Օրվա լրահոսը
Երեւանից Հալեպ վերադարձող չորս սիրիահայեր զոհվել են
Երեքշաբթի օրը Երեւանից Հալեպ թռչող Սիրիայի ազգային ավիափոխադրող ընկերության ինքնաթիռի չորս ուղեւորներ Հալեպի օդանավակայանի ճանապարհին կրակահերթերի տակ են ընկել ու զոհվել: Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ` կրակոցներ արձակողները մի քանի ավտոմեքենայով են եղել, օդանավակայանի ճանապարհին սկսել են կրակոցներ արձակել դեպի տուն շտապող հայերի ուղղությամբ: Օգնության է հասել կառավարության զորքը` փրկելով մնացածներին:
Արամ Մանուկյանը անարդյունավետ է գնահատում Վերահսկիչ պալատի գործունեությունը
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը երեկ ԱԺ-ում լսելով 2011-ի տարեկան հաշվետվությունը՝ մեղադրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին. «Ձեզ համար տաբու է ֆինանսների նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը, միայն ռազմական կարիքների համար գնումներն եք գրել, ոչ մի բառ չունեք գրած: Ես իրավունք ունեմ եզրակացնելու, որ այստեղ ստուգում անելու իրավունք չունեք»: Ի պատասխան՝ Իշխան Զաքարյանը նշեց. «Չթույլատրվող բնագավառ չկա: Ես
Նոր դուետ. Լանա Խաչատրյան և Վիլհելմ՝ «Energize»
Երկարատև երաժշտական դադարից հետո երգչուհի Լանա Խաչատրյանը կրկին շարունակում է անակնկալներ մատուցել իր երկրպագուներին: Արդեն կարող ենք վայելել Լանայի նոր ռիթմիկ երգն ու տեսահոլովակը, որը դուետ է Վիլհելմ անունով մի երգչի հետ: Երգը կոչվում է «Energize»: Երաժշտությունը գրել է Շուշան Սարգսյանը, խոսքերի հեղինակը Իննա Մկրտչյանն է: Youtube-ում տեսահոլովակը ունի 900-ից ավելի դիտում: Մեկնաբանություններ ու կարծիքներ
«Ընտրությունը քոնն է» ՀԿ Գյումրում ՏԻՄ ընտրությունների դիտարկումների արդյունքները
«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության՝ 2012թ. սեպտեմբերի 9-ի՝ Գյումրի քաղաքի ՏԻՄ ընտրությունների ընթացքում իրականացրած դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ «Ընտրությունը քոնն է» (ԸՔ ՀԿ) դիտորդները ս.թ. սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունները դիտարկել են Գյումրի քաղաքի ընտրատեղամասերի մեկ երրորդում: Կազմակերպության դիտորդների կողմից դիտարկվել են ընտրական տեղամասային կենտրոններում տիրող մթնոլորտը, ընտրական հանձնաժողովների գործողությունները, ընտրական ընթացակարգերի պահպանումը, քվեարկության
Միանգամից` երեք աղջիկ. Երևանում եռյակ ծնած Աննան սիրում է, երբ «տանը շատ երեխաներ են լինում»
Տիկնիկի չափսերի Մարգարիտան, Յանան և Նունեն դեռևս բժիշկների հսկողության տակ են, սակայն մի քանի օր առաջ եռյակ քույրիկների լույս աշխարհ գալը իսկական տոն է դարձել ոչ միայն երջանիկ ծնողների, բարեկամների ու ընկերների, այլև բուժաշխատողների համար: Փոքրիկ, դեռևս ոչինչ չգիտակցող ու անկանոն շարժումներով հրաշալի եռյակը 27-ամյա Աննա Քարտաշյանի առաջին զավակներն են: «Երջանիկ եմ, որ միանգամից երեք
Վանիկ Զաքարյան. «Բռնցքամարտի, ըմբշամարտի ու շախմատի մեջ էական տարբերություն կա»
Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի համաժողովում ի պատասխան ՀՇՖ պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանի հայտարարության, թե ոչ Հայաստանի, ոչ այլ երկրները ներկայացնող հայ շախմատիստները չեն կարող մեկնել Բաքու, ապահով զգալ եւ շախմատ խաղալ, Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հակադարձել է, թե Հայաստանի բռնցքամարտիկներն ու ըմբիշները եղել են Բաքվում, մասնակցել աշխարհի առաջնությունների, անգամ Ռուսաստանի թիմի կազմում
Ինչո՞ւ ենք հիմա էլ քաղաքային միջավայրը դարձնում մահարձանատեղի
Երեւանի ավագանին հաստատել է (բնականաբար՝ միաձայն) Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցին հարակից տարածքում տեղադրելու վերաբերյալ նախագիծը: Որոշման համար հիմք են հանդիսացել Նոր Նորք վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկություններն ու դրա վերաբերյալ վարչական շրջանի ղեկավարի միջնորդությունը՝ հաշվի առնելով վարչական շրջանի զարգացման, կառուցապատման բնագավառներում Դավիթ Պետրոսյանի ներդրումը: Կոնկրետ
Էլեկտրական շաղափների գողը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.20, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 30-ամյա մի քաղաքացի և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, բաց դռնից մուտք գործելով Էրեբունի փողոցի թիվ 28 շենքի առաջին հարկում գտնվող տարածք՝ գողացել են 3 էլեկտրական շաղափ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս: Նույն օրը, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ
Վրաերթի են ենթարկվել 5-ամյա տղաներ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսահակյան պողոտայի թիվ 1/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.10-ին, «ՎԱԶ-2106» 26 ԼՏ 597 ա/մ-ն, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի հիվանդանոց:
Մահացու վրաերթ
Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքի Վ. Եսայան փողոցի թիվ 61 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1985 թ. ծնված Արսեն Ենոքյանին, որը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Վարդուհի Վարդերեսյան. «Այսօր դուք ինձ նորից թատրոն վերադարձրեցիք»
«Մեզ համար երջանկություն է լինել Ձեր ժամանակի վկան: Մեր սերը, երախտիքն ու հարգանքը Ձեր հանդեպ արտահայտելու համար սա այն չնչին քայլն է , որ այսօր անում ենք, և անվանենք այն «Մտերմիկ զրույց»: Վստահ եմ, որ այստեղից հեռանալու ենք մեծ տպավորություններով: Շնորհակալ ենք Ձեզ, որ ընդունեցիք մեր հրավերը և այսօր մեզ հետ եք անցկացնելու Ձեր երեկոն»,
Լրագրողը Լեւոն Զուրաբյանին առաջարկել է մածուն ուտել
Հատված Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից: – ՀԱԿ–ը ո՞ր միջավայրում է իրեն ավելի լավ զգում՝ հանրահավաքային հարթակո՞ւմ, թե՞ խորհրդարանական կարճ ամբիոնի մոտ կանգնած։ – Մենք մեզ բանտում էլ էինք լավ զգում։ Ես ինքս բանտ չեմ նստել, բայց մեր բոլոր ընկերները մինչեւ վերջ այնտեղ զբաղվում էին քադաքական գործունեությամբ։ Մենք քաղաքական գործունեությամբ կզբաղվենք որտեղ
Տիգրան Ուրիխանյան. «ԲՀԿ-ն իր ուժով ու ազդեցությամբ մեր քաղաքական դաշտի առաջին կուսակցությունն է»
Հատված ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Անցած կիրակի ՏԻՄ ընտրություններ էին, շարունակությունը լինելու է սեպտեմբերի 23-ին: Ընտրությունների մթնոլորտը, ընթացքը, արդյունքները ինչպե՞ս եք գնահատում: -Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները, իմ խորին համոզմամբ, դարձան հերթական ապացույցը, որ մեր երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Ցավոք, մեր ժողովուրդը այնքան չի կարեւորում
Ողջունում է, որ Սամվել Խաչատրյանը հրաժարական տվեց. «Իմ անհաջողությունների մեծ մասի պատճառը նա է եղել»
ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը։ Ձեր կարծիքով՝ նա վա՞տ նախագահ էր։ ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ նա լավ է կատարել իր աշխատանքը։ Իսկ թե ինչն է եղել նրա հրաժարականի պատճառը, չգիտեմ։ Երեւի հիմնական պատճառն այն էր, որ նա Գագիկ Ծառուկյանին ոսկե մեդալներ էր խոստացել, բայց չստացվեց։ Ճիշտ է, նախագահի դերը մեծ է մարզիկի գործում,
Հեղինե Բիշարյան. Հայրապետյանն ակտիվիստներին իրենց իսկ ոճով է պատասխանել
«Սպառնալիքնե՞ր. դա մի քիչ հարաբերական է պետք հասկանալ։ Հարցազրույց է տվել մի մարդ, որի ընտանիքի և իր նկատմամբ բավականին լուրջ և կազմակերպված գործողություններ են կատարվել։ Մարդը խոսում է վիրավորված»։ Այսօր Լուրեր.com–ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահ, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի աղմկահարույց հարցազրույցին։ Հիշեցնենք, որ հարցազրույցում ՀՀԿ–ական պատգամավորը սպառնացել
«Մի քառասուն հոգի հարձակվեցին վրես ու սկսեցին խփել։ Ամբողջ հանձնաժողովի աչքի առաջ, տեղամասի մեջ, հենց ընտրական տեղամասի»
Թեեւ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկ) որդին՝ Մակար Պետրոսյանը, հերքում է սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրությունների օրը Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում երկու հոգու դաժան ծեծին իր մասնակցության փաստը, բայց հակառակը վկայող փաստերն ավելանամ են։ Երեկ մեզ հաջողվեց զրուցել 36-ամյա Արման Սարգսյանի եւ 39-ամյա Արամ Մելիքյանի հետ. հենց նրանք էլ պատմեցին իրենց հետ կատարվածի մասին։ Արամ
ՖԻԴԵ-ի համաժողովում Բաքուն ըստ էության մրցակից չի ունեցել
Ստամբուլում կայացած ՖԻԴԵ-ի գլխավոր համաժողովին, որում որոշվել է շախմատի 2015 թ.աշխարհի գավաթի առաջնությունը եւ 2016 թ. համաշխարհային օլիմպիադան անցկացնել Բաքվում, մասնակցել է նաեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի (ՀՇՖ) պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը: Նա համաժողովի աշխատանքների մասին պատմեց Aravot.am-ին: «Շախմատային այդ երկու միջոցառումների անցկացման վայրի քննարկում ըստ էության չի եղել: Էստոնիան հետ էր վերցրել Տալլինի հայտը, իսկ
ՀՀ իշխանությունների եւ կոնկրետ պաշտոնյաների հանցավոր գործունեության համար հերթական անգամ պետք է վճարեն Հայաստանի հարկատուները
Վաղը կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծով նախատեսվում է ՀՀ արդարադատության նախարարությանը պետական բյուջեից 32 հազար 100 եվրոյին համարժեք գումար հատկացնել՝ Մարդու իրավունքների ԵԴ դատավճիռներով սահմանված փոխհատուցումները վճարելու համար։ Նախագծին կցված հիմնավորումներից տեղեկանում ենք, որ նշված գումարն անհրաժեշտ է «Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի» գործերով եվրոպական դատարանի կողմից այս տարվա
ՀՅԴ-ում «լավատեսության հիմքեր» չեն տեսնում
ՀՅԴ-ում 2013 թվականի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ, այսպես ասած, կողմնորոշիչ քննարկումներ դեռ չեն սկսվել: Թե ի՞նչ ձեւով կուսակցությունը կմասնակցի այդ ընտրություններին` Aravot.am-ի հարցին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք բազմիցս ասել ենք, որ առայժմ թեկնածուների եւ անձերի խնդիր չենք քննարկում: Մենք գերադասում ենք մի քանի հիմնական հարցեր, որոնք կանգնած են երկրի առաջ, այդ
2008-ի մարտի 1-ին «Չերյոմուխա 7» կրակած ոստիկանները շարունակում են մնալ մեղադրյալ, բայց….
Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հերքել է Մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը կասեցնելու մասին լուրերը։ Ըստ Ջանազյանի, Մարտի 1-ի քրեական գործի քննության հետ կախված որեւէ փոփոխություն չկա, ինչպես նախկինում՝ նախաքննությունը շարունակվում է։ Ավելին, նա նաեւ հաստատել է, որ ՀՀ ոստիկանության զորքերի չորս ենթասպաները՝ Լեւոն Հակոբյանը,
ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի Խորհրդում կարող է հայ անդամ ընդգրկվել
Ռուսաստանի հայերի «Երկրամաս» պարբերականը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի Խորհրդում կարող է ազգությամբ հայ անդամ ընդգրկվել: Խորհրդի անդամները փոփոխվում են ռոտացիոն կարգով եւ այժմ անդամության թեկնածու է հայազգի Աշոտ Հայրապետյանը: «Երկրամասը» հայտնում է, որ Հայրապետյանը Ազգամիջյան գործակցության Կենտրոնի տնօրենն է, ունի ազգամիջյան հակամարտությունների եւ ռադիկալ այլատյացության պրոֆիլակտիկայով զբաղվելու տասնամյա փորձ: Նա
Մեր խորհրդարանի ամբիոնից Ադրբեջանին հաթաթա անելն անիմաստ է
Երեկ մեր խորհրդարանի հերթական բենեֆիսն Էր։ Հայտարարությունների տեքստերը, որ ընթերցվում էին ամբիոնից, տպավորություն էին ստեղծում, թե վերականգնվել է «ԱՐ»-ի հաղորդաշարը, երբ տարբեր մարդիկ գալիս էին Ազատության հրապարակ եւ այնտեղ տեղադրված խոսափողից, առանց ռեգլամենտի, պատմում իրենց դարդուցավը, բայց ավելի շատ ըմբոշխնում միկրոֆոնով ելույթ ունենալու «կայֆը»։ Մեր երեսփոխանները՝ ով սարից, ով չոլից, ով էլ անտառից ինչ-որ բաներ
Փրկարարները կասեցրել են ինքնասպանության փորձը
Սեպտեմբերի 11-ին, ժամը 21.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 24 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից քաղաքացի է ուզում ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են Երևանի` Խորենացու 4-րդ նրբանցքի 25-րդ տան բնակիչ` 1988 թ.
Մարգար Օհանյանը հույսով սպասում է Սերժ Սարգսյանի ներմանը
Հայաստանի նախագահից ներում հայցած այժմ ազատազրկման մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը հույսով սպասում է, որ Սերժ Սարգսյանը կբավարարի նրա ներման խնդրագիրը: Այդ մասին Panorama.am -ին տեղեկացրեց Մարգար Օհանյանի եղբայր Մուշեղ Օհանյանը: Նշենք, որ վերջինը Մեծամորի ոստիկանության բաժնի պետն էր, սակայն վերջերս ազատվել էր աշխատանքից: «Բավականին ժամանակ է, որ եղբայրս խնդրագիրը գրել է,
Ճամփեզրի փլուզում մայրաքաղաքում
Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտ` ճամփեզրի փլուզման հետևանքով, կայանված ավտոմեքենան սահել է ցած: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի և ՃԿԿ արձագանքման հերթապահ խմբերը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փրկարարները ճանապարհի վնասված հատվածն
Հայաստանը նահանջեց 3-րդ հորիզոնական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ աշխարհի 2014 թվականի ընտրական մրցաշարում Սոֆիայում 0:1 նվազագույն հաշվով պարտվելով Բուլղարիայի ընտրանուն՝ եվրոպական «B» խմբի մրցաշարային աղյուսակում նահանջեց 3-րդ հերիզոնական: Երեկ նույն խմբում Իտալիան երկու անպատասխան գնդակ անցկացնելով Մալթայի դարպասը՝ ստանձնեց առաջատարի դերը: Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի: Իտալիա 2 1 1 0 4-2 3 Բուլղարա 2
Գազի արտահոսք` հրդեհի բռնկումով
Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 27 շենքում տեղի է ունեցել գազի 3 կգ-անոց բալոնից արտահոսք և հրդեհի բռնկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 2 բնակարանում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն: Պատահարի հետևանքով 1958 թ. ծնված Անահիտ Հովհաննիսյանը տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության
«Հայաստանի հետ սահմանի բացումը բացառվում է». Էրդողան
«Թուրքիան հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի հետ իր սահմանները» Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններին: Ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականի փոխանցմամբ, խոսելով Ադրբեջանի և Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան «հաստատակամ է մնում և չի բացի Հայաստանի


















































