Օրվա լրահոսը
Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի զբաղվածության խթանման ծրագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում, մասնավորապես՝ ՀՀ մարզերում պետական բյուջեի ֆինանսավորմամբ գործող և բացվելիք
Ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը
Հունվարի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը, ինչպես նաև՝ Շառլ Պերսոնայի անձնական հանձնառությունն այդ գործընկերության հետագա ընդլայնման և խորացման հարցում։ Երկուստեք ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և
Փաշինյան. Ոչ ոք չի ցանկացել լինել առաջին հարձակվողը, այսինքն՝ պոտենցիալ զոհը. Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է` Բանտային օրագրից` «Ցեղասպանության մեխանիկան» հատվածը: 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված) Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ սրի քաշվող միլիոնավոր ներկայացուցիչներ և տվյալ
Էրդողանն ընդունել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է երկրի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։ «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանի պետական հյուրատանն ընդունել է Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Վարդան Կազանջյանին և նրա պատվիրակությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հպարտ քաղաքացուց՝ բյուջեն լցնելու մատերիալ. 168.am
Գործող իշխանությունը Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» շարունակում է «հպարտանալու» նորանոր առիթներ տալ։ Եթե մինչ այս պահը հայ հասարակության մեջ բարձրացող բողոքի ալիքները հիմնականում կապված էին երկրի անվտանգային խնդիրների հետ, ապա այժմ ՀՀ շարքային յուրաքանչյուր քաղաքացի նաև ստիպված է իր «երախտիքի անկեղծ խոսքը» հղել կառավարությանը՝ իր գրպանը մտնելու ու իրենից ավելի շատ գումար պոկելու համար։ Դա կատարվում
Գյումրեցի վարորդներին՝ ըստ ճաշակի տուգանած ու համակարգից հեռացված պարեկները՝ մեկ այլ սկանդալային պատմության մեջ
2024 թվականի մարտ ամսին աղմկոտ պատմության մեջ հայտնված ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի չորրորդ դասակի ծառայողները, որոնց նկատմամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում համատարած քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ պաշտոնական դիրքի չարաշահման և պաշտոնական կեղծիք կատարելու փաստերով, հայտնվել են մեկ այլ պատմության մեջ։ Aravot.am-ի տեղեկություններով, նրանցից առնվազն հինգն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային կառույցում
Արդարացումները, թե «մենք չենք ուրանում Հայոց ցեղասպանությունը, այլ ուղղակի հարցեր ենք բարձրացնում», իրականում կեղծ են ու ընդամենը ժամանակավոր բնույթի են կրում. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Այս տեսանյութում ես մանրամասն հիմնավորել եմ, որ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ, որը Հայաստանի իշխանությունները սկսել են իրականացնել 2023 թ. ապրիլի 15-ից: Հետևաբար, այս օրերին առկա սուր արձագանքների ճնշման ներքո ներկայացվող արդարացումները, թե «մենք չենք ուրանում Հայոց ցեղասպանությունը, այլ ուղղակի հարցեր ենք բարձրացնում», իրականում կեղծ են
«Տարածաշրջանի պատմությունը ցույց է տվել, որ կողմերն իրենք չեն կարող դիվանագիտական ճանապարհով կարգավորել հակամարտությունը. «Ամերիկայի ձայն»
Հայաստանի կառավարությունը գիտակցել է, որ Կրեմլին ապավինելը իրականում չափազանց ինքնակործան քաղաքականություն է. Ջոն Հերբսթ
Գերմանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: «Ծիծեռնակաբերդ։ 20-րդ դարը կրում է սարսափելի զանգվածային ջարդերի, էթնիկ զտումների, տեղահանությունների, ցեղասպանությունների հետքը։ Այդ պատմական հիշողությունը շարունակում է մնալ Գերմանիայի և Հայաստանի սերունդների ընդհանուր հիմնախնդիրը»:
Ադրբեջանական մամուլը կեղծ ու անհեթեթ տեղեկություն էր տարածել Վարդանյանի մասին, հիմա ժխտում են. Տաթեւիկ Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. Ադրբեջանական մամուլը այսօր կեղծ ու անհեթեթ տեղեկություն էր տարածել Վարդանյանի մասին, որն աբսուրդի ժանրից էր, հիմա դրել ժխտում են, քանի որ գիտեն, որ խայտառակ են եղել, բայց մոռացել են մի կարևոր «նյուանս»՝ իրենք, ոչ թե սխալվել են, այլ կարծել են, որ իրենց հիմարությունը ոչ մի արձագանք չի
Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի եւ նրա հետ փոխկապակցվող անձանց գործով դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր կայացավ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի, նրա հետ փոխկապակցված Սուրեն Աբովյանի եւ Անահիտ Հովհաննիսյանի գործով դատական վերջին նիստը: Ամբաստանյալները հանդես եկան վերջին խոսքով: Նրանք չեն ընդունում իրենց ներկայացված մեղադրանքը եւ ուզում են հավատալ, որ դատարանը կկայացնի արդարացման դատավճիռ: Մասնավորապես, Մամիկոն Ասլանյանը իր վերջին խոսքում ասաց, որ 2,5
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը
«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահությունը անընդունելի է համարում Հայաստանի գործող իշխանությունների կողմից ՀՀ պետական օրհներգը փոփոխությունների ենթարկելու նախաձեռնությունը:
«Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը»
Թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը հակիրճ, բայց հիմնավոր կերպով ասել է այն, ինչ այս օրերին պարտավոր է արձանագրել յուրաքանչյուր մասնագետ, հայ ու քաղաքացի։ Ահա ամբողջական գրառումը. ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝ – Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով 2-րդ դատական նիստը
Բաքվում այսօր կայացել է Ռուբեն Վարդանյանի գործով 2-րդ դատական նիստը: Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել:
ՀՀ դրամի արժեզրկումը սկսեց դեկտեմբերի սկզբին, սակայն ամսվա ընթացքում ավելի ուշ կայունացավ
Համաշխարհային բանկի կողմից հրապարակվել է Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը, որն անդրադառնում է նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների տնտեսական դինամիկայի վերլուծությանը ● Տնտեսական աճի տեմպը դանդաղեց՝ նոյեմբերին կազմելով 1.2 տոկոս (տ/տ)՝ պայմանավորված արդյունաբերության կտրուկ կրճատմամբ։ ● Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքերը շարունակում են նվազել։ ● Գնաճը դեկտեմբերին բարձրացավ մինչև 1.5 տոկոս (տ/տ)։ ● Առևտրաշրջանառությունը
Ո՞վ է Գյումրու նորանշանակ գլխավոր ֆինանսիստը․ Բալասանյանից ժամանակին հեռացած կադրերը վերադառնում են
Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը նոր նշանակումներ է կատարել Գյումրու քաղաքապետարանի թափուր մնացած մի քանի պաշտոններում։ Ինչպես տեղեկանում ենք համայնքապետարանի պաշտոնական էջից, Սարիկ Մինասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պատասխանատուների հետ և աշխատակազմին ներկայացրել երեք նոր պաշտոնյաների՝ աշխատակազմի քարտուղարի ԺՊ Սերգեյ Իսրայելյանին, Ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետի ԺՊ Լիլիթ Մուրադյանին, Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետի ԺՊ
Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 27-ի հրամանով՝ Էդգար Արսենի Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին: Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 22-ին տեղի էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման
«Ադրբեջանում մարդիկ պետք է ապահովված լինեն այն բոլոր իրավունքներով, որոնք երաշխավորված են ԵԽ-ի կողմից՝ ներառյալ արդար դատավարությունը». ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը՝ Բաքվի դատավարությունների մասին
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահին հարցրեց՝ ինչպե՞ս կարող է Նախարարների կոմիտեն կանգնեցնել Բաքվում ընթացող խայտառակ գործընթացը։
Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր․ Մայր աթոռ
Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Մայր աթոռը՝ անդրադառնալով հունվարի 24-ին Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց
Անթալիայի Ալանյա թաղամասի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել
Թուրքիայի Անթալիայի Ալանյա թաղամասի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքը, որտեղ աշխատում էին բանվորները, հրշեջներ են ուղարկվել։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռակցման մեքենայի պատճառով։
Չի կարող հայերի նկատմամբ արդար դատավարություն լինել մի պետությունում, որտեղ արդարադատություն չկա անգամ սեփական քաղաքացիների համար. Արմեն Գևորգյան
Բաքվում մեկնարկած ցուցադրական «դատավարությունները» ոչ միայն ողբերգություն են հայ ժողովրդի համար, այլև՝ նվաստացում Եվրոպայի խորհրդի համար, որի անդամն անտեսում է կազմակերպության հիմնական արժեքները և անպատիժ մնում ։ Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը` հարց ուղղելով ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Քսավիե Բետելին։ «Պարոն նախարար, երկու շաբաթ առաջ Բաքվում սկսվել է Լեռնային
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գարո Փայլանին, Յուջին Ռումերին և Թոմաս դե Վաալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչներին
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ընտրվեցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) փոխնախագահ: Քիչ առաջ ԵԽԽՎ-ն հաստատեց թեկնածությունս վեհաժողովի փոխնախագահի պաշտոնում: Շնորհակալ եմ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը թեկնածությունս առաջադրելու համար»: ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյան
ԵՊՀ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միավորելու կառույցների ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Ալեն Սիմոնյանն ընդունել է ժամկետային զինծառայողների
ՀՀ զինված ուժերի կազմավորման տոնին ընդառաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է մի խումբ ժամկետային զինծառայողների: Խորհրդարանի նախագահի հետ նրանք շրջել են Ազգային ժողովի շենքում, եղել նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանի աշխատասենյակում, ծանոթացել խորհրդարանի ղեկավարի աշխատանքային պայմաններին: Ալեն Սիմոնյանը զինծառայողներին շնորհավորել է ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ, ցանկացել բարի ծառայություն` խաղաղ երկնքի տակ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող. Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը
«Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»
Փաշինյանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով չի կատարում պետության առանցքային փաստաթղթերով իր հավանությամբ ամրագրված դրույթները. Ստեփան Հասան-Ջալալյան
Ի՞ՆՉ Է ԽՈՍՏԱՑԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ ԱՌՆՉՈւԹՅԱՄԲ 2025թ. հունվարի 25-ին՝ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում
2024 թ.-ին ավելացել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների դատական հայցերի թիվը՝ հասնելով 43-ի, դրանցից 17-ը ներկայացվել են պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից
Պաշտոնյաների ներկայացրած դատական հայցերը հիմնականում ուղեկցվել են մեծ գումարային փոխհատուցման պահանջներով։ Այս առումով առավելապես աչքի են ընկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրանցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների 3-ական նոր հայց է ներկայացրել։
Պետական մանկապարտեզներում վատ որակի կարագ ու պանիր է օգտագործվել. ՄՊՀ –ն ուսումնասիրություններ է արել
Մտածում ենք՝ ինչ անենք, որ չթողնենք նման որակի ապրանքի օգտագործումը տվյալ հաստատություններում. Գեղամ Գեւորգյան


















































