Օրվա լրահոսը

Երբ խաղը չի ստացվում եւ նյարդերը տեղի են տալիս

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2014 թ. ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպումը Սոֆիայում 0:1 հաշվով տանուլ տվեց Բուլղարիայի ընտրանուն: Միակ եւ վճռորոշ գոլը 44-րդ րոպեին խփեց Ստանիսլավ Մանոլեւը: Մեր ֆուտբոլիստներն, ինչպես երեւում է, դեռ հեռու են իրենց լավագույն մարզավիճակից: Եվ հենց դրա արդյունքն է, որ ինչպես Մալթայի, այնպես էլ Բուլղարիայի հետ հանդիպումներում մեր թիմում բացակայում էին

Հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավարի կողմից անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ Հարթաշեն համայնքի ղեկավար Ա.Ղուկասյանի կողմից անչափահաս Ա. Մ.-ին իր հետ սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով:  Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը: Մասնավորապես` 2012թ. սեպտեմբերի 4-ին «Հետք»

Փաստաբան Մուշեղ Շուշանյան. «Սա դատական ֆարս է»

Արտակ  Նազարյանի մահվան գործով դատավարության սեպտեմբերի 11-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ներկայացրեց տուժողի իրավահաջոդ Ծովինար Նազարյանի եւ նրա ներկայացուցիչների միջնորդութամբ դատարան ներկայացված, հենակետի 12 զինվորներին Բերդի ռազմական ոստիկանությունում մեկուսացնելու գրություների պատճենները եւ ռազմական ոստիկանությունում  պահված զինծառայողների մատյանը: Ամբաստանյալ 3 զինվորների պաշտպան Ալվարդ Մնացականյանը տարօրինակ համարեց, որ ոչ թե բնօրինակները, այլ  գրություների պատճեներն են դատարան ուղարկվել

«Երկու քայլ հետ՝ Կովկասում»

«Վերջին օրերին տեղ է ունեցել խորհրդանշանակ երկու իրադարձություն, որոնք պարունակում են Կովկասի առանց այն էլ լարված տարածաշրջանում թշնամանքը հրահրելու վտանգ»: Այս բառերով է սկսվում «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականի կայքում հրապարակված խմբագրականը, որի հեղինակը՝ Քոնեկտիկուտ նահանգի Միդլթաուն քաղաքում գտնվող՝ Միացյալ Նահանգների ամենահին և ճանաչված համալսարաններից մեկի՝  Ուեսլեյան համալսարանի պետական կառավարման պրոֆեսոր Փիթեր Ռութլանդը հիշեցնում է,

Առաջին խաղակեսից հետո պարտվում ենք

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում  Հայաստանի ազգային հավաքականը Սոֆիայում  առաջին խաղակեսից հետո 0:1 հաշվով պարտվում է Բուլղարիայի ընտրանուն:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գնդապետը վթարի է ենթարկվել

Սեպտեմբերի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գյումրու Երևանյան խճուղիում: BMW մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից բախվել է ծառին: Ըստ «Ցայգի»՝ կան վիրավորներ:Վթարի ենթարկվածներից մեկը գնդապետ է։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Հրանտ Գրիգորյանը՝ բանակում ինքնասպանությունների մասին. «Բա այդքան հազարից ուզում ես ամիսը մի հատ նման բան չլինի՞»

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում ՏԻՄ ընտրություները: Նա ընդհանուր գնահատական չտվեց՝ հարցնելով, թե կոնկրետ որտե՞ղի ընտրությունների մասին է խոսքը: Մեր ճշգրտմանը` օրինակ, Սիսիանում, Կապանում, Արմավիրում…պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Սիսիանի հետ ես ի՞նչ գործ ունեմ, Կապանի հետ ի՞նչ գործ ունեմ, Արմավիրում բարձր եմ գնահատում: Նորմալ ընտրություն պիտի լիներ, ի՞նչ պիտի

«Ժառանգությունը» նախագահի առնվազն 7 թեկնածու ունի

«Ըստ էության, մեր նախկին ֆրակցիայից յուրաքանչյուր պատգամավոր կարող է այդ թեկնածուն լինել: Իրենց այս հինգ տարիների գործունեությունը միանշանակ ապացուցել է, որ իրենք պարտաճանաչ են, իրական բարեփոխումների կողմնակից եւ թող բարձրագոչ չհնչի` ե’ւ հայրենասեր են, ե’ւ ժողովրդի մասին մտածող»,- պատասխանելով «Առավոտի» հարցին` ո՞վ կարող է լինել «Ժառանգության» այլընտրանքային թեկնածուն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի չառաջադրել իր թեկնածությունը

Սաֆարովը «ստի հերոսն» է

Ստի բացահայտման մասնագետ Սպարտակ Պետրոսյանը ուսումնասիրել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի շարժուձեւը՝ նրա թաքցրած էմոցիաները հայտնաբերելու համար։ «Իր դեմքի արտահայտությամբ Սաֆարովը նման է մահվանը գնացող տեռորիստի, այլ ոչ հերոսի»,- այս եզրահանգմանն է եկել Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը: Նա պնդում է, որ Սաֆարովը ունի վախի զգացողություն: «Նայելով Սաֆարովի նկարին մենք տեսում ենք,

Արտակ Զաքարյան. «Մերոնք ադրբեջանցի հաքերներին այդ հարցում չեն զիջում»

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու են ադրբեջանցի հաքերներն անընդհատ հարձակում գործում հայկական կայքերի վրա, ջարդում դրանք: Նրա խոսքերով՝ «Տեղեկատվական պատերազմն անընդհատ է, եւ հաքերների հարձակումներն այդ պատերազմի մի մասն են: Քանի որ ամբողջ հայկական կայքերը, էլեկտրոնային  լրատվամիջոցներն ամբողջությամբ լուսաբանում են ադրբեջանա-հունգարական գործարքը, որը նաեւ միջազգային

Առաջին անգամ բուսակերների համար «Մաքդոնալդսը» Հնդկաստանում

Հայտնի «Մաքդոնալդս» ընկերությունը բացել է իր հերթական արագ սննդի կենտրոններից մեկը, սակայն այս անգամ այն առանձնանում է նրանով, որ այստեղ չեն մատուցվելու մսից պատրաստված ուտեստներ: Պատճառն այն է, որ Հնդկաստանի բնակչության շուրջ 42% -ը բուսակարներ են: «Մաքդոնալդսն» այս կերպ ձորձել է զանազանություն մտցնել իր ցանցերում ու դրանք դարձնել ավելի մասսայական: Աշխարհում կլոնավորված առաջին կաթնասունը` Դոլլի ոչխարը, ապրեց

Եվրոպայում աչքի ընկած մեր երեք ծանրորդներ կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Սեպտեմբերի 16-22-ը Սլովակիայում կայանալիք ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությանը Հայաստանը կմասնակցի վեց մարզիկով: Կոշիցե քաղաքի մրցահարթակում մեր երկիրը կներկայացնեն 56 կգ քաշային Արամ Համբարձումյանը (Սեւան), Վարդան Միլիտոսյանը (Գյումրի)՝ 69 կգ, Անդրանիկ Կարապետյանը (Սամաղար) եւ գյումրեցի Դավիթ Թաթոյանը ( երկուսն էլ՝ 77կգ) եւ 94 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանը (Ջրառատ) ու Նարեկ Հովհաննիսյանը (Քասախ): Մեր ծանրորդներից երեքը՝ Վարդան

Սյունիքի մարզի Քաշունի գյուղում ընդամենը 10 հոգի է մասնակցել ընտրություններին

 Սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի շատ համայնքների պես Քաշունի գյուղական համայնքում նույնպես ՏԻՄ ընտրություններ են  անցկացվել: Այդ օրը ընդամենը 10 հոգի է մասնակցել ընտրություններին Քաշունիում, որտեղ ընտրությունները կայացել են շատ հանգիստ ու առանց խախտումների: Բանն այն է, որ Քաշունիում ընդամենը 23 բնակիչ կա, որից միայն 15-ն ուներ  ընտրելու իրավունք,  մեկ ընտրող էլ մահացել էր նախքան ընտրությունները:

Ակցիա` ընդդեմ կանանց եւ երեխաների հանդեպ բռնության

Կանանց իրավունքների կենտրոն (ԿԻԿ) կազմակերպությունը այսօր նախաձեռնել էր  «Տղամարդիկ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» խորագրով ակցիա, որի ընթացքում ԿԻԿ-ի համանուն ցանցի անդամները իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ներգրավելով անցորդ տղամարդկանց` իրենց կարծիքը արտահայտելու կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ: Այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը լուսանկարվեց իր գրառած հղումի հետ միասին: ԿԻԿ համակարգող Սաթենիկ Գևորգյանը Aravot.am –ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի

«Դեմ առ դեմ». Արամ Կարապետյան – Կարապետ Ռուբինյան

Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

Գագիկ Ջհանգիրյան.«Ես երկկնությամբ չեմ զբաղվում, որեւէ մի վտանգավոր բան էլ չկա կենսագրությանս մեջ, թող դնեն»

«Դուք այն հազվագյուտ պատգամավորներից եք, որի կենսագրությունն ու լուսանկարը բացակայում է ԱԺ-ի կայքից: Ուզում ենք իմանալ՝ Ձեր կենսագրության մեջ բաներ կան, որոնք չե՞ք ուզում հրապարակային դարձնել, դրա համար Ձեր տվյալները չե՞ք տվել, թե՞ այլ պատճառ կա»: Aravot.am-ը այս հարցն ուղղեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին, որի տվյալներն իսկապես բացակայում են կայքի մյուս պատգամավորների շարքում: Գագիկ Ջհանգիրյանը,

Ազատամուտի գյուղապետը պարզաբանում է աշխատակցուհուն բռնաբարելու փորձերի մասին լուրերը (ձայնագրություն)

«Վանդալիզմ է, ի՞նչ է: Այդ աղջիկը Երեւանում ամուսնացած էր, բաժանված եկել ազատման դիմում էր գրել, իմ կոմպյուտորի վրա աշխատողն է, տեղեկանքներ է գրում, ասացի՝ աղջիկ ջան ինչո՞ւ ես ազատվում, կոլեկտիվի մեջ էր, ասաց  ամուսինս զանգել է, որ գործից ազատվեմ, նորից միանանք, ասացի՝ ես երկու ձեռքով կմակագրեմ, որ միանաք: Սրանք էլ վերագրել են, որ ես մարդուն,

Էլինար Վարդանյան. «Մենք իշխանության մաս չենք, ՀՀԿ-ի հետ մեզ մոտ գաղափարական պայքար է»

Խորհրդարանական ընտրություններից հետո ԲՀԿ-ին շատերն են քննադատում՝ ասելով, որ ԲՀԿ-ն դեռ իշխանության մաս է, ակտիվորեն մասնակցել է ընտրակաշառքներ բաժանելուն, եւ նրան ՀՀԿ-ից տարանջատելը միամտություն է: Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերում այս քննադատություններին, տեղի՞ն են դրանք, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Ես, բնականաբար, չպետք է համաձայնեմ այդ քննադատություններին, որովհետեւ մենք իշխանության մաս

ԲՀԿ-ն պայմանավորվել է ՀԱԿ-ի հետ՝ միանալու ՀԱԿ ակտիվիստների պաշտպանության ակցիաներին

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ այս ընթացքում քաղաքական հայացքների համար դատապարտվեցին ՀԱԿ ակտիվիստները, ինչո՞ւ ԲՀԿ-ն չկանգնեց նրանց կողքին ու չի մասնակցում ՀԱԿ-ի կողմից ի պաշտպանություն ակտիվիստների կազմակերպվող ակցիաներին: Նշենք, որ Էլինար Վարդանյանը civilnet.am-ի հետ զրույցում  Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված քրգործի հետ կապված ասել էր՝ «Ինչպես ասաց ԲՀԿ նախագահը, մեր թիմը սատարելու

Երևանի քաղաքապետն այցելել է հեծանվահրապարակ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Երևանի հեծանվահրապարակ, ծանոթացել մարզակառույցի պայմաններին ու գործունեությանը: Հեծանվահրապարկի տնօրենը քաղաքապետին է ներկայացրել վարժական մարզման համար նախատեսված համապատասխան մարզագույքով կահավորված սենյակներն ու վազքուղին: Կարևորելով մարզադպրոցի դերը  մայրաքաղաքի սպորտային կյանքի աշխուժացման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել արդյունավետ կազմակերպել ուսումնամարզական գործընթացն ու կառույցի կառավարման հարցում լինել առավել ակտիվ: Ի մասնավորի

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունը ԱԺ նիստին

Այսօր մենք քննարկեցինք ու քվեարկեցինք «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, նման փոփոխության անհրաժեշտություն իրավամբ կա: Ասեմ, որ այս օրենսգիրքը ամենաշատ կարկատվածն է և մեր քաղաքացիների հարաբերությունները կարգավորվում է այս օրենսգրքով և անհրաժեշտություն կա հաճախ փոփոխելու: «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգիրքն ընդունվել է 1985թ. և մի քանի տասնյակ փոփոխություններ են արվել, բայց ինձ ուղղակի

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան, 2008 փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծումը եւ մարտիմեկյան սպանդը Հայաստանում ստեղծել են խորը քաղաքական ճգնաժամ, որի հետեւանքբերը մինչեւ այսօր հաղթահարված չեն: Իշխանության ոչ-լեգիտիմության ճգնաժամը, մարտի 1-ի սպանությունների պարտակումը եւ ժողովրդավարական ազատությունների այլ սահմանափակումները միայն խորացնում են իշխանության օտարումը ժողովրդից, նպաստում հուսալքությանն ու արտագաղթին: Սակայն կա մի հարց, որը շատ է լարում իրավիճակը եւ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Նախ թույլ տվեք այս ամբիոնից իմ խորին երախտագիտությունը հայտնել շախմատային մեր հսկաներին՝ համախմբման, հպարտության ու պարծանքի այն բերկրալի պահերի համար, որ նրանք պարգևեցին բոլորիս։ Այս տղաներն ու նրանց նմաններն են այն ինտելեկտուալ ու մշակութային միջուկը, որ հասարակության մեջ ձևավորում է աշխարհայացք, մարդկանց մտքերում կատարում հեղափոխություն, սերմանում արժեքներ։ Մարդկային այս տեսակը, որպես կանոն, պահանջներ չի առաջադրում,

Ակնալիճի նորընտիր ղեկավարից շատերն են բողոքում

Սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Ակնալիճ համայքում կայացան ընտրություններ, այնպես ինչպես մյուս համայնքներում: Ընտրություններ, որոնք ստի ու կեղծիքի, շինծության և երեսպաշտության ամենամեծ չափաբաժնով էին: Համայնքի բնակչության կեսից ավելիի նյարդերը պարզապես տեղի էին տվել: Ինչո՞ւ և ինչի՞ համար: Փաստորեն 15 տարի շարունակ գյուղը պետք է ղեկավարի կիսագրագետ համայնքապետ, մարդ, որը ոչինչ չի անում և չի կարող անել

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 11 սեպտեմբերի 2012թ. նիստում

Մասիս քաղաքի աղբանոցի անօրինական շահագործման, Մասիս քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված աղետալի բնապահպանական վիճակի մասին բազմաթիվ քաղաքացիների  ահազանգի հիման վրա իմ կողմից պատագամվորական հարցում էր ներկայացվել Հայաստանի Հանրապետության վարչապետին:  Հայաստանի Հանրապետության կառավարությունն իմ վերոնշյալ  հարցմանը ի պատասխան փաստել է, որ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության «բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են

Կառավարության հեռախոսները չեն աշխատում

 Արդեն քանի օր է՝ ՀՀ կառավարության հեռախոսները չեն աշխատում: Դեպի կառավարություն քաղաքացիների զանգերին անգլերեն լեզվով պատասխանում է օպերատոր-ռոբոտը` հայտնելով, որ համարը զբաղված է: Աշխատում է միայն կառավարության «թեժ գիծը»` 52.70.00: Aravot.am-ի հեռախոսազանգին ի պատասխան՝ «թեժ գծի» օպերատորը հայտնեց, որ իրենց համակարգում խնդիրներ կան, իսկ թե երբ կլուծվեն դրանք` հայտնի չէ: «ԱրմենՏել» ընկերությունից նույնպես հավաստեցին, որ

Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: ՀՀ նախագահը և ԵԺԿ նախագահն անդրադարձել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստին և

Գիզիրյա ՞ նն էր ճիշտ, թե ՞ նրա դաշնակցական ֆինանսիստը

ՏԻՄ ընտրությունների նախաշեմին Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը կարծիք էր հայտնել, որ Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, ՀՅԴ կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովսեփ Սիմոնյանը ձայներ չի հավաքի: Ըստ գեներալ-մարզպետի, ինքն այս մասին ասել էր նաև Հովսեփին: ՀՅԴ-ական թեկնածուն, մեր միջոցով պատասխանելով իր շեֆին` հայտարարել էր. «Ամսի 10-ը կգա, կտեսնենք մե՞նք ճիշտ դուրս

Աշխատանքային քննարկում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում

  Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ  տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել էր  ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ,  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ  առաջիկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի,

Նոր աղբամաններ ժամանցային կենտրոնի հարեւանությամբ

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող Ավետիք Իսահակյանի անունը կրող դպրոցից ընդամենը 50 մետր հեռավորության վրա են գտնվում այս աղբամանները: Նրանցից մեկը վնասված վիճակում է, իսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական զվարճալիքների շենքին կից աղբամանները լրիվ նոր են:   Արսեն Վարդանյան՝ (mynews.am)

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031