Օրվա լրահոսը

Տիրան Խաչատրյանի ձերբակալությունը 44-օրյա պատերազմի հետ է կապված. Վարազդատ Հարությունյան

Վարազդատ Հարությունյանը նաև ասաց, որ իր պաշտպանյալին ամենայն հավանականությամբ կձերբակալեն, ամեն ինչ դրան է տանում։

Գուրգեն Աֆրիկյանին կնշանակեմ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ Գուրգեն Աֆրիկյանին կնշանակի ԱՆ պրոբացիայի ծառայության պետ։

Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին

Ձերբակալել են ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին:

Ալիևը փորձում է հանդես գալիս որպես տարածաշրջանում ռազմական առումով մրցակիցը չունեցող պետություն, ինչը, մեղմ ասած՝ զարմանալի է. Տաթևիկ Հայրապետյան

Փաստացի, այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ հետաքրքրված չէ կայունությամբ ու խաղաղությամբ, իրեն միշտ պետք են թշնամիներ և մրցակիցներ՝ թեկուզ միայն սեփական բռնապետական վարչակարգի պահպանման համար։

ՀՀ վարչապետն ու ԲԴԽ նախագահը քննարկել են դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ քննարկեցինք դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իմ մասնակցության հարցը

Հունվարի 5-ի ուշ երեկոյան և 6-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով

Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։

Յուրաքանչյուր ծխախոտ կարող է կրճատել ձեր կյանքը միջինը 20 րոպեով. նոր հետազոտություն

Եթե ​​ծխելը թողնելը ձեր ամանորյա որոշումն է, նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա կարող է երկարացնել ձեր կյանքը:

Մագնուս Կարլսենն ամուսնանում է

Իր ընկերուհու մասին Կարլսենը հարցազրույցներից մեկում ասել է. «Լավ է, որ նա ուղեկցում է ինձ: Նա հասկանում եւ աջակցում է ինձ: Եվ լավ է, որ նա կարողանում է շեղել ինձ, երբ անհաջող եմ հանդես գալիս»:

Ինչպես Արցախի հարցում, երբ նա իջեցրեց նշաձողը, հազարամյա պատմությունը ևս փորձում է իջեցնել մի քանի տասնամյակի պատմության, այնպես էլ հիմա փորձում է իջեցնել Հերոսության նշաձողը. Արմեն Եղիազարյան

Մի մարդ, որը պարտության սիմվոլ է, ապիկար իշխանության սիմվոլ է, կիսագրագիտության սիմվոլ է և վերջապես ապազգային քաղաքականության սիմվոլն է, չի կարող և իրավունք չունի խոսել Հերոսներից և Հերոսությունից։

2025-ին «Խաչի ճանապարհով հասնելու ենք հարության հաղթանակին». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը հավաստիացրեց՝ այն, ինչը 2024-ին Կիրանցում, հռչակվել է որպես դավանանք եւ հավատամք «Սրբազան պայքարի» համար, շարունակվելու է մնալ նաեւ 2025-ին, որը մարմնավորելու համար պետք է ընթանալ խելամիտ, համբերատար ընթացքով, առանց շեղվելու այդ ուղուց:

Փաշինյանները բնակվել են Հռոմի ամենաթանկարժեք, 5 աստղանի հյուրանոցներից մեկում՝ Hotel de Russie-ում, որտեղ ընդամենը մեկ գիշերվա համար են վճարել Նիկոլ Փաշինյանի մատնանշած 787,000 դրամը. Panorama.am

Իսկ իրականությունն այն է, որ շուրջ մեկ ամիս Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել, թե որքան գումար է ծախսվել պետբյուջեից Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Իտալիա այցի համար, որտեղ նա գտնվել է Ուկրաինայի նախագահի տիկնոջ հրավերով և մասնակցել է Ուկրաինայի պատերազմի հազար օրվան նվիրված միջոցառումներին։

Եթե դեռ չես մեռել կամ չես գժվել այս իրականության մեջ, ուրեմն՝ հերոս ես. Լաուրա Բաղդասարյան

Եթե ըստ վարչապետի պետք է հերոսականացվի ամեն ինչ, սկսած ամեն օր աշխատելը, տարբեր քաղաքացիական ու հանրային այլ պարտականություններ կատարելը, ուրեմն ինքը՝ վարչապետը շատ վատ մենեջեր է։ Քանի որ սովորաբար ամուր ու ճիշտ գործող պետության մեջ սովորական մարդիկ չպետք է ունենան ամեն ինչը հերոսաբար հաղթահարելու զգացողություն ու անհրաժեշտություն:

Առավելագույնը 10-15 տարի անց նորից անհրաժեշտ կլինի թարմացնել ավտոբուսային պարկը. Արմեն Գալջյան

Մենք փոխարինել ենք ոչ միայն մաշված «Գազել» մակնիշի մեքենաները, այլև 2012 թվականին Չինաստանի կողմից նվիրաբերված «Հիգեր» ավտոբուսների մի մասը, որոնք ժամանակին համարվում էին վերգետնյա հանրային տրանսպորտի լավագույն փոխադրամիջոցները և «Հունդաի» մակնիշի մասնավոր գծերը, որոնք գրեթե շարքից դուրս եկած էին և չէին ապահովում հարմարավետություն։

ՀՀ համայնքները 2024 թվականին սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ.Դավիթ Խուդաթյան

Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները։

Այս վարչախմբի իրականացրած «բարեփոխումների» և ոչ մի ծրագիր իրական բարելավման չի բերել. «Հայաքվե»

Կրթության բնագավառում արվում է խոստացվածի հակառակը՝ պետական բուհերը դարձել են ՔՊ մասնաճյուղեր, ընդդիմադիր դասախոսները համատարած հեռացվում են աշխատանքից, դասավանդման որակն ընկնում է: Դպրոցներն անուշադրության են մատնված, կրթական ծրագրերը փոխվում են` թուրքական պատումներն աճող սերնդին պարտադրելու նպատակով, շարունակվում է թերֆինանսավորումը:

Գարո Փայլյան. «Էրդողանն իրեն նվաճող է զգում։ Ցանկանում է Սիրիան դարձնել Թուրքիայի կցորդ, որի մասին բազմիցս խոսել է։ Եվ արևմտյան տերությունները համաձայն են դրա հետ»

Թուրքիայի ժողովրդավարացումը շահավետ է ոչ միայն Թուրքիայի ու Հայաստանի համար, քանի որ լինելով մեծ երկիր` այն կարող է ծառայել որպես օրինակ տարածաշրջանի բոլոր պետություններին, ընդգծում է Գարո Փայլյանը:

Սփիւռ­քա­հայ մար­դու գի­տակ­ցա­կան աշ­խար­հին մէջ պէտք է ա­մէն գնով ա­մուր պա­հել հայ­րե­նի­քին հան­դէպ հա­ւատ­քը ու պե­տու­թեան ամ­րապնդ­ման նպաս­տող իւ­րա­քան­չիւր ճիգ. «Ազատ օր»

Վար­չա­խում­բե­րը ժա­մա­նա­կա­ւոր եւ գնա­յուն են, ձա­խող ղե­կա­վար­նե­րը պի­տի անց­նին հայ ժո­ղո­վուր­դի դա­տաս­տա­նին ու պատ­մու­թեան մո­ռա­ցու­թեան։ ­­Սա­կայն, կը մնայ հա­ւա­տար­մու­թիւ­նը հայ հո­ղին ու պե­տա­կան հիմ­նա­շէն­քին հան­դէպ, ո­րուն հա­մար հայ ժո­ղո­վուր­դի կամ­քը ար­տա­յայ­տող քա­ղա­քա­կան գոր­ծօն­նե­րը կո­չուած են զայն ա­մուր պա­հել հա­յու ո­գե­կան եւ ի­մա­ցա­կան գի­տակ­ցու­թեան մէջ։

«Երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան». ըստ Փաշինյանի՝ հերոսությունը պետք է առօրեականացվի

Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները, որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:

Պատմություն սովորելու օգուտները

Թեեւ «Վիքիպեդիայում» գրված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտոր» է, ես նրան ընկալում եմ առաջին հերթին որպես պատմաբանի: Ավելին՝ կարծում եմ, նրա պատմաբան լինելը շատ բանով պայմանավորում է նրա պետական ու քաղաքական գործունեությունը: Իսկ պատմություն, հատկապես նոր եւ նորագույն պատմություն ուսումնասիրելն այսօր դառնում է խիստ արդիական: Մանավանդ, երբ պետության առաջին դեմքը, ձեւ անելով,

Ինչո՞ւ է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը ձևավորվել միայն 2024-ին՝ իր պաշտոնավարման 7-րդ տարում։ Ճիշտ է, որովհետև 2023-ին դեռ կար հայաբնակ Արցախ. «ՉԻ»

Լավ, իսկ ինչո՞ւ է նրան թվում, թե խաղաղության օրակարգն իրատեսական է։ Նիկոլ Փաշինյանը նաև դա «հիմնավորեց»՝ հիմա մարդկանց դա անհնար է թվում, բայց 2018-ին էլ իշխանափոխությո՛ւնն էր անհնար թվում, իսկ իրենք իրականացրեցին։ Չեք հավատա, բայց ուղերձում այլ «հիմնավորում» չկար, միայն դա էր։

Վարչապետը տեսանյութի միջոցով փորձել է պատասխանել Հռոմում կեցության մասին հարցին, որի վերաբերյալ ԶԼՄ-ների ավելի վաղ արված հարցումները «ցինիկ պատասխանի» էին արժանացել

Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին:

Մայք Ջոնսոնը՝ վերստին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ

Մայք Ջոնսոնը վերընտրվել է Ներկայացուցիչների տան խոսնակ։ 435 ներկայացուցիչներից նրա օգտին քվեարկեցին 218-ը։ Ջոնսոնի թեկնածությանը աջակցություն էր հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Մայք Ջոնսոնը՝ «քրիստոնյա, ամուսին, հայր, ցմահ պահպանողական, սահմանադրական իրավունքի փաստաբան և փոքր բիզնեսի սեփականատեր» Ջեյմս Մայքլ Ջոնսոնը 52 տարեկան է։ Հանրապետական է Լուիզիանա նահանգից։ Աշխատել է որպես ավագ իրավախորհրդատու։ Հայրը հրշեջ է եղել։

Հանրապետական գերակայություն Վաշինգտոնում առաջիկա առնվազն երկու տարիներին․ մեկնարկել են ԱՄՆ 119-րդ Կոնգրեսի լիազորությունները

2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընդհանուր ընտրությունների հիմքով այսօր մեկնարկում են Միացյալ Նահանգների 119-րդ Կոնգրեսի երկամյա լիազորությունները։ Նորընտիր կոնգրեսականները երդվել են հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրությանը եւ անձնվիրաբար իրականացնել իրենց լիազորությունները։ Կկայանա խոսնակի ընտրություն Ներկայացուցիչների տունն այսօր նաեւ խոսնակ կընտրի։ Փոքրամասնություն կազմող դեմոկրատներն առաջադրել են Հաքիմ Ջեֆրիզի թեկնածությունը։ Հանրապետական մեծամասնության թեկնածուն 118-րդ Տան խոսնակ Մայք Ջոնսոնն

Ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար. Փաշինյան

ՔՊ Վարչության այսօրվա նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին կմասնակցեն` Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը: Նախնական ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարզչական նոր նշանակումներ Հայաստանի հավաքական թիմերում

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացել է ֆեդերացիայի մարզչական խորհրդի նիստը։  Որոշում է կայացվել մեծահասակների Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել Ռուդիկ Մկրտչյանին։ Մեծահասակների հավաքականի 2–րդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը։ Կարեն Աղամալյանը կգլխավորի երիտասարդական հավաքականը։ Փորձառու մասնագետը այս տարիքային խմբի հավաքականի հետ արդյունավետ աշխատանքի մեծ փորձ ունի։ Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց մեծահասակների

«Սահմանադրական դատարանի ութ դատավորներ 2025 թվականին ուղարկվելու են համապատասխան հաստատություններ». Էդգար Ղազարյան

«Հայելի» ակումբում 2025 թվականի իր առաջին եթերում ամփոփելով 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած վտանգավոր իրադարձությունները՝ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանին: «Թող ոչ մի օր հանգիստ չքնեն Սահմանադրական դատարանի այն ութ դատավորները, որոնք 2025 թվականին ուղարկվելու են իրենց համապատասխան հաստատություններ: Դավաճանությունը, թշնամությունը իրենք արել են մեր ժողովրդի

Փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային․ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին

2024 թ. դեկտեմբերի 30-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել Արմավիրի բժշկական կենտրոնից, որ բուժօգնության դիմած 30-31 շաբաթական հղիություն ունեցող 26-ամյա կինը հղիությունն ընդհատող դեղահաբ է խմել և մահացած վիճակում ծնված երեխային հուղարկավորել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ դեկտեմբերի 27-ին, 35 շաբաթական հղիությունը ընդհատելու համար, կինը խմել է 4 դեղահաբ, իսկ հաջորդ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031