Օրվա լրահոսը
Թունավորումներ
Օգոստոսի 27-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.28-ին աջրից (ժավել) թունավորումով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի 14 տան բնակիչ` 2010 թ. ծնված Սանո Ուզումյանը: Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: *** Նույն օրը, ժամը 16.17-ին կենցաղային քիմիական նյութից (դիխլոֆոս) թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Դավիթաշեն վարչական
Մի շարք կողոպուտների հեղինակին ևս երկու տուժող է ճանաչել
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն և հայտնել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը հուլիսի 14-ին նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան: Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988 թ.
Իշխանափոխությունն անհրաժեշտ է
Հիշո՞ւմ եք՝ դպրոցական շարադրության մի թեմա կար՝ «Ինչպե՞ս եք անցկացրել ամառը»։ Թեման կրկնվում էր գրեթե ամեն տարի։ Ու մենք գրում էինք ստանդարտ տեքստեր։ Ձանձրալի էր, որովհետեւ ասելիք չէինք ունենում, կամ այն, ինչի մասին կուզենայինք խոսել, այնքան էլ «հարմար» չէր… Ուրեմն ստանդարտ տեքստեր էին՝ ստանդարտ թեմայով։ Ստանղարտ տեքստերի պակաս այսօր էլ չունենք։ Ավելի ճիշտ՝ դրանք ոչ
Փլուզվել է տան պատը
Օգոստոսի 27-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Գետափ գյուղի 26ա 1-ին փակուղու 2-րդ տան քարե պատը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ փլուզվել է 1951 թ. կառուցված տան քարե, երկշերտ պատի արտաքին շերտը` 18 քմ մակերեսով: Բնակիչներին առաջարկել են չբնակվել տան այդ հատվածում:
21-ամյա տղայի դին հայտնաբերվել է Կիեւյան կամրջի տակից
Այսօր` օգոստոսի 28-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը Կիևյան կամուրջի տակ հայտնաբերել է 20-25-ամյա տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը`մահացածի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, իսկ ընկնելու հետևանքով կոտրվել են ծառի ճյուղերը, որից հետո երիտասարդի մարմինը գլորվել է ներքև: Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ
Քաղաքագետը՝ ներքին մարտահրավերների մասին. «Երեւանի կենտրոնում 100-ի տակ գժերի պես քշում են, «սմերտնիկներ» ենք»
Այսօր «Հայացք» ակումբում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանում արդի մարտահրավերներից, նշեց, որ մեզ համար մարտահրավեր են Վրաստանի հետ մեր հարաբերությունները, Եվրասիական հարցը, Սիրիայի հետ կապված հարցերը, արաբական աշխարհում ընթացող պրոցեսները. «Թվում էր, թե Սիրիայի պրոբլեմները Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունեն, բայց տեսա՞ք ոնց ազդեց Հայաստանի վրա: Հիմա ինչ-որ
Ուղիղ միացում. Վարդան Արամյանը եւ Միքայել Մելքումյանը` «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 33-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Քննարկման թեման` ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ու առկա մարտահրավերները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի» ֆինանսական օժանդակությամբ:
Ակնհայտ կողմնակալ են
Առաջիկա օրերին արդեն հայտնի կդառնա Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստներին երկուսից վեց տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ բողոքի քննարկման օրը։ Արդեն իսկ հայտնի է, որ նիստը նախագահելու է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը։ Այս մասին երեկ մեզ հայտնեցին դատարանի գրասենյակից։ Հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ
Սիրիահայերի համար այս պահին Հայաստանում 500 աշխատատեղ կա
Երեսունից ավելի հայաստանյան կազմակերպություններ սիրիահայերին աշխատանքի տեղավորելու առաջարկով դիմել են Սփյուռքի նախարարություն, և այս պահի դրությամբ արդեն կա աշխատանքի 500 առաջարկ: Սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին արևելքի երկրների հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը Tert.am-ին հայտնեց, որ սիրիահայերին աշխատանքով ապահովելու պատրաստակամություն են հայտնել «Հայկական ծրագրեր» հաշվապահական կազմակերպությունը, VivaCell և Orange բջջային կապի օպերատորները, «Ամերիա», «Կոնվերս»,
Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար վերջնականապես կպայքարեն երկու ՀՀԿ-ականներ
Թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, կիրակի օրը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Արթիկի քաղաքապետի մեկ թեկնածու ևս` անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրենն է:Այսպիսով, Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 6 թեկնածուներից մնացին ընդամենը երկուսը, ընդ որում երկուսն էլ ՀՀԿ-ական` գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը և Արթիկի սոցապբաժնի պետ Արսեն Աբրահամյանը: Արթիկցիների պնդմամբ` ինքնաբացարկ հայտնած թեկնածուն սատարելու է սոցապբաժնի պետին: Եթե ի նկատի ունենանք, որ Սերգեյ Զաքարյանը Արթիկի
Առաջարկվում է վերացնել անձնագրի դրոշմակնքումը
Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգիրքն էական առաջընթաց արձանագրեց ընտրական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, այնուամենայնիվ ընտրական օրենսգրքի պրակտիկ կիրարկումը ցույց տվեց, որ ընտրական գործընթացը կարգավորող առանձին նորմեր և ինստիտուտներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն։ Այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողով ներկայացված և աշնանային նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի
Ես հպարտ մարդ եմ
ԲՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ԲՀԿ-ից չի նեղացել իրեն համամսանական ցուցակում չընդգրկելու պատճառով։ Բայց եւ հավելեց, որ այս ընթացքում ինքը չի հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ՝ իր «ճակատագիրը» քննարկելու համար։ – Պարոն Բոստանջյան, արդեն որքան ժամանակ է՝ Ձեզ քաղաքական դաշտում չենք տեսնում, ի՞նչ գործունեությամբ եք զբաղված։ – Գիտամանկավարժական
Մարզիկը նիզակահարել է մրցավարին
Դյուսելդորֆում ընթացող աթլետիկայի երիտասարդական մրցման ժամանակ մարզիկներից մեկի նետած նիզակը խոցել է մրցավարին, որն այնուհետեւ հիվանդանոցում մահացել է: 75-ամյա մրցավարը անկման նշակետը ֆիքսելու համար «գործող հատված» է վազել, երբ դեռ գործիքն օդում էր: Արդյունքում նիզակը մխրճվել է նրա մարմնի մեջ՝ խոցելով քներակը: Հորդ արյունահոսությունը կանգնեցնելու նպատակով առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո մրցավարին տեղափոխել են հիվանդանուց,
Հանիրավի արված հայտարարություններ` ըստ Գալուստ Սահակյանի
Վերջին մի քանի օրը օրակարգ է մտել մի խոսակցություն, թե աշնանային նստաշրջանում անցած տարվա բյուջեի կատարողականը քննարկելու ժամանակ ԲՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ 2011-ի կատարողականը չհաստատվի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությանը անվստահություն հայտնվի: Արդեն տասնյակ վերլուծականներ են գրվել այդ մասին, ԲՀԿ գործիչներն իրենց հրապարակային խոսքում (Տիգրան Ուրիխանյան, Նաիրա Զոհրաբյան) չեն ժխտում, որ կուտակված խնդիրների
Ի՞նչ նպատակով է ստեղծվում Սիրիա-Ղարաբաղ հիպոթետիկ «կամուրջը»
Այս շաբաթ Թեհրանում հավաքվող Չմիավորված երկրների շարժման հերթական գագաթաժողովի նախօրեին ադրբեջանա-թուրքական դիվանագիտության ձեռնարկած փոխհամաձայնեցված քայլերը վերջին օրերին վերստին սրեցին իրադրությունը ոչ միայն՝ իրանա-ադրբեջանական, այլեւ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերություններում։ Դրա վկայությունն են պաշտոնական Թեհրանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի կազմակերպած վերջին դիվանագիտական դեմարշները, որոնք արտաքուստ քողարկվելով զանազան հնարովի պատճառաբանությունների տակ, իրականում առաջնորդվում էին Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումների
Ջիզրեն վերածվել է ռազմի դաշտի
Բախումներ նահանգի քուրդ բնակչության եւ ոստիկանության միջեւ Վերջին շրջանում աննախադեպ ակտիվացել է PKK-ի գործունեությունը Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդաբնակ շրջաններում: Չնայած 100-հազարանոց բանակի ներկայությանը, PKK-ն այս շրջանները հարձակումներ է գործում պահպանական զորամասերի, զորանոցների, կայազորների, ոստիկանատների եւ գավառապետարանների վրա: Ընդ որում, գավառը գրավելու, իսկ գավառապետինՙ առեւանգելու նկատառումով, ինչպես օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը տեղի էր ունեցել
Նպատակայի՞ն է ծախսվել գրադարանի նորոգման 54 միլիոն դրամը
2011 թվականի հուլիսին Իջեւան քաղաքում սկսվել է Տավուշի մարզային գրադարանի շենքի նորոգումը: Ինչպես տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ինտենետային կայքից, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ: Ծրագիրն ավարտվել է, սակայն այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Եղանք մարզային գրադարանի շենքում, այնտեղ սվաղ է արվել, որոշ հատվածներում` ամրացման աշխատանքներ: Երկրորդ հարկն ամրացման
Վիկտոր Գրաչով. «Հենրիխ Մխիթարյանը եվրոպական դասի բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու բոլոր տվյալներն ունի»
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի մասին, որն Ուկրաինայի առաջնությունում 11 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը, այսպես է արտահայտվել Դոնեցկի «Շախտյորի» լեգենդար հարձակվող Վիկտոր Գրաչովը: «Մխիթարյանն ինձ անմիջապես դուր եկավ երբ դեռ «Մետալուրգ» էր գնացել: Եվ Լուչեսկուն նրան իզուր չհրավիրեց իր թիմ: Հենրիխը մտածող եւ համեստ տղա է ու եվրոպական դասի բարձակարգ ֆուտբոլիստ դառնալու բոլոր տվյալներն
Կորցրել է կառավարումը և շրջվել
Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 23 շենքի բակում «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ շրջվել է և բախվել նշված վայրում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի: «ԲՄՎ-316»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
12 առաջատարներից ետ են մնում կես միավորով
Սանկտ-Պետերբուրգում ընթացող շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի երրորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը պարտության մատնեց Ալեքսեյ Սմիռնովին, Զավեն Անդրիսայանը՝ Ալեքսանդր Ուլանովին, իսկ Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի արեց Ալեքսեյ Զենզերայի հետ: 12 շախմատիստներ վաստակել են 3,0-ական միավոր: Ռոբերտն ու Զավենը նրանցից ետ են մնում կես միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գիտակցության չգալով մահացել է
Օգոստոսի 27-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 1960 թ. ծնված Վաչագան Հայրապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ստամբուլում մեկնարկում է շախմատի օլիմպիադան
Այսօր Ստամբուլում մեկնարկում է շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադան: Վիճակահանությամբ առաջին տուրում մեր տղաների ընտրանին հանդիպում է Բոլիվիայի, իսկ աղջիկներինը՝ Հորդանանի թիմերի հետ: Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը, իսկ կանանց պայքարում՝ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, կանանց գրոսմայստերներ
Վանաձորի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբի հայտարարությունը
Սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունենալիք քաղաքապետի և ավագանու անդամների ընտրական գործընթացի որոշ դրվագներ լայն արձագանք են գտել Հայաստանի լրատվամիջոցներում: Մասնավորապես տեղեկություններ կան, համաձայն որոնց պատռվել են ավագանու և քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Գրանցվել է նաև քաղաքակիրթ քարոզարշավի տեսանկյունից ոչ հարիր այլ միջադեպ: Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ,
ՌԱԿ-ը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին
Ռամկավար ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը (ՌԱԿ ՀՎ) որոշում է ընդունել ակտիվ մասնակցություն ունենալ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) առաջիկա ընդտրություններին: Նման որոշում ՌԱԿ ՀՎ կողմից ըդունվել է այս տարվա Հուլիսին կուսակցութան վարչության ընդլայնված նիստի ժամանակ: Այսպիսով կուսակցությունը, որն իր միավորմամբ ամրապնդել է իր դիրքերը, որոշում է ընդունել վերադառնալ ակտիվ քաղաքական գործունեության, որի նպատակն է կուսակցության տեղը
Արմեն Աշոտյան. «Եթե պետք է գնալ բարեփոխումների, ուրեմն կգնանք, եւ ես պատրաստ եմ կրել այդ քայլերի քաղաքական եւ մասնագիտական պատասխանատվությունը»
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Վանաձորում տեղի ունեցած հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ, ամփոփելով ոլորտի ձեռքբերումներն ու նրանում առկա խնդիրները, նշեց, որ արդեն այս տարվանից շախմատը կդասավանդվի նաեւ երրորդ դասարանում, իսկ 2013 թվականի հունվարից Հայաստանի բոլոր դպրոցներում լուծված կլինի ինտերնետային կապի խնդիրը.«2013 թվականի հունվարից մենք չենք ունենալու Հայաստանում եւ ոչ մի դպրոց ,
Սյունիքի մարզի գյուղական որոշ դպրոցներ կկանգնեն փակման վտանգի առջեւ
«Անցած ուստարում առկա ձեռքբերումների հետ զուգընթաց ունեցել ենք նաև թերություններ եւ բացթողումներ: Վարչությանը ամբողջությամբ չի հաջողվել անհրաժեշտ վերահսկողություն սահմանել տնօրենի, ուսուցչի աշխատանքի նկատմամբ, որի պատճառով մի շարք տնօրեններ հավուր պատշաճի չեն կատարել իրենց պաշտոնական պարտականությունները», -Սյունիքի մարզի կրթական համակարգի 2011-2012թթ. ուսումնական տարվա արդյունքների եւ 2012-2013 ուստարվա խնդիրների մասին խոսելիս Կապանում կայացած մանկավարժների օգոստոսյան կոնֆերանսի ժամանակ
Ամուսնու դեմ թեկնածություն առաջադրած կինը տրտում տեսքով ինքնաբացարկ է հայտնել
Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ ունեցող Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու էին առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1971թ. ծնված Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 1977թ. ծնված Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 1957թ. ծնված Սամվել Մուսինյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից (ԸԸՀ) հայտնեցին, որ
Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել է 132 օտարերկրացի
2012-ի տարեսկզբից մինչ օգոստոսի 27-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը դիմել է 132 օտարերկրյա քաղաքացի: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրին ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնից: Փախստականի կարգավիճակ հայցողներից 90-ը Սիրիայից են, 12-ը` Իրաքից: Երկու դեպքում էլ դիմումատուներն ազգությամբ հայեր են կամ ազգությամբ հայերի օտարազգի ամուսիններ: Մնացած 30 դիմումատուներն այլազգիներ են`
Օգոստոսյան խորհրդակցություն Լոռու մարզում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրներ, նախարարին ներկայացվել են ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված


















































