Օրվա լրահոսը

Զորավարժությունների հավաքագրումն ի՞նչ նպատակ է հետապնդում

Հասարակության շրջանում խուճապ է տիրում: Պատճառն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվում է տարբեր տարիքի տղամարդկանց հավաքագրում: Այսինքն՝ ծանուցումներ են ուղարկվում, որոնց միջոցով խնդրում են զինկոմիսարիատ ներկայանալ տարբեր տարիքի տղամարդկանց անգամ նրանց, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն: Aravot.am-ը ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեց պարզել, թե նման հավաքագրումն արդյոք կապ

«Քո կյանքն ավելի թանկ է, քան մի րոպե խնայելը»

  Այսօր Մաշտոցի պողոտայի անցումների մոտ մի խումբ դպրոցականներ ու երիտասարդներ պետավտոտեսուչների հետ «Ես ուզում եմ ողջ մնալ», «Քո կյանքն ավելի թանկ է, քան մի րոպե խնայելը» ցուցապաստառներով ակցիա էին անցկացնում: Ակցիայի մասնակիցներն ուզում էին զգուշացնել քաղաքացիներին, որ անցումով անցնեն, չխախտեն երթեւեկության կանոնները: Անցորդներին ցուցադրվում էին սահմռկեցուցիչ պատկերներ, գանգեր՝ հասկացնելով, որ ալարելով եւ փողոցի կենտրոնով

Քննիչը դատական բժշկին հարցաքննելու անհրաժեշտություն չի ունեցել

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 12-ի նիստը, նախօրեի նիստի նման ուշացումով սկսվեց: Սեպտեմբերի 11-ին նիստը նախատեսվածից մեկուկես ժամ ուշացումով էր սկսվել, սեպտեմբերի 12-ը նիստը ` կես ժամ ուշացումով: Երկու դեպքում էլ պատճառը նույնն էր, ուղեկցող ոստիկանները ժամը 11-ին դատարան չէին բերել կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին: Սեպտեմբերի 12-ի նիստում շարունակվում էր քրեական գործով քննիչ Լեւոն

Շանթ Հարությունյանը կդատակոչվի դատարան՝ նախկին պատգամավորների վեճի հետ կապված գործով

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումարի տիրանալու համար: Այսօր դատարան պետք է ներկայանար վկա Ավագ Հարությունյանը, սակայն դատավորը տեղեկացրեց, որ

Լեւոն Զուրաբյանը շնորհակալություն հայտնեց Վերահսկիչ պալատին՝ հայտնաբերած խախտումների համար

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, կիսելով բոլոր քննադատությունները, որոնք ԱԺ-ում ներկայացրել էին ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներ Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ջհանգիրյանը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության հետ կապված, այնուամենայնիվ, շնորհակալություն հայտնեց Վերահսկիչ պալատին՝ հայտնաբերված խախտումների համար: Նա նշեց. «Անառարկելի է, որ տեղի է ունենում պետության միջոցների վատնում, մսխում: Միայն սոցապ ոլորտում 51 հազար 921 մահացած թոշակառու է հայտնաբերվել,

Երվանդ Բոզոյան. Ադրբեջանը պատճառ է ման գալիս` պատերազմը վերսկսելու համար

Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ իր գնահատականը տվեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա ասաց, որ այն մեծ լարվածությամբ չի անցել: Իր կարծիքով` մեզ մոտ դեռ այդ ինստիտուտը զարգացած չէ, իսկ դա դեմոկրատական երկրների հիմքն է. «Ցավոք այդ ընտրությունները տեղային նշանակություն ունեն, դրա համար էլ հասարակության մեջ մեծ աղմուկ չհանեց: Տեղային մակարդակով լինում են բազում

Վանի հայամետ քաղաքապետն արդեն 90 օր է՝ բանտում է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը եւ քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներին պատմեցին սեպտեմբերի 8-11-ը Արևմտյան Հայաստան կատարած իրենց այցելության ու տպավորությունների մասին: Պատգամավորի պատմելով, այցի նպատակը հայկական շունչն այնտեղ արթնացնելն էր : Ըստ նրա, Վանում մեծ համերգ էին կազմակերպել, ելույթ ունեցան «Վան project-ը » եւ «Ակունք» ազգագրական համույթը, իսկ կիրակի օրն էլ

ԼՂՀ նախկին արտգործնախարարը կողմ է Ղարաբաղի ճանաչմանը

«Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն ի՞նչ կտա ԼՂՀ-ին և ի՞նչ արձագանքներ ու հետևանքներ կունենա». այս թեմայով այսօր «Երկու երես» մամուլի ակումբում կայացավ ասուլիս: Հյուրը է ԼՂՀ նախկին արտգործնախարար` Արման Մելիքյանն էր: Վերջինիս խոսքով, Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը վաղուց է օրակարգային. «Թերեւս հիշում եք1991 թվականի սեպտեմբերը, երբ հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Լեռնային Ղարաբաղը

ՀՌԿԿ տվյալներով՝ հարցված ադրբեջանցիների 42 տոկոսը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում է պատերազմի միջոցով

Եվրասիա համագործակցության հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի Հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը այսօր ներկայացրեց 2011թ. աշնանը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի՝ 2004 թվականից ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության արդյունքները: Հետազոտությունը տեղեկություններ է պարունակում հարավկովկասյան երկրների սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ: Ի տարբերություն

Միակը, ով շնորհավորեց «Ա1+»-ի վերադարձը

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին հայտարարություններ անելու համար հերթագրվել էր 25 պատգամավոր, ընդդիմադիր գործիչներից ոչ մեկը չխոսեց «Ա1+»-ի՝ եթեր վերադառնալու մասին: Միակը, ով ողջունեց եւ շնորհավորեց «Ա1+»-ի վերադարձը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էր. «Շնորհավորում եմ մեր հասարակությանը «Ա1+»-ի՝ այսքան երկար սպասված վերադարձի համար եւ համոզված եմ, որ այսուհետ եւս ականատես կլինենք առավել անկողմնակալ եւ պրոֆեսիոնալ

Վստահում են

Երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ իրենք շարունակում են վստահել կառավարությանը: «Ինչպես կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեցին ԱԺ նախագահը եւ մեր ֆրակցիայի այլ անդամներ, այսօր եւս վերահաստատում եմ, որ ՀՀԿ-ն վստահում է վարչապետի եւ մեր կողմից ձեւավորված կառավարության քայլերին»,- ասել է Շարմազանովը: «Առավոտ» օրաթերթ

Անվանի նկարչի ցուցահանդեսը՝ Մանկավարժականի հոբելյանին

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակին: Անվանի նկարիչը 1956թ. ավարտել է Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ակադեմիան: Նա այն եզակի արվեստագետներից է, ով աշակերտել է կերպարվեստի դեմքերին՝ Բորիս Իոգանսոնին, Ալեքսանդր Գերասիմովին, Զայցեւին եւ ուրիշ երեւելիների: Այս

Հանցագործ կհամարեմ, ով քնած թուրքին կկացնահարի

Կամ կոչ արտաքին գործերի նախարարությանը Ասում են՝ որոշ ուսանողներ ժամանակին որոշել են չարաճճի խաղ խաղալ իրենց հայտնի լեզվաբան դասախոսի հետ եւ հարցնում են՝ Պրոֆեսոր, ի՞նչ է նշանակում նոֆելետ եւ ի՞նչ ծագում ունի: Դե հայտնի պրոֆեսորը հո ցույց չէ՞ր տալու, որ անծանոթ է այդ բառին, եւ սկսում է, թե գիտեք այս բառը փոխառվել է հնագույն խուռիերենից

«Որեւէ մեկի հայրենասիրության վրա չենք կասկածում»

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին», «Արտոնագրային վճարների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Վերջինս վերաբերում է տաքսիների վարորդներին, ընտանեկան բիզնեսին, գիտական, գեղարվեստական գրականությանը  հարկային արտոնություններ տրամադրելուն: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սրանք մեր ծրագրային դրույթներն են, եւ մենք հետամուտ

«Արարատը դիտում ենք իբրեւ Հայաստան»

Ասում են Երեւանում առաջին անգամ ցուցադրվող ռուս նկարիչները Երեւանի պատմության պետական թանգարանում  բացված «XOLST» ստեղծագործական միավորման մեջ ընդգրկված 7 ռուս գեղանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը աշխուժություն է առաջացրել մասնագետների ու արվեստասերների շրջանում: «Առավոտի» հետ զրուցած գեղարվեստի ոլորտի մարդիկ նույնիսկ չհիշեցին, թե վերջին անգամ Երեւանում երբ են ցուցադրվել միանգամից մի քանի ռուս նկարիչների գործեր: Ցուցահանդեսի այցելուների ու մասնագետների

Երբ բացվեց տանս դուռը

2009թ. դեկտեմբերի 18-ին նոտարական կարգով վավերացված թիվ 6630 առուվաճառքի պայմանագրով ես ու կինս՝ Ալլա Սեկոյանը, վերջինիս անվամբ ձեռք ենք բերել Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի 42 շենքի թիվ 45 բնակարանը: Այնուհետեւ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի տարածքային ստորաբաժնման կողմից 2010թ. սեպտեմբերի 8-ին տրված թիվ 2525216 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն՝ հիշատակված անշարժ

Չունենք արտաքին քաղաքականություն

Այսօր էլ տեղական ու արտերկրի մամուլն ու ԶԼՄ-ները հեղեղված են հունգարա-ադրբեջանական մութ գործարքի եւ նրա հետեւանքների մեկնաբանությամբ: Չնայած հետեւանքները մեզ համար պարզ էին եւ սպասելի, այդուհանդերձ, տաք-տաք գլխով մեր պատասխան քայլերը լոլիկային մտածողությունից այն կողմ չեն անցնում: Ավելին՝ Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը մեզ հիշեցնում է տարիներ առաջ Վարուժան Կարապետյանին Հայաստանին վերադարձնելու գործը,

Տարոն Մարգարյանը հանդիպել է Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ

Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանիայի Վայմար քաղաքի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հետ հանդիպման ժամանակ: Ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով.  « Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում այսօր

Նիկոլ Փաշինյան. «Պարոն Զաքարյան, ժողովուրդը ձեզ եւ ձեր հիմնարկին 859 մլն դրամ է վճարում, որ պատշաճ հաշվետվություն տաք»

«Վերահսկիչ պալատն ունի կայք: Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ է եկել այս չարաբաստիկ լուրը ռասկրուտկա անելու»,- այսօր ԱԺ-ում Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունն այսպես քննադատեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը,- «ներկայացվել է 13 էջանոց մի թուղթ, նման հաշվետվություն կարող է ներկայացնել Հայաստանի հասարակության 70 տոկոսը: Բոլորն էլ գիտեն, որ անորակ շինաշխատանքներ են լինում, որ ոչ համապատասխան մարդիկ ընդգրկվում

Սասունցի Դավթի արձանին հարակից կիսակառույցը ոչ քանդում են, ոչ սարքում

Արդեն քանի տարի է՝ այն բոմժերի ու մարմնավաճառների համար «հյուրանոց» է ծառայում Երեւանի երկաթուղային կայարանի հրապարակը՝ իր ճարտարապետական համալիրով, հատկապես Սասունցի Դավթի արձանով, աչք է շոյում: Սակայն անհասկանալիորեն տասնամյակներով հրապարակի արժեքները նսեմացնում է արձանի հարեւանությամբ հառնող բազմահարկ կիսակառույցը՝ «Սասունցի Դավիթ» նախկին կինոթատրոնի շենքը: 45 տարիների ընթացքում կինոթատրոնը վերացվելուց հետո շինությանը պարտադրվել են տարբեր գործառնություններ: Վերջին

Հայկական կոնյակը կեղծելը բարձր ատյաններում համաձայնեցված է

Կեղծ կոնյակի եւ հայ առաջին օղի թորողների գաղտնիքները բացում է գինեգործ Ավագ Հարությունյանը Եթե աշխարհում լավագույն օղիներն արտադրվում են հյուսիսային եվրոպական երկրներում, դա դեռ չի նշանակում, որ օղու հայրենիքն էլ է այնտեղ: Իրականում առաջին օղի թորողները հայերն են եղել, եւ ամենեւին էլ զարմանալի չէ, որ այսօր, ըստ վիճակագրական տվյալների, հայերն օղի ավելի շատ են օգտագործում,

«Ժառանգությունը» սպասարկել է «ռեւանշիստների՞ն»

Կուսակցությունը որոշել է նախագահական ընտրություններում չսատարել նրանց, ովքեր ցանկանում են «վերադառնալ իշխանության եւ իշխանության ժամանակ չտարածը փորձեն այսօր տանել»: «Հնարավոր համարում եմ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը, ինչպես նաեւ «Ժառանգությունից» այն կուսակցականների առաջադրումը, ովքեր համապատասխանում են ՀՀ Սահմանադրության առաջադրած պահանջներին, եւ ովքեր հանրահայտ են, ընդունելի հանրության կողմից»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝

«Դաշնակցականի պատվիրատուները նրան անտեր թողեցին»

 Ասում է Սամվել Բալասանյանի նախընտրական շտաբի պետը Չնայած ՏԻՄ ընտրություններն արդեն ավարտված են, հայտնի է Գյումրու նոր քաղաքապետի անունը, սակայն թեկնածուների միջեւ լեզվակռիվը դեռ շարունակվում է: ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը, ով ստացել էր 10 հազար 281 ձայն, նախորդ օրը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի սեղմի Սամվել Բալասանյանի ձեռքը ու նրան չի շնորհավորի, քանի

«Ես չէի պատկերացնում, որ այդքան կապված կլինեմ դեռ նոր ծնված երեխայի հետ». Սուրոգատ մոր խոստովանություն

Նարինեն երեք երեխաների մայր է, ով ամուսնալուծվել է հինգ տարի առաջ, ամուսինը հարբեցող էր. «Մի օր ամուսնուս հարբած վիճակում տեսնում է իր տնօրենը եւ ազատում աշխատանքից: Սկզբում ուղղակի խմում էր ու քնում, հետագայում սկսում է ագրեսիվ դառնալ, զայրանալ երեխաների վրա, իսկ վերջին շրջանում անհիմն վեճեր է սկսում եւ ծեծում ինձ»,-պատմում է Նարինե Պետրոսյանը: Նարինեն մանկավարժ

Գեղջկական չտեսություն

Ո՞վ ասաց, որ Արեւմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ եւ մի շարք կասկածելի գործերով կամա

Գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը

Երկու տարի առաջ, երբ «ՏաԹևերի» ճոպաններն արդեն ձգված էին, քչերն էին պատկերացնում, թե որքան մեծ կլինի դրա ազդեցությունը հարակից համայնքների զարգացման վրա:  Բավական է միայն նշել, որ ճոպանուղու կառուցմամբ այս զբոսաշրջային գոտի այցելությունները մի քանի անգամ ավելացել են: Հուլիսի 21-ին գրանցվել է «ՏաԹևերի» 100000-րդ հաճախորդը: Երջանիկ 100000-րդը Շինուհայր գյուղի բնակիչ Անահիտ Մայիլյանն է: Նա 54

Դատախազության մերժումը Մհեր Ենոքյանի փաստաբանը բողոքարկում է դատարանում

Ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի գործի վերաբերյալ նոր բացահայտված հանգամանքներով վարույթ սկսելու դատախազությանն ուղղված դիմումը մերժվել է՝ առանց լուրջ հիմքերի»,- վստահեցնում է Ենոքյանի փաստաբան Վահագն Մանուկյանը: Այսօր «Հայելի» ակումբում նա ասաց, որ դատախազության մերժումն արդեն բողոքարկել են ընդհանուր իրավասության դատարանում: Ըստ փաստաբանի, միայն վերջերս է պարզվել, որ սպանությունը կատարելուց հետո տուժողի դին տեղափոխվել եւ թաքցվել

Գագիկ Հարությունյան. «Հիմարացած թշնամին պակաս վտանգավոր է իրական թշնամուց» (Տեսանյութ)

Այսօր «Փաստարկ» ակումբում «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը խոսեց Սաֆարովի արտահանձնմանը հաջորդած իրողությունների և ապագա հնարավոր զարգացումների մասին: «Ադրբեջանը եւ Թուրքիան գենոցիդոգեն ազգային-պետական կազմավորումներ են: Այն, ինչը որոշակիորեն անվանում ենք միջազգային հանրություն եւ դրանից բխող մոտեցումների կարեւորություն, իրականում պայմանական հասկացություներ են: Ադրբեջանի քայլն անակնկալ չէր, բայց անսպասելի էր եվրոպական երկրների արձագանգը: Հետեւաբար, իդեալներ պետք է

Չվերթները դեպի Հալեպ կդադարեցվե՞ն

Ոչ սիրիահայերը, ոչ Սիրիական ազգային ավիափոխադրող ընկերությունում տեղյակ չեն՝ կդադարեցվեն արդյոք չվերթները օդանավի ուղեւորների վրա կրակահերթից հետո: Դրա արդյունքում զոհվել էր 4 և 10 հայ ուղեւոր։ Հաջորդ չվերթը դեպի Հալեպ ծրագրվում է երեքշաբթի՝ սեպտեմբերի 18-ին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ադրբեջանցի մարդասպանի հարցը` Եվրախորհրդարանում

Եվրախորհրդարանի հինգ հիմնական քաղաքական ուժերը բանաձեւերի նախագծեր են կազմել, որոնցից յուրաքանչյուրում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ մտահոգություն է արտահայտվում, ինչպես նաեւ Ադրբեջանին, կամ Ադրբեջանին ու Հայաստանին ուղղված կոչեր ու առաջարկներ կան: Պահպանողական խմբակցությունը մտահոգություն է հայտնում մարդասպան Սաֆարովին Բաքվում հերոսացնելու, նրան մայորի կոչում շնորհելու, 8 տարվա աշխատավարձը վճարելու կապակցությամբ: Պահպանողականները Ադրբեջանին ու Հայաստանին կոչ են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031