Լրահոս
Օրվա լրահոսը

Մի ընտրությունից սահուն անցնում ենք մյուսին

Մարտ 13,2013 11:31

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը շատերի համար անհասկանալի է: Սակայն եթե դրան նայենք որպես նպատակներին հասնելու քաղաքական միջոցներից մեկի` ամեն ինչ իր տեղը կընկնի: Չնայած Սահմանադրական դատարանը այսօր դիրքորոշում կհայտնի Րաֆֆու հայցի վերաբերյալ, ու ՍԴ-ից, այնուամենայնիվ, Րաֆֆին նախադեպային որոշում է սպասում, եւ չնայած Րաֆֆին ասում է, որ Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլի 9 ինքնաբացարկ պետք է հայտնի, սակայն ակնհայտ է, որ մինչեւ ապրիլի 9 որեւէ բան չի փոխվելու: Իսկ ահա մայիսի 5-ին արդեն, քաղաքային ավագանու ընտրություններում, հարկ է, որ Րաֆֆին ապացուցի, թե նախագահական ընտրություններին ստացած քվեները հենց իրենն ու միայն իրենն են: Սա, խոստովանենք, դժվար է, քանի որ այժմ նորից ասպարեզում է Գագիկ Ծառուկյանը, որը մի շարք հասկանալի ու նաեւ մի շարք չբացահայտված պատճառներով անտեր թողեց իր ընտրազանգվածին նախագահական ընտրություններին: Ու, ընդհանրապես, ընդդիմադիր ընտրազանգվածն այնպես մոլորվեց, որ ի վերջո ստացվեց հայտնի արդյունքը:

Երեւանը, լինելով Հայաստանի կեսը նաեւ ընտրողների թվով` իր ընտրազանգվածով, սակայն, տարբերվում է Հայաստանի մյուս, մարզային ընտրազանգվածից: Հատկապես Երեւանում են կենտրոնացած քաղաքականապես ակտիվ շերտերը, քաղաքացիական հասարակության միավորները, ինչպես նաեւ դժգոհ ընտրազանգվածի շատ զգալի շերտը: Ակնհայտորեն, երբ ընտրություններին չեն մասնակցում մնացած ընդդիմադիրների հիմնական ներկայացուցիչները` մի բան է, իսկ երբ մասնակցում են` մի այլ բան: Բացի դրանից` ընդդիմադիր, թե ոչ, այլընտրանք, թե ոչ, «Բարգավաճ Հայաստանն» իրոք իր ընտրազանգվածն ուներ, ու ԲՀԿ-ի` ավագանու ընտրություններին մասնակցելու փաստով նրա մի զգալի շերտ կվերադառնա հենց ԲՀԿ-ին: Հայտնի չէ, թե «Ժառանգությունն» ի՞նչ ցուցակով է մասնակցելու ընտրություններին, ո՞վ է գլխավորելու նրա ցուցակը (տեսակետ կա, որ Արմեն Մարտիրոսյանը), բայց Րաֆֆի Հովհաննիսյանի` ցուցակը չգլխավորելու դեպքում (ինչը տրամաբանական է, քանի որ նա նախագահի թեկնածու էր) այս ուժի ընտրազանգվածը շեշտակի կարող է պակասել նախ այդ պատճառով: Այժմ իրական մրցակցություն է սկսվելու ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ` առավել տոկոսներ տանելու եւ առավել ներկայացված լինելու համար ավագանիում, քանի որ դրանից է կախված լինելու ոչ միայն քաղաքապետի, քաղաքապետի տեղակալների, այլեւ մի շարք առանցքային վարչական պաշտոնների հարցը, որոնք ԲՀԿ-ի զգալի ներկայացվածության դեպքում ՀՀԿ-ից կարող են անցնել ԲՀԿ-ին, իսկ «Ժառանգությունը» եւ ընտրություններին մասնակցող մյուս ուժերն այս անգամ պետք է հաղթահարեն ՀՀԿ-ԲՀԿ անզիջում մրցակցությունը նախ:

Ստացվում է, որ անկախ նրանից, որ «ժառանգությունն» ու նրա լիդերը չնայած պայքարում են նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար, սակայն զուգահեռ պետք է հասցնեն ներկայացված լինել քաղաքային ավագանու ընտրություններին, այլապես կկորցնեն համակիրների զգալի մասին, չեն ստանա ներկայանալի ձայներ եւ կամաց-կամաց կզրկվեն մրցակցային քաղաքական ուժ լինելու համարումից, որը վերադարձավ նրանց այս նախագահական ընտրություններով:

Վերադառնալով ԲՀԿ-ին` նշենք, որ վաղ էին այն կանխատեսումներն, ըստ որոնց ԲՀԿ-ն գնացել է լուսանցք կամ ԲՀԿ-ն ինքն իրեն կործանեց` չմասնակցելով նախագահական ընտրություններին: Հենց գուցե քաղաքապետի պաշտոնը այն գինն է, որ կուզենար այս քաղաքական ուժը ընտրություններին չմասնակցելու եւ ՀՀԿ-ի թեկնածուի համար անվտանգ ընտրություն այդպիսով ապահովելու համար: Ճիշտ է, սակայն, որ ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀՀԿ-ն չէին մտածում, որ բողոքավոր ընտրազանգվածն այս անգամ հաստատակամ կգտնվի եւ այդքան ձայներ կապահովի մի երրորդ ուժի թեկնածուի` Րաֆֆու համար: Հիմա այս երկու ուժերը ստիպված են հաշվի նստել քաղաքական այս նոր իրավիճակի հետ, քանի որ ողջ քաղաքական դաշտի երկբեւեռ կառավարման պրոեկտը` ՀՀԿ-ԲՀԿ կամ իշխանություն-այլընտրանք (ընդդիմության փոխարեն կամ ընդդիմությունն իր մեջ տարրալուծելով) չստացվեց եւ այժմ նոր սցենարներ են գծվելու, որտեղ գործոն կլինի նաեւ բուն ընտրողը, որին ավելի վաղ անտեսում էին:

Սակայն մինչ այդ պետք է Րաֆֆու պահանջների խնդիրը լուծվի, քանի որ Ր. Հովհաննիսյանի նոր ջանքը` հացադուլը, ուղղված է նաեւ համակիրների զանգվածը պահելուն, որը, դատելով հանրահավաքի ալիքի սահուն մարումից, շատ դժվար խն

 

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031