Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները նախապատրաստվում են համաշխարհային օլիմպիադային

Օգոստոսի 27-ին Ստամբուլում մեկնարկող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադային նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները ուսումնամարզական եզրափակիչ հավաքն են անցկացնում Ծաղկաձորում: Մարզիչ Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ տղամարդկանց թիմի կազմում են օլիմպիական չեմպիոններ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը: Աղջիկների՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա, Աննա Հայրապետյան հնգյակին

Դամասկոսում հայազգի տղամարդ է սպանվել

Այսօր առավոտյան Դամասկոսում սպանվել է ազգությամբ հայ 38-ամյա մի տղամարդ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Ազատություն» ռադիոկայանի սիրիահայ աղբյուրներն այսօր ահազանգում էին, որ կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ մարտերը երեկվանից հասել են Հալեպի հայերով բնակեցված թաղամասեր: Վերջին շրջանում Սիրիայում տիրող վիճակի պատճառով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է

Մահացել է Սուրեն Սիրունյանը (լրացված)

«Առավոտի» տեղեկություններով` սրտի կաթվածից մահացել է Սուրեն Սիրունյանը` Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետը: Սիրունյանն ընդամենը 41 տարեկան էր: Իսկ Hayeli.am-ը գրում է, որ իր տեղեկություններով` Սուրենյանի 15- ամյա դուստրը պատուհանից նետվել է եւ հիմա ծանր վիճակում Հանրապետական հիվանդանոցում է:  

Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանին կհանձնի ռեվիզորներին

                                                                                                                                                                                                           Այսօր, ինչպես և նախատեսված էր,  Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական  թեկնածուն` Սամվել Բալասանյանը, հանդիպեց Գյումրու մի շարք հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Նա իրեն ներկայացնելիս ակնարկեց, որ ինքը աչքը կուշտ անձնավորություն է, և քաղաքապետի պաշտոնը ստանձնելով` ամենևին մտադրություն չունի վերևից նայելու հասարակության անդամներին: Ըստ թեկնածուի`  մարդը պետք է տեսած լինի, մինչդեռ կան մարդիկ, որոնք պաշտոն ստանալով, փառքին չեն

Կալանավորվել են Մասիսի միջադեպի մասնակիցները

Օգոստոսի 13-ին Մասիս քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և դրան հաջորդած կրակահերթերի գործով օգոստոսի 15-ին ձերբակալված 28-ամյա Վոլոդյա Դալլաքյանը և 22-ամյա Համբարձում Հովհաննիսյանը դատարանի օգոստոսի 18-ի որոշմամբ կալանավորվել են: Այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Հիշեցնենք, որ փաստի առթիվ ավելի վաղ քրգործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի

Ոստիկանության նոր հենակետեր մայրաքաղաքում

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի: Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք

Սամվել Բալասանյանը փորձում է մոռանալ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի «քաջագործությունները»

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին շարունակո՞ւմ է  ծանր տանել հոր պաշտոնում իր առաջադրման փաստը, կա՞ն  արդյոք  նոր սպառնալիքներ` ուղղված ԱԺ պատգամավորին: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, Սպարտակ Ղուկասյանը, լսելով Սամվել Բալասանյանի` քաղաքապետ առաջադրվելու  մտադրության մասին,  հասել էր նրանց  տան մոտ` սպառնալիքներ հնչեցրել ու հայտարարել էր`

Ձեռքերից ու ոտքերից զրկված ֆրանսիացին լողալով հատել է հինգ մայրցամաքները

Ֆրանսիացի Ֆիլիպ Կրաուզանը, ում ձեռքերն ու ոտքերը հոսանքահարվելու հետևանքով պարալիզացվել են, կարողացել է լողալով հատել աշխարհի հինգ մայրցամաքները` իրար կապող տարածքները: Ֆիլիպի ոտքերին փոխարինող պրոթեզներին ամրացվել է հատուկ լաստեր, որոնց օգնությամբ նա, հաղթահարելով երկար կիլոմետրեր, հասել է իր երազանքի և նպատակի իրագործմանը, որն էր հինգ մայրցամաքները խորհրդանշական կերպով միացնել իրար, ամբողջացնել: Բրիտանուհի 24-ամյա Լիզա Դոերթին սկսել

Ավստրիացի փաստաբանին սպանել են նախկին երկու ոստիկան

Ռուս և ավստրիացի ոստիկանները համատեղ ուժերով բացահայտել են հայտնի  վիեննացի իրավաբան Էրիխ Ռեբասոյի սպանության մասնակիցներին: Ռաբասոն օրը ցերեկով, հունիսի 27-ին անհայտացել է Վիեննայի կենտրոնում: Նա դուրս է եկել իր աշխատավայրից հաճախորդների հետ հանդիպելու նպատակով և անհետք կորել է: Հայրը` Անդրեաս Ռեբասոն որդու անհայտանալու մասին հայտնել է Վիեննայի ոստիկանություն, որը հարուցել է քրեական գործ` առևանգման մասին:

Շան դնչկալի թեման հասարակական կարգի կոպիտ խախտում չէ (շարունակություն)

Սկիզբը կարդացեք այստեղ: Արդարություն նշանակում է անձի կատարած հանցագործության եւ դրա  համար պատիժ, որը նա քավելու է` մինչեւ համաչափություն: ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ մեղադրող դատավճռում հիշյալ բանաձեւը ակնհայտորեն խախտվել է եւ ընդունվել խիստ պատիժ: Ես կողմնակից եմ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ ոտնձգությունները խիստ պատժելուն, իհարկե, երբ դեպքը իրականում տեղի է ունեցել: Ճշմարտության դեմ

Ուժի մեջ են մտել Սիրիայի և մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները

Օգոստոսի 18-ին ուժի մեջ են մտել ՀՀ մուտքի վիզայի տրամադրման կարգի մասին կառավարության որոշման մեջ հուլիսի 26-ին ընդունված` Սիրիայի և մի շարք այլ պետությունների ազգությամբ հայ քաղաքացիներին վերաբերող փոփոխությունները: Մասնավորապես, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված այն պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները, որոնք ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի քրեական գործի ընքացքի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարութունը և ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոոստանյանը այդպես էլ չիրականացրեցին օրենքով սահմաված իրենց պարտականությունները և չապահովեցին ՀՀ պաշտպանության նախարաության քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնի կողմից բազմակողմանի քննության իրականացումը: 2012թ հուլիսի 23-ին ջրծաղիկ հիվանդությունից մահացած ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի որպես տուժողի իրավահաջորդ ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանի կողմից քննչական բաժին ներկայացված միջնորդությունը

Քանաքեռ-Զեյթունում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 20-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 21-ի ժամը 10.00-ը կդադարեցվի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ 1-17, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուր փողոցների, Սարկավագի 54/1-54/6, Թբիլիսյան խճուղի 1, 2, Թբիլիսյան խճուղու նրբանցքի 2-10 շենքերի, Սարկավագ փողոցի 1-115 սեփական առանձնատների,  Ուռուցքաբանության ինստիտուտի, Coca-Cola գործարանի, Շամպայն

«Ես ոչ մեկի մարդն էլ չեմ, ես իմ կնոջ մարդն եմ». Կատակում է Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված ամենաերիտասարդ թեկնածուն

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում Գյումրու քաղաքապետի պաշտոնին հավակնող 4 թեկնածուների գրանցումից հետո այս քաղաքի բնակչությունը ավելի շատ է սկսել ճշգրտումներ անել, թե նրանցից որ մեկը՝ ի՞նչ «խաղ է խաղում», ի՞նչ շահ ունի, եւ ամենակարեւորը՝ ո՞ւմ դրդմամբ է առաջադրվել, կամ այլ կերպ ասած՝ ո՞ւմ մարդն է: Թեկնածուներից երեքը՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանն ու

Հայաստանում ինչպե՞ս կգնահատեն օլիմպիական մեդալակիրներին եւ նրանց մարզիչներին

  Ուրիշի փողերը հաշվելը լավ զբաղմունք չէ: Բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է, թե Լոնդոնի օլիմպիական խաղերում մեդալ նվաճած մեր մարզիկներն ու նրանց մարզիչներն ընդհանուր առմամբ ի՞նչ պարգեւատրումների կարժանանան: Պետբյուջեից եւ Ազգային օլիմպիական կոմիտեից ստանալիք գումարները սահմանված են. արծաթե մեդալակիրը պետությունից` 15 միլիոն դրամ, գումարած դրա կրկնակին ՀԱՕԿ-ից, բրոնզե մեդալակիրները` 10-ական միլիոն պետությունից եւ կրկնակին էլ օլիմպիական

Վճիռ Սիվիլիթասի դեմ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Սիվիլիթաս հիմնադրամի` ԱԱԾ-ի որոշման բողոքարկումը: Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները շարունակվում են: Civilnet.am

Ռուս ուղղափառ եկեղեցին գթասրտության կոչ է անում

Երեկ ուշ երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցին Pussy Riot խմբի անդամների դատավճռի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «օրենքի սահմաններում գթասրտություն ցուցաբերել դատապարտվածների նկատմամբ»` հույս հայտնելով, որ «նրանք այսուհետ կհրաժարվեն սրբապիղծ գործողություններից»: Հայտարարությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին նաեւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց վիրավորված են զգում Քրիստոս Ամենափրկիչ տաճարում  խմբի ելույթից, «ձեռնպահ մնալ

«Ես, միակս, Վարդան Ղուկասյանս…». Արձագանքներ Խոսրով Հարությունյանի հայտարարություններին

«Չէ, չի շոյում, որովհետեւ Խոսրով Հարությունյանը «մարտի 1»-ից անմիջապես հետո հարմար գտավ Սերժ Սարգսյանի ստեղծած նախագահին կից հանրային խորհրդում աշխատել, որը ոչ մի առաջընթաց չկարողացավ բերել մեր երկրի զարգացմանը»,- «Առավոտի» հարցին՝ Ձեզ շոյո՞ւմ է նախկին վարչապետի դրվատանքի խոսքը, ասաց«Քաղաքը մերն է» նախաձեռնության համակարգող Լեւոն Բարսեղյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը դրական

ԱԺ պատգամավորը մեղադրում է Տիգրան Սարգսյանին

«Հաճույքով կհավատայի նման օրակարգին, եթե իրական խնդրին տեղյակ չլինեի»,-«Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ վարչապետ Տիգրան-Սարգսյանի եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանի (ԱՄՆ) հանդիպման առիթով: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում  Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին եւ այնտեղի

Նոր երգերից, «Նոր ալիքի» վերջին նորություններից մինչև Ջենիֆեր Էնիսթոնի նշանադրություն

6-ամյա Նարեկը պայքարում է նեյրոլեյկոզի դեմ, և Նարեկի վիրահատության համար գումար գտնելու հույսով երգահան, գործիքավորող ԴերՀովան, երգչուհի Էլիզաբեթ Ադիկյանն ու նրանց ընկերները երգ են ստեղծել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներից մեկի հիման վրա: Բարեգործական «Դու հաստատ կապրես» երգի  խոսքերը գրել է Տարոն Կոխլիկյանը: Երգի ստեղծմանն օգնել են Նադեժդա Սարգսյանը, ջութակահարուհի Մերի Ջուլֆայանը, դաշնակահարուհի Անահիտ Մարկոսյանը եւ «Ժպիտ»

Լիսաբոնցի երաժիշտները նախարարի չափ են ստանում

Երեկ «Նարեկացի» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան) հիմնադրման 15-ամյակի առիթով Գրողների տան դահլիճում հանդես եկավ համերգով: Դիրիժորական վահանակի մոտ էր պորտուգալաբնակ Սամվել Բարսեղյանը, որին մասնագետներն ու երաժշտասեր հասարակությունը ճանաչում են որպես ալտահար: Փաստորեն, երեւանյան համերգով նա առաջին անգամ ներկայացավ իբրեւ դիրիժոր: Դեռեւս 1980-ականներին մասնագետների շրջանում հոլովվում էր երիտասարդ ալտահար Սամվել Բարսեղյան անունը՝ իբրեւ տաղանդավոր

Աղավնաձոր գյուղում կազմակերպվեց «Կյանքը արվեստի լեզվով» ինտերակտիվ դասընթացը

Joint Civic Education-ի աջակցությամբ Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղում կազմակերպվեց «Կյանքը արվեստի լեզվով» ինտերակտիվ դասընթացը:  Տեւեց  ընդամենը չորսը օր: Այն կազմակերպված էր երեխաների ամառային արձակուրդները ավելի հետաքրքիր դարձնելու համար: «Ես այդ մտահաղացումը ներկայացրել էի Joint Civic Education-ին, նրանք հավանություն տվեցին եւ աջակցեցին ծրագիրը կյանքի կոչելուն»,-ասում է նախաձեռնող-կազմակերպիչ Աննա Շահինյանը: Ամառային արձակուրդների ընթացում գյուղերում դպրոցահասակ երեխաները

«Մառազմ». ըստ Ստեփան Դանիելյանի`տնտեսության քայքայման նույն գործելաոճը կառավարությունը կիրառում է կրոնական կառույցների հանդեպ

«Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի շուրջ «Առավոտը» զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ: Նրա խոսքով, նոր նախագիծն ընդհանուր առմամբ թերի է եւ իրավաբանական առումով տգետ, ինչը բավականին թափանցիկ կերպով ակնարկել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Օրինակ, պարոն Դանիելյանը նշեց, որ «հոգեորսություն» բառի սահմանումը տարածական է.«Ցանկության դեպքում յուրաքանչյուր հավատացյալի կարելի է

Մեքենան դուրս է բերվել ջրամբարից

Երեկ ուշ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում փրկարարարներին հաջողվեց  Սյունիքի մարզի Դավիթբեկի ջրամբարից դուրս հանել  Կապանի Ձորք թաղամասի բնակիչ Մհեր Հայրապետյանի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որը ջուրն էր սուզվել օգոստոսի 11-ի կեսգիշերին: Ջրամբարից կամ տեղացիներին առավել հայտնի Չայզամի լճից մեքենայի դուրսբերման աշխատաքները  2 օր են տեւել: Մեքենան 13 մ խորության վրա էր գտնվում, ծառերի ճյուղերի ու

Երկու տարի` սխալ երգելու համար

Ընդհանուր առմամբ, ռուսներն ավելի հավատացյալ ժողովուրդ են, քան մենք՝ հայերս: Ուրիշ հարց, որ այնտեղ պաշտոնական եկեղեցական վերնախավն ունի ճիշտ նույնպիսի «հեղինակություն», ինչպես եւ իրենց հայաստանյան գործընկերները, ու ճիշտ նույն՝ հղփացածության եւ ճոխ կյանքի հանդեպ հակվածության պատճառով: Բայց միանշանակ է, որ ռուս ժողովուրդը հարգում է իր սրբությունները, այդ թվում՝ Մոսկվայի Քրիստոս Ամենափրկչի բազմաչարչար տաճարը: Այդ առումով

Յուրի Պատրիկեեւի համար վիճակահանությունը ոչ բարենպաստ էր

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ, ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իր սանի լոնդոնյան մրցելույթների մասին, ասաց. «Վիճակահանությունը Յուրայի համար անբարենպաստ էր: Նա պետք է իր հիմնական մրցակիցներից մեկ գոտեմարտ ավելի անցկացներ: Մասնագետները կհասկանան, թե դա ինչ է օլիմպիական խաղերում, այն էլ` այդ

«Լուսնային կիթառ» նոր ակումբային երգը արդեն համացանցում է

«La guitarra de la luna». Նելլի Ռեյի եւ Լաերայի նոր օրիգինալ միքսի անվանումն է: Թարգմանաբար նշանակում է` «Լուսնային կիթառ»: Ընդամենը ժամեր առաջ է տեղադրվել Hayfanat-ի Youtube-յան բաժնում: Իր տեսակով ակումբային երգ է, իսկ երաժշտությունը շատ նման է Յոլանդայի երգերին: Ներբեռնման համար այն հասանելի է ինչպես iTunes-ի, այնպես էլ Hayfanat-ի բաժնում: Երգը թեեւ չի հասցրել այդքան

Եկող տարի սոցվճարը «դառնալու է» եկամտային հարկ

2010 թ. ԱԺ-ում ընդունվեց «Եկամտային հարկի մասին օրենքը», որն ըստ էության, ներկայումս սոցվճարների փոփոխված տարբերակն է, այլեւս ոչ թե սոցվճար է լինելու, այլ` եկամտային հարկ: Այսօր Aravot.am-ին ահազանգեց մի գործարար, որը չցանկացավ անունը հրապարակել, եւ իր անհանգստությունն արտահայտեց նոր օրենքի վերաբերյալ: Ըստ գործարարի, նոր օրենքով գործատուների վրա մեծ բեռ է ընկնում սոցվճարների մասով: Բացի այս

Արսեն Ջուլֆալակյան. «Ես նման բան չեմ ասել»

Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ընդհանուր առմամբ գոհ է Լոնդոնում նվաճած արծաթե մեդալից, չնայած օլիմպիական խաղեր մեկնել էր չեմպիոնական տիտղոսի համար: Խոսելով եզրափակչում ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ գոտեմարտի մասին, որում հայ ըմբիշը պարտվեց, Արսենն ասաց, որ այդ գոտեմարտում ինքն իրեն շատ լավ էր զգում: «Պարտեր դիրքում ես լավ էի պաշտպանվում եւ չպետք է գլորվեի: Բայց վերջին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031