Օրվա լրահոսը
ՏԻՄ ընտրությունների մասին. «Մեր ծրագրում չկար խոստում, որ ամեն օր քաղաքացին երկու կիլո միս է ստանալու, մայլի հարցերը խառոշիներով ենք լուծելու, պապիրոս ենք տալու»
Տարբեր քաղաքական ուժերի հարող և տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ խոսելով՝ պարզ դարձավ, որ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլը ոչնչով չտարբերվեց մինչև այժմ մեր երկրում կազմակերպված ընտրություններից: Այս անգամ Aravot.am-ը ՏԻՄ ընտրությունների արդյունքների մասին մեկնաբանություններ ստացավ ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանից և Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանից: Ա. Գևորգյանը Մուսալեռ գյուղի 19/02 տեղամասում հանձնաժողովի
410.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Սեպտեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.5 դրամ:
Ազատամուտի գյուղապետը փորձել է բռնաբարե՞լ աշխատակցուհուն
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ Սերո Սարիբեկյանը ՀՀ ոստիկանապետին նամակ է գրել ու պատմել , որ գյուղապետ Ժորա Մարտիրոսյանի ահից իր եղբոր ընտանիքով արդեն մի քանի ամիս է տնից հեռացել են: Նրա պատմելով, ամեն ինչ սկսվել է մարտի 25-ին, երբ գյուղապետն իր երեք որդիներով ավազակային հարձակում է գործել իր եղբոր ընտանիքի վրա: Ըստ նրա, դեպքի
Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Բուդապեշտի առջեւ իր պարտավորությունը
Պաշտոնական Վաշինգտոնը Բաքվին հորդորում է կատարել Ռամիլ Սաֆարովի հարցով Բուդապեշտի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։ Լրագրողներից մեկի խնդրանքին` ներկայացնել Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ Ադրբեջանի հետ Միացյալ Նահանգների խոսակցության վիճակը, Նյուլանդը արձագանքել է. – «Մենք, ինչպես գիտեք, այդ մասին հայտարարություն հրապարակեցինք հունգարացիների կողմից նրան
Հ. Բագրատյան. Սա է ՀՀԿ-Սերժ-Տիգրան ռեֆորմի էությունը
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ իր հարցման պատասխանին. «Պատգամավորական հարցում էի ուղարկել կառավարություն ռուսական 500 մլն դոլար վարկի օգտագործման վերաբերյալ: Ստացել եմ հետեւյալ պատասխանը: Ինչպես տեսնում ենք, փողը մեծ մասամբ օգտագործվել է ՀՀ բանկերը վարկավորելու և ՓՄՁ-ները վարկավորելու համար: Հետաքրքիրն այն է, որ
«Մենք մտել էինք ու ահագին անցել, Մոսկվայից Ստալինը զանգեց և հետ կանչեց». Մանրամասներ հայ հետախույզի կյանքից
«Թուրքական Մեջլիսում կար մի պատգամավոր, ում շատ նման էր պապս`Սմբատ Խոջոյանը: Նա պետք է փոխարիներ այդ պատգամավորին: Շատ երկար ժամանակ տեսանյութերով, նկարներով ուսումնասիրել էր նրան՝ ձայնը, խոսելու ձևը, պահվածքը: Դա 40-ականներին էր,- պատմում է Սմբատ Խոջոյանի ավագ թոռ Գեորգի Խոջոյանը, ով այժմ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի «Անվերջ թատերական կղզի» մնջախաղի թատրոնի ղեկավարն է,-Երկրորդ
Հանրապետական կուսակցությունից պատգամավորի որդին հարցաքննվել է ծեծի գործով
«ՄԱՊ» ընկերության գլխավոր տնօրեն, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդի Մակար Պետրոսյանը սեպտեմբերի 10-ին հրավիրվել է ՀՀ Ոստիկանություն: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Ոստիկանության մամլո ծառայությունում, Պետրոսյանը հարցաքննվել է`որպես Բամբակաշատ գյուղի ավագանու թեկնածուներից մեկի վստահված անձին ծեծի ենթարկելու գործով վկա: Նշենք, որ նախօրեին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում, որտեղ տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, միջադեպ է
ԱԳ նախարար. համար մեկ հոգեբուժական հիվանդանոցը միայն կարող է աջակցել Ադրբեջանին
«Հունգարա-ադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության շրջանում, և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք եղավ: Այն, ինչ լսում ենք Ադրբեջանից և Հունգարիայից, ոչ պակաս շոկ է առաջացնում»,- այսօր Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` շարունակելով. «Եթե հունգարական կառավարության պաշտոնական պատասխանն այն է, թե իրենց
Առաջին օղին հայերն են թորել. ապացուցում է գինեգործների միության նախագահը
Հայերն ավելի շատ օղի են խմում, քան` գինի, եւ փաստորեն վերադառնում են իրենց արմատներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց` թե ի՞նչն է պատճառը, որ հայերը օղի ավելի շատ են օգտագործում, քան գինի, ընդ որում, հյուսիսային ազգերը պնդում են, որ օղու բնօրրանը հյուսիսային
Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ համատեղ մամուլի ասուլիսին
Բարև Ձեզ, ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին: Սա շատ կարևոր այցելություն է, որովհետև վերջին տասը տարում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի այցելություն չէր եղել: Մենք շատ ուրախ ենք ողջունել արտգործնախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Այսօր մենք հնարավորություն ունեցանք խոսել անցած ճանապարհի մասին, քանի որ արդեն քսան տարի դիվանագիտական հարաբերություններ
Քաղաքապետը՝ գազավորված ըմպելիքների դեմ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումերգը ակցիա է սկսել գազավորված ըմպելիքների դեմ: Անհանգստանալով բնակչության առողջ ապրելակերպի համար, քաղաքապետը շարունակում է հորդորել մարդկանց առողջ սնունդ օգտագործել: Հասարակական վայրերում ծխելը դադարեցնելուց ու ռեստորաններում պատվիրվող սննդի կալորիաները հաշվելուց բացի, քաղաքապետն այժմ բոյկոտում է գունավոր ըմպելիքները՝ առաջարկելով սրճարաններում, ռեստորաններում եւ այլուր պատվիրվող հյութերը, որոնց մեջ կա բավականաչափ շաքար եւ քիմիական
Բիշարյանն առաջարկում է մինչեւ 2 տարեկան երեխայի նպաստ տալ նաեւ չաշխատող մայրերին
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի 2011-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեց, որ շարքային քաղաքացիներին են միայն նեղում խախտումների հետ կապված, իսկ այսպես կոչված «առաջին գծի» պաշտոնյաների՝ ասենք փոխնախարարների, ոչ մի պատիժ չեն տալիս: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հիշեցրեց, որ իրենք առաջարկել են մինչեւ 2 տարեկան երեխա ունեցող մայրերի միջեւ
Վերաբացվում է ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը
ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը վերաբացվում է ամերիկահայ բարերար Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներակների նոր սրահի շնորհանդեսով: Շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին` ժամը 15:00-ին, Բաղրամյան 24 ա հասցեում: Թանգարանի վերաբացման արարողությանը հրավիրված են ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները եւ ինստիտուտների ղեկավարները, ՀՀ կառավարության անդամները, Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների տնօրենները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանակ թանգարանը հիմնադրվել է 1937թ-ին: Թանգարանի ֆոնդը կազմում է 11000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը: Թանգարանում առանձնացվում են
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետի ուղերձը՝ Հունգարիային ու Թուրքիային
«Եթե մի մարդ, մի կացնով կարող է ինչ-որ մի բան անել, նման արարքը երբեւէ չի կարող որակվել հերոսություն: Եվրամիությունում մենք շատ մտահոգված ենք այն իրադարձությամբ, որ վերջին օրերի ընթացքում տեղի է ունեցել », – այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ասաց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը` անդրադառնալով հայ սպային կացնահարած
«Sarah Conor-ին շատ կարողացաք բերեք, հիմա էլ Beyoncé բերեք». Ֆեյսբուքում բացված «Beyonce-Armenia» էջի մասին
Ֆեյսբուքն աստիճանաբար ավելի ու ավելի է մեծացնում իր դերը: Բոլորիս հայտնի են ֆեյսբուքյան մի շարք խմբեր, հանրային մարդկանց էջեր, հիմա էլ մի խումբ հայեր գրեթե անհնարինն են ցանկանում հնարավոր դարձնել այս սոցիալական էջի միջոցով. ստեղծվել է ֆեյսբուքյան մի էջ, որի նպատակը Բեյոնսեին Հայաստան բերելն է: Վերջերս բացված այս էջը, որ կոչվում է «Beyonce-Armenia», արդեն ունի
Վերա Բրեժնեւան մերկացել է
Ռուսական «Վիա-Գրա» խմբի նախկին անդամ Վերա Բրեժնեւան համացանցում տարածել է «Maxim» ամսագրի համար արված իր էրոտիկ լուսանկարները: Վերան իր այդ քայլը նվեր է համարել երկրպագուներին, որոնք հավատարիմ են իրեն նույնիսկ «Վիա-Գրա» խմբից դուրս գալուց հետո: Երկու օր է, ինչ Վերայի երկրպագուները երգչուհու «Twitter»-ի միկրոբլոգում իրենց հիացմունքն ու մաղթանքներն են հղում այն բանի համար, որ վերջինը
Հրանուշ Խառատյան. Ռուբեն Հայրապետյանն իրականում վախեցած է, որ իրեն «կքցեն» (Տեսանյութ)
Ինչպես հաղորդել էինք, «Հայելի» ակումբում այսօր քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը խոսեցին քաղաքական դաշտի զարգացումներից: Հրանուշ Խառատյանն անդրադարձավ վերջին շրջանում աղմուկ հանած Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցին, որում Խառատյանին մեղադրանքներ էին ներկայացվում Գագիկ Ծառուկյանի կողմից հովանավորվելու համար: Խառատյանն ասաց, որ «Հայաստանի քաղաքական գործիչների պերճանքն ու թշվառությունը» վերնագրով հոդվածում պարզաբանել է «օլիգարխ» հասկացությունը. «Օլիգարխն այն
Կարինե Աճեմյան. «Սամվել Բալասանյանն ուզեցել է Գագիկ Ծառուկյանին ապացուցել, որ ինքը հավատարիմ է նրան»
«Սամվել Բալասանյանը ուզեցել է իր կուսակցության նախագահին՝ Գագիկ Ծառուկյանին ընդամենը ապացուցել, մեկ անգամ եւս փաստել, որ ինքը հավատարիմ է նրան»,- ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Գյումրիի քաղաքապետ ընտրված ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հերքումը, որ իրեն առաջադրել է ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում
Վրաստանը Եվրոպայում «տեր է կանգնում» իր գինիներին, Հայաստանը` ոչ
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում 5.3 միլիոն լիտր կոնյակ է արտադրվել, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 54%-ով է ավելի, եւ 2.2 միլիոն լիտր գինի է արտադրվել, որը 33%-ով պակաս է անցյալ տարվա առաջին կիսամյակից: Այսօր «Հայացք» ակումբում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա ներկայացմամբ` այս տարվա առաջին կիսամյակին 2 անգամ ավելի օղի
«Սաֆարովը ռազմական հանցագործ է». Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, անդրադառնալով Ադրբեջանին Ռամիլ Սաֆարովի արտահանձնման փաստին ու դրա հետեւանքներին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ 2006 թ. Սաֆարովը ցմահ ազատազրկում եւ դաժան պատիժ ստանալուց հետո օգտագործված նյութ էր, ով խայտառակել էր իր ժողովրդին ու այն բանակը, որը ներկայացնում էր: «Սաֆարովն իր առաջին ցուցմունքները տալու ժամանակ բացահայտել էր Թուրքիայի եւ
Բուժհիմնարկները, ապահովագրական ընկերության վճարած գումարներից բացի, պահանջում են բժշկի գրպանն էլ գումար դնել
Այսօր առողջապահության ոլորտի պատասխանատուները քայլ առ քայլ մեր բնակչությանը տանում են պարտադիր բժշկական ապահովագրության: Քաղաքացիներին համոզելու համար, որ ապահովագրված լինելը առողջությունը պահպանելու միակ գրավականն է, վստահեցնում են նաեւ, որ այսուհետ բժիշկ-հիվանդ ֆինանսական հարցերը կարգավորվելու են ապահովագրական ընկերության եւ բուժհիմնարկի միջեւ եւ հաճախորդը ստիպված չի լինելու բժշկի, բուժքույրերի խալաթի գրպանը գումարներ դնել: Ապահովագրական շուկայում նաեւ բժշկական
Նիկոլ Փաշինյանը աղաղակող խախտումներից հետո «երեսով է տալիս» Իշխան Զաքարյանի առանձնատունը
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին հարցրեց, թե ստվերը քանի՞ տոկոս է նախարարություններում, բյուջետային հիմնարկներում եւ ինչքա՞ն խախտում է հայտնաբերվել՝ գումարային արտահայտությամբ: Պարոն Զաքարյանն ասաց, որ 1 մլրդ 639 մլն-ի խախտում են գտել, որից 475 մլն-ը վերականգնվել է, վերադարձվել է պետբյուջե: Ինչ վերաբերում է ստվերին՝ նա չկարողացավ նման գնահատական
Նոր մանրամասներ` Բյուրականի գյուղապետի որդու բանակում կատարած ինքնասպանությունից
Ինչպես տեղեկացրել էինք, ՏԻՄ ընտրությունների օրը՝ վաղ առավոտյան, ինքնասպան էր եղել Ամասիայի տարածաշրջանի Բյուրականի (նախկին Գյուլուբուլաղ) գյուղապետ Սեյրան Սարգսյանի կրտսեր որդին`Արմանը: Այսօր երիտասարդի հուղարկավորությանը մասնակցած մարդիկ Aravot.am-ին փոխանցեցին, որ 22 տարեկան երիտասարդը ծառայել է Երևանի Քանաքեռի զորամասում, ինստիտուտն ավարտելուց հետո, անցած տարի զորակոչվել էր բանակ ու ծառայել 1 տարի 4 ամիս:Դեպքը տեղի է ունեցել հենց
Դավիթ Հակոբյան. «Եկող նախագահական ընտրություններից հետո կլինի նոր նախագահ»
Այսօր «Ելակետ» ակումբում հյուրընկալվել էր Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նա խոսեց ՏԻՄ ընտրությունների եւ ներքին քաղաքականության մասին: Մարքսիստն ասաց, որ վաղուց իր քաղաքական լեքսիկոնից հանել է ընտրություն հասկացությունը: Կարծում է, որ այն, որպես ժողովրդավարության բաղկացուցիչ մաս, երրորդ հանրապետությունում գոյություն չունի. «Մեզ մոտ իշխանությունը ընտրվում է վերեւից, դա գնվում է, ոչ թե ընտրվում. ժողովուրդը վաճառում
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին
Սիրելի հայրենակիցներ. Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին` Ստամբուլում Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում փայլուն հաղթանակի կապակցությամբ: Այս մարզաձևում շարունակական հաղթանակներն արդեն բարի ավանդույթ են դարձել և յուրաքանչյուր անգամ հաղթանակի բերկրանք են պարգևում շախմատի սիրահարներին ու ամբողջ հայ ժողովրդին: Ստամբուլում ի շնորհիվ ձեզ բարձրացվեց Հայաստանի Հանրապետության
Իշխան Զաքարյան. Որեւէ մեկը չի կարող ռեալ 10 մլն արժողության շենքը հրամցնել 20-25 մլն-ի փոխարեն
2011 թվականին ամենամեծ թերությունները Վերահսկիչ պալատը կրկին արձանագրել է սոցիալական ոլոտում: Դա պետական բյուջեի ծախսային մասի շուրջ 30%-ն է՝ 300 մլրդ դրամ: Ընդհանրապես, վերջին մի քանի տարիներին Վերահսկիչ պալատն արձանագրել է լրջագույն խախտումներ հենց պետբյուջեի ծախսային մասում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նաեւ նշում է, որ կառավարության հետ
«Պտիչկաներ»՝ նախկին քաղաքապետի անվան դիմա՞ց
Կիրակի Գյումրու պատմության մեջ արձանագրվեցին ամենապասիվ ու տխուր ընտրությունները. մարդկանց գերակշռող մասը հարկ չհամարեց տնից դուրս գալ, մի մասն էլ՝ 3359 հոգի, իր ձայնը չկորցնելու համար թեեւ հասավ ընտրատեղամաս, սակայն իր բողոքն արտահայտեց՝ կամ բոլորի վրա խաչ քաշելով, կամ առանց որեւէ մեկին ընտրելու քվեաթերթիկը հանձնելով, նաեւ թունդ հայհոյանքներ գրելով: Իսկ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, ոչ ավել-ոչ
Հայտարարությունները վերածվում են դատարկախոսության
«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Սաֆարովի ազատ արձակման հետ կապված՝ Հայաստանը պետք է հստակ կերպով ձեւակերպի միջազգային հանրությունից իր պահանջները: Իսկ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը կարծում է, որ այդ հարցը պետք է թողնել ամեն առիթով մեզ դասեր տվող եվրոպական կառույցներին: «Առավոտ»- Սեպտեմբերի 5-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում ընդունված Հունգարիային եւ
Վարդան Ղուկասյանը հանգստանում է հարևան Անակլիայում
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին քաղաքապետի գերդաստանին` մասնավորապես եղբորորդիներին, հարևան Վրաստանում `Ուռեկիի լողափներից մեկում պատահաբար հանդիպած գյումրեցիները: Ըստ մեր աղբյուրների, Գյումրու քաղաքապետն այս օրերին հանգստանում է Վրաստանի ու Աբխազիայի սահմանում գտնվող շքեղ մի հանգստավայրում` Անակլիայում, որը վերջերս է կառուցվել նախագահ Սահակաշվիլու ջանքերով, ու այստեղ կազմակերպվում են միջազգային մակարդակի երիտասարդական ճամբարներ: Ըստ նույն աղբյուրների, Վրաստանում է գտնվում
Կարեն Քոչարյան. Ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրումն ուտոպիա է ժողովրդի համար (Տեսանյութ)
«Առանց սեպտեմբերի 25-ին սպասելու՝ քաղաքական ուժերն արդեն ստարտը տվել են, ինչի մասին վկայում են քաղաքական գործիչների խայթոցներն ու մամուլում հրապարակած հարցազրույցները. օրինակ՝ Տիգրան Ուրիխանյանինը եւ Ռուբեն Հայրապետյանինը: Բացի այդ, շոշափվում են ՀԱԿ-ի թեկնածուների անունները՝ Լեւոն Զուրաբյան, Նիկոլ Փաշինյան, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը կա ու կա»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Խոսելով Հրանտ Բագրատյանի


















































