Օրվա լրահոսը
Երրորդ ուժի բացառումը
Մի անգամ, շատ վաղուց Գերագույն խորհրդի փակ նիստում պատգամավորներից մեկը հարց տվեց ՀՀ նախագահին` դուք չե՞ք գտնում, որ Ռուսաստանի հետ չափից դուրս սերտ կապեր հաստատելը եւ այդ երկրի վրա բոլոր հարցերում հույս դնելը հակասում է ղարաբաղյան շարժման գլխավոր հիմնադրույթներից մեկին, որը հակիրճ ձեւակերպված է այսպես` «երրորդ ուժի բացառումը»: Իրականում պատգամավորի հարցը հնչում էր ավելի երկար`
Բերքի արտահանումը հեշտացել է
Բերքահավաքի աշխատանքները գրեթե բոլոր ուղղություններով ընթացքի մեջ են: Այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում այս մասին լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը. «Առաջինը կուզենայի նշել ՀՀ-ում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի մասին: Հացահատիկի բերքահավաքի 72-73 տոկոսն արդեն կազմակերպվել եւ հավաքվել է 165-170 հազար տոննա բերք»: Փոխնախարարի ներկայացմամբ, դեռեւս հացահատիկի բերքահավաքը շարունակվում է եւ իրենց սպասելիքներն ավելին են: Ըստ
Ես ինձ այստեղ ազատ մարդ եմ զգում. Ղարաբաղում ապրող ադրբեջանուհին ասում է, որ հարմարվել է, տեղացիներն էլ` իրեն
Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարուշեն գյուղում է ապրում Գյուլիզար Կասըմովա Մուսա գըզըն, ում գյուղում ճանաչում են որպես Գյուլիզար Գրիգորյան. ամուսնու` Սլավիկ Գրիգորյանի ազգանունն է վերցրել: Սարուշեն գյուղում Գյուլիզարենց տունը հեշտ է գտնել. փողոցում ում էլ հարցնես` միանգամից ցույց են տալիս ադրբեջանցի կնոջ տունը: Ավելին` իմանալով, որ իրենց գյուղ եկած հյուրն այցելում է Գյուլիզարին, հետաքրքրվում են`
ԱՐԴԻ ՊՈԵԶԻԱ
Օ՛, փշոտ է ճանապարհդ, Ո՛վ հայ երգիչ տաղանդավոր. Թե ուզում ես երգդ լսեն, Պիտի դառնաս աղանդավոր։
Երիտասարդ աղջկա ինքնասպանությունը Կիեւյան կամրջից մի տղամարդ կանխել է
Այսօր առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում մի երիտասարդ աղջիկ փորձել է Կիեւյան կամրջից իրեն ցած նետել, սակայն մի տղամարդ փրկել է նրան: Ինչպես Aravot.am-ին պատմեց դեպքի ականատեսներից մեկը, տղամարդը վերջին պահին հասցրել է կամրջի հենասյանը նստած աղջկան գրկել ու իջեցնել մայթին: Ըստ ականատեսի, ինքնասպանության փորձ կատարող աղջիկը եղել է մոտ 20-25 տարեկան, ամբողջովին գունատ է եղել
ԲՀԿ նախագահի խոսնակ. «Հմայակ Հովհաննիսյանը փորձում էր մանեւրել քաղաքական տարբեր ուժերի միջեւ»
Այն, որ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում, բնականաբար, դա եղել է Գագիկ Ծառուկյանի առաջարկով, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այս մասով Հմայակ Հովհաննիսյանն, իհարկե, չի ստում։ Ինչ վերաբերում է մնացյալին, ապա սույն գործիչը կարող էր մինչեւ վերջ անկեղծ լինել եւ խոստովանել, թե որո՞նք էին իրական պատճառները, որ վերջինս ինքնաբացարկի դիմում
Ոսկեպարցիները հիմա կռվում են խմելու ջրի համար
Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները վերջին երկու ամսվա ընթացքում խմելու ջրի սուր պակաս են զգում: Բնականոն կերպով խմելու ջուր է ստանում գյուղի մոտ 80 ընտանիք, իսկ ավելի քան 210 ընտանիք ամառվա տապին խմելու ջուր է ստանում օրումեջ, 15-20 րոպե տեւողությամբ: Ոսկեպարցիները մեզ հայտնեցին,որ երկարամյա գյուղապետ Հրուշ Աղբալյանը խմելու ջրի մատակարարումը կարգավորելու համար համագյուղացիներին հորդորում է
Ո՞րն է ՀՀԿ-ականների «իրար դեմ աշխատելու» տրամաբանությունը
Կան համայնքներ, որտեղ առաջադրվել է երկու, նույնիսկ երեք հանրապետական թեկնածու։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում. ո՞րն է «իրար դեմ աշխատելու» տրամաբանությունը։ Պատասխանելով մեր այս հարցին, Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ի վերջո, ժողովուրդն է ընտրում, մենք ընդամենը առաջարկում ենք։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում, որ ցանկացած մեկը, այդ թվում՝
Արշակ Սադոյանը ստիպված սերիալներ է նայում
ՀԱՐՑ. Դուք նայո՞ւմ եք հեռուստասերիալ եւ արդյոք կմիանաք այն պայքարին, որը հավանաբար լայն թափով ծավալվի անճաշակ հեռուստասերիալների դեմ։ ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսքը երեւի չի վերաբերում միայն հեռուստասերիալներին: Հայաստանում հեռուստաընկերությունների զգալի մասը մասնավոր է, եւ, այսպես ասած, ինչ ուզում են, այն էլ անում են։ Այսօր հեռուստաընկերությունները դաստիարակչական ֆունկցիա չեն կատարում։ Այդքան սպանություններ, այդքան զենք-զինամթերք, որ ցույց եք տալիս,
Ծաղկի սրահները՝ թիրախ
Օգոստոսի 22-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հ. Ներսիսյան փողոցի 1-ին շենքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ս.-ին: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ պարզվել է, որ նա ս/թ հուլիս ամսին մի ծաղկի խանութ-սրահից ծաղիկներ է գողացել: Պարզվել է նաև, որ Արթուր Ս.-ն նույն ժամանակահատվածում փորձել է բացել Ազատության պողոտայում
Եթե ԿԸՀ-ն ինքն իրեն չգովի, էլ ով դա անի
ՀՀ ԿԸՀ-ն խորհրդարան է ուղարկել այս տարվա մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ իր հաշվետվությունը, որը քննարկվել է աշնանային նստաշրջանի օրակարգում։ ԿԸՀ-ի հաշվետվությունն իրականում ինքնագովեսստի երկար շարան է։ Եվ որպեսզի ԿԸՀ-ն իրեն ու իր կազմակերպած ընտրությունները գովի, ստիպված է եղել դիմել նաեւ կեղծիքների։ Այսպես, ԿԸՀ-ի հաշվետվության 11-րդ էջում գրված է, որ մայիսի 6-ի ԱԺ
Գերեզմանատանը դեմքին հարվածել ու հափշտակել է պարկը
Օգոստոսի 22-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել 1966 թ. ծնված Արմեն Պ.-ն և հայտնել, որ օգոստոսի 20-ին, ժամը 15.00-ի սահմաններում, 1960 թ. ծնված Հովհաննես Մ.-ն Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը բռունցքով հարվածել է իր դեմքին, պատճառել վնասվածքներ, ապա հափշտակելով իր մոտ եղած ալյումինե և պղնձե մալուխներով լի պարկը` դիմել է փախուստի: Ըստ ՀՀ ոստիկանության
«US Open»-ի 70-ամյա մրցավարն ամուսնուն սպանել է սուրճի գավաթո՞վ
Վկայակոչելով «Reuters»-ը՝ այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը: Ոստիկանությունը թենիսի գծային մրցավար 70-ամյա Լոիս Գուդմենին ձերբակալել է Նյու-Յորքի հյուրանոցում, որտեղ նախապատրաստվում էր «US Open»-ի որակավորման մրցաշարին: Մարզային դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոիսը մեղադրվում է ապրիլի 17-ին Լոս Անջելեսի իրենց տանը ամուսնուն՝ 80-ամյա Ալան Գուդմենին, սուրճի գավաթով գլխին մի քանի անգամ հարվածելով սպանելու մեջ
«Հարսնաքար» զինված մուտք գործած փոխգնդապետն իրեն մեղավոր չի ճանաչում
Մեր տեղեկություններով, հուլիսի 1-ին զենք-զինամթերքով լի ճամպրուկով «Հարսնաքար» ռեստորան մուտք գործած ՀՀ զինված ուժերի փոխգնդապետ, 39-ամյա Վարդան Սամվելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտական փուլում է եւ հաջորդ շաբաթ կուղարկվի դատարան։ Սամվելյանը այժմ կալանավորված է։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, նա մեղադրանքը չի ընդունում եւ իրեն մեղավոր չի ճանաչում։ Հուլիսի 1-ի դեպքը տեղի էր ունեցել այսպես, ռեստորանում
Վարչապետը մեռելոցի՞ կողմնակից է, թե՞ ապրելու
Անցած շաբաթ մի տարօրինակ գնորդ էր եկել Վերնիսաժ։ Խոսք ու զրույցից պարզվեց, որ դագաղագործ է։ Ես խոսեցի իմ գործից, ինքն էլ խոսեց իր գործից, ու պարզվեց, որ երկուսս էլ տրտնջում ենք կլիենտի բացակայությունից։ Ավելի քան զարմանալի էր նրա տրտունջը։ – Քու գործին ի՞նչ է պատահել, էս ձախորդ օրերին ինչն է շատ՝ մեռելը,- ասի։ – Այնքան
Եվրոպայի առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը միայն հաղթանակներ է տարել
Պրահայում շարունակվող շախմատի 8-18 տարեկան պատանիների ու աղջիկների Եվրոպայի առաջնության 12 տարեկան տղաների պայքարում հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն անցկացված վեց տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեդալների համար պայքարում են նաեւ 5,0-ական միավոր վաստակած եւ երրորդ տեղերում ընթացող Մանուել Պետրոսյանը (14 տարեկաններ), միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը
Վարդան Արամյանի հորեղբոր տղան եզակի բացառություն է
Արդյոք ֆինանսների երիտասարդ փոխնախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե իր հորեղբոր տղայի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրել են 280 հազար, բավարա՞ր Է, որ հավատանք, թե երկիրը «թույն» տնտեսական աճ Է ապրել։ Նաեւ աճել են բնակչության եկամուտները, բարելավվել Է կյանքը։ Երկրի տնտեսական վերելքի մասին ասուլիս տվող փոխնախարարը եւ նրան ասուլիսի ուղարկած շեֆերը հավանաբար մոռանում են, որ մենք
Հայտնաբերվել է ականանման առարկա
Օգոստոսի 22-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցներն ականանման առարկա են հայտնաբերել: Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը։ Ահազանգի մասին տեղյակ են պահվել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի և ԱԱԾ օպերատիվ հերթապահները: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթյա խողովակի կտոր է: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն
Գյումրու ավագանու նիստերին կհրավիրվի նաև սրբազանը
Գյումրու մտավորականներից կազմված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամները, որոնք թիմով իրենց թեկնածությունն են առաջադրել ավագանու անդամ դառնալու համար, այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ներկայացրին այս քաղաքի զարգացման իրենց ծրագիրը: Գյումրուն առնչվող բազմաթիվ տխուր փաստեր հրապարկելուց, քաղաքապետարանի ու ավագանու աշխատանքը քննադատելուց զատ, թեկնածուները պատասխանեցին նաև դահլիճում նստածների հարցերին: Շիրակի հոգևոր թեմի սոցիալ -կրթական կենտրոնի աշխատակիցներից
Սիրիահայերն անձնագիր կստանան Սիրիայում, իսկ վիզա` Հայաստանի սահմանին
Այսօր, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև սիրիահայեր: Օրակարգում դրված էին հրատապ խնդիրներ` կապված կեցության, կրթության, առողջապահության, փաստաթղթերի ձեւակերպումների եւ այլ հարցերի հետ: Բացման խոսքով հանդես եկած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց, որ նախարարությունում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որը համակարգում է սիրիահայերի կետ կապված խնդիրները: «Օրական 10-15 սիրիահայ է
Իրավաբան. «Վճռաբեկը, Սահմանադրական դատարանի դիրքորոշման վրա հիմնվելով, կայացրել է մի խայտառակ որոշում»
Այսօր ՀՀ Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ քննարկում այն մասին, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխամում դատական մատչելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ: Մոտ 3 եւ ավելի ժամ տեւած քննարկման ընթացքում իրավաբան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով հ/կ-ների դերին Թեղուտի շահերի պաշտպանության գործում, ասաց. «Մենք
Հայաստանում դադարեցվել են որոշ դեղամիջոցների լիցենզավորումն ու շրջանառությունը
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի օգոստոսի 22-ի հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Բրոմհեքսին 4 Բեռլին-Քեմի, 4մգ/5մլ ներքին ընդունման լուծույթ, 60մլ շշիկ» 94015 խմբաքանակի դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, դադարեցվել է նաև «Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ)» արտադրության «Յոդոմարին 100 դեղահատեր N100» և «Կուրանտիլ N25, 25մգ
Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 24-ն է
Օգոստոսի 19-ից մեկնարկել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 318 համայնքներում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցման փաստաթղթերի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 24-ի ժամը 18-ն է: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի
31-ամյա աղջիկն` ընդդեմ 21 տարվա գյուղապետ հոր
Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Իջևանի տարածաշրջանի Աճարկուտ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրված գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Օհանյանը և նրա դուստրը` նույնպես ՀՀԿ անդամ 31-ամյա Լիանա Օհանյանը: Վերջինս զբաղվում է գործարարությամբ, մարզի տարածաշրջաններում դասավանդում է տոնական սեղանների ձեւավորման հմտություններ: Ռաֆիկ Օհանյանը 1991թ.-ից ղեկավարում է Աճարկուտ համայնքը, նա այժմ համայնքի ղեկավարի
Սննդամթերքի անվտանգությանն առնչվող տարեկան ստուգումներ չիրականացնելու համար ստացել է զգալի չափերով գումարներ
ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվում է քրեական գործ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչ Նունե Ղարաբեկյանի դեմ: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը: Ինչպես հայտնի է դարձել «Փաստինֆո» գործակալությանը,
Հմայակ Հովհաննիսյան. «Լավ, ասեմ իրականությունը` Ծառուկյանն ինձ 5 տարի խնդրել-աղաչել է, որ ես 5-րդ համարը լինեմ»
«Իշխող ուժը «կառուցողական այլընտրանքի» բիլակների գործադրմամբ ինձ պարտադրեց հրաժարվել պատգամավորական մանդատից, ինչի համար անձամբ ես չեմ ափսոսում, քանզի ստիպված չեմ մականունավորների ժողովներին մասնակցել»,- 1-in.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհանիսյանն այսպես էր ներկայացրել իր` պատգամավորական մանդատից հրաժարվելու դրդապատճառները: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ի՞նչ նկատի ունի` «բիլակների գործադրում» ասելով` ծեծե՞լ են Ձեզ, ինչպե՞ս են
Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները Դամասկոսում
Սիրիայի կառավարական ուժերը վերսկսել են հարձակումները երկրի մայրաքաղաք Դամասկոսում, որոնց պատճառով զոհվել է առնվազն 12 մարդ: Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, զոհեր են եղել քաղաքի Քֆար Սուսեհ, Դերայա և հարավային այլ շրջաններում, որտեղ գործում են կառավարության դեմ հանդես եկող ապստամբները: Լիբանանի հարավում, ըստ բժշկական աղբյուրների, առնվազն յոթ մարդ է
Մակեյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. «Հատկապես մեծ քաղաքներում ով շատ փող բաժանի, վարչական լծակները ում սպասարկեն, նա էլ կանցնի»
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը խորհրդարանական ընտրություններին գնահատականներ տալու ժամանակ «168 ժամ»-ին ասել էր. «Բարգավաճն» իմ աչքի առաջ` իմ ընտրատարածքում, ավելի շատ փող է բաժանել, քան Հանրապետականն ու «Օրինաց երկիրը»: Ի՞նչ տարբերություն, եթե «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետական կուսակցությունը տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»: Aravot.am-ը Պ. Մակեյանից հետաքրքրվեց՝ ՏԻՄ ընտրությունների արդեն սկսված քարոզարշավի առիթով
Կառավարության պատասխանը ԱԺ պատգամավորներին «Հարսնաքարի» գործով (ամբողջական տեքստ)
ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Ռուբեն Հակոբյանի եւ Արամ Մանուկյանի համատեղ հարցաշարին տրված պատասխանը որը ստորագրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մուրադյանը: «Հարգարժան պատգամավորներ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Ձեր N-Ն-ՄԱԳ-001 գրությամբ ներկայացված հարցերի` հայտնում ենք, որ. 1. Դեպքը


















































