Օրվա լրահոսը
«Ժառանգություն»-ը ՀՀԿ-ի պատասխանի մասին
Սերժ Սարգսյանին ուղղված՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին ի պատասխան այսօր ՀՀԿ տարածած նամակում «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նկատում է մեկ հիմնական ուղերձ, այն է. «Մի՛ կասկածեք մեր քաղաքական կամքի եւ մեր հնարավորությունների վրա»։ «Իրականության մեջ շատ ավելի կարեւոր կլիներ տեսնել՝ արդյո՞ք ՀՀԿ-ը ճանաչում է եւ իր օրակարգում դնում է այն խնդիրները, որոնք մատնանշվում
Դավիթ Հակոբյան, Արմեն Աշոտյան, Տարոն Մարգարյան, Ստյոպա Սաֆարյան. Երիտասարդները` իրենց սիրելի քաղաքական գործիչների մասին
Մենք`երիտասարդներս, վերջին տարիներին սկսել ենք ավելի շատ հետաքրքրվել քաղաքականությամբ, տարբեր քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ունենալ սեփական կարծիքն ու արտահայտել այն, ճանաչել քաղաքական գործիչներին: Մեզանից շատերն էլ բացի ճանաչելուց, նաև ունեն իրենց սիրելի քաղաքական գործիչներին: «Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել`ովքե՞ր են երիտասարդների սիրելի քաղաքական գործիչները: 19-ամյա Նելլին առանձնացնում է 2-ին` Դավիթ Հակոբյանին և Շավարշ Քոչարյանին. «Չնայած քաղաքականությունից մեծ
Jerusalem Post. «Երկար ժամանակ է, ինչ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը»
«Ջերուսալեմ փոստ» թերթը գրում է, որ երկար ժամանակ է, ինչ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և եթե թուրք-իսրայելական հարաբերություններում ճեղք չառաջանար՝ հայերի մեծ ողբերգությունը Իսրայելը հավանաբար երբեք էլ պաշտոնապես չէր ճանաչի: Թերթը կարծիք է հայտնում, որ վերջին ամիսներին Հայաստանը Իսրայելում, բարձր պաշտոնյաների շրջանում, այդ թվում Քնեսեթի որոշ հատվածներում, գտել է համակրելի ունկնդիրներ: Երուսաղեմի Նոտր-Դամ հյուրանոցում,
Սյունիքի մարզպետը գոհ է անցկացված ՏԻՄ ընտրություններից
Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացված մարզխորհրդի նիստում Սյունիքի մարզպետն անդրադարձավ սեպտեմբերի 9-ին մարզի համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններին` նշելով, որ կայացած ընտրությունները բավականին գոհացնող են եղել եւ շնորհավորեց վերընտրված ու նորընտիր համայնքի ղեկավարներին: «Ամեն ընտրություն, կարծում եմ, դաս է յուրաքանչյուրիդ համար, ժողովրդի իմաստության վրա երբեք չի կարելի կասկածել, ցանկացած պարագայում ժողովուրդն է որոշում, թող դա ձեզ համար
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետերը ստորագրել են համաձայնագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության ԼՂՀ մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրվել է բարեկամության համաձայնագիր: Երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակ հետապնդող համաձայնագրով նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաև երկու քաղաքներում գործող կազմակերպությունների, և գործարար շրջանակների միջև առկա կապերի ամրապնդում:
Հանրակրթական դպրոցի տնօրենները ցանկություն չունեն չլսող երեխաների կրթությունը ճիշտ կազմակերպել (Տեսանյութ)
«Երբ ես փողոցում խոսում եմ ժեստերի լեզվով, զգում եմ մարդկանց հայացքները: Փողոցի մարդը սովոր չէ սպեցիֆիկ ձայներին, ես խնդրում եմ բոլորին, որ դուք ավելի բարյացակամ լինեք, հարգեք մեզ, ընդառաջ գաք: Ես խուլ եմ, բայց ես էլ բոլորի նման եմ, պարզապես ես չեմ լսում, բայց ես խնդիր չեմ համարում չլսելը, ես չունեմ լսողություն, բայց ես ունեմ
Հունգարիայի պետնախարար. «Սաֆարովի հարցը դեռ փակված չէ»
Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման հետ կապված հարցերը դեռ չեն կարող փակված համարվել, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժոլտ Նեմետը։ Հունգարական MTI լրատվական գործակալության փոխանցմամբ` Nepszabadsag օրաթերթին տված հարցազրույցում Նեմետը ընդգծել է, որ պաշտոնական Բուդապեշտի որոշումը «շատ հետեւանքներ եւ խնդիրներ» առաջ բերեց, այդ թվում` լարվածությունը Հայաստանի հետ։ Նա ասել է նաեւ, որ «վստահության
Screen Daily. «Հայկական ֆիլմերը «Արփա» փառատոնի շրջանակներում»
«Սքրին դեյլի» լրատվականը հայտնում է, որ Լոս Անջելեսում դեկտեմբերի մեկին «Արփա» կինոփառատոնի փակմանը կցուցադրվի Նատալյա Բելյաուսկենեի «Եթե բոլորը» ֆիլմը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայաստանի անկախացումից 20 տարի անց: Ֆիլմը պատմում է մի ռուս կնոջ մասին, որն ուզում է հոր գերազմանին ծառ տնկել, բայց հայտնաբերում է, որ գերեզմանը Հայաստանի սահմանի մյուս կողմում է` Ադրբեջանում: Ֆիլմում դերերով
«Սթրես» կենտրոնը աճուրդի՞ է դրված
Aravot.am-ի տեղեկություններով, «Սթրես» կենտրոն փակ բաժնետիրական ընկերության «աշխատանքների կազմակերպման փոփոխման, ինչպես նաեւ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված» պատճառաբանությամբ կենտրոնի 42-ի աշխատակիցներ ստացել են ծանուցագրեր: Ըստ այդ ծանուցագրերի, «Սթրես» կենտրոնի աշխատակիցները ազատվում են աշխատանքից այս տարվա դեկտեմբերից: «Սթրես» կենտրոնը հատուկ հիմնարկ էր, որը ստեղծվել էր Հայաստանում 1988թ.-ից հետո, եւ սպասարկում էր ինչպես երկրաշարժից տուժածներին, այնպես էլ արցախյան պատերազմի
ՆՎԻՐՎՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ չորրորդ ՆՎԻՐՎՈՒՄ Է ԼԵՎՈՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ Եվ ժամերով Լեւոն Ներսիսյանի խոսքը մյուսներս լսում ու վայելում էինք, եւ չնայած էն ժամանակվա իր ասածները հիմա չեմ կարող բառ առ բառ հիշելով գրի առնել, էն ժամանակ իր ասածներն ամենայն ուշադրությամբ ու բառ առ բառ էի կլանում, եւ չնայած ասացի թե՝ ինքը փիլիսոփա էր
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից նախաձեռնված ծրագրերը միավորող «RVVZ» հիմնադրամի առաջիկա ծրագրերը
«RVVZ» հիմնադրամի կառավարման խորհուրդը հայտարարում է, որ գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվել է Արտակ Մելքոնյանը: «RVVZ» հիմնադրամը մեկ հովանոցի տակ միավորում է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի կողմից նախաձեռնված այնպիսի ծրագրեր, ինչպես «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը, «Տաթևի դարպասներ» զբոսաշրջային գոտու զարգացումը, Դիլիջանի միջազգային դպրոցի ստեղծումը և մի շարք այլ ծրագրեր, որոնց հիմքում սոցիալական ձեռներցության մոդելն է: «Մենք ուրախ ենք,
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ դատաիրավական համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդիրները: Նշված խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը:
ԲՀԿ-ն անհիմն է համարում դատախազության տեղեկանքը
«Այն, ինչը որ գրավոր տեսքով մեզ արդեն բաժանվել է, մենք համարում ենք անհիմն: 131 պատգամավորների համար պատրաստել ենք մեր դիտարկումները, ավելի ճիշտ՝ ճշմարտությունը, ներկայացնելու ենք իրենց՝ մնացածը թողնելով իրենց դատին եւ գնահատականներին»,- Aravot.am-ին ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել խորհրդարանին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով,
Խաչիկյանը տեղյակ չէր եղբոր ձերբակալման մասին
Քիչ առաջ Ախթալայի ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե մեզանից է առաջինը տեղեկացել իր եղբոր` Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության մասին: Հիշեցնենք, որ ժամեր առաջ ձերբակալվել են Վ. Խաչիկյանը, Սոցիալական ծառայության վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանն ու Սոցապի Կենտրոնական ապահովության վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Վ. Խաչիկյանին կասկածում են Քրեական
Ամենաթանկ կիթառը՝ 2 մլն 800 000 դոլար
Սա աշխարհի ամենաթանկ կիթառն է, որը վաճառվել է Կատարում, 2004 թվականին խոշոր ցունամիից տուժածներին օգնելու նպատակով կազմակերպված աճուրդի ժամանակ` 2 մլն 800 000 ԱՄՆ դոլարով: Կիթառը համարվում է ամենաթանկը, քանի որ նրա վրա իրենց մակագրություններն են թողել 19 աշխարհահռչակ երաժիշտներ, Պոլ Մաքքարտնին, Էրիկ Քլափթոնը, Սթինգը, Բրայան Ադամսը եւ այլք: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կատաղության եւ Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշում ենք նույն օրը
Տեղեկատվության ազատություն կա՞ Հայաստանում, թե՝ ոչ. շատերը դժվարանում են պատասխանել: Մի մասը կարծում է, որ մեր երկրում որոշ չափով մամուլը ձգտում է տեղեկատվության ազատություն ձեռք բերել, բայց միեւնույնն է, լրիվ անկախանալ չի կարող: «Մամուլն անկախ է այնքանով, որքանով անկախ է մեր երկիրը»,-ասում է 21-ամյա Հայկը եւ ավելացնում, որ առաջիկա տարիներին մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ
«Հանքարդյունաբերությունն` ինչպես մարշրուտկայի գծերը» (Տեսանյութ)
«Մենք ունենք անկատար իրավական դաշտ. Մենք ցանկություն ունենք ստանալ միայն գերշահույթներ: Այսօր հանքավայրերի շահագործումն այնպիսին է, ինչպիսին մարշրուտկաների գծերի շահագործումն է»: Այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի մասնագետ Արմեն Սաղաթելյանը՝ «Սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության ոլորտում» թեմայով քննարկման ժամանակ: Պարոն Սաղաթելյանը նաեւ կարծիք հայտնեց, որ այսօր հանք շահագործող ընկերությունները սոցիալական
Սոցապնախարարը՝ «ատկատների» մասին
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց իր ոլորտի չարաշահումներից, մասնավորապես այն դեպքերից, երբ պատերազմի մասնակիցների ցուցակներում ընդգրկվում են պատերազմի չմասնակցած մարդիկ: Նրա խոսքերով՝ «Այն չարաշահումները, որոնց մասին խոսում եք կամ ռիսկերը, որոնց մասին նշում եք՝ դրանք բոլորն այսօր համակարգային լուծումներ են պահանջում: Իհարկե, կարող ենք նաեւ այդ կարգի գործողություններ
ՕԵԿ-ը Օսկանյանին վերաբերող միջնորդությանը կքվեարկի՝ առաջնորդվելով խղճով
ՕԵԿ փոխնախագահ Հեղին Բիշարյանի փոխանցմամբ, իրենք քիչ առաջ են ստացել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած միջնորդությունը եւ այն չեն հասցրել քննարկել խմբակցությունում: «Նախ պետք է կարդալ դատախազի միջնորդությունը, լսել պարոն Օսկանյանին, արդյունքում՝ խմբակցությունում կքննարկենք, նոր որոշում կկայացնենք»,- մանրամասնեց տիկին Բիշարյանը: Մեր հարցին, թե ինչպես կարձագանքեն միջնորդությանը մնացած խմբակցությունները, տիկին
Կոնգրեսականը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հովարդ Բերմանը կոչ է արել Պետդեպարտամենտին արգելափակել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին՝ ի պատասխան Ալիեւի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Բերմանի բավական կոշտ բովանդակությամբ նամակը տարածել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակում կոնգրեսականը նշել է Սաֆարովին ազատ
Մարգարիտ Եսայանը՝ սոցապ նախարարին. «Ձեզանից ավելի գո՞հ են, թե՞ ավելի դժգոհ»
Այսօր ԱԺ-ում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2011-ի բյուջեի հաշվետվությունը: Նրա ներկայացմամբ՝ 115 հազար 502 ընտանիք հաշվառված է եղել նպաստառուների ցուցակում, 10349 ընտանիք էլ հրատապ օգնություն է ստացել: Տարեցներից 1050 անձի տրամադրվել է շուրջօրյա ծառայություն: Մանկատների բեռնաթափում է իրականացվում:Տրամադրվել է գիշերօթիկ խնամքի եւ պաշտպանության ծառայություններ՝ 800 երեխայի համար: Ինչ վերաբերում է գործազրկության
Դոլարով գործարք չի կնքվել
Սեպտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Արա Բաբլոյան. Դեռահասներին պետք է ճիշտ մատուցենք եւ ցույց տանք` որն է դրական, որը` բացասական
Այսօր «Էրեբունի Պլազա» հյուրանոցում ներկայացվեցին «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքները: Հայաստանում առաջին անգամ նման հետազոտություն իրականացվել է «Արաբկիր» ԲՀ-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ (2005-2007-ին): 2009-2011 թթ. անցկացված հետազոտություններին մասնակցել է 2833 դպրոցահասակ երեխա` Հայաստանի բոլոր մարզերից: Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանն ասաց, որ դպրոցական տարիքը եւ
Ուկրաինայում 100 հազարից ավելի ծնողազուրկ եւ ընտանեկան բարդ պայմաններում ապրող երեխա կա, Հայաստանում՝ 9 մանկատուն, 762 երեխա
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ «Մանկատներ. կա՞ այլընտրանք» թեմայով Երեւան-Մոսկվա-Կիեւ-Քիշնեւ-Աստանա տեսակամուրջը, որի ընթացքում ներկայացվեցին ու համեմատվեցին խնդիրներ, թվային տվյալներ, ծնողազուրկ երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր, որդեգրման գործընթացների հետ կապված բարդություններ եւ այլն: Մոսկվայի ներկայացուցիչ՝ ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների լիազորին առընթեր, Հանրային խորհրդի նախագահ Օլգա Սլուցկերն իր խոսքում նշեց, որ Ռուսաստանում պաշտոնապես գրանցված է
Խաչիկյանը ձերբակալվեց
«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է: Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով։ Դրանք են` 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը` «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` «խարդախություն, որը կատարվել
ԵՄ ներկայացուցիչը Երեւանում նոր շենքեր եւ հուշարձաններ է բացահայտում (Տեսանյութ)
ՀՀ մշակույթի նախարարության սեպտեմբերի 29-30-ը կազմակերպած «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում մայրաքաղաքի եւ մարզերի պատմամշակութային հուշարձաններ եւ հիսունից ավելի թանգարան կներկայանան շուրջ 110 միջոցառումով եւ հատուկ ներկայացումներով: Այս մասին, այսօր Եղիշե Չարենցի թանգարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը. «Եվրոպական ժառանգության օրերն» անցկացվում են ամեն տարի աշնանը՝ հիսունից ավելի եվրոպական երկրում: Միջոցառումը հասարակությանը
Հեռուստատեսությամբ ցուցադրվածը շատացնում է հանցագործությունների թիվը
Այսօր «Հեռուստատեսության դերը հանցավորության աճի հարցում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոի» տնօրեն Արտաշես Ջավադյանը ողջունեց, որ վերջապես թեման քննարկում են գիտական հիմունքներով: Ջավադյանը շեշտեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն», որպես երկրի խոշորագույն քրեափորձագիտական կառույց, իր կազմում մի շատ կարեւոր կենտրոն ունի, որը կոչվում է քրեաբանության կիրառական հիմնախնդիրների կենտրոն, ինչն էլ հանցագործությունների դեմ պայքարի
Հայաստանի ոստիկանության նոր վեբ կայքը գործարկվեց ԵԱՀԿ աջակցությամբ
Սեպտեմբերի 28-ին գործարկվեց Հայաստանի ոստիկանության նոր պաշտոնական վեբ կայքը, որը մշակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Նորացված կայքը` www.police.am, նպատակ ունի ապահովել ոստիկանության գործունեության վերաբերյալ առավել թափանցիկություն և մեծացել ոստիկանի և քաղաքացու միջև համագործակցությունը: Կայքը տրամադրում է ոստիկանության ամենօրյա գործունեության, ոստիկանության բյուջեի, թափուր աշխատատեղերի հայտարարությունների ամբողջական նկարագիր և տեղեկություններ ոստիկանական կառույցների, բարեփոխումների և ոստիկանների նոր
Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդներին գռդոնչի է անվանել
Երևանի անհատ տաքսու վարորդները վիրավորված են Կապի եւ տրանսորտի նախարար Գագիկ Բեգլարյանից: «Մենք մեր պահանջը ներկայացրել ենք Գագիկ Բեգլարյանին, ինքը մեզ ընդհանրպաես չի էլ ուզում լսի, ասում է դուք փափախչի եք, գռդոնչի։ Ես ձեր հետ խոսալու ոչ – մի բան չունեմ։ Նամակ ենք գրել նաև նախագահին, բայց ոչ – մի պատասխան չենք ստացել», – ասաց
EurasiaNet. «Հայկական եկեղեցիները փլուզվում են, սակայն մշակույթի նախարարությունը ամենազորը չէ»
«Եվրասիա նեթ» լրատվականը գրում է, որ հայ պաշտոնյաները շատ արագ իրենց անհանգստությունն են հայտնում Վրաստանում, Ադրբեջանում և Թուրքիայում հայկական եկեղեցիների ոչնչացման կամ քայքայման վերաբերյալ, սակայն շրջակա միջավայրի պաշտպանները բողոքում են, որ այդ նույն պաշտոնյաները անհանգիստ չեն երկրի ներսում եղած եկեղեցիների վիճակով: Մասնագետները պնդում են, որ Հայաստանի 2400 կրոնական կառույցներից 50 տոկոսը անհապաղ վերականգնման կարիք ունի,


















































