Օրվա լրահոսը
Նախագահ Սերժ Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Հանրապետության ղեկավարն այսօր առավոտյան Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին: Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից: Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության
Լրագրողը պաշտպանեց բելգիաբնակ պարուսույցին
«Առավոտի» օգոստոսի 24-ի համարում հրապարակված «Բելգիահայ արվեստագետները թուրք չինովնիկից ոչինչ չեն ակնկալում» հոդվածին արձագանքել է գրող, գեղանկարիչ, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Վանիկ Սանթրյանը: Հիշեցնենք, որ հոդվածում Բելգիայի «Հայք» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արթուր Նիկողոսյանը հայտնել էր, թե ինչու են Հայաստանի իշխանությունները մեդալներ շռայլում գրականության եւ արվեստի դրսի որոշ ներկայացուցիչների, այն դեպքում, երբ նույնիսկ ծանոթ չեն նրանց ստեղծագործական
«Թող ոչ մեկի պապան Ռուսաստան չգնա»
Արարարտցի դպրոցական, 15-ամյա Գարիկը կարոտում է հորը: Նա հայրիկի մասին դպրոցական շարադրություն էր գրել, որը հուզել էր ուսուցիչներին: «Թող ոչ մեկի պապան Ռուսաստան չգնա»,- վերնագրել էր տղան: Հայկական ընտանիքներում երեխաների մեծ մասը մեծանում են առանց հայրական խնամքի ու նվիրվածության: «Մեր օրերում շատ դժվար է երեխաներին մեծացնել, կրթել ու դաստիարակել առանց ամուսնու»,- ասում է 40-ամյա արարատցի Անահիտը:
Կորած հայրենիքի կարոտները
Անցած դարասկզբին թաթերից, լազերից, հայերից, Կովկասի թաթարներից հորինված Ադրբեջան պետությանը Լենին-Ստալին Կրեմլի նավթային ընչաքաղցության շորշոփներում կցվեց նաեւ Հյուսիսային Արցախը, որի բնակչությունը տեղի հայատյաց իշխանությունների դաժան ճնշման տակ աստիճանաբար մաղվեց՝ հայրենի եզերքը թողնելով բռնակալ ազերիներին: Այս մասին է պատմում բնիկ հյուսիսային արցախցի, մոսկվաբնակ իրավաբան Սիմոն Ծատուրյանի «Լէմս. վերադարձ» վեպը, որը ռուսերեն տպագրվել է Մոսկվայում, ապա այս
«Կարեւորը ինքնաբացահայտումն է»
Հարցազրույց յոգայի մարզիչ Ելենա Դավթյանի հետ – Ելենա, ի՞նչ է յոգան եւ որտեղի՞ց են գալիս նրա արմատները: – Մեզ հասած հիշատակություններից յոգան սանսկրիտերեն «յուջ» բառի արմատն է, որը նշանակում է կապ ստեղծել, շաղկապել կամ միացնել: Այն օգնում է մարդուն ինքնաբացահայտվելուն, ինքնահաստատվելուն, ինքնաբուժվելուն: Եթե յոգա ասելով հասկանում ենք կապ հաստատել, դա չի նշանակում, որ մարդը փորձում
Տոնի առիթով չխոսեցինք հոգսերից
Գրադարանի օրվա առիթով «Առավոտը» հյուրընկալվեց Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում: Ընտրեցինք Հայաստանում հանրային բնույթի երկրորդ մեծ գրադարանը, քանի որ այն ձեռք է բերել մշակութային «վերնատուն» անունը: Իսկապես, ողջ տարին այստեղ անցկացվում են արվեստի ու գրականության մեծերի ու ժամանակակիցների հոբելյաններ, շնորհանդեսներ եւ այլն: Գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը խնդրեց «Առավոտ» օրաթերթի միջոցով շնորհավորել
Ինչ են «խոսում» պետական բուհերի կայքերը
Կրթական հաստատությունների կայքերը ոչ միայն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոց են, այլեւ բուհի այցեքարտը: Ու լավ է, որ մեր շատ բուհերի կայքերի առաջին էջում չինովնիկական որեւէ լուսանկար չկա, ինչը, թերեւս, կարդարացվեր, եթե բուհի ղեկավարը, դիցուք, Նոբելյան մրցանակի հավակնորդ կամ անվերապահելի հեղինակություն լիներ: Բոլոր բուհերի նման Երեւանի պետական համալսարանի https://www.ysu.am կայքն ունի «ավանդական» բոլոր բաժինները՝
Եվ էլի կթան կովին հիշեցին
Նենգ մարդասպան Ռամիլ Սաֆարովին հանձնելու առիթով սփյուռքի նախարարության կոչը արտերկրի հայությանը՝ կարծես հիշեցում էր այդ գերատեսչության գոյության մասին։ Առանց այդ կոչի էլ, Սփյուռքի հայությունը կատարել ու կատարելու է իր քաղաքացիական պարտքը Հայրենիքի հանդեպ, եւ այդ կոչից էլ առաջ, համայնքներն արդեն ոտքի վրա էին։ Բայց քանի դեռ այսպես, միշտ տեսնելու ենք չարիքի միախորհուրդ հետեւանքը, բուսական անտարբերությամբ
Պայքարել «վաճառվող» չինովնիկների դեմ
Ռոդոսում քննարկում են միգրացիային վերաբերող հարցեր. Նիդերլանդների ներկայացուցիչը հորդորում է իրենց ճանապարհով չգնալ: «Եթե չինովնիկը վաճառվում է՝ կապ չունի, թե որ ազգության ներկայացուցչին է վաճառվում: Եվ դա չի նշանակում, որ «գնողը» մեղավոր է»,- հունական Ռոդոս կղզում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովում միգրացիայի խնդիրներին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասաց հայկական պատվիրակության ղեկավար, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը՝ հակադարձելով
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն՝ 20 տարեկան
Քսան տարի առաջ Հայաստանի Հանրապետությունն ամդամակցեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը` Ինտերպոլին: Այսօր արդեն Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության լավագույն կառույցներից է: Հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նշեց իր 20-ամյա հոբելյանը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: Ինտերպոլի ազգային բյուրոյի պետ,
Կեսօրից հետո
Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ հա-մար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։ Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։ Դյուամել Բայց Էդգարը չէր լսում, մտքերի հետ էր եւ խոսքը շարունակեց
ՀՀ վարչապետը հանդիպեց Լրագրողների 6-րդ համաժողովի մասնակիցների հետ
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Աղավնաձորում ընթացող Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 2-րդ օրը մասնակիցները հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանրապետության վարչապետը ողջունեց համաժողովի մասնակիցներին` կարևորելով ազդեցիկ ձայն ունեցող լրագրողների և խմբագրապետերի միասնականությունը, կառուցողական քննարկումներն ու գործնական զեկույցները: «Նման հավաքները մենք պետք է խրախուսենք և այս գեղեցիկ ավանդույթը պետք է
Չկան «բնածին հատկանիշներ»
Վրաստանի հաղթած ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու դատողություններն այն մասին, որ վրացիները կապված են իրենց հողի հետ, իսկ հայերը՝ ոչ, որովհետեւ գերադասում են ապրել Վրաստանում, ոչ թե Հայաստանում, իհարկե՝ որեւէ քննադատության չեն դիմանում (հետագա հերքումներն, ըստ էության, այդ պնդման իմաստը չեն փոխում): Նախ՝ հարեւան հանրապետությունում ապրող հայերի մեծ մասի համար Վրաստանը հայրենիք է՝ նրանց մի քանի
Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ընթանում է բնականոն հունով
Այսօր տեղի ունեցավ Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որը նախագահում էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական` 13-րդ նիստի օրակարգում տեղ էին գտել մի շարք հարցեր, այդ թվում` ՀՀ-ԵՄ Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված
Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը անցավ կառուցողական մթնոլորտում
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում Հայաստանն էին ժամանել Սփյուռքի հեղինակավոր հայ մամուլի շուրջ 90 ներկայացուցիչներ: «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով ընթացող համաժողովն անցավ կառուցողական մթնոլորտում, հնչած զեկույցներից յուրաքանչյուրը ներառում էր գործնական առաջարկների հսկայական փաթեթ: Համաժողովի 2-րդ օրը ներկայացվեցին թուրքական և ադրբեջանական մամուլի հակահայկական պրոպագանդայի դիմագրավմանն առնչվող հարցեր: Քննարկվեցին այն
Կրկնակի վաճառքից տուժածների հույսը՝ 2016 թ. հունվարի 1-ն է
Եկմալյան փողոցին հարող տարածքի կառուցապատման ավարտի վերջնաժամկետը 2016 թ. հունվարի 1-ն է Հոկտեմբերի 6-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2008թ. նոյեմբերի 20-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Եկմալյան փողոցին հարող տարածքի նկատմամբ բացառիկ`գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշումը: Կառավարությունը լիազորել է քաղաքապետին որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում
Երևանի քաղաքապետը հանդիպել է Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի անդամների հետ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանում հոկտեմբերի 4-ից 7-ը անցկացվող Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի նիստի անդամների հետ: Ողջունելով հյուրերին քաղաքապետը նախ նկատել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո ձևավորված ասոցիացիան նախկին սոց երկրների ճարտարապետների միջև առկա կապերի պահպանման առումով իսկապես անհրաժեշտություն էր և անցած 20 տարիները մեկ անգամ չէ, որ փաստել են դա: <<Հաշվի
«Երևաննախագիծ» ինստիտուտն այսօր մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևանի բնօրրանում
Երևանի քաղաքապետարանի կոչին ընդառաջ՝ «Երևաննախագիծ» ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցներ՝ ճարտարապետներ, կոնստրուկտորներ, նախահաշվողներ, այսօր աջակցել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին՝ վաղ առավոտից մաքրման աշխատանքներ իրականացնելով հնավայրին հարող Նուբարաշեն խճուղու երկայնքով: «Երևաննախագծի» աշխատակիցները խոստովանել են, որ առանձնակի պատրաստակամությամբ և հաճույքով են մասնակցել այս շաբաթօրյակին՝ կարևորելով Էրեբունի ամրոցի նշանակությունը Էրեբունի-Երևան տոնակատարությունից առաջ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
ՌԱԿ Հանրապետական վարչությունը մտահոգ է
Հոկտեմբերի 4-ին Երեւանում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչության դիվանի նիստը, որի ժամանակ քննարկվեց նաեւ իրադրությունը տարածաշրջանում, մասնավորապես` Սիրիայում առկա ռազմաքաղաքական ճգնաժամը, որի հետեւանքով զոհվում են անմեղ քաղաքացիներ, այդ թվումՙ սիրիահայեր: ՌԱԿ Հանրապետական վարչությունը մտահոգ է Սիրիա – Թուրքիա սահմանին կատարված սադրանքից հետո Թուրքիայի խորհրդարանիՙ կառավարությանը անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ սկսելու թույտվության կապակցությամբ: Փաստ
ԱՆԵԿԴՈՏ
– Բժիշկ ջան, էն օրն ինձ ասեցիր, որ վիճակս անհույս ա, բայց հիմա ինձ շատ լավ եմ զգում,- ասում է հիվանդը բժշկին: – Դե, ինչ ասեմ,- արդարանում է բժիշկը,- մենք էլ անսխալական չենք. մենք էլ մեր գործի մեջ ենք երբեմն թերանում:
Վթար Իջեւան-Բերդ ճանապարհին, կա զոհ եւ 6 վիրավոր
Հոկտեմբերի 6-ի առավոտյան, ժամը 08.30-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Իջեւան-Բերդ ավտոճանապարհին, Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 6-րդ կիլոմետրին: Իրար են բախվել Բերդի տարածաշրջանի Մովսես գյուղի բնակչին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքնան եւ Երեւանի բնակչի պատկանող «Օպելը»: Վթարի հետեւանքով «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի մովսեսցի վարորդը մահացել է, երկու մեքենաների 6 ուղեւորներ վնասվածքներով տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում են գտնվում
ԱՄՆ-ում մոտ հարյուր մարդու մեղադրանք են առաջադրել Medicare-ի գործով. Նրանց թվում նաեւ հայ կա
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես մեղադրանք է առաջադրել 91 անձի՝ բժշկական ապահովագրության Medicare ծրագրով մեքենայություններ իրականացնելու մեջ: ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի խոսքով, մեղադրյալները 2008-2012 թվականներին յուրացրել են մոտ 430 միլիոն դոլար: 91 մեղադրյալների մեծ մասը ձերբակալվել է, մյուսներին հետախուզում են: Մայամիում ձերբակալվել է 33 մարդ, Լոս Անջելեսում՝ 16, Բրուքլինում՝ 15, Դալլասում՝ 14, Բատոն-Ռուժում՝ 4 եւ Չիկագոյում՝
Անվանի տիտղոսակիր մարզիկներ. «Մենք տեղյակ ենք «Բաց նամակին»
Երեկ Աժ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, մեկնաբանելով մարզաշխարհի մի խումբ անվանի տիտղոսակիր մարզիկների՝ իրեն ուղղված «Բաց նամակը», ասել էր, թե իրեն հասած տեղեկություններով դրա տակ ստորագրած մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ նամակից տեղյակ չեն եղել եւ Aravot.am-ին խորհուրդ տվել նույնպես դա ճշտել: Որոշեցինք հետեւել խորհրդին: Բոլոր 32 մարզիկներին զանգահարել, հասկանալի է, հնարավոր չէր:: Բայց զրուցեցինք անվանի մի քանի
Ալեքսանդր Իսկանդարյան. «ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ մրցակցությունը իսկական է»
Հատված Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ հարցազրույցից: -Ի վերջո՝ «Բարգավաճի» ուզածն ի՞նչ է. մի՞թե ամբողջ «կռիվը» իշխանական տորթից հնարավորինս մեծ կտոր «փախցնելու», մի քանի ավել պորտֆել ստանալու համար է։ -Քաղաքականությունը, քաղաքական պայքարը, այո, «մի քանի ավել պորտֆել ունենալու» համար է։ Այդ պորտֆելներից յուրաքանչյուրը իշխանության, ազդեցության լծակների որոշակի չափաբաժին է, որ քաղաքական դիվիդենտներ է
«Այլընտրանքային» տաբու
Այս օրերին շատ են հնչում գնահատականներ, որ Վարդան Օսկանյանը ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զոհն է: Գուցե այդ տեսակետի մեջ ճշմարտություն կա, սակայն նույն տրամաբանությունը շարունակելով` թերևս, ավելի ճիշտ կլինի արձանագրել, որ Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի` քաղաքական չլինելու, լղոզված կարգավիճակի ու գործունեության, ԲՀԿ-ի` այլընտրանք դառնալու զոհն է: Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացն` իր բովանդակությամբ ու երկակիությամբ հիշեցնում է
Տիգրան Առաքելյանի համար թուղթ կմնա՞
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը թերահավատորեն է վերաբերում հոկտեմբերի 3-ին ԵԽԽՎ նստաշրջանում ընդունված՝ «քաղբանտարկյալ» եզրույթը սահմանող բանաձեւի արժեքավորությանը իրավական տեսանկյունից: «Արդար, լավ բառերի մի ամբողջություն է, որը որեւէ իրավական արժեք կամ հետեւանք, իմ համոզմամբ, չունի։ Նման բանաձեւը ֆորմալ իմաստով ընդամենը կարող է հնարավորություն տալ ԵԽ ցանկացած պաշտոնյայի գործածել «քաղբանտարկյալ» եզրույթը, որպես գոյություն ունեցող փաստ», –
Կայացավ «Ես եմ ճայը» ներկայացման պրեմիերան
«Հայֆեստ» միջազգային փառատոնի շրջանակներում այսօր Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Ա. Չեխովի «Ես եմ ճայը» ներկայացման պրեմիերան: Բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն էր: Գլխավոր դերում նույն թատրոնի դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանն էր: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ այս ներկայացումը, կերպարը շատ կարեւոր էր իր համար, քանի որ նման դեր ու մոնոներկայացում առաջին անգամն էր խաղում: Ասում
Հեղինե Բիշարյանը՝ «Ա1+»-ի մասին. «Այնքան համառ եւ ճիշտ պայքարեցին այդքան տարիներ»
«Չեմ կարող ասել, որ այս իշխանությունները նախորդ իշխանության մեղքերն են քավում՝ «Ա1+»-ի հաշվով: Ես հանձնաժողովի անդամ եմ: Հանձնաժողովում ակտիվ մասնակցել ենք այդ քննարկումներին, եւ մեր դրական կարծիքն ենք ասել: Ողջունել ենք, որ «Ա1+»-ը արդեն շարունակելու է իր գործընթացը եւ ունենալու է որոշակի ժամանակ եթեր: Սա, կարծում եմ, հիմնաքար կհանդիսանա հետագայում ավելի շատ ժամերով եւ ավելի
Բիձինան լրագրողին է մեղադրում` իր խոսքը ճիշտ չվերարտադրելու մեջ
Այսօր առավոտյան մամուլում եւ սոցիալական ցանցերում մեծ վրդովմունք էր առաջացել` կապված «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի` New times ամենշաբաթյա հանդեսին նրա տված հարցազրույցի այն հատվածի հետ, որում նա տարակուսում էր, թե ինչու են հայերը` ունենալով իրենց հայրենիքը, բնակվում Վրաստանում: Այս կապակցությամբ ուշ երեկոյան Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի նախագահ Բիձինա Իվանիշվիլին ֆեյսբուքյան իր
Ռուբեն Հակոբյան. «Զղջալը քաղաքական կատեգորիա չէ, պետք է որոշում ընդունվի՝ «Ա1+»-ի վերադարձի մասին»
«Ժամանակին «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումը մեծագույն սխալն է եղել»,- երեկ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը այսպիսի գնահատական տվեց իր ելույթի ժամանակ: ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանը, հույս հայտնեց, որ այս իշխանությունների օրոք «Ա1+» հեռուստաընկերությունը լիցենզիա կստանա եւ կվերադառնա եթեր: Այսօր Aravot.am-ը այս առնչությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին հարցրեց՝ ՀՀԿ 2 պատգամավորների այդ սուր գնահատականներից


















































