Օրվա լրահոսը

ԵՄ-ը որեւէ բան չի պարտադրում ՀՀ-ին ինչ-որ բանի դիմաց. Ալեն Սիմոնյան

Մենք շատ ավելի առաջ ենք գնացել, քան ԵՄ-ը մեզ այս պահին կարող է առաջարկել. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակում մասնակցել է The Washingtoon post պարբերական կողմից կազմակերպված «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը: Միջոցառմանը մասնակցել են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարներ:

Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ «Տիտանիկի տոմս» չեն գնել

Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չլինի, պատրաստ լինենք, հարձակման դեպքում դիմակայել. Ռուբեն Ռուբինյան

Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է. Անահիտ Մանասյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու ստացված ահազանգերը վկայում են, որ 2025 թվականի հունվար ամսվա դրությամբ ազատությունից զրկման վայրերում գրանցվել է մահվան 3, այդ թվում՝ ըստ  հրապարակված տեղեկատվության` ինքնասպանության 2 դեպք: Պաշտպան Անահիտ Մանասյանը մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման խնդիրներին: Մարդու

«Սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»․ Արաքս Մելքոնյանը՝ Բաքվի այսպես կոչված դատավարության մասին

Ըստ Արաքս Մելքոնյանի՝ հնարավոր է ՀՀ-ի վրա ազդեցություններ լինեն այս գործընթացի շրջանակներում, սա զիջումներ կորզելու միջոց է։

Ինչո՞ւ են լռում մշակույթի գործիչները

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը  Ֆեյսբուքի իր էջում գրել է. Ամիսներ առաջ, երբ օրենքով վերացրին պատվավոր կոչումները, իսկ արդարադատության մի տգետ փոխնախարար Աժ ամբիոնից ամենայն համոզումով հայտարարեց, թե ով է Վլադիլեն Բալյանը՝  նրան ոչ ոք չի ճանաչում,   մշակույթի գործիչները լռեցին։ Մշակույթի գործիչները լռեցին ու պատմաբաններին մենակ թողեցին, երբ  կրթական նոր չափորոշիչներով «վերատեսության» ենթարկվեցին պատմության

Սկզբում մենք սպասում էինք՝ ինչ արձագանք կտա ՀԱՊԿ-ը, բայց չլսեցինք ոչինչ, որ կկարողանար հողի վրա ինչ-որ բան փոխել. Ալեն Սիմոնյան

Փոխարենը տեսանք՝ ուղիղ հասցեագրված հայտարարություններ ժողովրդավարական պետություններից. ԱԺ նախագահ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը

Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

ՌԴ փոխվարչապետի հայտարարությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության անհրաժեշտության մասին հիմնված են տնտեսության օրենքների վրա. Մարիա Զախարովա

ՌԴ փոխվարչապետի հայտարարությունները ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև Հայաստանի ընտրության անհրաժեշտության մասին հիմնված են տնտեսության օրենքների վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  Մարիա Զախարովան: Ուստի դատողություններն այն մասին, թե արդյոք այս համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարները վերջին բանակցություններում փոխզիջման են եկել, այնքան էլ ճիշտ չէ։ Հարցը նման տեսանկյունից կարելի էր դիտարկել միայն Օվերչուկի քաղաքական հայտարարությունների դեպքում, վստահ

ԵՊՀ-ն ունի ռազմավարական նոր ծրագիր. կրթական ծրագրերի լավարկումից մինչև արտաքին միջավայրին ինտեգրում

Մեր ակնկալիքը նաև այն է, որ ծրագրերի իրագործման արդյունքում հասարակության շրջանում կզարգանա և կփոխակերպվի համալսարանի տեղի և դերի ընկալումը։

Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան

Գենսերը հորդորել է հայկական սփյուռքին՝ միասնության և գործողության։ Նա ներկայացրել է կոնկրետ քայլեր, որոնք անհատները և համայնքները կարող են ձեռնարկել

Էկրանը թրթռում էր. «Հունիսի 12-ի գործով» դատարանն անցել է գործում առկա ապացույցների հետազոտմանը

Մեղադրյալներից մեկը՝ Էդգար Յուխանաեւը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի «Զանգվածային անկարգություն» հոդվածի հատկանիշներով, այն բանի համար, որ 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում «այլ անձանց կողմից» զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր է հնչեցրել, մասնակցել է «հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններին», վնասել է «Ուրբանալաբ» հիմնադրամին պատկանող այգում տեղադրված արգելապատնեշը:

Սա տասնամյակներ շարունակ ձևավորվող խնդիրների մի մասն է. Զախարովան` Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարության մասին

Սա տասնամյակներ շարունակ ձևավորվող խնդիրների մի մասն է. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում Բաքվում հայ գերիների դատի մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա լրագրողներին հիշեցրել է եռակողմ պայմանավորվածությունների մասին, որոնց շրջանակներում պետք է լուծվեն հումանիտար հարցեր, այդ թվում՝ կալանավորների փոխանակում։ «Կան խնդիրներ, որոնք տասնամյակների ընթացքում չեն լուծվել, այլ միայն բարդացել

«Ժողովրդավար» Ադրբեջանը «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում

«Գեղարդ». Պաշտոնական Բաքուն, որպես կանոն, չի ընդունում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում իր հասցեին հնչող քննադատություններն ու դրանք համարում է կողմնակալ։ Ավելին՝ տարբեր ամբիոններից հնչեցնում է, որ Ադրբեջանում ոչ ոք իր քաղաքական հայացքների համար չի հետապնդվում, հետևաբար՝ երկրում քաղբանտարկյալներ չկան։ Սակայն օրեր առաջ «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Համաշխարհային զեկույց 2025»-ը, որում

Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը 44-ամյա մի տղամարդու կողմից շահագործվող մրգի կրպակից կատարել են գողություն, ապա հրկիզել են կրպակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ արարքը կատարել է 59-ամյա տղամարդը:

«Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել. օրենքը կարգավորում է ոչ թե կազմակերպությունների անունները, այլ կարգավիճակները»

Բոլորովին վերջերս կառավարությունը երկու նոր կառույց է ստեղծել որոնց անվանման մեջ «ԱԶԳԱՅԻՆ» բառը կա:

Անկեղծ զրույց է եղել: Ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առաջ էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման մասին

«Ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առաջ էր, զրույցը տևել է 3 ժամ». արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների բանակցությունների մասին ասել է ՌԴ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Շատ բան է քննարկվել փակ դռների հետևում։ Անկեղծ խոսակցություն է կայացել բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն կողմերի համար»,

Կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 95-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր համերգը: Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել դպրոցի սաներն ու տարբեր տարիների շրջանավարտները, դպրոցում գործող համույթներն ու նվագախմբերը: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը մեր երկրի առաջատար երաժշտական կրթօջախներից է, որտեղ սովորում է շուրջ 1000 աշակերտ: Դպրոցում գործում է կամերային, փողային

Կփորձենք բալանսավորել հարաբերությունները ԵՄ-ի, ՌԴ-ի և տարածաշրջանային ուժերի հետ. Փաշինյան

Բալանսից շեղվելը կարող է առաջ բերել շատ ծանր հետևանքներ անվտանգության և կայունության համար

Արցախի մասին լռել չեմ կարող․ Աննա Հեքեքյան. ԱրցախԹիՎի

ԱրցախԹիՎի. | Հայացքն Արցախին. Ռեժիսոր, սցենարիստ, բեմական խոսքի մասնագետ Աննա Հեքեքյանը ծնվել է Երևանում։ Արցախը համարում է իր հայրենիքի լուսավոր հատվածներից մեկը, որտեղ հաճախ էր լինում՝ աշխատանքի բերումով։ Հասցրել է լինել Արցախի տեսարժան վայրերում ու հիմա կարոտով է հիշում այդ ամենը։ Մտածում է՝ կարող էր շատ տեղերում լինել, բայց հույսը չի կտրում, ասում է՝ խելքի

Հասմիկ Պապյան. Ազգային բառը հեռացնելով, չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ԱԶԳԱՅԻՆ է դառնալու

ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան գրառումը Օպերային թատրոնի, պատկերասրահի, գրադարանի անվանումներից ազգային բառը հեռացնելով, չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել, այն առավել ԱԶԳԱՅԻՆ է դառնալու… Ստորև ընդամենը մի քանի օրինակ…          

Հայաստան-Ղրղզստան հարաբերությունների խորացմանը կծառայի նաև ստորագրված համագործակցության ծրագիրը. Արարատ Միրզոյան

Վստահ եմ, որ այս այցը կօգնի փոխել մեր հարաբերությունների եթե ոչ որակը, ապա գոնե ինտենսիվությունը

Դեսպան Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջեւ բազմոլորտ ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հունվարի 23-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Ողջունելով դեսպանին` Վլադիմիր Վարդանյանը բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա քաղաքական բարձրաստիճան երկխոսությունը: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին ընդգծել է երկու երկրների միջեւ բազմոլորտ ձեւաչափով ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադառնալով նախկինում կատարված աշխատանքներին՝ զրուցակիցները

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջինն է՝ հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը․ Ալեն Սիմոնյան

 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ Մեծարգո՛ գործընկերներ, Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Հարգարժա՛ն հյուրեր, Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձեւաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, իմ լավ բարեկամ պարոն Լաուրի Հուսարին

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և դրա արդյունքում ստացված՝ շուրջ 80 միլիոն դրամի չափով փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի հունվարի 21-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հ.Մ.-ն 2023 թվականի ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր կազմակերպություն: Հ.Մ.-ն վերջինիս կազմում ընդգրկել

ՄՊՀ-ում քննարկվել են ուշ վճարումների առնչությամբ կաթնամթերք արտադրողների բարձրացրած հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում  տեղի է ունեցել քննարկում «Հայ կաթ» ՀԿ անդամ հանդիսացող կաթնամթերք արտադրողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Հանդիպմանը մասնակցում էին  Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, ՊԵԿ և էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք։ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ անցյալ տարվանից նոր օրենսդրական կարգավորումներ են գործում,

«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացուհին բերանի խոռոչում և պայուսակում թմրամիջոցներ էր թաքցրել

Հունվարի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության մտնելուց առաջ զննության են ենթարկել քաղաքացուհի Ջ․Մ․-ին և վերջինիս բերանի խոռոչից հայտնաբերել կասկածելի փաթեթ։ Փաթեթում առկա են եղել հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,57 գրամ քաշով և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,86 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Այնուհետև Քրեակատարողական ծառայության կենտրոնական

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031