Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Իրավական համակարգը մանիպուլյացիաների լեզվով է շարունակվում»(տեսաշարք)

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի անդամները կազմակերպել էին բողոքի ակցիա` ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների հանդեպ կայացրած  վճիռի դատապարտման և նրանց ազատ արձակման պահանջով:  Հիշեցնենք, որ  2012 թ. հուլիսի 20-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6, Արտակ Կարապետյանին` 3, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին`

Ըստ բանդիտիզմի մեջ մեղադրվող Քյարամ Ամոյանի մոր` իրավապահները խոստովանել են, որ ոչ մի բանդա էլ չկա (տեսանյութ)

Քյարամ Ամոյանի մասին «Առավոտն» առիթ ունեցել է գրելու: Առողջական լուրջ պրոբլեմներ ունեցող երիտասարդ տղան մեղադրվում է հանցավոր բանդայի մաս կազմելու մեջ: Տղայի հարազատները ոչ միայն չեն ընդունում այդ մեղադրանքները, այլեւ պնդում են, որ այդ մեղադրանքների հիմքում նաեւ ազգային խտրականության տարր կա` Քյարամը եզդի է: Ըստ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող Քյարամի հարազատների` իրենց

«Դեմ առ դեմ». Ռուբեն Բաբայան եւ Հրաչյա Հարությունյան

Վաղը ժամը 12-ին դիտեք «Դեմ առ դեմ» բանավեճի հերթական թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը եւ Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը: Հաղորդման թեման՝ ի՞նչ պետք է անել, որ արվեստի հարցում փոխվեն առաջարկի եւ պահանջարկի տեղերը, առաջարկը լինի որոշիչ: Նրանց

Մեղադրվում է ՊԵԿ աշխատակցի անվան տակ խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքացի Ա. Վարդանյանի կողմից որպես ՊԵԿ աշխատակից ներկայանալու եւ այդկերպ խարդախությամբ խաշար գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ա. Վարդանյանը գումարներ հափշտակելու դիտավորությամբ, խաբեությամբ ներկայանալով որպես ՊԵԿ աշխատակից,  2012թ.

Ամերիկահայ ռեժիսոր. «Մարդիկ են կառավարությանը պարտադրում, ոչ թե կառավարությունը` մարդկանց»:

Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» բողոքի ակցիային մասնակցել է նաեւ ամերիկահայ ռեժիսոր Ռոբերտ Դավիդյանը, որը, ինչպես ինքն իրեն ներկայացրեց, սոցիալական ակտիվիստ է եւ սոցիալական ակտիվիզմի տարբեր դրսեւորումների վերաբերյալ ֆիլմեր է պատրաստում: Նշենք, որ այդ դատարանում է ընթանում Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի, որն,

Ջենիֆերը նշանադրվեց

Երկու օր առաջ Նյու Յորքում դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը նշանադրվեց Ջասթին Թերունի հետ: Զույգն արդեն մեկ տարի է, ինչ հանդիպում էր: Նշանադրությունը կայացել է Ջասթինի ծննդյան օրը: Սիրահար Ջասթինը նշանադրության մասին առաջարկը անակնկալ ձեւով է արել, Ջենիֆերի համար շատ  անսպասելի է եղել: Հայտնի է, որ Ջասթինը շքեղ մատանի է նվիրել Ջենիֆերին, սակայն վերջինս համեստորեն թաքցնում է

Փրկարարի վարպետությունը փրկել է երեխայի ձեռքը

Օգոստոսի 15-ին հերթապահում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ խումբը։ Ժամը 13.36-ին ահազանգ է ստացվում, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհի` 2001 թ. ծնված Իննա Շիրինյանի մատները մնացել են ոչ գործարանային արտադրության մսաղացի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնում 1-ին ջոկի

Նշանակվել է ծառայողական քննություն

Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակել է ծառայողական  քննություն՝  պարզելու, թե արդյո՞ք  45-ամյա Լուսինե Ղազարյանի սպանության օրը բնակիչների ահազանգերին  ոստիկանությունը պատշաճ  ու ժամանակին է արձագանքել:  Այս մասին պարզաբանում է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Օգոստոսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս Արաբկիրի մի բնակչուհուց

Լողավազանում՝ առանց վարտիքի (Ֆոտոշարք)

Քեթի Փերրին կորցրել է վարտիքը. Դեպքը տեղի է ունեցել, երբ երգչուհին լողալիս է եղել լողավազանում: Չնայած Քեթին երբեք աչքի չի ընկել իր ամաչկոտությամբ, մարմնի բարեմասնությունները պարբերաբար անհարկի ի ցույց է դրել, բայց այս անգամ իսկապես ամեն ինչ միամիտ է ստացվել: Ջրի հոսքը հանել է գեղեցկուհու լողազգեստը, այն պահին, երբ Քեթին զվարճանալիս է եղել ջրային ատրակցիոնների

Առաջին մարդկանց խումբը կհայտնվի Մարսի վրա 2023թ.-ին, բայց չի վերադառնա

Մինչ ամերիկյան մարսագնաց Curiosity-ն ուսումնասիրում է կարմիր մոլորակը, Հոլանդիայում մեծ թափով լծվել են դեպի Մարս ուղարկվող մարդկանց առաջին խմբի առաքելությանը: «Mars One» կոչվող պրոեկտը կառաջարկի մարդկանց դեպի Մարս անվերադարձ ուղևորության տոմսեր, քանի որ դեռևս չի մշակվել անգամ այնպիսի ռոբոտ-սարք, որը հնարավություն կունենա երկողմանի թռիչքին: Պլանավորվում է՝ 2016 և 2022թթ-ին Մարս կուղևորվեն կյանքի համար անհրաժեշտ պաշարներ,

«Կլիենտներ» ունենալու համար վայրի կենդանիներին զրկել են ազատությունից

 Տավուշի մարզային հեռուստաընկերությամբ գովազդվում է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի կողքին վերջերս գործարկված «Հեքիաթ» օբյեկտում այցելուները, ի թիվս այլ հաճույքների, կարող են զմայլվել այստեղ պահվող արջերով, կապիկով, այլ կենդանիներով: Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկն էլ տարիներ շարունակ վանդակների մեջ պահում է տարատեսակ թռչուններ, կրիաներ եւ այլն: Սննդի եւ հանգստի օբյեկտների տերերը վայրի կենդանիներին ազատությունից, կեցության բնական

Միրանդա Քերը հերթական անգամ ցնցել է իր տեսքով (Ֆոտոշարք)

Սուպերմոդել Միրանդա Քերը 30 րոպե շարունակ ավստրալիական «David Jones» հագուստի խանութի դեմքն էր: Ցուցադրելով տարբեր ոճի զգեստներ, սուպերմոդելը հավաքվածներին ցնցել է հատկապես լողազգեստով պոդիում դուրս գալիս: Միրանդան արդեն երկրորդ սեզոնն է, ինչ հանդիսանում է «David Jones» բրենդի դեմքը, որի համար, ամեն պոդիում դուրս գալիս Միրանդան վաստակում է 1 մլն դոլար:   Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Բնակիչները բողոքում են, որ 3 օր ջուր չունեն, պատասխանատուները պնդում, թե ջուր կա (ձայնագրություն)

Aravot.am-ը Շինարարների 15/2 շենքի բնակիչներից դժգոհություն է ստացել ջրամատակարարման հարցերի վերաբերյալ: Մեզ հետ զրույցում բնակիչները, հատկապես բարձր հարկերում բնակվողները, դժգոհեցին. «Ախր ամոթ է, այս դարում էլ ջուրը խնդիր լինի: Երեք օր է՝ ջուր չունենք, իսկ երբ ջուր ենք ունենում, գրաֆիկով են տալիս. առավոտյան 7-13.00-ն  և երեկոյան 19.00-ից: Էլ չենք խոսում այն մասին, որ երբ տալիս

Սամվել Խաչատրյան. «ՀԱՕԿ-ը, նախարարությունը եւ ֆեդերացիան արել են հնարավոր ամեն բան»

Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսին ներկայանալով` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ասաց. «Պատրաստ եմ ճակատամարտին: Ինչ հարց ուզում եք` տվեք: Բոլորին էլ պատասխանելու եմ ճիշտ ու անկեղծ»: Ու լրատվամիջոցների գրոհն սկսվեց: «Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս», « Որպես ֆեդերացիայի նախագահ ինչո՞վ եք բացատրում մեր ծանրորդների ձախողումները», «Առաքել Միրզոյանին ինչո՞ւ էիք թույլատրել մարզվել հավաքականից առանձին`

Պաշտպանության նախարարը դիմել է դատարան՝ «Կուրսանտների գործով»

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Արամ Ավետիսյանի եւ Ցոլակ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատախազ Միշա Բալդրյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ դրա՝ երկուսն էլ, որպես վաշտի ունկնդիր կուրսանտներ, մասնակցելով միամյա սպայական դասընթացներին, խախտել էին զինվորական կանոնադրական հարաբերությունները: Այս տարվա մայիսի 13-ին, ժամը 22.20-ի սահմաններում, ուսումնական վաշտի ննջարանում

Նկարիչ Հաղթոն՝ Շարլ Ազնավուրի այցի մասին. Հաճախ նեղանում ենք ուրիշներից՝ մեր չարածի համար

Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 22 հոգուց բաղկացած երաժշտախմբի հետ նա այսօր մասնակցելու է իր նախնիների ծննդավայր Ախալցխայում վերականգնված «Ռաբաթ» միջնադարյան համալիրի (ամրոց և մզկիթ) բացմանը եւ համերգ է ունենալու: Դա խորը դժգոհություն է առաջացրել ոչ միայն հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների,

Զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետի գործողություններից տուժել է 16 հոգի

Օգստոսի 17-ին Բերդում,Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կսկսվի Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը: Այս դատավարությանը անհամբերությամբ են սպասում բազմաթիվ իջեւանցիներ, ովքեր տուժել են այդ կնոջ գործողություններից: Ըստ մեղադրական եզրակացության` գործով տուժողները 16 հոգի են,Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ: Բացի այդ, նա քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է

Նոր հետցնցում է գրանցվել Սյունիքում

Կապանում 13:27 րոպեին 2-3 բալ ուժգնությամբ նոր հետցնցում են գրանցել Սյունիքի մարզային սեյսմիկ պաշտպանության ծառայության սարքավորումները: Ըստ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանի` երեկ երեկոյան մարզի տարածքում ժամը 21:49-րոպեին գրանցված 3-4 բալ ուժգնությամբ հետցնցումից հետո մարզի տարածքում շարունակվել են հետցնցումներ գրանցվել, բայց ավելի թույլ ուժգնությամբ: Գիշերվա ու առավոտյան ժամերին մոտ 5-6 հատ

Էկվադորն Ասանժին ապաստան տրամադրելու որոշում է նախապատրաստում

Էկվադորը հինգշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ այն մասին, թե արդյոք «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին այս երկրում տրամադրվելու է քաղաքացիական ապաստան: Ասանժը հունիս ամսվա վերջից գտնվում է իրեն ապաստան տրամադրած Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանության տարածքում: Այս որոշումը Էկվադորի կառավարությունը կընդունի Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բարդացման ընթացքում: Այսպես, Էկվադորի իշխանությունները չորեքշաբթի օրը մեղադրել են Մեծ

«Տո ոչխար, գետինը մտնես դու». Հարսին խոշտանգած սկեսուրի հարազատների արձագանքը Մարիամ Գեւորգյանին (Տեսանյութ)

Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում պետք է լիներ հերթական դատականի նիստը, որտեղ պետք է քննվեր Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի, որն, ըստ մեղադրող կողմի, հարսին դաժանորեն ծեծել է` արդուկով այրել է հարսի կրծքերն ու մեջքը, պատառաքաղով ծակծկել մարմինն ու ստիպել ուտել իր հետ տված մաղձը: Սակայն նիստը հետաձգվեց մեկ շաբաթով,

Մեկնարկեց «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» ծրագիրը

«Մոսկվայի տուն Երևանում» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսական Հյուսիսի օրերի բացման արարողությունը: Այն անցկացվում է «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» ծրագրի շրջանակներում: Ռուսաստանում հայերի միության Արխանգելսկի երկրամասային բաժնի վարչության անդամ Կարապետ Չախալյանի խոսքով, այս ծրագիրն ուղղված է երկու երկրների մշակութային ծանոթությանը, իրականացվում է ՀՀ. Սփյուռքի նախարարության օգնությամբ. «Ներկայացված են Արխանգելսկի ժողովրդական մշակույթը: Մենք

Թուրք տանտիրոջը սպանած Գրիգոր Իշխանյանի ընտանիքը հարեւան երկրից արդար դատաքննություն է պահանջում

Վանաձորցի Սարգիս Իշխանյանի ընտանիքի միակ հույսն արդեն Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանն ու հասարակական կազմակերպություններն են: Ընտանիքն արդեն շուրջ 20 oր է` չի կարողանում լուր իմանալ Ստամբուլում կալանավորված որդու եւ հարսի մասին: Այն բանից հետո, երբ որդին ` 33-ամյա Գրիգորը, կնոջը բռնաբարել ցանկացող տանտիրոջը վիճաբանության ընթացքում սպանեց, Իշխանյաններն այլեւս հանգիստ

Մի բուռ ադրբեջանցիներ Արցախի լեռներում. նրանք կարոտել են իրենց հարազատներին, որոնց թողել են շփման գծի այն կողմում

69-ամյա Թոֆիկ Ալիևը հուսահատ է: Նա այլևս չի պատկերացնում, որ կյանքի մնացած տարիներին հնարավորություն կունենա հանդիպելու իր ինը եղբայրներին ու քույրերին, որոնց չի տեսել արդեն մոտ քսան տարի: Վերջին անգամ նա հայրենի գյուղում` հայրական տանը, եղել է պատերազմից առաջ: Նրա աչքերը թրջվեցին, երբ սկսեց մեծից փոքր թվարկել իր եղբայրներին ու քույրերին`Միրզա, Ֆազիլա, Աղամիրզա, Միրզաաղա, Հագիգաթ,

Գառնիկ Մարգարյան. «Անհրաժեշտ է շարունակել ճանապարհը Տեր Պետրոսյանի հետ»

«Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը երկար ժամանակ տատանվում էր՝ մնա՞լ ՀԱԿ-ի կազմում, թե՞ ոչ: Սակայն օրերս կայացած քաղխորհրդի և ակտիվի համատեղ նիստում կուսակցությունը որոշում կայացրեց այնուամենայնիվ մնալ ՀԱԿ-ի կազմում: Ուստի Aravot.am-ը կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նման որոշում կայացվեց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը ՀԱԿ-ի գործունեության մեջ բազում սխալներ ու

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը որոշել են իրենց երեխայի անունը

Ռուսական էստրադայի ամենաաստղային զույգերը՝ Պուգաչովան եւ Գալկինը, որոշել են իրենց ապագա երեխայի անունը:  Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ը՝ ամուսնական զույգը անպայման ցանկանում է որդի ունենալ, ում պետք է անվանեն  Վլադիմիր: Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը արդեն մոտ 10 տարի է, ինչ միասին են: Այս ընթացքում միշտ լուրեր են պտտվել, որ զույգը ցանկանում է երեխա ունենալ,

ԱՄՆ-ը գովասանքի խոսքեր է ուղղել ԻՀԿ-ին՝ Սիրիայի անդամակցությունը դադարեցնելու համար

Միացյալ Նահանգները գովասանքի խոսքեր է ուղղել Իսլամական համագործակցության կազմակերպությանը՝ 57 անդամ պետություններից բաղկացած կազմակերպությունում Սիրիայի անդամակցությունը դադարեցնելու համար: Կազմակերպության կողմից այս որոշումն ընդունելուց հետո Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն ասել է, որ ԻՀԿ-ի որոշումը «հստակ ազդանշան» է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանն այն մասին, որ վերջինիս միջազգային մեկուսացումը գնալով  խորանում է: Միավորված ազգերի կազմակերպության

Սփյուռքահայ. «Ամեն քայլի ժպտալով խաբում են մեզ»

Ամառային այս սեզոնին գրեթե ամեն տարի անձնագրային եւ վիզաների վարչությունում մշտապես հերթեր են, իսկ այս տարի այդ հերթերն ավելացել են, քանի որ մեծ է նաեւ սիրիահայերի հոսքը Հայաստան: Երեկ անձնագրային եւ վիզաների վարչություն մեր այցի ժամանակ մարդկանց բավականին մեծ կուտակումներ կային, իսկ այսօր ՀՀ անձնագիր կամ ՀՀ քաղաքացիություն ստացող սփյուռքահայերի հերթն ավելի թեթեւ էր: Aravot.am-ի

Շառլ Ազնավուրը Թբիլիսիում

     Աշխարհահռչակ հայ երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանել է Թբիլիսի:               Նույն օրը ֆրանսահայ արվեստագետը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում  Ազնավուրին դիմավորել և ողջունել են

Խուլերի ուսուցումը կիրականացվի հայերեն ժեստերի լեզվով

ՀՀ կառավարությունը հավանություն  է տվել «Լեզվի մասին», «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և ՀՀ ևս չորս օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է խուլերի ուսուցումն իրականացնել հայերեն ժեստերի լեզվով, ինչը կապահովի խուլերի մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը։ Գործադիրը հավանության է արժանացրել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» ՀՀ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031