Օրվա լրահոսը

«Իսկ էդ պլանկան կա՞, որ «Ասպիրինն» արժե 200 դրամ ու դրանից ավել իրավունք չկա վաճառելու». ՏՄՊՊՀ-ին հարցնում է Հայրապետ Գալստյանը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) այսօր հրապարակած 2011 թվականին պետգնումների ոլորտում  խախտումներ կատարած բուժհիմնարկների ցանկում են հայտնվել «Քանաքեռ-Զեյթուն» կլինիկան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը, «Սուրբ Աստվածամայր»  բուժկենտրոնը եւ մի քանի տասնյակից ավելի հիմնարկներ: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ի կատարած ուսումնասիրությունների համաձայն` բուժհիմնարկները պետգնումներով դեղեր են ձեռք բերել դեղի իրական արժեքից մի քանի անգամ թանկ գներով, որը

Աղվան Վարդանյան. «Ուրախ եմ, որ «Ա1+»-ը եթերում է, բայց այդ գնահատականը՝ մեղքերի քավություն, դրանք տարբեր օպերաներ են»

ԱԺ-ում ՀՀԿ 2 պատգամավորների սուր ելույթը` «Ա1+»-ը ժամանակին եթերազրկելու մասին, կարո՞ղ ենք ընկալել՝ որպես նախորդ իշխանությունների գործած «մեղքերի քավություն» եւ ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում «Ա1+»-ի ն 30 րոպե եթերաժամ տրամադրելը: Aravot.amի այս հարցին այսօր ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ցավոք, երեկ ԱԺ-ում չեմ եղել այդ քննարկման ժամանակ: Ես նույնպես ուրախ եմ, որ

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ ամբիոնից բարձրացրեց սոցիալական արդարության հաստատման հարցը

Այսօր ԵԽԽՎ-ում «Սոցիալական արդարության վերականգնումը ֆինանսական գործարքների հարկի միջոցով» զեկույցի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը: Իր ելույթի սկզբում նա նշեց. «Ֆինանսական ճգնաժամը կլանեց Եվրոպան, ինչը բազում դժվարություններ ծնեց ողջ տարածաշրջանի համար: Որոշ դեպքերում նկատելի եղան քաղաքական, ինչպես նաև տնտեսական հետևանքներ: Վեհաժողովը կրում է ընտրողների առաջ պատասխանատվություն, իսկ պետական պաշտոնյաները պետք

The Voice of Russia. «Իսրայելա-ադրբեջանական դաշինքի առեղծվածը»

«Դը վոյս օֆ Ռաշա» լրատվական գործակալությունը գրում է, որ Ադրբեջան-Իսրայել դաշնակցությունը շարունակվում է ուշադրության կենտրոնում մնալ, չնայած երկու երկրների հարաբերությունները առեղծվածից դուրս չեն գալիս: Արաբ արմատականների և Իրանի դեմ ուղղված իսրայելա-ադրբեջանական համագործակցությունը միայն ներքին անվտանգության նպատակներին է ծառայում, և, ըստ թերթի, ուղղված չէ Հայաստանի դեմ: Թերթի կարծիքով, հայ-իսրայելական հարաբերությունները փոքր-ինչ սառեցված են Հայաստանից հնչող դժգոհությունների

Մեքենաներ` ուսուցիչներին

Ուսուցչի օրվա առթիվ, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար՝ Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արտուր Կարապետյանը, Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Շողիկ Բադալյանը և Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիլվա Բաբաջանյանը կառավարության ղեկավարի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության

«Նաիրի» բ/կ-տնօրենը` ՏՄՊՊՀ-ին . «Ավելի լավ է դեղի տեղը ջուր տամ հիվանդին, քան իրենց ասած էժան դեղը»

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակեց մի քանի տասնյակ բուժհաստատությունների անուններ, որոնք 2011 թվականին պետք է պետգնումներով դեղամիջոցներ ձեռք բերելու համար մրցույթներ հայտարարեին, բայց չեն արել: Ըստ հանձնաժողովի, օրինակ, Շիրակի մարզում բուժհաստատությունները մրցույթներ ընդհանրապես չեն հայտարարել: Հանձնաժողովի տրամադրած խախտումներ կատարած բուժհիմնարկների ցանկում են Գյումրու «Ծննդատունը», Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը, Կոտայքի մարզի «Նաիրի»

Մահացել է Էդվարդ Միրզոյանը

Այս գիշեր երկարատեւ հիվանդությունից հետո կյանքի 91-րդ տարում մահացել է մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը։ Հայ ժամանակակից կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդուարդ Միրզոյանը ծնվել է 1921թ Գորիում։ Էդվարդ Միրզոյանը 3 տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվել է Երևան: Կոնսերվատորիան էլ ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայում: Մանրամասները կարդացեք այստեղ:

Սեյրան Օհանյան. «Հայաստանում իրականացվող զորավարժությունները միշտ անցկացվել են բաց և թափանցիկ մթնոլորտում»

     Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Պետր Միկիսկային: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Միկիսկային նշանակման կապակցությամբ և նշել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է Չեխիայի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը` հույս հայտնելով, որ Չեխիայում և Հայաստանում դեսպանությունների հիմնումից հետո երկկողմ համագործակցությանը նոր խթան կհաղորդվի: Պարոն

Ամենաերիտասարդ պապիկն ու տատիկը ապրում են Մեծ Բրիտանիայում

29-ամյա Շեմ Դեվիսը հայր է դարձավ 15 տարեկանում, երբ լույս աշխարհ եկավ նրա դուստրը`Թիան: 14 տարի անց Թիան ունեցավ դուստր և իր հորը դարձրեց Բրիտանիայի կամ գուցե և աշխարի ամենաերիտասարդ պապիկը: Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ նվերներ ստանում են միայն տղամարդիկ։ Ալբանիայում ամուսնական առաջին գիշեր հասկացությունը պայմանական բնույթ ունի: Ըստ ավանդույթի`  նորաթուխ կինը պետք է երեք

Советский Спорт. «Օռլանդո Դել Վալը Վիկ Դարչինյանին պարտվելուց հետո առաջին մեկնաբանությունն է տվել»

«Սովետսկի սպորտ» թերթը գրում է, որ շատերի համար Օռլանդո Դել Վալը անակնկալ պարտություն կրեց Վախթանգ Դարչինյանից, որը նրա առաջին պարտությունն էր: Դեռ ավելին հայ բռնցքամարտիկը մարտից անմիջապես հետո ասաց, որ Դել Վալը իր համար բարդ մրցակից չէր, և նա չէր կասկածում, որ հաղթելու է: Պուերտորիկացին ասել է, որ պարտությունը միայն ամրապնդեց իր մարտական ոգին. «Ես

Ուսուցչի տոնը Խնձորեսկում

Այսօր աշխարհի շուրջ 100 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում նշվում է Ուսուցչի  օրը: Այն առիթ է  հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում, առանձին դասասենյակներում եւ դահլիճ սրահներում միջոցառումներ կազմակերպելու համար: 73-ամյա Լարիսա Կիրակոսյանը կարոտով է հիշում իր դպրոցական տարիները. «Մեր ժամանակ այս տոնը մի շարք զգացմունքների միաձուլման համադրություն էր, կար մեծագույն հարգանք անգամ այն ուսուցիչների նկատմամբ, որոնց

Ն. Զոհրաբյան. «Սաֆարովի արտահանձնումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն»

Երեկ ԵԽԽՎ-ում Սաֆարովի գործով տեղի ունեցած բանավեճը բավականին թեժ էր: ԵԽԽՎ պատվիրակների մեծամասնությունը դատապարտեց Սաֆարովին արտահանձնելու և ներում շնորհելու փաստերը, մինչդեռ համառորեն Ադրբեջանի արդարացի լինելն էին պնդում Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակները: Իսկ հայկական պատվիրակության անդամների ելույթները խիստ տոնով էին: Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փաստեց, որ չնայած բոլոր պատվիրակների՝ Սաֆարովի արտահանձնման և ներում շնորհելու փաստերի  դատապարտմանը,

Դատախազը պահանջեց գնդապետին դատապարտել 14 տարվա ազատազրկման

Հոկտեմբերի 5-ին Բերդում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացած նիստում  զինվորական դատախազ Ներսես Միսակյանը  իր  մեղադրական ճառում դատարանից պահանջել է Իջեւանի զորամասի նախկին հրամանատար, գնդապետ  Սերգեյ Կարապետյանին  դատապարտել 14, նույն զորամասի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանին՝ 4 տարվա ազատազրկման: Սերգեյ Կարապետյանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածներով: Զինվորական դատախազն իր մեղադրական ճառում հրաժարվել

Մոնթեի կինը` Օսկանյանի գործի մասին

Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հայտարարություն է տարածել Մոնթե Մելքոնյանի կինը՝ Սեդա Մելքոնյանը: Տեքստը՝ ըստ «Սիվիլնեթի» «Բազմաթիվ այլ նորմալ հայերի նման ես նույնպես հիասթափված եմ մեր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններից: Այն դեպքում, երբ մեկ-երկու անբարյացակամ հարևաններ բարձրացնում են իրենց միջազգային վարկը, որին ամենևին արժանի չեն, Երևանի շատ պաշտոնյաներ վերացնում են այն, ինչ մնացել է Հայաստանի՝ ժամանակին ունեցած բարի համբավից: Իշխանության չարաշահման վերջին դրսևորումը Հայաստանի

Իվանիշվիլի. «Ապշում եմ, թե ինչու են հայերն այստեղ ապրում»

«Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին բացառիկ հարցազրույց է տվել ռուսական New Times հանդեսին, որում պատասխանելով այն հարցին, թե ինչու նա ի վերջո Ֆրանսիայից վերադարձավ հայրենիք, ասել  է. – «Մենք` վրացիներս, շատ տարօրինակ ազգ ենք, շատ ենք կապված մեր հողին: Դա է մեր բնավորությունը: Տեսեք, օրինակ, այստեղ մեզ մոտ հայեր են ապրում: Իսկ ես պարզապես

Ռուբեն Հակոբյան. «Երբեք չեմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակը»

«Ռուբեն Հակոբյանն առաջին իշխանության մաս է կազմել, եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը: Եթե բումերանգ է, ապա այդ բումերանգը պիտի գա Ռուբեն Հակոբյանին կպնի”,- այսպես պատասխանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի` լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարությանը, թե օրինաչափություն է, որ իշխանություններն անձեռնմխելիությունից զրկում են պատգամավորների` նախագահական ընտրությունների«շրջանակներում», եւ օրինաչափություն

Լեւոն Մարտիրոսյան. «Ինձ ասել են, որ «Բաց նամակի» տակ ստորագրած մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ նամակից տեղյակ չեն եղել»

Այսօր մարզաշխարհի մի խումբ անվանի տիտղոսակիր հայ մարզիկներ բաց նամակով պատասխանել են հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային ժողովում կառավարությանն ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանին` մարզաշխարհի հասցեին արած «բացահայտ հեգնական եւ անհարգալից» արտահայտություններին: Aravot.am-ը պատգամավորին խնդրեց մեկնաբանել տեղի ունեցածը: «Ինձ արդեն զանգել են ուրիշ լրագրողներ եւ ասել, որ մարզաշխարհի շատ ներկայացուցիչներ, երբ իրենց հարցրել

Detroit Free Press. «Ո՞ւմ են պատկանում Ջեք Գևորգյանի նկարները»

Բժիշկ Ջեք Գևորգյանի ժառանգության կազմակերպության և Բոսթոնի քաղաքամերձ թանգարանի միջև վեճ է ծագել՝ Գևորգյանի 17 ինքնասպան փաստաբանների նկարների սեփականության իրավունքի համար: Գրում է «Դետրոյթ ֆրի փրես» թերթը: Գևորգյանի ժառանգության կազմակերպության կատարածու Մայեր Մորգանրոթը «Դը Դետրոյթ նյուզ» թերթին ասել է, որ Ուոթըրթաուն քաղաքում գտնվող Ամերիկայի հայկական գրադարանը իր մոտ կպահի նկարներից 4-ը, իսկ 13-ը կվերադարձվի Գեւորգյանի

ՀԱԿ Գյումրու համակարգող. «Ընտրապայքարի մասին որոշումը կայացնելը շուտասելիք չէ, որ առաջ վազես»

Այսօր Aravot.am-ը Գյումրու ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են արդյոք Սամվել Բալասանյանի լքած ընտրատարածքում`Գյումրու գարեջրի գործարանի հատվածն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35-ում, առաջադրել ԱԺ պատգամավորի սեփական թեկնածու: Կա՞ ընդդիմադիրներից որևէ մեկը, ով պայքարի մեջ կմտնի նախագահի փեսայի ամենամոտ ընկերոջ` «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանի հետ, որի թեկնածությունը պաշտոնապես առաջադրելու է իշխող

Լրագրողին մեղավոր ճանաչեցին. նա պնդում է, որ իրեն ծեծել է դատախազը

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել Ռեգնում գործակալության երևանյան գրասենյակի նախագահ Ռուբեն Գրդզելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստ, որի ընթացքում դատախազը մեղադրանք է առաջադրել: Ինչպես հաղորդում է Regnum-ը, հաշվի առնելով, որ Գրդզելյանը նախկինում դատվածություն չունի և նրա խնամքի տակ երեխաներ կան՝ դատախազը միջնորդել է քրեական օրենսգրքի 117

Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը շարունակվում է

Հոկտեմբերի 5-ին Աղավնաձորում իր աշխատանքներն է շարունակում ՀՀ սփյուռքի նախարարության  նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով  անցկացվող լրագրողների համահայկական 6-րդ համաժողովը: Քննարկումների առանցքային հարցն է հանդիսանում հայաստանյան և աշխարհասփյուռ հայ մամուլի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միասնական ռազմավարության, միջազգային հանրությանը տեղեկատվության միևնույն՝ հստակ և ազդեցիկ  «հաղորդագրության» մատուցումը: Համաժողովի երկրորդ օրվա նիստն ընթանում է

Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը հանձնեցին Թեւան Պողոսյանին

Համամասնական ընտրակարգով ընտրված ու վաղաժամկետ պատգամավորի լիազորությունները դադարեցրած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատը այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նիստում  որոշվեց հանձնել ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Թեւան Պողոսյանին: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հնատիպ գրքերի «բուժակը»՝ Վրաստանի ոստիկանության օպեր-լիազոր

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 11.30-ից մինչեւ 16.00-ն տեւեց ՀՀ Ազգային գրադարանից եւ ԵՊՀ գրադարանից 150 միավոր հնատիպ գրքեր գողանալու գործով մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վաժա Ազիարաշվիլու ցուցմունքն ու հարցաքննությունը: Մեղադրող Աշոտ Նադոյանի հարցաքննության ժամանակ նա դարձյալ պնդեց, որ իր նկատմամբ բռնություններ են եղել եւ ինքը ստիպված վերցրել է պաշտպան, որպեսզի

Կայացավ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը

Հոկտեմբերի 2-4-ը Երևանում տեղի ունեցավ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների 2-րդ փուլը: Հայկական կողմի բանակցային թիմը ղեկավարում էր ԽՀԱԱԳ գլխավոր բանակցող, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, իսկ եվրոպական պատվիրակությունը ղեկավարում էր գլխավոր բանակցող, ԵՀ Առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը: Բանակցային փուլի ընթացքում

Թուրք և ադրբեջանցի պատվիրակները Սաֆարովի հարցում արդարացրին Ադրբեջանին ու Հայաստանին ագրեսոր ներկայացրին

Երեկ ԵԽԽՎ-ում Ռամիլ Սաֆարովի գործով քննարկման ընթացքում թուրք և ադրբեջանցի պատվիրակները, ինչպես և սպասվում էր, արդարացրին Սաֆարովի արտահանձնումն ու նրան ներում շնորհելը: Ադրբեջանցի պատվիրակ Այդին Աբասովը հայտարարեց, թե հայ գործընկերներն անում են ամեն ինչ, որպեսզի քաղաքականացնեն Ադրբեջանի իշխանությունների քայլերը՝ Սաֆարովին ներում շնորհելու հարցում: Այնուհետև նշեց. «Մինչդեռ մենք բազմիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանը Ռամիլ Սաֆավորին ներում

Լոռու մարզում ոչ միայն աշխատատեղերի, այլև որակյալ մասնագետների պակաս կա

«Լոռու մարզում ոչ միայն աշխատատեղերի, այլև որակյալ մասնագետների պակաս ունենք»: Այդ մասին Դաշնային Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ դոկտոր Վոլֆգանգ Թիրզեի գլխավորած պատվիրակության` Լոռի կատարած այցի ժամանակ ասաց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզպետը նշեց, որ կադրերի պակասը առավելապես վերաբերում է Վանաձորի քիմիական արդյունաբերությանը: «Անհրաժեշտություն է առաջանում հրավիրել անգամ տարեց մասնագետների: 20 տարիների անջրպետը սահուն սերնդափոխության խնդիր է առաջացրել»:

Առողջապահության նախարարը չի բացառում, որ հետ կկանչի Արա Տեր-Գրիգորյանին (Տեսանյութ)

Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Արա Տեր-Գրիգորյանը օրեր առաջ սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Ըստ որոշ լուրերի, պարոն Տեր-Գրիգորյանի հեռանալը անմիջական կապ ուներ նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս տեղի ունեցած հայտնի խորհրդակցության հետ: Նախագահի վերահսկողական ծառայությունը առողջապահական ոլորտում  էլ էր «ատկատների» հոտ առել: Այսօր 100 օրվա առիթով ասուլիս հրավիրած առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից լրագրողները պահանջեցին հրապարակել

«Հայրապետյանը պետք է դատարանում ընդունի իր մեղքը»

Այն, որ Ռուբեն Հայրապետյանն այլեւս պատգամավոր չէ, բավարար պայման չէ` «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամների համար` դադարեցնելու իրենց պայքարը: «Հայրապետյանի` ԱԺ պատգամավորությունից հրաժարվելը մեր պահանջներից մեկն է, ոչ շատ կարեւոր պահանջներից մեկը: Հրաժարվելով պատգամավորությունից՝ նա փաստացի ընդունեց իր մեղավորությունը հունիսի 17-ին կատարվածի մեջ: Բայց իր մեղքը լիովին ընդունած կհամարենք, երբ դատարանում կընդունի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031