Օրվա լրահոսը

Վ.Գասպարյան. «Ռոբերտ Մելքոնյանը Բազազ չէ»

Երևանի արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրաշալի ոստիկան էր, -այս բառերով է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր բնութագրում թոշակի անցած ոստիկանին։ «Նա ամբողջ մի կենսագրություն է ապրել ոստիկանությունում և հանրապետության նախագահը անկախության օրը գնահատեց դա` պարգևատրելով հայրենիքին մատուցած ծառայության համար մեդալով»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետը: Արդյոք ոստիկանության աշխատակիցները Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Hurriyet Daily News. «Սփյուռքահայերը բացասաբար են արձագանքել վերադարձի կոչին»

«Հյուրիեք դեյլի նյուզ» թերթը գրում է, որ հայկական սփյուռքից տարբեր ճանաչված մարդիկ բացասական արձագանք են տվել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի կոչին, որով նա հրավիրում էր բոլոր այն հայերին ու ոչ մուսուլման ազգություններին, որոնց նախնիները ապրում էին Դիարբեքիրում, բայց ստիպված հեռացել էին 1915-ի դեպքերի ժամանակ՝ վերադառնալ իրենց քաղաքը: «Բայդեմիրի կոչը բավարար չէ, և ավելին, այն կարող

Փոստանջյան. Չախալյանին օգնելու համար Հայաստանի կառավարությունն անգործության է մատնված

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Վրաստանոմ ազատազրկման դատապարտված հայազգի Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով Հայաստանի կառավարությունը անգործությամբ է զբաղված: «Չախալյանի նկատմամբ հետապնդումը, եւ 10 տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական բնույթ է կրում, որովհետեւ նա ներկայացնում էր ջավախահայության խնդիրները: Մեր կառավարությունը այս անգործությունից պետք է դուրս գա եւ միջոցներ ձեռնարկի ազատելու Չախալյանին եւ

Միայն ոսկե բանալիներ էին. Ժանգոտ կողպեք չտրվեց առաջին անգամ (ֆոտոշարք)

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն այսօր տեղեկատվության ազատության օրվան նվիրված ամփոփեց ամենամյա «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը: Արդեն տասը տարի է, ինչ կենտրոնը հանձնում է խորհրդանշական բանալիները: Ոսկե բանալի ստացավ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը լավագույնս կիրառած պետական մարմին: Ուշագրավ է, որ անցյալ տարի այս գերատեսչությունը հայտնվել էր ԻԱԿ-ի «Սեւ ցուցակում»: ՀՀ տարածքային

Մակեյանի կարծիքով, եթե ընդդիմությունը այլընտրանքային ուժային կենտրոն չձեւավորի, 2013-ին կունենանք «լեգիտիմ» նախագահ

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր ամփոփելով սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն՝ ասաց, որ հիմնական խնդիրը մնում է ընտրակաշառքը: «Ընտրական համակարգում կա անտեսանելի շերտ, որն ավելի վճռորոշ է ընտրական համակարգում»: Պարոն Մակեյանը չի կիսում այն տեսակետը, թե ընդդիմությունը ընտրական համակարգում ձախողվել է, որովհետեւ ՏԻՄ ընտրություններում ակտիվ ներգրավվածություն չունի: «Ինչքան դժվար է ամբողջական իշխանությունը

ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանի բաց նամակը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին

Հարգելի պարոն Հովհաննիսյան, Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված Ձեր նամակի համար: Ըստ էության սա նույն հարցերի շրջանակում Ձեր երկրորդ գրությունն է, որն էապես չի տարբերվում 2011թ. նոյեմբերի 21-ի նամակից: Այն ժամանակ ՀՀԿ խոսնակի անունից մենք պաշտոնապես պատասխանեցինք Ձեր առաջարկներին` նշելով, որ ՀՀԿ-ն դրական է գնահատում ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած քաղաքական

Դերենիկ Դումանյան. «Որեւէ արտոնյալ բուժհիմնարկ կամ հիվանդանոցի տնօրեն չի լինելու»

Առողջապահության ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարողականը ազգային ժողովում ներկայացնելիս, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր փաստեց, որ ստացիոնար ծառայություններին հատկացված գումարի 70 %-ը կենտրոնացվել է Երեւանում: Ինչն, ըստ նախարարի, հանգեցրել է նրան, որ մարզային բուժհիմնարկները անբավարար ֆինանսական միջոցների պատճառով չեն զարգացել, կադրերն էլ թողել- հեռացել են. «Այսօր Բերդ քաղաքում միայն մեկ գինեկոլոգ կա, արձակուրդ գնալիս ինձ

Վախթանգ Դարչինյանին նոր մենամարտ են առաջարկում

 Ռուս ճանաչված պրոումոթեր Վլադիմիր Խրյունովը լրատվամիջոցներին տեղեկացրել է, թե սկսել է բանակցություններ վարել հանրահայտ պրոումոթեր Գերի Շոուի հետ: Նա մտադիր է այս տարվա դեկտեմբերին Բալաշիխայում մենամարտ կազմակերպել իր սան, IBO չեմպիոն, 31-ամյա Ալեքսանդր Բախտինի եւ 36-ամյա Վախթանգ Դարչինյանի միջեւ: «Ալեքսանդրը բոլորովին վերջերս է նվաճել IBO չեմպիոնի գոտին եւ մտադիր չէ դրանով սահմանափակվել: Իսկ Վախթանգը հետաքրքիր,

Ռուբեն Հայրապետյանը այլեւս պատգամավոր չէ

Սեպտեմբերի 28-ին լրացավ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը հետ վերցնելու վերջնաժամկետը: Ըստ այդմ, պատգամավորի հրաժարականը համարվեց ընդունված: «Փաստինֆո» գործակալության տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այս հիմքով արդեն իսկ ստորագրել է Ռ.Հայրապետյանի պատգամավորական լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին ԱԺ արձանագրությունը և այն ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  

Ոստիկանին «բռնացրել» են ստելիս

Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարությանը պաշտպան Վահե Գրիգորյանը նշեց, որ դատավորը հիմնվել է բացառապես միայն ոստիկանների ցուցմունքների վրա: Իսկ այդ ցուցմունքները, ինչպես նաեւ քննիչների ցուցմունքները ուղղորդվել են ոստիկանապետի կողմից: Վահե Գրիգորյանը նաեւ ներկայացրեց, թե ինչպես են պարզ իրողության մեջ ապացուցել, որ ոստիկանները դատարանում ստում են: Բոլոր ոստիկանները պնդել են, որ դեպքի վայրում՝ Խնկո -Ապոր

Վաղը՝ Վախթանգ Դարչինյան-Լուիս Օռլանդո Դել Վալլե

Վաղը աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ԱՄՆ-ում՝ Կոնեկտիկուտ նահանգի Մաշանտուկետ քաղաքում կիսաթեթեւ (մինչեւ 55,3 կգ) քաշային կարգում NABF թափուր տիտղոսի համար կհանդիպի պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեի հետ: Վիկը վերջին մենամարտն անցկացրել է ապրիլի 6-ին՝ Տոկիոյում, եւ թեթեւագույն քաշային կարգում WBC չեմպիոնական գոտու համար պայքարում զիջել Շինսուկե Յամանակային: Հիշեցնենք, որ անվանի հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ

Բալասանյանին կհաջողվի՞ հետ վերցնել Վարդանիկի ` 99 տարով նվիրած այգիները

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, օրերս հանրային հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում   խոսելով Գյումրու ունեցվածքի մասին, ակնարկեց, որ քաղաքը  մնացել է առանց այգիների, դրանք 99 տարով վարձակալության են հանձնել անհատների: Նա հասկացրեց, որ գույքագրում  սկսելիս, զբաղվելու է նաև այս հարցով: Նշենք, որ քաղաքի այգիները, այդ թվում նաև  Գորկու կենտրոնական այգին, որը գտնվում է Վարդան Ղուկասյանի հարազատ

Նկարիչ Կուկը մոտեցավ «բանտարկվածին»

  Շուրջ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Երեւանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում բացվեց Ռոդենի հեղինակած Ժյու Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը: Մաշտոց-Սայաթ-Նովա եւ Բաղրամյան պողոտաների խաչմերուկում տեղադրված 1 մետր 75 սմ բարձրության արձանը «անհասանելի» է թե երեւանցիների եւ թե հյուրերի համար: Ժամանակին Ֆեյսբուք սոցիալական կայքում,

Հայհոյողներին զգուշացրել են

Սակայն բնակիչները համոզված են, որ միայն զգուշացումներով իրենց անդորրը չի վերականգնվի Երեկ «Առավոտի» խմբագրություն են դիմել Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի բնակիչները, որոնց վրդովեցրել էր Երեւանի քաղաքապետարանի պատասխանը բնակիչների դիմումին: Կոմիտասցիների դժգոհություններին «Առավոտն» իր օգոստոսի 24-ի համարում անդրադարձել էր, որտեղ բնակիչները մանրամասն նկարագրել էին այն տանջանքները, որոնք տարիներ շարունակ քաշում են անմիջապես պատուհանի տակ տեղակայված

Բաքվում ադրբեջանցին տունը խլեց, Հայաստանում էլ՝ հայը

Պապոյանից խաբված փախստական Կարեն Առուստամովը ՀՀ նախագահից խնդրում է իր նկատմամբ մարդասեր լինել: Արամի 72-80 հասցեի կիսակառույց շենքերի խաբված գնորդներից մեկն էլ Կարեն Առուստամովն է, որն, այսպես ասած, մի փորձանքից հազիվ փրկված՝ մեկ այլ փորձանքի մեջ ընկավ, փորձանքն էլ շենքի սեփականատեր հայտնի Գագիկ Պապոյանն է: Հիշեցնենք, որ Պապոյանը Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում

Գողականության «մենթալիտետն» արմատախիլ է արված Վրաստանում

«Վրաստանի նոր իշխանությունները 2004թ. հունիսի 24-ին ընդունեցին մի օրենք, որը թույլ էր տալիս մեղադրանք առաջադրել նրանց, ովքեր իրենց համարում էին «օրենքով գող», անգամ եթե չկա հանցագործության դեպք: Բանն այն է, որ համաձայն չգրված «օրենքի», այս անձինք պարտադիր պետք է պատասխանեն իրենց ուղղված հարցին: Սա սկիզբն էր այդ «գողականության» մենթալիտետի արմատախիլ արման: Ըստ իս, Վրաստանի ոստիկանական

«Քննիչներ չկան, կան մի քանի աստիճանի դետեկտիվներ»

«Առավոտի» բացառիկ հարցազրույցը՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ: – Հարգելի պարոն Մանուկյան, Դուք արդեն 2 տարի է՝ պաշտոնավարում եք Հայաստանի դեսպանի պաշտոնում: Մինչ այդ եղել եք Հայաստանի վճռաբեկ դատարան նախագահ, ուստի մեր հարցերը վերաբերելու են իրավական բնագավառին: Հասցրե՞լ եք ծանոթանալ Վրաստանի իրավական համակարգին, իրավապահ մարմինների գործունեությանը: Ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում դատաիրավական

ՀԱԿ անդամ. «Օսկանյանի համար PR են անում»

«Հայելի» մամուլի ակումբում  անդրադառնալով դատախազության միջնորդությանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով որպես մեղադրյալ ներգրավելու եւ անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ՀԱԿ ներկայացուցիչ Սոս Գիմիշյանը կարծիք հայտնեց, որ այս ամբողջ աղմուկը Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ-ի օգտին է: Նրա տպավորությամբ՝ հիմա հիշելով Օսկանյանի գործունեության մութ էջերը, իշխանությունը նպատակ է հետապնդում PR եւ քաղաքական նմանատիպ տեխնոլոգիաներով  վերջինի համար  ապահովել՝

Ուսանողների ներգրավումը` պետության համար գերակա խնդիր

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ այս օրերին Հայաստանում են գտնվում ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ֆեդերացիայի ներկայացուցիչները, որոնց այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով երիտասարդներին` Արմեն Աշոտյանը նշել է, որ նախարարությունը սերտ համագործակցում է ուսանողական կազմակերպությունների հետ: “Ուսանողների ներգրավումը գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում պետության համար

Սամվել Ալեքսանյանը լռում է. հավանաբար՝ դժգոհ է

Նախօրեին Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը փոխհատուցել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում տուժած խանութների սեփականատերերին: Նրանց թվում է նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Առավոտը» փորձեց պարզել՝ ստացե՞լ է պարոն Ալեքսանյանը փոխհատուցում եւ արդյոք գո՞հ է գումարի չափից: Վերջինիս օգնականը թեեւ խոստացավ ճշտել ու ասել, սակայն հետո այդպես էլ չարձագանքեց մեր զանգերին: Այս

Օլիգարխները «հակազգային տարրեր չեն»

ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական պատգամավորների կարծիքով՝ կառավարությունը ճիշտ է վարվել՝ փոխհատուցելով նրանց կրած վնասները: «Ես այդպիսի կոշտ ձեւակերպումներ չէի տա: Ամեն դեպքում, ցանկացած ոք ունի սեփականության պաշտպանության իրավունք, եւ այստեղ դասակարգելը, կարծես թե, մի քիչ սխալ կլինի: Այդուհանդերձ, խախտվել է մարդու սեփականության իրավունքը եւ վնաս է հասցվել մարդուն՝ անկախ նրանից, թե ինչպիսի սոցիալական կարգավիճակում է այդ

Դարձալ անտերության կարոտ

Տարօրինակ ցեղ ենք մենք, շատ տարօրինակ, աշխարհից վիրավորված՝ մեր ունեցածը կորցրել ենք ու վիրավորվել: Ումից եւ ինչու ենք վիրավորվել, չգիտեմ: Երբեւիցե մենք մեզ հարցրել ենք, թե ինչո՞ւ ենք կորցրել: Երբ որ այսօր եւ հազար տարի առաջ երազում ենք, փնտրում, պայքարում, որ վերադարձնենք մեր կորուստները: Եվ երբ գտնում ենք մեր երազանքն ու մեր կորցրածը՝ մեզ քիչ

Huffington Post. «Բարև, Արմենիա»

«Հուֆինգթոն փոստ»-ը Հայաստանին նվիրված հոդված է հրապարակել, որի հեղինակը` Բեթթի Լոնդերգանը, ասում է, որ երբ Հայաստան էր գալիս, ամենահաճախ իրեն տրվող հարցն էր, թե որտեղ է այն գտնվում: Բացատրելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, հոդվածագիրը եզրահանգում է` Հայաստանը լաստանավ է մուսուլմանական ծովում: Անդրադառնալով հայերի բնավորությանը` հեղինակը, ներողություն խնդրելով Քիմ Քարդաշյանից, գրում է, որ չնայած Քարդաշյանները աշխարհի ամենահայտնի

Ադրբեջանը վճարում է նաեւ Հայաստանի փոխարեն

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Հայաստանը որպես դաշնակից կորցնելու դեպքում Ռուսաստանը կարող է կանգնել Ռուսաստան կորցնելու խնդրի առջեւ: Ներկայացնում ենք հատվածներ տարածաշրջանի ռազմաքաղաքական մարտահրավերների շուրջ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի եւ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Դեմ առ դեմ» բանավեճից: Լեւոն Մելիք-Շահնազարյան- Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա կատարի Արցախի Հանրապետության դեմ, ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չի լինի: Հայկական

Կիսինի համերգից զրկվածները բողոքում էին սաքսոֆոնով

  Աշխարհահռչակ դաշնակահար եւ բազմաթիվ հեղինակավոր մրցանակների տիրակալ  Եվգենի Կիսինի համերգին գնացողները ստիպված էին մոտ մեկ ժամ սպասել դահլիճի բոլոր մուտքերի մոտ:  «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչները այնքան մարդ էին խցկել դահլիճ, որ շնչելու օդ չկար, չնայած աշխատում էր օդափոխության համակարգը: Առաջին տիկնոջ օթյակում նստած էին Ռիտա Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իսկ մեր անվանի

Դատավորը՝ Դավիթ Քիրամիջյանին. «Տա Աստված, որ քմծիծաղ չեք տալիս»

Այս պահին ՀԱԿ ակտիվիստների դատավարությունն է ընթանում: Նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պաշտպանության կողմին հարցրեց, թե բացարկ հայտնո՞ւմ եք մեղադրող կողմին՝ Հակոբ Մարտիրոսյանին: Պաշտպան Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ: Քանի որ չենք ակնկալում, որ ավելի բարեխիղճ մեղադրող կլինի»: Մոտ 15-20 րոպե դատավորը կազմակերպչական հարցերով նկատողություն էր տալիս դահլիճից ռեպլիկ անողներին, նկարահանողներին: Ավելի ուշ նկատեց, որ իր խոսելու

Ուղիղ միացում. Սեդա Սաֆարյան -Վարդան Հարությունյան

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 42-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Մարտի 1-ի գործով  լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը եւ «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը: Քննարկման թեման` Մարտի 1-ի գործով ԱԺ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի  նախագիծը: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության

Նոխազ չեն, գիշատիչ են

Թերահավատությունը, որը դրսեւորում է հասարակությունը նախագահի ձեռնարկած վերջին քայլերի նկատմամբ, բնական է՝ ինչո՞ւ հիմա, ոչ թե, ասենք, 2-3 տարի առաջ: Իսկապես որ՝ ինչո՞ւ, այդ հարցը ես էլ եմ տալիս եւ իշխանության ներկայացուցիչներից անկեղծ պատասխան չեմ ստանում՝ «մենք հիմա չէ, որ դա անում ենք, մենք միշտ, ամենուրեք» եւ այլն: Իրականում անցյալում մենք տեսել ենք Հովհաննես Թամամյանի

ՀՀԿ-ի համար «մարտի 1»-ը անցա՞ծ էտապ է

Այսօր «Հայելի» ակումբում Հայ ազգային կոնգրեսի անդամ «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը եւ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանը համակարծիք էին, որ ՀԱԿ խորհրդարանական խմբակցության «Մարտի 1»-ի գործով նոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը քաղաքական է: Բանախոսները, սակայն, այդ քաղաքական խնդրին տարբեր տեսանկյուններից են նայում: Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, օրինակ, նախագահական ընտրություններից առաջ եւ Հայաստանի առջեւ ծառացած արտաքին բազմաթիվ

Տիգրան Առաքելյանի դատին մի կին հոնգուր-հոնգուր լաց էր լինում

  Քիչ առաջ Վերաքննիչ դատարանում սկսվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դատը: Քանի որ Սարգիսը մի փոքր ուշանում էր, նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց, մինչեւ վերջինս կգա: Երբ Տիգրանին ձեռնաշղթաներով բերեցին ու ընդմիջման ժամանակ ձեռնաշղթաներով տարան՝ դահլիճում նստած մի կին սկսեց հոնգուր-հոնգուր լացել՝ «Վաաա՜խ, Տիգրանս նիհարել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031