Օրվա լրահոսը

Բրազիլիայում սկսել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի կործանված ինքնաթիռի «սև արկղերի» վերծանումը

Կասիմ-Ժոմարտ Տոկաև. «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի՝ Ղազախստանում կործանված ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) Բրազիլիա ուղարկելը միակ ճիշտ որոշումն է, որը կօգնի ապահովել հետաքննության անաչառությունը»:

ԼՂ տեղահանվածները ևս մեկ անգամ նշում են Սուրբ Ծնունդը տնից հեռու․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է.  Շնորհավոր Սուրբ Ծնունդ՝ հատուկ մտքով Լեռնային Ղարաբաղից եկած փախստականների համար, որոնք այս տարի ևս մեկ անգամ նշում են այս տոնը տնից հեռու:

Աշոցքում, Չարենցավանում, Վարդենիսում և «Մեղրու սար» հատվածում ձյուն է տեղում, ճանապարհները կարող են լինել սառցակալած և վտանգավոր

Ջերմուկում և Չիվա-Ելփին ավտոճանապարհին մառախուղ է, ինչը զգալիորեն նվազեցնում է տեսանելիությունը։

ՀՀ ՊՆ-ն հերքում է Բաքվի պնդումը, թե հայկական ԶՈւ-ն «կրակ է արձակել» իրենց դիրքերի ուղղությամբ

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Օդի ջերմաստիճանը հունվարի 7-8-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով

Երևանում հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը և առավոտյան ժամերին ճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Քրիստոնեական բարոյական ընկալումների և ազգային-հոգևոր ավանդական արժեքների խեղաթյուրումը աղճատում է մեր ժողովրդի ինքնության դիմագիծը. Գարեգին Բ

Այսօր ամենքս ականատես ենք Աստծուց հեռացող աշխարհի դառնագին իրականությանը՝ նյութականի պաշտամունք, քաղաքական ու տնտեսական շահեր, տիրապետելու մոլուցք, որոնց զոհաբերվում են անհատի և ժողովուրդների իրավունքները, բարոյականության սկզբունքները, համամարդկային խաղաղ համակեցությունը, երջանկությունն ու բարիքը։ Այս արհավիրքների հետևանքով մարդկությունը հայտնվել է աղետալի իրողությունների առջև՝ պատերազմներ, զոհեր ու ավերածություններ, կարիքի ու դժվարությունների մեջ հասակ առնող որբացյալ և անօթևան երեխաներ, հակամարտությունների դաժան պայմաններում գոյատևող, գաղթական դարձած ընտանիքներ։

«Եթե վերջնահաշվում պարզվի, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ենթադրաբար այն արարքի կատարման համար, որի համար 2020թ․ հոկտեմբերի 22-ին շնորհվել է ազգային հերոսի կոչում, իսկապես զվարճալի կլինի». Նորիկ Նորիկյան

Իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ այս մարդկանցից Անդրանիկ Փիլոյանն այսօր մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, և իսկ Տիրան Խաչատրյանը՝ խուլիգանության, ապօրինի կերպով հրազեն կրելու և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար։

Հայաստանը 9-րդ տեղն է զբաղեցրել բնակչության ինտելեկտի մակարդակով. International IQ Test

Առաջին տեղում Չինաստանն է, 27-րդում՝ ԱՄՆ-ն, իսկ եվրոպական երկրներից վատագույնը Ուկրաինան է (78-րդ տեղ ընդհանուր ցուցակում)։

«Իմ Արուս Կավկազ ապի». արձագանքներ Փաշինյանի ձվածեղի պատրաստմանը

«Պարոն վարչապետ, էդ որ դուք ամբողջ օրը բլոգերություն եք անում, բա մեր երկիրը ո՞վ է ղեկավարում», «Մի օր էլ Արուս Կավկազի հետ բաթլ կանե՞ք»: «Ամեն ինչ «ձեռքից գալիս» է՝ երկիրը ղեկավարելուց բացի…»:

Հոլոքոստը վերապրածի պատմությունը եւ թրիլլերը մեքսիկացի նարկոբարոնի մասին, որը փոխում է սեռը, ստացել են «Ոսկե գլոբուսի» առաջին խոշոր հոլիվուդյան մրցանակները

«Hacks»-ը հաղթեց «Լավագույն երաժշտական կամ կատակերգական սերիալ» անվանակարգում, «Baby Reindeer»-ը ճանաչվեց լավագույն մինի-սերիալ, իսկ «Shogun»-ը արժանացավ լավագույն հեռուստադրամային մրցանակին:

«Բաքուն նպատակ ունի խուսափել Երեւանի 1990-ականների սխալի կրկնությունից, երբ Հայաստանը չկարողացավ ուժեղ դիրքերից իր հաղթանակով բարենպաստ խաղաղություն պարտադրել»

Հեղինակները կը համեմատեն Ատրպէյճանի  եւ Հայաստանի միջեւ տիրող իրավիճակը՝ կեդրոնանալով Հայաստանի մէջ ատրպէյճանցի ռազմագերիներու բացակայութեան վրայ։ Անոնք կը վիճին, որ Ատրպէյճանը իրաւունք ունի հայ ռազմագերիները պահելու, մինչ Հայաստանը իրաւունք չունի ականներու քարտէս չտալու։ Այս օրինակը կ՚ընդգծէ դժգոհութիւնները հաւասարակշռելու փորձը, նոյնիսկ եթէ բարոյապէս կասկածելի համեմատութիւն է»: Այսինքն՝ Հայաստանցի գերիները միջոց չունին ազատուելու, մինչ՝ Ազերիները կրնան չերթալ սահմանային շրջաններ, ուր ականներ կրնան ըլլալ: Երկուքը երբե՛ք համեմատելի չեն, անկախ անկէ, որ արդէն համաձայնած էին գերիները փոխանակել, որ Հայաստանը կատարեց եւ նոյնիսկ՝ ոճրագործներ յանձնեց, մինչ Ատրպէյճանը՝ ոչ

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում. կա երկու զոհ

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:50-ին։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ): 2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թ.) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Աշոցքի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Սևան, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» և Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Վրթանես Սրբազան. «Սուրբ Ծննդյան մսուրի առաջ ծնկած՝ մենք աղոթում ենք մեր երկրի և պետականության անսասանության համար, այս պահին սահմանը հսկող մեր զինվորների համար, մեր նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության, անհայտ կորած և գերյալ մեր զավակների շուտափույթ վերադարձի համար»

Մայր Տաճարում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։

Տիրան Խաչատրյանը հայրենասեր քաջորդի է. Քյոխը չի բացառում` Խաչատրյանի կալանավորումը գուցե քաղաքական նկատառումներից ելնելով է. «Փաստինֆո»

«Փաստինֆո».  Չգիտեմ` պատերազմի ինչ դրվագի է վերաբերում, տեղյակ չեմ, բայց այն, որ Տիրան Խաչատրյանը հայրենասեր, հայրենանվեր քաջորդի է եղել` սկսած Արցախյան առաջին պատերազմից` մինչև և 2016թ, և 2020թ 44 օրյա պատերազմ, դա անուրանալի փաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հրամանատար Կարեն Ջալավյանը` Քյոխը` անդրադառնալով Տիրան Խաչատրյանի կալանավորմանը: Հարցին` արդյոք Տիրան Խաչատրյանը կարող էր

«Մենք այն ենք, ինչ անում ենք». Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պատգամը Սուրբ Ծննդյան տոնի առիթով   Սիրելի բարեպաշտ քույրեր և եղբայրներ, Այսօր, Հայաստանյայց Առաքելական սբ. եկեղեցին ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի վերստին իր զավակներին է փոխանցում մեր Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբծննդյան և աստվածհայտնության հրաշալի ավետիսը՝ «Քրիստոս ծնավ եւ յայտնեցաւ»: Հիրավի քրիստոնյաներիս համար չկա ավելի կարևոր

Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մասին հիշատակելուց զգույշ եղեք, որպեսզի հետո սեփական ստի բեռի տակ չմնաք. ԵԿՄ վարչություն

Վերջերս համացանցում տարածում գտավ Պարույր Հայրիկյանի տեսասելֆին, որը վերաբերվում է մեր նորագույն պատմության ամենահեղինակավոր պետական և ազգային գործիչներին ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին։ Հայրիկյանը ավելորդ էր համարում Ազգային հերոսներ` Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի մեծարումը, մասնավորապես նրանց կերպարների արժևորումը որպես բացարձակ արժեք, որոնց ազգային և պետականամետ գործունեությունը դնում է կասկածի տակ։ Տարիները

Ռուսական երեք օդանավակայաններում ժամանականավոր դադարեցվել են թռիչքները

«Ազատություն». Ռուսաստանի Նիժնեկամսկ, Իժևսկ և Պերմ քաղաքների օդանավակայանները կիրակի օրը առավոտյան ժամանակավորապես դադարեցրել են թռիչքների ժամանումը և մեկնումը թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը: Ռոսավիացիան որոշման պատճառը չի նշում, սակայն ռուսական օդանավակայանները նախկինում փակվել են, երբ այդ տարածքում ուկրաինական անօդաչու սարքերի հարվածների վտանգ է եղել։ Այս երեք քաղաքները գտնվում են Մոսկվայից

Իրավիճակը Սիրիայի հյուսիսում. ռազմական գործողությունների ակտիվացում` Սիրիայի ազգային բանակի և Քրդական դեմոկրատական ուժերի միջև

Սիրիայի հյուսիսում Սիրիայի ազգային բանակի (SNA) թուրքամետ կազմավորումներն արդեն մի քանի օր փորձում են ճեղքել “Այն ալ Արաբ” և գրավել Հալեպի նահանգի մնացած բնակավայրերը։ Մինչ այժմ, նույնիսկ թուրքական օդուժի աջակցությամբ, հնարավոր չի եղել ճեղքել արաբա-քրդական Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) պաշտպանությունը Թիշրին ամբարտակի և Քարա-Կուզակ կամրջի տարածքում։ ▪️SNA-ի ուժերը սիրիական անապատից հարձակում են սկսել Մեսքենե քաղաքի

Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնը, ինչի առթիվ ես ջերմորեն շնորհավորում եմ իմ բոլոր հավատացյալ հայրենակիցներին։ Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում և

Վրաստանի ընդդիմադիր դաշինքները կոչ են անում ԵԱՀԿ ԽՎ ղեկավարին հետաձգել իր այցը Թբիլիսի

«Ազատություն». Վրաստանի ընդդիմադիր երեք կոալիցիաներ՝ «Հզոր Վրաստան», «Հանուն փոփոխության» և «Միասնություն՝ ազգային շարժում» կոչ են արել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաումային հետաձգել իր այցը Վրաստան՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրանք նշել են, որ դա կլինի «լավագույն լուծումը», քանի դեռ իշխանությունները չեն նշանակել նոր ընտրություններ և չեն հայտարարել Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված քաղաքացիական ակտիվիստների ազատ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

«Արգելափակումների ճանապարհով գնալը լավագույն լուծումը չէ, տրամաբանական կլիներ բանկային համակարգի միջոցով սահմանափակեին վճարումներն առցանց խաղատներին»․ Արթուր Պապյան

Ըստ մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի՝ այսպիսի կարգավորումներով իշխանությունները ինչ խնդիր դրել են, չեն լուծելու։

Ավանդույթի համաձայն ուզում եմ բոլորիդ Սուրբ Ծնունդը շնորհավորել սաղմոսով. Նիկոլ Փաշինյան

«Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ։ Շատերն էին ասում իմ մասին՝ սա փրկություն չունի Աստծուց, բայց դու Տեր, իմ օգնականն ես»

Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը Հետաքրքիր է՝ գործող իշխանությունը կարո՞ղ է մատնանշել, թե վերջին վեց տարում մեր երկրում որևէ գործարան բացվե՞լ է ու ներկայումս այն արդյունավետորեն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Առհասարակ՝ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է, թե՞ ոչ… Խոսենք փաստերով․ 1. 2018թ․ նոյեմբերի 26-ին Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ

Պատմության գլխավոր դասը հետեւյալն է՝ պետք է պատմության աղբանոցն ուղարկել սեփական երկրի պատմությունը հարցականի տակ դնող հողատու կապիտուլյանտին․ Էդուարդ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն ու ողջ հայոց պատմագիտությանը։ Փաշինյանը որոշել է հիմա էլ մարտահրավեր նետել ողջ հայոց պատմագիտությանն ու ասում է, որ ընթերցելով Հայոց պատմություն ակադեմիական նոր հրատարակությունը՝ առաջարկում է այն անվանել ոչ թե Հայոց, այլ՝ Հայաստանի պատմություն։ Սա Նիկոլի հերթական տգիտությունն է, քանի որ Խորենացուց մինչեւ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

Հայաստանի մէջ, Արցախի կորուստը, ցեղասպան դրացիներուն յոխորտանքը, շարունակուող արտագաղթը եւ արժէքներու նահանջը ստեղծած են անորոշ կացութիւն ու յուսահատ մթնոլորտ ապագային նկատմամբ. Արամ Ա

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա կաթողիկոսի Հայրապետական պատգամը «Նոր Տարուան սեմին եւ Աստուածայայտնութեան խորհուրդով օծուն այս օրերուն, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն հայրապետական օրհնութեամբ կ՚ողջունենք մեր ժողովուրդի սիրելի զաւակները: Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզի մեզի մեծ աւետիս: Եղբայրական ջերմ սիրով կ՚ողջունենք հայ եկեղեցւոյ Նուիրապետական Աթոռներու գահակալները՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ

Վարկաբեկելով Տիրանին՝ վարկաբեկում է ամբողջ բանակը, ծառայությունը, սպա լինելու գաղափարը․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Ինչպե՞ս վարկաբեկել հերոսությունը․ Երեկ, երբ Նիկոլն իրեն Իմմանուիլ Կանտի տեղը դրեց ու դարձյալ սկսեց փիլիսոփայել, արդեն պարզ էր, որ դա հերթական դավադրության նախերգանքն էր։ Ինքը Լերմոնտովը չի, որ մեր ժամանակների հերոսությունը վերլուծի․ ընդամենը մի անճոռնի գիրք է գրել (ու ալբաներեն թարգմանել տվել), որը հերոսության մասին

Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը

Aravot.am-ը Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվեց, թե ծառայողական մեքենաներից հրաժարվելու դեպքում համայնքը չի՞ ունենա արդյոք դժվարություններ․ հատկապես, երբ խոշորացված համայնքների գյուղական բնակավայրերը բավական հեռու են  ու հրատապ հարցերի դեպքում անհրաժեշտ է հասնել այնտեղ։ Դավիթ Առուշանյանը փոխանցեց, որ ծառայողական մեքենաներ կունենան համայնքի ղեկավարները, նրանցից բացի համայնքում այլևս ոչ մի պաշտոնյա ծառայողական մեքենա չի ունենա։ Նա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Հանրապետության տարածքում` Հունվարի 5-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, առաջիկա գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում` նաև բուք, ճանապարհներին` մերկասառույց։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, 7-8-ի գիշերը կնվազի 7-10

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031