Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյան. Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի

Եվ մենք կտեսնենք այն բանակը, որն ապահովում է իրական և արժանապատիվ խաղաղություն մեր ժողովրդի համար

Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր»-ում ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի պաշտպանության, համար զոհված հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք՝ Բանակի օրվա առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ այսօր առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել և հարգանքի տուրք մատուցվել Հայոց բանակի ձևավորման ու բանակաշինության գործում մեծագույն ավանդ ունեցած, Հայրենիքի պաշտպանության, ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալ հայորդիների հիշատակին: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ  

«Մենք երբեւիցե ժանգոտած, անպիտան զենք չենք գնել, Փաշինյանը թող պատասխան տա՝ այն սպառազինությունը, որը եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է»․ Սեյրան Օհանյան

Անդրադառնալով իշխանության «խաղաղության օրակարգին», Օհանյանն ասաց, որ այն խաբկանք է, իրականում հակամարտությունն ավելի է խորացել, քանի որ Արցախը հայաթափվել է։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատում Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման միջոցառմանը կարևորվեց ոճրագործությունները կանխելու միջազգային ջանքերն ամրապնդելու հանձնառությունը

2020թ․ դեկտեմբերին Պալատի կողմից ընդունված բանաձևով Բելգիայում սահմանվել է պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունների հիշատակի ազգային օր:

Լոս Անճելըսի քաղաքապետը դրուատեց քաղաքապետական խորհուրդի անդամ Ատրին Նազարեանի գործունէութիւնը

Անցեալ Նոյեմբերի ընտրութիւններուն Լոս Անճելըսի քաղաքապետական խորհուրդի անդամ ընտրուած Ատրին Նազարեան 26 Յունուարին տեղի ունեցած երդման արարողութենէն ետք, պաշտօնապէս ստանձնեց իր պաշտօնը՝ խոստանալով ամբողջական նուիրումով կատարել իրեն վստահուած պարտականութիւնը։ Քաղաքապետ Քերըն Պեսի գլխաւորութեամբ տեղի ունեցած երդման արարողութեան ընթացքին քաղաքապետը դրուատեց Նազարեանի ցարդ ունեցած գործունէութիւնը եւ ապագայի անոր տեսլականը՝ նշելով, որ ան արդէն իսկ քաղաքին ներկայ

Փաշինյանի կողմից Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունները հաջորդ իշխանությունները պետք է որակեն որպես պետական դավաճանություն. Մանե Թանդիլյան

Հազարամյակների բովով անցած հայ ժողովուրդը չի հասել մեր օրեր, որ այսպիսի անփառունակ վախճան ունենա իր ազգի վատագույնների ձեռամբ

Եթե թուրքը լիներ երկրի ղեկավար՝ ի՞նչ կաներ՝ նույն բանը. Ահարոն քահանա Մելքումյան. «Հրապարակ»

Ի՞նչ է ակնարկել Փաշինյանը, ասելով, որ եթե իրենք կազմակերպեին կաթողիկոսի դեմ ընդվզումները՝ 2018 թ.-ին շատ արագ արդյունքի կհասնեին, ի՞նչ միջոցների կարող էին դիմել «արդյունքի հասնելու համար», որին չեն դիմել:

Ինչո՞ւ է ԱԺ նստաշրջանի մեկնարկին հնչել ՀՀ օրհներգի այն տարբերակը, որը Ազգային ժողովի կողմից դեռևս չէր հաստատվել. «Ժողովուրդ»

Հունվարի 20-ին մեկնարկեց ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը, որի հանդիսավոր բացումն ուղեկցվեց ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ։ Հիշենք, որ մինչ այս Կառավարությունում քննարկվում էր ՀՀ օրհներգի փոփոխման նախագիծը, սակայն ԱԺ-ն, այդ նախագիծը դեռ չընդունած և չհաստատած, նստաշրջանի բացմանը հնչեցրեց ՀՀ օրհներգը` նախագծով նախատեսված փոփոխվող տողերով։ Այդ օրենքի փոփոխությամբ առաջարկվում էր օրհներգի տեքստը վերադասավորել այնպես, որ ավարտվի

«Ինձ այդպիսի հարցեր մի տվեք». ԳՇ պետը հրաժարվեց պատասխանել Արարատ-Արագած դիսկուրսին, զենք ձեռք բերել չկարողանալուն, Հայաստանի ինքնիշխան տարածքին վերաբերող հարցերին

Քաղաքացիները, այո, մտահոգություններ պետք է ունենան, որովհետեւ հակառակորդը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Մենք մեր առջեւ դրված խնդիրը կատարում ենք, նաեւ քաղաքական ղեկավարությամբ գնում ենք խաղաղության ճանապարհով՝ սահմանազատման, սահմանագծման ճանապարհով: Զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել:

Թո՛ղ չկասկածեն՝ մեր զարկի ուժը թշնամին նորի՛ց է տեսնելու. Սեյրան Օհանյան

ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱ՛Ն ԲԱՆԱԿ Դու կայացել ես հայ ժողովրդի համար օրհասական ու բարդ պայմաններում։ Եվ մեր Անկախության համար մղվող պայքարում հաղթանակել ես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ։ Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու Բանակը եղել են միասնական, մենք դարձել ենք

Չներքաշուիլ Անգարայի կողմէ տասնամեակներու վրայ փորձուած, բայց ձախողած եւ հիմա Երեւանէն վարչապետական մակարդակով առաջ քշուող այս թակարդին մէջ. «Ազդակ»

Զուիցերիահայ գաղութի ներկայացուցիչներու հետ հանդիպման ընթացքին Նիկոլ Փաշինեանի հնչեցուցած միտքերը կը փշրուին հակափաստարկներով: Կեդրոնանանք Ցեղասպանութեան յղացքի վերանայման ուղղութեամբ իր կատարած առաջարկին. աւելի ճիշդը` իր առաջադրած բանավէճին: Սկսինք երկրորդ բաժինէն, որ կը վերաբերի խորհրդային տարիներու որոշ ժամանակահատուածներու հարցի արծարծման, այլ ժամանակներու հարցի շրջանցման: Քաղաքական այբուբենական իրականութիւն է, որ այլ պետութիւններ, եւ` ոչ միայն Խորհրդային Միութիւնը, Ցեղասպանութեան

Վստահ եմ, որ մեր բանակը կշարունակի լինել անկոտրում, արժանապատիվ. Սասուն Միքայելյան

Հայոց բանակի, մեր պետության ուժը նաեւ մեր հավատքի, հավատի, միասնություն մեջ է: Մենք մեծ հավատով ու վստահությամբ առաջ էինք շարժվում։

Նահապետ Գևորգյանի որդու գործողությունների մասով քրեական գործ հարուցվեց․ հիմա ՔԿ-ն պետք է որոշի՝ պատասխանատվության կկանչի բանդիտներին, թե ոչ. «Ժողովուրդ»

ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու գործողությունների մասով ՀՀ քննչական կոմիտեում հարուցվեց Քրեական գործ։ Եվ հիմա Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի ղեկավարած կառույցը պետք է որոշի՝ պատասխանատվության կկանչի բանդիտներին, թե ոչ։ Հունվարի 16-ին «Ժողովուրդ» օրաթերթը հարց էր բարձրացրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ արդյոք նա վախենում է «բանդիտներից»։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողն ասել էր. ««Ես չեմ կարող

«Երբ սահմանափակումներով ես մոտենում տղայիդ շիրիմին, դա է ցավը, իշխանությունը պետք է խելքը գլուխը հավաքի»․Արտակ Հովհաննիսյան

«Ոչ մեկը չի կարող մեզ սահմանափակել, այնպես չանեն, որ մենք լիքը բաներ սկսենք սահմանափակել։ Ես վախեցնելու լեզվով չեմ խոսում, խոսում եմ իրենց լեզվով»։

Մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ունենա ժամանակակից, ուժեղ եւ մարտունակ բանակ. Ալեն Սիմոնյան

ՀՀ զինված ուժերի ստեղծումից ի վեր մեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների եւ այժմ էլ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով:

Ի՞նչ իմաստ ունի «ազգային» բառի, Արեւմտյան Հայաստանի, մեր պատմության դեմ ուղղված պայքարը. «Հրապարակ»

Միշտ հայտնվում են մարդիկ, որ ասում են` մի մեղմացրեք սրանց հանցանքները, այն ամենը, ինչ կատարվում է` մի վերագրեք իրենց անփորձությանը, անգրագիտությանն ու անմեղսունակությանը, դրանք միտումնավոր արվող դավաճանական քայլեր են

Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են. ՀՀ նախագահ

Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա։

Աղվանի-Տաթև-Գորիս ճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Ստեփանծմինդա-Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Աղվանի-Տաթև-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված

«Ազգայինի» մեջ պարտադիր կա քաղաքական բաղադրիչը

Միջնակարգ դպրոցի հասարակագիտության դասընթացում կա անդրադարձ ազգի եւ ժողովրդի տարբերություններին: Մասնավորապես, 11-րդ դասարանի դասագրքում (2015) «Ազգային շահեր» գլխում խոսվում է ազգի բնութագրիչների մասին, եւ շեշտվում են այն հատկանշները, որոնք քաղաքական իմաստ են ստանում: Դասագիրքն, ընդհանուր առմամբ, իհարկե, հնացել է, բայց խիստ անցանկալի է, որ փոփոխությունները կատարվեն Հայաստանի ներկայիս ղեկավարի ֆեյսբուքյան գրառումների եւ «լայվերի» հիման վրա:

Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը. Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը

Զինվորականների արիասիրտ ծառայության և սխրանքների ամուր հիմքը միշտ եղել և մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը։ Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Ռիչարդ Հովհաննիսյանը և իր սերնդակիցները կյանք տվեցին, որ ամեն մեկս՝ հայ, թե օտար, իմանա Ճշմարտությունը՝ իր բոլոր երեսներով ու երանգներով. Րաֆֆի Հովհաննիսյան

Իհարկե, այլևս չզարմանալով, պետք է բարձրաձայնել, վերլուծել, ահազանգել մեր պատմական ամբողջականության ժխտման, Հայրենիքի հանձնման, տղաների նահատակման, բանակի նսեմացման և ռազմագերի ու պատանդ հայրենակիցների հայտնի գոյավիճակի համար շատ մեղմ ասած՝ դավաճանության մասին։

Ուրացումը բխո՞ւմ է պետական շահերից

Եվ ավելի կարեւոր հարց. ովքե՞ր ենք մենք, որ թույլ ենք տալիս, հանդուրժում ենք, որ հայկական պետությունում, Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով նման խոսակցություններ վարվեն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

առաջնահերթություն, մշտապես եղել է հայկական բանակի գործունեության հիմքում: Սակայն բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել:  

«Բատկան» բացահայտորեն կեղծում է, երբ հայտարարում է, թե «իր ընկեր Իլհամը» անգամ 44-օրյա պատերազմից հետո պատրաստ էր համաձայնվել, որ Ղարաբաղում հայեր ապրեն. «ՉԻ»

Իսկ ուրիշ է՞լ ով է ճիշտ և ճիշտ նույն տրամաբանությամբ ու ձևակերպումներով արդարացնում Ադրբեջանի գործողությունները։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը։ Նա է, չէ՞ ասում «դե Ադրբեջանը վրեժխնդրությամբ է առաջնորդվում», «30 տարի մենք ենք օկուպացրել՝ հիմա էլ իրենք են օկուպացնում», «Հայաստանը վաղուց էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում ու բանակցում էր բացառապես այն վերադարձնելու շուրջ» (բայց ժամանակ էր ձգում, չէր վերադարձնում, դե Ադրբեջանի համբերության բաժակն էլ լցվեց․․․)։

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունվարի 20-26-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

Անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 3 սմ-ով։

Էլինա Ավանեսյանը WTA ցուցակում 49-րդ տեղում է

Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականի առաջատար Էլինա Ավանեսյանը, որը Հայաստանի դրոշի ներքո սկսել է հանդես գալ 2024 թվականի ամռանից, WTA վարկանիշային դասակարգման թարմացված ցուցակում հանգրվանել է 49-րդ տեղում: Նախորդ ամսվա հետ համեմատած, Էլինան նահանջել է ինը հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդգար Ղազարյան. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ցայտնոտի մեջ է, այլեւս չի կողմնորոշվում ու այլեւս չի կարողանում խաբել ժողովրդին, այդ մեծ խարդախը, մեծ խաբեբան այլեւս սպառել է մարդկանց խաբելու իր զինանոցը»

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին՝ ասաց. «Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլեւս ցայտնոտի մեջ է, այլեւս չի կողմնորոշվում ու այլեւս չի կարողանում խաբել ժողովրդին: Այն պարզ հարցերը, որ նրան տրվում են, դրանց պատասխանը ինքը, պարզապես, չունի: Այդ մեծ

Առաջիկա 5 օրերին հանրապետությանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ. այս պատկերը կպահպանվի մինչև հունվար ամսվա վերջ

2025 թվականի հունվարի 24-ի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը Արագածոտնի բարձր լեռնային հատվածներում կազմել է 52սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 18-29սմ, Սյունիքի լեռնային հատվածներում՝ 45-53սմ, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 30-35սմ, Շիրակում՝ 10-19սմ, Գեղարքունիքի առանձին հատվածներում մինչև 4-6սմ, Կոտայքի լեռնային շրջաններում՝ 14-25սմ։ Հանրապետության մնացած շրջաններում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի և Կոտայքի նախալեռնային շրջաններում ձյան

Չապահովվեց Լեռնային Ղարաբաղից հեռացած հայերի վերադարձի արժանապատիվ իրավունքը․ «Human Rights Watch»

«Գեղարդ» հիմնադրամ․ Պաշտոնական Բաքուն, որպես կանոն, չի ընդունում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում իր հասցեին հնչող քննադատություններն ու դրանք համարում է կողմնակալ։ Ավելին՝ տարբեր ամբիոններից հնչեցնում է, որ Ադրբեջանում ոչ ոք իր քաղաքական հայացքների համար չի հետապնդվում, հետևաբար՝ երկրում քաղբանտարկյալներ չկան։ Սակայն օրեր առաջ «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց 2025»-ը,

Սուրեն Մանուկյան. «Սա մի նոր չարիք է, երբ Հայաստանում տպագրվող հանդեսները զանգվածաբար անցնում են վատ անգլերենով տպագրվելուն»

Պատմաբան Սուրեն Մանուկյանը գրում է. «Մի թեմայի մասին եմ ուզում գրել, որն ինձ իրոք մտահոգում է։ Մի քանի օր առաջ տեսա, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հանդեսի նոր համարն է լույս տեսել, մտա նայեմ բովանդակությունը, տեսա ամբողջությամբ անցել են անգլերեն հոդվածների, երեկ էլ Արեւեգագիտության ֆակուլտետը տարածեց «Արեւելագիտության հարցեր» ժողովածուի հրատարակման մասին լուրը, նորից ուզեցա տեսնել բովանդակությունը՝

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031