանապատվությունը վերականգնի։

Քլորատի մեծ քանակության հետ կապված Coca-Cola-ն հետ է կանչում իր արտադրանքը Եվրոպայի որոշ երկրներից

Ընկերությունը հայտնել է, որ հետ է կանչում իր արտադրանքը Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդեռլանդների վաճառասեղաններից:

Անդրանիկ Քոչարյան. «Ես Սեյրան Օհանյանին չեմ մեկնաբանի, որովհետեւ Սեյրան Օհանյանը դեռ պետք է մեկնաբանի՝ իր պաշտոնավարման ընթացքում բանակի տկարացման քայլերը ինչպիսին են եղել»

Մենք պետք է էսօր մտածենք էն խորհուրդի մասին, որը մեզ բոլորիս բերել է այստեղ: Այստեղ՝ Եռաբլուրում էլ զորք կա, բայց գետնի տակ, իր Սպարապետի գլխավորությամբ: Հիմա վերեւում էլ պետք է ունենանք էն զորքը, որի հիմքերը դրել է Սպարապետը իր զորքով: Այստեղի զորքը նաեւ արձանագրել է շատ մեծ հաջողություններ: Նաեւ Եռաբլուրը բաժանված է մի քանի մասի: Մենք ունենք նաեւ անհաջողությունների հատված: Հաջողություններն ու անհաջողությունները մեկը մյուսին փոխարինում են:

Ժամանակն է գիտակցել Ալիևի հետ ցանկացած խաղաղ գործընթացի պատրանքային լինելը, քանի դեռ միջազգային հանրությունը տարածաշրջանում չի զորացրել արդար և կայուն խաղաղության հիմքերը. Արմեն Գևորգյան

Եվրոպական շատ երկրների ներկայացուցիչներ հաճույքով ադրբեջանական գազ են գնում և Ադրբեջանում անպատժելիության զգացում սերմանում

Դեսպան Դըկոտինյի. Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, որոնք ապահովում են Հայաստանի պաշտպանությունը

Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-իր միկրոբլոգում գրել է. «Այսօր՝ հունվարի 28-ին նշում ենք ՀՀ Բանակի օրը։ Հարգանքի և երախտիքի տուրք այն կանանց և տղամարդկանց, որոնք ապահովում են Հայաստանի պաշտպանությունը»։

«Փաշինյանի ասածի 99 տոկոսը սուտ է․ մեր բանակի 2/3-ը չի մասնակցել 44-օրյա պատերազմին, հիմնական բեռը եղել է Արցախի ՊԲ վրա»․ Արտակ Զաքարյան

«Մեզ 50 հազար տոննա ձրի զենք են նվիրել, ամբողջությամբ պիտանի են եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ «Իսկանդերը» եւս պիտանի է եղել։

Տիրան Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունն ուղարկվել դատարան. փաստաբան

Պաշտպանական կողմը պնդելու է, որպեսզի սպասվող դատական վարույթը իրականացվի դռնբաց ռեժիմով

Դիվանագիտությունն ու Սասուն Միքայելյանը բացարձակապես համատեղելի չեն, թող ինքը մտածի այն գործերի մասին, ինչով զբաղվում է. ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար

Եթե ի սկզբանե չես կարողացել կանգնեցնել, չես կարողացել կասեցնել, չես կարողացել քո պայմանները կամ նախապայմանները դնել սեղանին, այդտեղ դիվանագիտություն չկա. Վահագն Մելիքյան

Ադրբեջանի դեսպանը ՌԴ ԱԳՆ է կանչվել

«Ազատություն». Նախօրեին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մասնավորապես պնդել է՝ մեղադրանքները բացարձակ անհիմն են։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը՝ Բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից:

Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում պնդել է՝ իր պաշտպանության իրավունքը խախտվել է

«Ազատություն». Ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի դեմ առաջադրված բազմահատոր գործերով դատավարություն է ընթանում, Բաքվի դատարանում պնդել է, որ իր պաշտպանության իրավունքը խախտվել է։ «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Վարդանյանը մասնավորապես հայտարարել է, որ չի կարողացել ամբողջությամբ ծանոթանալ իր դեմ հարուցված քրեական գործի նյութերին։ Աղբյուրի համաձայն՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ առանց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

«Կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին»․ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույց

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում Հայաստանում ներքաղաքական իրավիճակի հետ կապված արձանագրված է․ «Վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ երկրում քաղաքական մթնոլորտը շարունակում է մնալ չափազանց բևեռացված և հակասական»։

«Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդեր տիկտոկերը սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել, երիտասարդները ծեծի են ենթարկել նրան և վնասել սրճարանի գույքը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Զաքյան փողոցի 5 հասցեի մոտ 10 անձով ինչ-որ աշխատակցի են ծեծի ենթարկել, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ տրանսգենդեր մի կին սպառնում է մորթել մեկ

Հորինում է ինչ-որ թեզեր, որոնց ներքո բավարարում է բանակը կազմաքանդելու՝ թշնամիների պահանջը. Մենուա Սողոմոնյանը՝ Փաշինյանի մասին

Ինչու է անցյալ տարի երկրի ռազմական արդյունաբերության համար նախատեսված 5,8 մլրդ դրամից օգտագործվել միայն 1,1 մլրդ դրամը

ՎԶԵԲ-ը հայտնում է 2024 թ.-ին Հայաստանում ներդրումների ռեկորդային բարձր մակարդակի մասին

Բանկը 396 մլն եվրո ընդհանուր գումարի չափով 19 ներդրումներ է կատարում։

Հանցավոր խումբ են ձևավորել ու բնակարաններ թալանել․ որոշ մանրամասներ՝ Գյումրիում ձերբակալված պարեկների գործից

Մեր տեղեկություններով՝ հինգ հոգի ձերբակալվել են՝ խմբակային հանցագործություն կատարելու, այն է՝ նախապես խումբ ձևավորելու ու բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով։

Կարող ենք արձանագրել, որ պետությունը բավարար ռեսուրսներ չի ուղղում հոգեկան առողջության և բարելավման միջոցառումների ծրագրի իրականացման համար. ՀՔԱՎ

Եվ առավելապես ապավինում է քաղհասարակության կազմակերպությունների միջոցով դրանց իրականացմանը

«Նախևառաջ Ամերիկան». Թրամփի վարչակազմը որդեգրում է նոր քաղաքականություն USAID -ի հարցում

Թրամփի վարչակազմը որդեգրում է նոր քաղաքականություն USAID -ի հարցում

Մեր բանակն անցել է բարդ, բայց հերոսական ուղի՝ դառնալով հայ ժողովրդի արժանապատվության, տոկունության և կամքի մարմնացումը. ՀայաՔվե

Այսօր մենք նշում ենք Հայոց բանակի տոնը։ Արդի հայոց բանակը ծնունդ է առել մեր ժողովրդի համար դժվարին օրերին՝ մեր միասնական հայրենիքի ազատության և անկախության համար մղվող պայքարի բովում` հընթացս դառնալով հազարամյակների փառապանծ հայկական մարտական ավանդույթների շարունակողը։ Մեր նորաստեղծ բանակը ձևավորվեց նվիրյալների և հերոսների անսահման կամքի ու հավատքի շնորհիվ, ովքեր ոչ միայն պաշտպանեցին մեր հայրենիքը, այլև

Հայաստանի զինված ուժերը շարունակում են մնալ մեր պետականության փառքի և կարողությունների վերականգնման ամենագլխավոր հենասյունը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայոց Բանակի օրվա կապակցությամբ։ Որքան էլ Հայոց Բանակն այսօր գտնվի արտաքին և ներքին թշնամիների հարվածի թիրախում, անժխտելի է, որ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն կերտել են հաղթանակի փառավոր էջեր, երկարատև տարիներ հանդիսացել մեր տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորը, այլև շարունակում

Ադրբեջանցիները նեղված էին, անհանգիստ։ Մոտեցա ու ադրբեջաներենով անակնկալի բերեցի դիմացիս տղային. «Հանգի՛ստ եղիր, Արցախը մերն ա». Վարուժան Գեղամյան

Անիմաստ բանավեճից հետո ոստիկանությունն ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները հարթեցին կոնֆլիկտը՝ կոչ անելով «Ղարաբաղի պատերազմը չբերել Պետերբուրգ»։

Գյումրիում «դրիֆթ» արած 22-ամյա երիտասարդը ներկայացվել է բաժին

Օրերս համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ Շիրակի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Խուլիգանություն կատարելու կասկածանքով հունվարի 25-ին 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել և «ԲՄՎ»-ով հանդերձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մուշի

Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ զինծառայողներ, Շնորհավորում եմ Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ։ Բանակը մեր անկախ պետականության հիմնասյուներից է և երկրի անվտանգության կարևոր երաշխավորը: Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը ունեն բացառիկ կարևորություն և առաջնահերթություն են իմ գործունեության տեսանկյունից։ Զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես

Հայոց պետականության ոչ մի պայմանում մենք չենք ունեցել նման խայտառակ իրավիճակ ու մարտունակության նման ցածր մակարդակ. Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար

Հայոց պետականության գոյության ոչ մի ժամանակահատվածում մենք այսպիսի խայտառակ վիճակում գտնվող բանակ, զինված ուժեր չենք ունեցել: Բոլորս գիտենք, որ ցանկացած պետության գոյության երաշխավորության գրավականը տվյալ պետության զինված ուժերն են, տվյալ պետության բանակն է:

Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների

Էսօր խելոք պիտի լինենք, հոխորտալով, մեծ-մեծ խոսալով չի, մի քաղաքականացրեք. Սասուն Միքայելյան

Իսկ իր համար ծա՞նր չի՞ այսօր գալ- կանգնել Վազգեն Սարգսյանի շիրմաքարի առաջ: Սասուն Միքայելյանն ի պատասխան հետեւյալը նշեց. «Ես Վազգեն Սարգսյանի գործն եմ շարունակում մինչեւ էսօր ու չեմ ուզում ստեղ ինչ լինում է, ադրբեջանական սայթերը քցեք:

Կարծում եմ՝ այսօր էլ, առնվազն քննարկելի է սրբադասելը մեր հայրենիքի անկախության և պաշտպանության համար նահատակվածներին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը 44-օրյա պատերազմից ու Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, յուրաքանչյուր տարի, հունվարի 28-ի խորհրդանշական օրը, շատերիս սիրտն ու հոգին տակնուվրա է անում: Դեռ չեմ խոսում այն մասին, որ հանրային-քաղաքական դաշտում մոտեցումները տարբեր են այն հարցում, թե արդյո՞ք առհասարակ դեռ նշելու տոն կամ առիթ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031