Օրվա լրահոսը
Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ դարձյալ հաշիվներ պարզեց , իսկ Սամվել Բալասանյանին «աշխարհի տակի ամենալավ բաները ցանկացավ»
Այսօր Գյումրու տոնը նշելիս, 13 տարվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի քանի ցնցող հայտարարություններ արեց: Նա նախևառաջ իր պաշտոնանկանության մեջ մեղադրեց լրատվամիջոցներին` ասելով, թե «ես ձեր պատճառով էս օրը ընկա, դուք ինձ հանեցիք»: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե 4 տարի հետո պարոն Ղուկասյանը կմտնի՞ ընտրապայքարի մեջ, որին ի պատասխան քաղաքապետն ասաց . «Հոգեպես հիմա չեմ
Գյումրվա տոն` առանց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ու կառավարական հյուրերի
Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ հերթական անգամ նշվեց Գյումրու օրը: Թեև քաղաքապետը օրեր առաջ այցելել էր Ազգային ժողով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ու կառավարական մի քանի երևելի դեմքերի հրավիրատոմս բաժանելու, սակայն այսօր ոչ մեկը, բացի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից հարկ չէր համարել մասնակցել: Չեր եկել նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մեր տեղեկություններով ,
Նախագահը մասնակցել է Էջմիածնի 2697-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Արմավիրի մարզ: Էջմիածին քաղաքում Հանրապետության ղեկավարը մասնակցել է քաղաքի տոնի՝ 2697-ամյակի շրջանակներում հրավիրված «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի նիստի բացմանը: Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Արցախի հերոսամարտի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտում զոհվածներին հիշատակին: Նախագահը Էջմիածնում նույն օրը ներկա
Ուկրաինացի փորձագետ. «Հայատանը համաշխարհային մշակույթի ոսկե ֆոնդն է»
Ինչպես հաղորդել էինք, այսօր Մատենադարանում ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված «Հիշողության կերպարանքները. ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական սեմինարի բացմանն ընդառաջ կազմակերպվեց հանդիպում` արտասահմանից հրավիրված փորձագետների մասնակցությամբ: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ասաց, որ գիտաժողովին նախորդել է Մատենադարանի կոթողային շենքի վերաբացումը. «Շենքում նախկին մեկ
Բնակիչները պայքարում են կանաչ տարածքում սկսված շինարարության դեմ
Ահազանգ է ստացվել Աջափնյակի Արզումանյան 4 շենքի բնակիչներից, իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում սկսված շինարարության վերաբերյալ: Բնակիչները այսօր արգելել են շարունակել շինարարական աշխատանքները, որից հետո նոր միայն իրենց են ներկայացվել փաստաթղթեր, որոնց համաձայն կառուցվելու է երկհարկանի առևտրի սրահ, չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին: Բնակիչները կտրականապես դեմ են այդ նախագծին և արդեն նամակ
Արա Խզմալյան. «Ասելով, որ Մատենադարանը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, համեստացնում ենք մեր կարգավիճակը»
Հոկտեմբերի 7-11-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում ՀՀ Մշակույթի նախարարության եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ տեղի կունենա «Հիշողության կերպարանքները. ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման եւ վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» խորագրով 2-րդ միջազգային գիտագործնական սեմինարը եւ ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի տարածաշրջանային թեմատիկ վարժանքը` «Կանխարգելիչ կոնսերվացումը` թանգարանային հավաքածուների պահպանման հիմնական գործոն. ձեռագիր հավաքածուներ» թեմայով: Այսօր Մատենադարանում սեմինարի
Բանտ, որտեղ կերազի լինել յուրաքանչյուր բանտարկյալ
Նորվեգիայի Բաստա կղզում տեղակայված է բանտ, որտեղ կերազի լինել ցանկացած բանտարկյալ: Բանն այն է, որ այնտեղ բանտարկյալները իրենց պատիժը կրում են ոչ թե բանտախցերում այլ հարմարավետ տնակներում, բացի դա` գործում են նաև խաղահրապարակ և սաունա: Միակ բանը, որ պարտավոր են անել բանտարկյալները` յոթժամյա աշխատանքն է. առավոտյան 8:30-15:30: Աշխատանքի դիմաց նրանց տրվում է 10$-ի չափով աշխատավարձ, որը
Հոկտեմբերի 11-ին կառավարությունը կերջանկացնի գյումրեցի անօթևաններին
Aravot.am-ի աղբյուրների փոխանցմամբ, վերջնականապես որոշվել է Գյումրու նորակառույց Մուշ 2 թաղամասի այդքան սպասված բնակարանները անօթևաններին հանդիսավորությամբ հանձնել հոկտեմբերի 11-ին: Բնակարաններն, ըստ էության, արդեն պատրաստ են` լույսը քաշած, ջրերը միացրած, թաղամաս տանող 2 կիլոմետրանոց ճանապարհը արդեն գործում է, 1080 տեղանոց դպրոցի շենքը ևս պատրաստ է, այնպես որ անհարկի ձգձգելու կարիք այլևս չկա: Նշենք, որ ի սկզբանե
Ընտրիր մասնագիտությունդ ըստ թվագիտության
Դարեր առաջ նումերոլոգիան` թվագիտությունը համարվում էր առեղծվածային երևույթ, սակայն այսօր այն դասում են աստղագուշակության մեթոդների շարքին և կիրառում կյանքի տարբեր ոլորտներում: Հիմնվելով 1-9 թվային սկզբունքին` կարելի է վերծանել յուրաքանչյուր մարդու առողջությունը, բնավորությունը, ճակատագիրը և այլն` ուղղորդելով և օգնելով նրան տարբեր գործնեություն ծավալելու ժամանակ: Իմանալու համար, թե ինչ մասնագիտություն կհամապատասխանի մեզ` պետք է կատարել հետևյալ հաշվարկը:
Ջասթին Բիբերը փսխել է համերգի ժամանակ (Տեսանյութ)
Շաբաթ օրը Արիզոնայում տեղի ունեցած համերգի ժամանակ Ջասթին Բիբերը փսխել է հենց բեմում: Ըստ Ջասթինի` պատճառը կաթն է եղել, որը նա օգտագործել էր նախքան համերգը: Քրիստինա Միրզոյան
«Ֆեյսբուքամոլությունից» մինչև Ցուկենբերգի ուղերձը
Ամեն ինչի «մոլ» կար, հիմա էլ ֆեյսբուքամոլությունն է ախտորոշման կարիք զգում: Ռուբո Ղազարյանն էլ չի զլացել ու դուրս է գրել այն 10 ախտանիշները, որոնք վկայում են ձեր ֆեյսբուքամոլ լինելու մասին. ներկայացնում եմ դրանցիցի մի քանիսը. 1. Դուք միշտ կօգտվեք ֆեյսբուք մտնելու հնարավորությունից, եթե չլինեք քնած կամ ցնցուղ ընդունելիս : 2. Քիմիական կախվածություն ունեք լայքերից, երբ
«Շատ կցանկանայի, որ նրանց աշխատավարձը կրկնապատկվեր». Այսօր գրադարանավարի օրն է
Հանգստյան օրվա պատճառով ընթերցողները չեն կարող այցելել գրադարաններ ու շնորհավորել իրենց սիրելի գրադարանավարներին (գրադարանները բաց էին երեկոյան 6-ից մինչև առավոտյան 11-ը) ։ Սակայն առավել հանդուգն ցանկացողները նրանց չեն մոռացել համացանցում` իրենց «ստատուսներում» ։ Օգտատեր Լիլիթը գրում է․ «Վայ տիկին Սուսաննա, տոնդ շնորհավոր։ Երանի Ձեզ պես բարեհամբույր մարդիկ շատ լինեն։ Շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներիդ»։ Իսկ 19-ամյա Աննան
Լավանդայի Արայիկը վաճառում է ունեցվածքը
Գործարար Արայիկ Հայարապետյանը` Լավանդայի Արայիկը վաճառքի է հանել Ծաղկաձորի իր քոթեջները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարար Արայիկ Հայրապետյանը: Նրա խոսքով, 25 տարի է ինչ ինքը գտնվում է առ ու վաճառքի մեջ: «Հենց հիմա 3 նոր շինություն եմ կառուցում եւ գնում հողեր հյուրանոցներ կառուցելու նպատակով: Սակայն կոմերցիոն գաղտնիությունից ելնելով ավելին ասել չեմ կարող»,-ավելացրեց Արայիկ
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 60-ամյակի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման, համաշխարհային ասպարեզում նրա հեղինակության և դերի առավել բարձրացման: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Ձեզ՝ Հայաստանի հավատարիմ բարեկամին, ամենախորին երախտագիտություն հայտնել դաշնակցային փոխգործակցության հունով այսօր
Այլեւս ոչ մի ձեռքսեղմում
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր ֆուտբոլիստներին կտրականապես արգելել է միմյանց ձեռքով բարեւել՝ թիմում գրիպի վիրուսի հնարավոր տարածումից խուսափելու համար: Վենգերը ենթադրում է, որ վիրուսը ակումբ բերել է կիսպաշտպան Թեո Ուոլքերը, որն Անգլիայի հավաքականից վերադարձել է անառողջ վիճակում: Բացի Ուոլքերից, թիմում գրիպով հիվանդացել են նաեւ գերմանացի Պեր Մերտեզակերը, բելգիացի Թոմաս Վերմալենը, ֆրանսիացի Ֆրանսիս
Բերտի Ֆոգտս. «Իսկ ի՞նչ կանեք դուք, եթե ես թքեմ ձեր երեսին»
Ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգտսը գտնում է, որ «Խազարի» պաշտպան Էլնուր Ալլահվերդիեւին հավաքական չհրավիրելը ոչ ոքի չպետք է զարմացնի: Ֆուտբոլիստը որակազրկվել է վեց խաղով՝ երկրի առաջնության 7-րդ տուրում մրցավարի երեսին թքելու համար: «Վատն այն է, որ Ադրբեջանում ֆուտբոլիստը կարող է իրեն թույլ տալ՝ թքել մրցավարի վրա: Եթե Էլնուրը դա աներ միջազգային հանդիպման
Առանձնահատուկ հսկողություն՝ Յուրի Մովսիսյանի նկատմամբ
Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Բրունու Ալվեշը հույս է հայտնել, որ այսօր իրենց կհաջողվի ընդհատել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրի Մովսիսյանի գոլերի արդյունավետ շարքը: «Այդ արդյունքը (9 գոլ՝ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում) ասում է այն մասին, որ նա ուժեղ հարձակվող է: Ռուսաստանի առաջնության թիմերը բավականին լուրջ են եւ եթե Մովսիսյանը պարբերաբար գրավում է նրանց դարպասը,
Ոստիկանությունը փորձում է պարզել երիտասարդ տղայի խորհրդավոր մահվան հանգամանքները
Հոկտեմբերի 6-ին, Ոստիկանության Թումանյանի բաժին, ժամը 14:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շամուտ-Աթան գյուղերի առաջին կիլոմետրի հատվածում մահացած անձ կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Լորուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Սամվել Ասատրյանի դին: Իսկ նշված վայրից, Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր
Ռուսաստանն ամառային օլիմպիական խաղերի կհավակնի 2020 թվականից հետո
Մոսկվայի դպրոցներից մեկում անցկացված օլիմպիական դասի ժամանակ աշակերտներին ասել է Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: «Հիմա մենք մի քանի խոշորագույն մրցումներ ունենք կազմակերպելու: 2013-ին Կազանում անցկացվելու է համաշխարհային օլիմպիադան, իսկ Մոսկվայում՝ աթլետիկայի աշխարհի առաջնությունը: 2014 թվականին Սոչին կհյուրընկալի ձմեռային օլիմպիադան: Այ, երբ դրանք ու եւս մի քանի միջազգային խոշորագույն միջոցառումները կավարտենք, կհավակնենք 2020
Համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի վրա Այգեհովտում լվացք են չորացնում
Մեր կյանքում հաճախ կարելի է տեսնել տարբեր այլակերպություններ: Կարելի է տեսնել սպառված գործիչների, որ գառան դիմակ հագած ելույթ են ունենում Ազգային ժողովի բարձր ամբիոնից: Հայ մարդուն զարմացնելը դարձել է շատ դժվար: Բայց այն այլակերպությունը, որն այսօր Տավուշի մարզում տեսել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամենաանհավանականն է. 2-րդ համաշխարհայինի զոհերին նվիրված հուշարձանը, որը անմահացնում է զոհված այգեհովիտցիների
Օսկանյանը կանչվել է հարցաքննության
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը այսօր Ազգային անվտանգության ծառայությունից ծանուցագիր է ստացել՝ «մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննության կանչելու մասին»: Ծանուցագրի համաձայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Օսկանյանի մամուլի քարտուղար Բելլա Կարապետյանը, նախկին արտգործնախարարը ԱԱԾ պետք է ներկայանա երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին: «Հայտնում եմ, որ ՀՀ քր․ դատ․ օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված
Մեկ թեւանի բռնցքամարտիկը առաջին անգամ կմտնի պրոֆեսիոնալ ռինգ
Մայքլ Կոնստանտինոն, որ ծնվել է առանց աջ ձեռքի դաստակի, պատրաստվում է պրոֆեսիոնալ ռինգում իր նորամուտին: Նա առաջին մարտն անցկացնելու է հոկտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում: Այդ օրը չորս ռաունդանոց մենամարտում իտալական ծագում ունեցող 33-ամյա Կոնստանտինոյի մրցակիցը լինելու է 2008 թվականի ԱՄՆ օլիմպիական հավաքականի անդամ Սադամ Ալին, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 15 մենամարտ եւ բոլորում էլ
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում այրվել է 800 քմ հա խոտածածկ տարածք, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում՝ Մխչյան գյուղի մոտ՝ 5000 քմ եղեգնուտ, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում` 2 հա, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում՝ 9 հա խոտածածկ
Շախմատի «Միկա» կանանց ակումբը՝ Եվրոպայի ակումբային առաջնությունում
Երեւանի «Միկա» շախմատի կանանց ակումբը հոկտեմբերի 11-ից 17-ը Իսրայելի Էյլաթ քաղաքում կմասնակցի Եվրոպական ակումբների գավաթի խաղարկությանը: Մեր թիմի կազմում հանդես կգան Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը, Լելա Ջավախիշվիլին (Վրաստան) եւ Հայաստանի չեմպիոնուհի Աննա Հայրապետյանը: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Բառադի» մականունով ՀՀԿ պատգամավորը պատմում է իր մականվան նախապատմությունը (Տեսանյութ)
ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը շրջապատում հայտնի է «Բառադի» մականունով: Այսօր Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց ինչու են նրան այդ մականունով դիմում: «Իմ մականունը խոսում է իմ բնավորության անքակտելի լինելու մասին: Սովետի տարիներին, երբ ինձ այդ մականունն ասում էին, իմ անհաշտության, մտքերի ազատության համար էին ասում: Այդ մականունով են ինձ կնքել, որովհետեւ այն, ինչ ոչ մեկը չէր
Սյունիքի մարզի մի շարք գյուղական համայնքներում հարկերի հավաքագրումն անբավարար վիճակում է գտնվում
Սեպտեմբերի 27-ի դրությամբ Սյունիքի մարզի համայնքների բյուջեների գույքահարկի գծով նախատեսված 157824.9 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 139664.9 հազար դրամ` նախատեսված գումարի 88.5 տոկոսը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14,2 տոկոսով ավելի է: Սակայն, ըստ Սյունիքի մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի, մարզի որոշ համայնքներում եկամուտների կատարման գործընթացը գտնվում է խիստ անբավարար
Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցների հայտարարությունը
ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի 3-րդ օրն Աղավնաձորում շարունակվեցին զեկուցումները: Քննարկումներից և հարց ու պատասխանից հետո համաժողովի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ: Կարևորելով հայկական լրատվամիջոցների և հատկապես օտարալեզու մամուլում գործող հայ լրագրողների վճռական, ազդեցիկ և մասնագիտական դերը Հայոց ցեղասպանության, արդարության վերականգնման, Հայ Դատի հիմնախնդիրները ներկայացնելու, միջազգային
Վարդան Ղուկասյանը հրապարակավ հրաժարական կտա վաղը՞
Վաղը ամենակոլորիտ քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ նշվելու է Գյումրու օրը: Տոնին հրավիրված են քաղաքական վերնախավի հատկապես այն ներկայացուցիչները, ովքեր ընտրապայքարի լարված օրերին իրենց զուսպ պահեցին ու ավելորդ գնահատականներ չհնչեցրեցին նրա մասին: Որ հրավիրատոմսեր է բաժանվել կառավարության ու ԱԺ-ի բոլոր երևելի դեմքերին, այս մասին մի քանի օր առաջ ԱԺ այցելելիս, լրագրողներին հայտարարել էր անձամբ քաղաքապետը: Այսօրվանից
Գասպարին՝ Օսկանյանին. «2008-ի ձերբակալությունները հիմա՞ էլ եք իրավական գնահատում»
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆեյբուքյան էջում ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին հարց է ուղղել. «Դիմել եմ Օսկանյանին ու գրել եմ՝ իմ խնդրանքն է իրենից պարզել հիմա 2008, 2007 թվի իրադարձությունները մինչեւ այսօր իրավակա՞ն է գնահատում եւ միայն ի՞ր նկատմամբ է նման գործողությունները քաղաքական հետապնդում գնահատվում, թե՞ արդեն փոխվել է կարծիքը: Միգուցե
Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները եղան ՀՀ ազգային ժողովում
Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայաստանի Հանրապետության ազգային ժողով՝ ծանոթանալու Հայաստանի օրենսդիր մարմնի աշխատանքային առօրյային և գործունեությանը: Նրանք շրջեցին ՀՀ ազգային ժողովի սրահներում և ծանոթացան խորհրդարանական առօրյային: Սփյուռքահայ լրագրողներին ողջունեցին ՀՀ ԱԺ պատգամավորները, իսկ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ կարևորելով սփյուռքյան մամուլի


















































