Օրվա լրահոսը

Մեղադրվում է Պուտինի դեմ մահափորձի մեջ

ՌԴ նախագահ Վ. Պուտինի դեմ մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող Իլյա Պլանին Ուկրաինայից հատուկ չվերթի ինքնաթիռով տեղափոխվել է Ռուսաստան և գտնվում է «Լեֆորտովոյի» բանտում, հենվելով հատուկ ծառայությունների իրենց աղբյուրի վրա, հաղորդում է «РИА Новости»-ն: Լրատվական գործակալությունը տեղեկացնում է նաև, որ գործը գտնվում է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարին Ռուսաստանի

Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրենը հեռանում է

Հայաստանում բջջային կապի 3-րդ օպերատոր Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային կփոխարինի Ֆրանսիս Ժելիբտերին: Այս տեղեկությունը  Aravot.am-ին հաստատեցին Օրանժ Արմենիայի լրատվական ծառայությունից: Երկու օրից, Ֆրանս Տելեկոմ Oranje խմբի եվրոպական շուկաների գծով փոխնախագահ Բենուա Շինը կներկայացնի նոր տնօրենին: Մեր հարցին, թե ո՞րն է պարոն Դյութուայի հեռանալու պատճառը, Օրանժից պարզաբանեցին, որ այն պայմանավորված է ընկերության վարած քաղաքականությամբ:

Սուրենավանցիների ջուրը կտրում են, որ ցիստեռնով «ջրի բիզնե՞սը» ծաղկի

Մոտ 2 տարի առաջ, կառավարության անդամներն ու մարզային իշխանությունները, հանդիսավոր պայմաններում, Արարատի մարզի Սուրենավան գյուղում շահագործման հանձնված խմելու ջրի խողովակի բացում արեցին: Սակայն սույն պաշտոնյաները ոտքները քաշելուց հետո, գյուղացիներն այդ ջրի երեսն օրերով չեն տեսնում: Նախկինի պես սուրենավանցիները ստիպված են լինում լիտրերով ջուր գնել, քանի որ ծորակից եկող ջրի վրա չեն կարողանում հույս դնել: Մեզ

«Դեմ առ դեմ». Վարդան Արամյան եւ Միքայել Մելքումյան

Օգոստոսի 28-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 33-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը եւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Քննարկման թեման` ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ու առկա մարտահրավերները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

Վանաձորում նախապատրաստվում են նյութեր՝ Թումանյանի հաղորդման հիման վրա

Pastinfo.am կայքի տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Կարեն Թումանյանի լիազոր ներկայացուցչի հաղորդման հիման վրա Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վանաձորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Հիշեցնենք, որ այսօր մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորի Տիգրան Մեծ-Մյասնիկյան խաչմերուկում պատռվել, ոչնչացվել են Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները: Իսկ օգոստոսի 26-ին`

Անահիտ Բախշյանը՝ Արագածոտնի մարզպետին. «Այս անգամ գեղից մարդ կա»

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Արագածոտնի մարզում կայացած օգոստոսյան խորհրդակցությունը վերջում ամփոփել է մարզպետ Սարգիս Սահակյանը: «Սպասում էի, որ մարզպետը կհայտարարի այն դպրոցների ցանկը, որոնք հիմնանորոգվել են եւ պատրաստ են սեպտեմբերի 1-ին, սակայն նա  ոչինչ չհայտարարեց: Իսկ ես դեռ անցյալ տարվանից գիտեմ դպրոցներ, որոնց հիմնանորոգումը մարզպետի  եղբոր

Աշակերտների դեֆիցիտ՝ Շիրակի մարզի դպրոցներում

Այսօր Գյումրու «Տիրամայր Հայաստան» կոչվող կառույցում, որն ավելի շատ հայտնի է Գյումրու կուսանոց անվամբ, տեղի ունեցավ դպրոցի տնօրենների տարեսկզբյան խորհրդակցությունը: Ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Մինչ կրթական ոլորտի պատասխանատուները ելույթ էին ունենում ` տարբեր հարցեր շոշափելով, դպրոցի տնօրեններից շատերը ողբում էին իրենց աշակերտ չունենալը: Aravot.am-ի հետ զրույցում Գետափ գյուղի դպրոցի

Սիրիահայերին դիմավորում ենք բնակարանների գների բարձրացմամբ (Տեսանյութ)

Aravot.am-ը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ է ՀՀ իշխանությունների վարած այն քաղաքականությունը, որի համաձայն ներկայացվում է, թե սիրիահայերի շրջանում խուճապ չկա, այնինչ նրանք՝ սիրիահայերը, խոսում են խուճապային իրավիճակի մասին: Քաղաքագետը պատասխանեց. «Համայնքը, որ բնակվում է Սիրիայում, դրա անդամները՝ սիրիահայերը, հանդես են գալիս տվյալ երկրի քաղաքացիներ և տվյալ երկրի՝ Սիրիայի, հիմնական գործառույթներից է

Հայոց ցեղասպանությունը` Ֆրանսիայի դպրոցների դասագրքերում

Այս ուսումնական տարում Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների պատմության եւ աշխարհագրության դասագրքերը օժտված են նոր ծրագրերով, որոնցում լայնորեն ներկայացված է 1915-16 թվականների Հայոց ցեղասպանությունը։ Ձեռնարկներում տրված են մանրամասն տեղեկություններ Օսմանյան կայսրության կառուցվածքի, ցեղասպանության սկզբնավորման, գործադրման, այդ իրադարձության մեջ պատերազմի դերի, ինչպես նաեւ երիտթուրքերի կառավարության, թուրքական ազգայնականության վերաբերյալ, օգտագործված են աքսորյալների քարավանները ներկայացնող լուսանկարներ, արխիվային փաստաթղթեր եւ մի

Կարգապահական պատասխանատվության պատճառը եղել է դատական պաշտպանության իրավունքի խախտումը

Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ինչպես նաև վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պատճառը եղել է նույն գործի շրջանակներում անձի դատական պաշտպանության իրավունքի խախտումը: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանի կողմից

Գողացել են հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակի սալիկները

 Մոտ 10 օր առաջ  Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գողացել են քաղաքային  մշակույթի տան ետնամուտքում հաշմանդամների համար կառուցված  թեքահարթակի մաս կազմող  աստիճաններից մեկի բազալտե սալիկները: Հաշմանդամների խնդիրներով զբաղվող Նոյեմբերյանի «Նոյաստղ» ՀԿ-ն  թեքահարթակի կառուցման համար ծախսել է 300 հազար դրամ: Թեքահարթակի մի կողմը նախատեսված է  հաշմանդամների սայլակների մուտքի, մյուսը՝ առանց  անվասայլակի տեղաշարժվող, սակայն քայլելու դժվարություններ ունեցող հաշմանդամ անձանց

Երբ հրաժարական տա Ռուբեն Հայրապետյանը

«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը վերահաստատում է, որ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու դեպքում իվ 1 ընտրատարածքում նա կառաջադրի իր թեկնածությունը: Միաժամանակ նա չի ցանկանում մեկնաբանել շրջանառվող այն լուրերը, թե պարոն Հայրապետյանը չի պատրաստվում իրականություն դարձնել իր խոստումը՝ հրաժարվել պատգամավորի մանդատից: «Ես չեմ ցանկանում գնահատական տալ այն լուրերին, թե Ռուբեն Հայրապետյանը փոշմանել է, քանի

Ավագանու անդամության թեկնածուն պնդում է, որ համայնքապետը օրենքով չթույլատրված վայրերում նախընտրական պաստառ է փակցրել

Լոռու մարզի Շահումյան համայնքի ավագանու անդամության թեկնածու, Վանաձորի ՀՀՇ երիտասարդական միության նախագահ Արփինե Մարտիրոսյանը պնդում է, որ նույն համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքապետ Էդիկ Մանուկյանն արդեն երկու օր է՝ նախընտական քարոզչության ժամանակահատվածում նախընտրական պաստառ է փակցրել հասարակական սննդի վայրում եւ պետական կառույցի վրա` այդկերպ ոտնահարելով գյուղացիների շահը, նրանց ազատ ընտրության իրավունքը: «Գյուղապետ Մանուկյանը օրենքով արգելված վայրերում`

Շուտով կսկսվի «Փուչիկների» գործի քննությունը

 Օգոստոսի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կսկսի այսպես կոչված` «Փուչիկների» գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին

Անահիտ Բախշյան. Պետք է փոխել օգոստոսյան խորհրդակցությունների ձեւաչափը

  Նոր ուսումնական տարվա նախաշեմին ՀՀ մարզերում մեկնարկել են դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները, իսկ ամսվա վերջին մի խորհրդակցություն էլ կկայանա Երեւանի Մոսկվայի տանը: Այսօր հերթական հանդիպումը տեղի ունեցավ Արագածոտնի մարզում, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ԿԳ նախարարության ներկայացուցիչներ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Aravot.am-ը Անահիտ Բախշյանին խնդրեց հայտնել տպավորությունները եւ նկատառումները խորհրդակցության վերաբերյալ՝

Թալիբները խաղաղ բնակիչների են գլխատել

15 տղամարդու և երկու կանանց թալիբները սպանել են երաժշտությամբ և պարելով ուղևորվող և երկու սեռերի ներկայացուցիչների մասնակցությամբ խնջույք կազմակերպելու համար Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգի պաշտոնյաները հայտնել են թալիբների զինյալների կողմից Աֆղանստանի խաղաղ 17 բնակչի գլխատելու մասին: Նահանգի պաշտոնյաների համաձայն, զինյալները կիրակի ուշ երեկոյան սպանել են 15 տղամարդու և երկու կանանց այն բանի համար, որ նրանք

Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ Կապանում իրենց թեկնածուն ապահովված է

 ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե Սյունիքի մարզպետը կապանցիներին ստիպում է Կապանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարել ՀՀԿ թեկնածուին: «Սովորական սցենար է, որ միշտ էլ ընտրություններից առաջ տարբեր ուժերի կողմից օգտագործվում է… ինչ մարդիկ կանչել, չգիտեմ ինչ: Նախ մեր թեկնածուն բավականին ապահովված է այնտեղ, համենայնդեպս մեր ինֆորմացիան այդպիսին է ժողովրդի

Թանկացումներ են սպասվում

Մինչև տարվա վերջ առաջին անհրահեժշտության մթերքները կթանկական: Այսօր այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում կանխատեսեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Վերջին շրջանում շուկայում հատկապես նկատելի է հացի թանկացումը.այն թանկացել է` 10-30 դրամով: Պարոն Բոստանջյանը դա պայմանավորում է հացահատիկի թանկացման հետ: «Քանի որ հացահատիկը ներկրում ենք, հետևապես ենթարկվում ենք դրսի շուկայի թելադրած գներին: Հացից բացի կթանկանան նաև այն մթերքները,

410.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.34 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 410.25 դրամ:

ՀՅԴ անդամը՝ Սյունիքի մարզպետի արարքի մասին. «Կապանցու վրա ոչ ոք չի կարող մատ թափ տալ»

«Կապանցու վրա ոչ ոք չի կարող մատ թափ տալ՝ սրան ընտրեք կամ նրան ընտրեք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Գեւորգյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ կապանցի գործարարներին ճնշելու մասին տեղեկություններին: Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, Կապանում քաղաքապետի ընտրությունների նախաշեմին, Սյունիքի մարզպետը մարզպետարան է կանչել գործող քաղաքապետ , ՀՅԴ անդամ

Հայաստանի նվաճումները՝ շախմատի համաշխարհային օլիմպիադաներում

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականները համաշխարհային օլիմպիադաներում առաջին լուրջ նվաճումն արձանագրել են 1992 թվականին Մանիլայում (Ֆիլիպիններ) անցկացված 30-րդ համաշխարհային օլիմպիադայում: Այդ տարի Ռաֆայել Վահանյան, Վլադիմիր Հակոբյան, Սմբատ Լպուտյան, Արտաշես Մինասյան, Արշակ Պետրոսյան, Աշոտ Անաստասյան գրոսմայստերական կազմով մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ արժանացավ բրոնզե մեդալի` իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանի եւ Ուզբեկստանի թիմերին: Տասը տարի

Պատգամավորի հետ կապված միջադեպը` ԱԺ Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա

Ազգային ժողովի նորակազմ Էթիկայի հանձնաժողովի օգոստոսի 31-ի նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ քաղաքացի, Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի դիմումի քննության վերաբերյալ հարցը: Սա ԱԺ պատգամավորին վերաբերող` քաղաքացիներից ստացված առաջին դիմումի քննարկումն է լինելու: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Այդ

Դամասկոսում ռազմական ուղղաթիռ է խփվել

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կառավարական ուժերի և ապստամբների միջև չդադարող մարտերի ընթացքում խփվել է երկրի զինված ուժերին պատկանող ուղղաթիռներից մեկը: Սիրիայի պետական հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը հաղորդել է Դամասկոսում խփված ուղղաթիռի մասին, սակայն որևէ այլ մանրամասներ չի ներկայացրել: Որոշ հաղորդագրությունների համաձայն, ուղղաթիռը խփվել է ապստամբների կողմից բացված կրակից, և վայր ընկնելուց առաջ բոցավառնվել է: Նույնի մասին վկայում

Բախշյան. Սերոբ Տեր-Պողոսյանին ու Հայրապետյանին պաշտպանողները նույն տրամաբանությամբ են աշխատում

Ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի ՝ Սերժ Սարգսյանին ուղղված որոշ մտավորականների նամակն ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհելու որոշ գյուղապետերի միջնորդությունը ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի համար նույն ձեռագիրն ունեն: «Նույնն է, որ մի քանի մտավորականներ դիմեցին Ռուբեն Հայրապետյանին՝ մանդատից չհրաժարվելու համար, որովհետեւ ինքը բարոյական մարդ է, ինչ-որ նույն ձեռագիրն է, նույն տրամաբանությունը… զուգահեռներ եմ տանում

Սիրիահայերը դպրոց չե՞ն ուզում գնալ

Չնայած սիրիահայերի հանրակրթությունը ապահովելու ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքներին ՝ դպրոցներում, մասնավորապես Կենտրոն համայնքի թիվ 182, Արաբկիրի թիվ 54 և Նոր-Նորքի թիվ 62 ուսումնական հաստատություններում, մեծ ակտիվություն չի գրանցվել։ Այս պահի դրությամբ՝ Կենտրոն համայնքի թիվ 182 ավագ դպրոց 7-8 սիրիահայ է ընդունվել, Արաբկիր համայնքի թիվ 54 դպրոցում՝ 4-ն են, իսկ Նոր Նորքի ավագ դպրոցը որևէ սիրիահայ

Քաղաքացիները համոզում են կնոջը, որպեսզի ինքնասպանության չդիմի

Քիչ առաջ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը հայտնեց, որ միջին տարիքի մի կին` ինքնասպանության նպատակով, փորձում է Կիևյան կամուրջից նետվել: Այս պահին քաղաքացիները համոզում և խնդրում են այդ կնոջը, որպեսզի այդ ծայրահեղ քայլին չդիմի: Արդեն ժամանել են Ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները, իսկ փրկարարների կանչով` դեպքի վայր է ժամանում շտապօգնության բրիգադը: Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ

Արյունոտ երկուշաբթի Աֆղանստանում

Այսօր առավոտյան Աֆղանստանում 17 գլխատված քաղաքացիական անձանց դիակներ են հայտնաբերվել, սպանվել են աֆղանստանցի 10 եւ ՆԱՏՕ-ի 2 զինվորներ։ Տեղացի պաշտոնյաների վկայությամբ` քաղաքացիական անձինք, այդ թվում` երկու կանայք, գլխատվել են հարավային Հելմանդ նահանգում, որը «Թալիբան»-ի հենակետերից է։ Նույն նահանգում սպանվել են աֆղանստանցի զինվորները, որոնց ծառայակիցները ենթադրաբար աջակցություն են ցուցաբերել թալիբներին։ ՆԱՏՕ-ի զինվորները սպանվել են արեւելյան Լաղման

ՀՀ նախագահականից հացադուլավորին տեղից տեղ են ուղարկում

Օգոստոսի 20-ից, որդուն վերադարձնելու պահանջով նախագահի նստավայրի առաջ անժամկետ հացադուլ հայտարարած Դավիթ Ծաղիկյանին 3 օր անց ՀՀ նախագահականից հորդորել են ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Դավիթը պատմեց, որ չնայած ոստիկանների բարեհամբույր վերաբերմունքին, որոնք նրան ընդունել են, խնդիրը լսել են, իր հարցին ոչ մի լուծում չի տրվում. «Ոստիկաններն էլ համաձայնեցին, որ փորձագետի արարքի

Այս տարի մայրաքաղաքի բոլոր դպրոցներն ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչև նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 և ԿԳՆ ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը: <<2011 թվականին մենք կարողացանք ամբողջությամբ ավարտել մանկապարտեզների ջեռուցման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031