Օրվա լրահոսը
Արտաքին գործերի նախարարությունը ստանում է «Ոսկե բանալի» մրցանակը
Սեպտեմբերի 28-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ) ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ կազմակերպել էր «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Այս տարի ԻԱԿ-ը հատուկ «Ոսկե բանալի» շնորհեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը` «Բաց կառավարման գործընկերության (Open Government Partnership) միջազգային նախաձեռնությանը ՀՀ անդամակցության և ՀՀ Գործողությունների ծրագրի մշակման և ներկայացման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»: Մրցանակն ընդունեց
Արոնյանն այսօր կարող է կանգնեցնել առաջատարին
Շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչի մասնակիցները մեկօրյա հանգստից հետո Սան Պաոլոյում պայքարը վերսկսեցին չորրորդ տուրում: Հերթական հաղթանակը տարավ միանձնյա առաջատար Ֆաբիո Կարուանան՝ պարտության մատնելով իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսին: Աշխարհի երկու լավագույն շախմատիստները՝ նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը բաժանեցին միավորը: Ոչ-ոքի արեցին նաեւ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան): Մրցաշարային աղյուսակը
Կայացավ «Մորգանի խնամին» մյուզիքլի պրեմիերան
Սեպտեմբերի 28-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Մորգանի խնամին» մյուզիքլի պրեմիերան` ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն պիեսի: Այն բաղկացած էր երկու գործողությունից: Բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր` Երվանդ Ղազանչյանը: Վերջինիս խոսքով, 70 տարի առաջ այս օրերին առաջին անգամ բացվել են թատրոնի վարագույրները: Նա կարծում է, որ եթե այսօր չլիներ թատրոնը, միեւնույնն է` այն արժանի
Հայտնվեցին մարդիկ, որոնք կարծես ուրախացան, որ, օրինակ, Մհեր Մկրտչյանի այդ արձանը վնասվել է
Ես էլ, շատ-շատերի նման, նախեւառաջ կցանկանայի, որ ոստիկանները պարզեն, բացահայտեն ու գտնեն արձանը ջարդած անասուններին։ Գտնեին ու «1-02»-ով հանրությանը ցույց տային, մենք էլ տեսնեինք, թե այդ ովքե՞ր են, այդ ի՞նչ ցեղի պիղծ ներկայացուցիչներ են դրանք կամ դա, եթե միայն մեկն է եղել։ Բայց այն բարոյական վնասը, այն ցավը, որ այս ստահակը կամ ստահակները իրենց
Օսկանյանին որպես մեղադրյալի ներգրավումը միջազգային սկանդալով է հղի
Վարդան Օսկանյանի շուրջը տեղի ունեցողը ոմանք կապում են ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի Օսկանյանի վարկանիշը բարձրացնելու իշխանական շրջանակների շարժերի հետ: Սովորաբար որեւէ գործչի նկատմամբ եթե ինչ-որ դատական գործ կամ հետապնդում է սկսվում` հայ վերլուծաբանները միշտ այդ վարկածը գրպանում դրած ունենում են` վարկանիշ բարձացնելու փորձ անվանելով տեղի ունեցողը: Անկախ ամեն ինչից, եթե Օսկանյանին կալանավորեն, սա պարզապես ամոթալի լինելու
Կուսակցությունները ոտնահարում են ընտրողների շահերը
Հարցազրույց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ -Պարոն Քեռյան, ինչո՞վ բացատրել նախագահական ընտրություններից ընդամենը մի քանի ամիս առաջ քաղաքական դաշտի նման պասիվությունը։ -Իրոք, մեր քաղաքական դաշտի քիչ թե շատ երեւելի ու ազդեցիկ մյուս ուժերը ոչ մի կերպ չեն ցանկանում բացահայտել, թե ինչպես են մասնակցելու նախագահական ընտրություններին, մինչդեռ նախընտրական փուլի մեկնարկին ընդամենը երկու-երկուսուկես ամիս է
Մեր ընթերցողներին
Այսօր ողջ օրվա ընթացքում Aravot.am-ը աշխատել է խափանումներով: Երեք անգամ շուրջ մեկական ժամով ընդհանրապես է դադարել կայքի գործունեությունը: Պատճառները փորձում ենք պարզել, եւ կանոնավորել կայքի աշխատանքը: Իսկ մինչ այդ՝ հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը կայքի դանդաղ եւ ընդհատումներով աշխատանքի համար:
Սոցապնախարարը խոստանում է նպաստառուների, թոշակառուների ցուցակում 99% ճշգրտության հասնել
«Լկտիությունը հասել էր այն աստիճանի, որ 1959 թվականի ծնվածը ստանում էր Հայրենական Մեծ պատերազմի թոշակ»,- Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի այս եւ այլ բացահայտումներից հետո սոցապ համակարգում սկսել են «ատկատների» դեմ պայքարը: Aravot.am-ի հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս առնչությամբ տեղեկացրեց, թե ինչ մեխանիզմներով են պատրաստվում պայքարել չարաշահումների դեմ: Մենք հետաքրքրվեցինք՝ նպաստառուների
Մոսկվացի հայազգի լրագրողին խոշտանգող իսլամիստը ձերբակալվել է
Մոսկվայի Նագատինսկի դատարանը արտոնել է ձերբակալել Կամոլիդդին Համիդովին, ով մեղադրվում է «Մայակ» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանների թղթակից Սերգեյ Ասլանյանի վրա հարձակում կատարելու մեջ, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը: «Դատարանը, 1994թ. ծնված Կամոլիդդին Համիդովի նկատմամբ որպես խափանման միջոց 28 օրվա կալանք է սահմանել», – ասել է դատարանի մամլո քարտուղար Իրինա Կոժբակովան: Համիդովը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի
ԱԳՆ-ն փակեք՝ տեղը լվացքատուն բացեք
Ալեքսանդր Քալանթարյանը մեզ փոխանցեց հետեւյալ առաջարկը. «Քանի որ, ինչպես, ԱԱԾ-ն է ներկայացնում, մեր արտգործնախարարներն ավելի հմուտ են փողեր լվանալու, քան արտաքին քաղաքականության մեջ, առաջարկում եմ Արտգործնախարարությունը փակել և փոխարենը լվացքատուն բացել»:
Դատարանը բավարարեց միջնորդությունը. Խաչիկյանին տարան բանտ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչությունից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան բերվեցին ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, նույն ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և Կենսաթոշակային ապահովագրության առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը: Ինչպես դատարանից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական
Վազգեն Խաչիկյան. «Հիմա տրամադրությունս բավականին բարձր է, ինչի՞ եք ուզում գցել»
Այսօր առավոտյան՝ 11:13-ին 1in.am-ը հրապարակել էր հետեւյալ լուրը. «Մինչ իշխանությունը` ի դեմս ոստիկանության ու դատախազության, ջանադրաբար փնտրում է պետական ունեցվածքը փոշիացրած, թալանած պաշտոնյաներին, որ պատժի, ինչպես պատվիրել է Սերժ Սարգսյանը, ՀՀԿ անդամ, աղմկահարույց խախտումների հեղինակ Վազգեն Խաչիկյանը երեկ զբոսնում էր «Մարիոթ» հյուրանոցի շրջակայքում՝ Սերգո Երիցյանի հետ միասին: Հիշեցնենք, որ կառավարության հայտնի նիստում Սերժ Սարգսյանն անդարադարձել էր
Ձերբակալվել է նաև վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահը
Սոցիալական ապահովության ոլորտում չարաշահոմների գործով սեպտեմբերի 28-ին ձերբակալվել է վճարային ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը և վատնելը, հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ: «Փաստինֆո» գործակալություն
Սերժ Սարգսյանն ընդունել է աշխարհահռչակ դաշնակահարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում մեր երկիր ժամանած աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին: Նախագահը ողջունել է տաղանդաշատ արվեստագետին և ընդգծել, որ Հայաստանում նրան ընդունում են որպես անկեղծ և մեծ բարեկամի, ով 1988-ի ավերիչ երկրաշարժից ի վեր մեր ժողովրդի կողքին է: Հայ ժողովուրդը, Հանրապետության ղեկավարի խոսքով, երախտապարտ է իր բոլոր բարեկամներին, այդ
Մարզպետարանը շարունակում է գաղտնի պահել «Պատվավոր տավուշցիների» ցանկը
Գրավոր հարցումով երկրորդ անգամ դիմել էինք Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին. խնդրելով հայտնել, թե իր՝ որպես մարզպետ պաշտոնավարման 13 տարիներին քանի՞ հոգու է շնորհել «Պատվավոր տավուշցի» կոչում, այդ կոչման արժանացածներից յուրաքանչյուրն ի՞նչ արժանիքների համար է ստացել կոչումը: Մարզպետին նաեւ հարցրել էինք, թե նա , ըստ օրենքի, նա ունի՞ կոչումներ շնորհելու իրավունք, եւ դա ո՞ր օրենքով է
Ձերբակալություննե՞ր են սպասվում
ԲՀԿ պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանին անձենմխելիությունից զրկելու միջնորդությունը, ըստ որոշ քաղաքագետների, կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: «Գաղտնիք չէ, որ Օսկանյանը պատրաստվում էր դնել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում եւ դա կլիներ բավականին լուրջ թեկնածություն»,- նկատում է Ստեփան Դանիելյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արմավիրում մեկնարկեց ավանդական աշնանային կինոտոնը` «Կինոաշուն – 2012»-ը
Աշնանյին կինոտոնը` «Կինոաշուն -2012»-ը հայկական կինոֆոնդի ամբողջական գունապնակով սեպտեմբերի 28-ից մեկնարկեց Արմավիրի մարզից: Ավանդական դարձած «Կինոաշուն – 2012»-ը արմավիրցիները դիմավորեցին ազգագրական երգ ու պարով, կրկեսային հետաքրքիր համարների կատարումներով: «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս” ծրագիրն այս տարի նվիվում է հայկական կինոյի մեծ երախտավորի` Համո Բեկնազարյանի 120-ամյակին, եւ ի պատիվ վարպետի կինոտոնը սկսվեց նրա «Պեպո» ֆիլմով: Հայաստանի ազգային
Սիրիահայերն ազատվելու են ՀՀ մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է Սիրիայի Արաբական Հանրապետության` ազգությամբ հայ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու եւ դրա ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի վճարման արտոնություն սահմանելուն: Պատգամավորներին ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՀՀ սփյուռքի
Վանդալները գիպս կամ բրոնզ չեն ճանաչում. արձանների մոտ կտեղադրվեն տեսախցիկներ
Անհայտ անձանց կողմից Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում, «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ վերջերս տեղադրված հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի վնասված արձանը, որը երևանցիներին ներկայացավ «01-99» ֆիլմի հայտնի հերոսի՝ Գարսևան տեսքով, տակառիկն էլ ձեռքին, այսօր առավոտյան տեղափոխվել է քանդակագործ Սուրեն Մելքոնյանի արվեստանոց: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը Tert.am–ին հայտնեց, որ արձանը կարճ ժամանակամիջոցում կվերականգնվի և
Մեքենաների դիմապակու վրա ԱՊՊԱ կտրոնների փակցման աննպատակահարմարության առաջարկին կանդրադառնան փոքր-ինչ ավելի ուշ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցողը` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, տեղեկացրեց, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է
Հայաստանում «օրենքով գողեր» են ձերբակալվել
«Գոռոդ 48» լրատվականը հայտնում է, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում հայ ոստիկանները ձերբակալել են միանգամից երկու «օրենքով գողեր»-ի` Արտեմ Առաքելյանին և Թեմուրի Միրզոևին: Լրատվականը հղում անելով «Կռայմ թայմ»-ին` գրում է, որ այս տարվա ամռանը Մոսկվայում Լիպեցկի 33-ամյա բնակիչ Արտեմ Առաքելյանին «օրենքով գող» են կնքել Դեդ Հասանի (Ասլան Ուսոյան) կլանի ներկայացուցիչները: Ինչից հետո Արտեմը Դեդ Հասանի զարմիկի`
Մեկ տարի ժամկետով հետաձգեցին «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները եւ լրացումները
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Էլինար Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին քննարկեց եւ քվեարկության արդյունքում նպատակահարմար համարեց մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Հանձնաժողովն անդրադարձավ
ԲՀԿ-ն «անվերապահ աջակցություն» է հայտնում Վարդան Օսկանյանին
«Բարգավաճ Հայաստան»-ը իր անվերապահ աջակցությունն է հայտնում իր համակուսակցին և պատրաստ է հնարավոր բոլոր օրինական միջոցներով հասնել արդարության վերականգմանը»,- ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ այդ օրը խորհրդարանը քննարկելու է ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով մեղադրյալ ներգրավելու մասին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից
Դատարանն ազատ արձակեց ընտրակաշառք բաժանած թանգարանի տնօրենին
ԱԺ ընտրությունների օրը` մայիսի 6-ին, ԳԱԼԱ հեռուստաընկերության «քթի տակ»` Շառլ Ազնավուրի հրապարակում, գյումրեցի Վազգեն Սարգսյանին պատկանող «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից կաշառք բաժանելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Գյումրու «Մհեր Մկրտչյան հուշատուն թանգարան»-ի 41-ամյա տնօրեն, ՀՀԿ-ական Շողիկ Մելքոնյանի նկատմամբ: Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը նույն պահին նկարահանել ու ցուցադրել էր «Էս ինչ հաշիվ ա՜…» վերնագրով
Զինծառայող կինը «Մերսեդեսով» հայտնվել է խոզանոցում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդավան գյուղի մի բնակչուհի «C» մակնիշի իր «Մերսեդեսով» Կողբ գյուղի տարածքում դուրս է եկել ճանապարհից, անցել մայթի վրայով եւ հայտնվել Կողբի բնակիչներից մեկի խոզանոցում: Մեր տեղեկություններով՝ քանդվել են խոզանոցի մի քանի միջնորմներ: Մեքենան բավական ջարդվել է, մեքենայի տերը եւ խոզանոցի տերը համաձայնության են եկել պատճառված վնասը հատուցելու մասին:
Ձերբակալվել է սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վ. Խաչիկյանը
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով 28.09.2012թ. ձերբակալվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 178-րդ
Աշխարհի ամենաաղքատ նախագահը
Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային անվանում են «el presidente mas pobre», ինչը թարգմանաբար նշանակում է ամենաաղքատ նախագահը աշխարհում: 77 -ամյա Խոսե Մուխիկան իր նախագահական աշխատավարձի գրեթե ողջ մասը նվիրաբերում է բարեգործությանը: 12 500 ԱՄՆ դոլար աշխատավարձից Մուխիկան իրեն է ծառայեցնում ընդամենը 1200-ը. «Ինձ բավականեցնում է այդ գումարը, որ հոգամ իմ ծախսերը,: Ուրուգվայում կան մարդիկ, ովքեր ապրում
ՀԱԿ-ը Օսկանյանի վերաբերյալ որոշում չունի
«Միջնորդությունը կքննարկենք՝ կասենք»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է մտածում ՀՀ գլխավոր դատախազի՝ խորհրդարանին ներկայացրած ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով, որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության մասին, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Հետաքրքրվեցինք՝ ՀԱԿ խմբակցությունում քննարկվե՞լ է հարցը, ի՞նչ տրամադրություններ կան: Պարոն Ջհանգիրյանն ասաց, որ այդ հարցը չեն քննարկել, որեւէ որոշում չունեն: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Իմ տունն այստեղ է» ֆիլմի շնորհանդես
«Համալսարանին, որպես զարգացող օրգանիզմ, դժվար է ներկայացնել: Դժվարին պայմաններում է ծնվել այս գիտական հաստատությունը, այն անգնահատելի դեր է կատարել եւ կատարում է, լավագույն ավանդույթները պահպանելով՝ վստահ է նայում ապագային: Համոզված ենք, որ երիտասարդի ձեռքում է համալսարանի հարատեւության բանալին` ստեղծածը շատ հեշտությամբ կարող ես տանուլ տալ, դժվար է դրան ինչ որ բան ավելացնելը»,- Երևանի պետական համալսարանի


















































