Օրվա լրահոսը

Քննիչները դատարան կկանչվե՞ն որպես վկաներ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության օգոստոսի 15-ի  նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ  վերջինիս ներկայացուցիչները` փաստաբան Մուշեղ Շուշանյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, միջնորդեցին որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել  նախաքննությունն իրականացրած քննիչներ Սարգիս Մադաթյանին, Հայկ Մարգարյանին, Լեւոն Պետրոսյանին:  Միջնորդությունը հրապարակելիս Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ գործով կատարվել է միակողմանի եւ հանցավոր  քննություն, ինչի հետեւանքով Արտակ Նազարյանի սպանությունը

Հայաստան-Բելառուս՝ 1:2

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական մրցաշարի նախապատրաստության շրանն ավարտեց Բելառուսի ընտրանու հետ ընկերական հանդիպումով: Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 1:2 հաշվով պարտվեց մրցակցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Աշոտ Գիզիրյանը չի ուզում խոսել Վլադիմիր Գասպարյանի փոխարեն

Այսօր Aravaot.am-ը Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ՏԻՄ ընտրություններն այնքան լարված են լինելու Գյումրիում և ընդհանրապես  Շիրակի մարզում , որ ՀՀ ոստիկանապետը հատուկ հանձնաժողով է ստեղծում, խմբեր է ուղարկում: «Ես միայն Շիրակի մարզի մասին կարող եմ խոսել,  չեմ կարծում, որ ընտրությունները լարված են լինելու: Իսկ թե ոստիկանությունը ինչ աշխատանքային հատուկ խմբեր ու  հանձնաժողովներ

FAF-ի երթը Հայաստան-Բելառուս խաղից առաջ (Ֆոտոշարք)

Հայաստան-Բելառուս պաշտոնական ընկերական խաղը կկայանա այսօր`  հիմա է, Հանրապետական մարզադաշտում: Այն Հայաստանի հավաքականի վերջին ստուգատեսն է Բրազիլիայի 2014 թվականի խաղերից առաջ: Ինչպես Հայաստանի պաշտոնական խաղերից առաջ, այս անգամ եւս, Առաջին ճակատը (FAF) կազմակերպել էր երկրպագուների երթ` դեպի մարզադաշտ: FAF-ի խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանն ասում է, որ նման միջոցառման նպատակը ֆուտբոլի նկատմամբ մարդկանց մեջ  հետաքրքրություն մտցնելն

Ամենափոքր ֆոտոապարատն աշխարհում

«MAME-CAM». ահա այսպես է կոչվում Ճապոնիայում արտադրված աշխարհի ամենափոքր ֆոտոապարատը, որը կշիռը  ընդամենը 11 գրամ է:Չնայած իր փոքր չափերին` ապարատը բազմաֆունկցիոնալ է և ունի մինչև 32 գիգաբայթ հիշողություն: Սպարտացի տղաները բանակային ծառայության մեջ էին մտնում յոթ տարեկանից: Երբեմն երեխաները չէին դիմանում ճնշմանն ու մահանում էին: Քսան տարեկանում` 13 տարվա ուսուցումից հետո, նրանք զինվորական էին դառնում:

Փրկարարները Ողջի գետից հանել են 50-ամյա տղամարդու դի

Այսօր` օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17.00-ի սահմաններում Կապանի շտապօգնության կայանից ահազանգել են Կապանի փրկարարական ջոկատ, որ Ողջի գետում` Բաղաբերդ թաղամասի հատվածում, մարդ է ընկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հասնելով դեպքի վայր` փրկարար ջոկատի աշխատակիցները գետից դուրս են բերել ջրահեղձվածի դին: Պարզվել է, որ ջրահեղձվածը Կապան քաղաքի Շինարարների

«Արմավիան» շարունակում է իր կանոնավոր եւ հատուկ չվերթները դեպի Հալեպ

Ազգային ավիափոխադրողը  շարունակում է  իր կանոնավոր և լրացուցիչ չվերթները պատերազմական  գոտի: Օգոստոսի 15-ին  իրականացվեց Երևան-Հալեպ-Երևան  լրացուցիչ   երկրորդ չվերթը: Նշված  չվերթով  մեկնել  է  հինգ , ժամանել է 104 ուղեվոր: Օգոստոսի 13-ին «Արմավիայի» Երևան-Հալեպ-Երևան կանոնավոր չվերթով մեկնել է  26 ուղեւոր,ժամանել՝ 90: Հիշեցնենք որ հատուկ չվերթները  երեխաների համար  «Արմավիա» ընկերությունը  իրականացնում է  կառավարության հետ համատեղ : «Արմավիայի»  լրատվական

Լրացավ «Լեզուների մասին» օրենքի դեմ հացադուլի 40-րդ օրը (Տեսանյութ)

Չնայած դեռ անցած շաբաթ է ընդունվել Ուկրաինայի օրենքը «Պետական լեզվաքաղաքականության հիմունքների մասին»,  դրա հակառակորդները մտադիր չեն դադարեցնել բողոքի ցույցը եւ շարունակում են հացադուլը:  

Վարչապետը կգնա ֆուտբոլ

Այսօր ժամը 20-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստանի եւ Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական խաղը: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս կլինի մարզադաշտում՝ իր ներկայությամբ ոգեւորելու Հայաստանի հավաքականին: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Ջրամբար սուզված մեքենան դեռ չի հաջողվել հանել

Երեկ մինչեւ ուշ երեկո Սյունիքի մարզային փրկարարների կողմից տարված աշխատանքների արդյունքում հաջողվել է գտնել օգոստոսի 11-ի կեսգիշերին Կապանի տարածաշրջանի Նոր Առաջաձոր բնակավայրի Դավիթբեկ ջրամբարը (տեղացիները Չայզամի լիճ են անվանում) սուզված ՎԱԶ 21 06 մակնիշի ավտոմեքենան, սակայն այն ջրից դուրս բերել դեռեւս չի հաջողվել: Դեպքը եղել է օգոստոսի 11-ի կեսգիշերի սահմաններում, երբ Կապանի Ձորք թաղամասի բնակիչ

Դիտավորությամբ ծակել է ավտոմեքենայի անիվը

Օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին: Պարզվել է, որ օգոստոսի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Համբարձում Հ.-ն դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դ.-ի դռան դիմաց` փողոցում կայանված, վերջինիս քեռուն` 1958 թ. ծնված Սմբատ Ս.-ին ամրակցված «ՎԱԶ-2121»

Վանաձորն առաջիկայում նոր մակարդակի աղբահանության համակարգ կունենա

Առաջիկա տասը ամիսների ընթացքում Վանաձորն ու շրջակա համայնքները կոշտ կենցաղային աղբի համակողմանի կառավարման ծրագրի շրջանակներում նոր մակարդակի աղբահանության փաթեթ կունենան: Գերմանական զարգացման բանկի կողմից շուրջ 430 հազար եվրո արժողության ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագիրը նպատակ ունի զարգացնելու Վանաձորի եւ շրջակա համայնքների թափոնների կառավարման համակարգը: Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Նորիկ Սարդարյանի խոսքերով, թեեւ վերջին տարիներին քաղաքում սահմանված գրաֆիկով

Կողպեքները հայտնաբերվել են դաշնամուրի մեջ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց Վրաստանի Հանրապետության քաղաքացի Վաժա Ազարիաշվիլիի,Երվանդ եւ Դավիթ Համբարյանների, Հասմիկ Դուրգարյանի, Վարդան Եղիազարյանի, Աբգար Հովսեփյանի, Կարեն Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ըստ մեղադրանքը պաշտպանող Աշոտ Նադոյանի, Ազգային գրադարանից, ԵՊՀ գրադարանից գողացվել են 150 միավոր հնատիպ գրքեր (1800-1900 թվականներ), որի արդյունքում

Նախկին տնօրենը Գերմանիա էր մեկնել` $1մլն-անոց Ուրբաթագիրքը գրպանում

ՀՀ մշակույթի նախարարության Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատվելը եւ փոխտնօրեն Կարինե Իսահակյանի մահը լայն արձագանք են գտել մամուլում: ԶԼՄ-ներով տարածվել է նաեւ Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Խաչատուր Աբրահամյանը տեսակետը: Aravot.am-ին արդեն նախկին տնօրեն Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ իր համար նախ պատվի խնդիր է անօրինության դեմ պայքարելը, ուստի դատի է տվել ՀՀ

Առաջին անգամ ճամբարում

Բութ մատը և ճկույթը միացնում ենք իրար, մյուս 3 մատները չենք ծալում: Ընդ որում վերջիններս խորհրդանշում են հայրենիք, ընտանիք, դավանանք եռյակը, իսկ բութն ու ճկույթն էլ խորհրդանշում են, որ փոքրը լսում է մեծին, իսկ մեծը հարգում է փոքրին: Ահա սա է սկաուտության նշանը, որն իմացա դեռ ավտոբուսում, մինչև ճամբար հասնելը: Շատ ոգևորված էի, որովհետև կյանքում

125 տոննա լոլիկ` մարտի համար (ֆոտոշարք)

Ամեն տարի Վալենսիայի Բոնոլ քաղաքում օգոստոս ամսվա վերջին օրերին նշվում է «Տոմատինան». փառատոն, որի շրջանակներում տեղի է ունենում մարտ՝ լոլիկի միջոցով: Ավանդական դարձած փառատոնն արդեն համաշխարհային ճանաչում ունի, աշխարհի մի շարք երկրներից Բոնոլ են ժամանում մարդիկ, որոնք սիրում են մեկ ժամ շարունակ միմյանց վրա լոլիկ նետել: Ամեահետաքրքիր տեսարանն այստեղ լոլիկամարտից հետո է լինում, փողոցներով լոլիկի

Սամվել Հովհաննիսյանի նոր պաշտպանը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով ընդգրկվել է երկրորդ պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը: Նա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղինակ Գեւորգյանի հետ կշարունակի իրականացնել Ս.Հովհաննիսյանի պաշտպանությունը: Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է մեկ այլ դատապարտյալի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու

Ռուբեն Հայրապետյանը պիտի զբաղվի իր բիզնեսով եւ իր բիզնեսը ծառայեցնի մեր ֆուտբոլին

Հարգելի «Առավոտ», ես ձեր կայքի ընթերցողներից եմ, հետաքրքրվում եմ հասարակական ու քաղաքական կյանքով, բայց առաջին անգամ եմ հոդված գրում: ՀԱԿ-ի միտինգներին էլ եմ մասնակցում, բնապահպանների գործողություններին էլ եմ մասնակցել, բայց որեւէ քննարկման առաջին անգամ եմ գրավոր կերպով մասնակցում: Երկար էի մտածում, այս մտքերս գրեմ, թե ոչ, բայց երկար մտածելուց հետո որոշեցի գրել, չնայած համոզված չեմ,

Ընկերուհու դավաճանության մասին իմանալով, բրիտանացի տատու նկարիչը մասնագիտական ձեւով է պատժել է նրան

Բանն այն է, որ 18- ամյա բրիտանուհին զուգընկերոջը փոխել է նրա հավատարիմ ընկերոջ հետ, ինչին էլ խիստ բարկացրել է սիրեցյանիլն: Ռայանը ընկերուհուն ալկոհոլային խմչքների ազդեցությամբ թուլացրել է, ապա առաջարկել մեջքին տատու անել, իսկ երբ աղջիկը սթափվել է, ականատես է եղել ճղճիմ պատկերի (լուսանկարում), ինչն, ըստ նրա ավելի աններելի է, քան իր դավաճանությունը: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Դամասկոսի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

Չորեքշաբթի վաղ առավոտյան ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Դամասկոսի կենտրոնում Dama Rose հյուրանոցի հարեւանությամբ, որտեղ սովորաբար իջեւանում են ՄԱԿ-ի դիտորդները: Սիրիայի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ պայթյունի արդյունքում երեք մարդ է վիրավորվել է, բայց ոչ մեկը ՄԱԿ-ի դիտորդներից չէ: Նրանք չեն տուժել: Ըստ հեռուստաընկերության` հյուրանոցին մոտ գտնվող ավտոկայանատեղիում ռումբ է պայթեցվել բենզատար բեռնատարի մոտ: ՄԱԿ-ի դիտորդական առաքելության

Ջուր չի լինի Շենգավիթում եւ Աջափնյակում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ օգոստոսի 17-ին ժամը 9.00 -ից մինչև օգոստոսի 18-ը ժամը 9.00-ը կդադարեցվի   Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Նորագավիթ, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ թաղամասերի և Արարատյան 66-ից բարձր հասցեների: ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Լենինգրադյան, Էստոնական, Շինարարներ, Առաքելյան,

Կայացավ «Անորսալիները 2»-ի պրեմիերան (Ֆոտոշարք)

Օրերս Լոնդոնում կայացավ հայտնի «Անորսալիները 2»  ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին Հոլիվուդի ամենահայտնի աստղերը:  Ֆիլմի ռեժիսորը Սայմոն Ուեստն է, ֆիլմի նկարահանումներն ավարտվել է  այս տարի՝ 2012 թվականին, Ամերիկայի միացյալ նահանգներում:  Ֆիմի գլխավոր դերերում Սիլվեսթր Ատալոնեն է,  Ժան Կլոտ Վանդամը, Բրյուս Ուիլիսը եւ այլք:«Անորսալիները 2» -ը՝ 2010-ին էկրան դուրս եկած «Անորսալիները» ֆիլմի շարունակությունն է: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

ԱՄՆ-ը կրկին սաստել է Թուրքիային մամուլի ազատության հարցով

Միացյալ Նահանգները կրկին սաստում է Թուրքիային լրատվամիջոցների ազատության հարցում՝ ընդգծելով, որ անընդունելի է մարդկանց ազատազրկումը սեփական տեսակետը կամ կարծիքն արտահայտելու համար։ Այդ մասին, ըստ թուրքական «Հյուրիեթ» թերթի, երեքշաբթի օրը հայտարարել է ։Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն «Ես շարունակում եմ պնդել, որ սա այն հիմնարար ոլորտներից մեկն է, որին Թուրքիան պարտավոր է ուշադրություն դարձնել, եթե ուզում

Լոնդոնի օլիմպիական խաղերում հաղթել է նախկին ԽՍՀՄ-ը

Ամառային 30-րդ օլիմպիական խաղերն ավարտվեցին եւ հիմա ամբողջ աշխարհում ամփոփում են դրանց արդյունքները: Վիճակագիրները հետաքրքիր հաշվարկ են կատարել, ըստ որի Լոնդոնում նախկին ԽՍՀՄ հանրապետությունները ներկայացրած մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 47 ոսկե մեդալ, իսկ «Խորհրդայինների» հավերժ մրցակից ամերիկացիների հաշվարկում գրանցվել է մեկով պակաս` 46: ԽՍՀՄ-ն առջեւում է նաեւ արծաթե մեդալների հաշվարկով. 44-ը` 29-ի դիմաց: Դե,

Սեռական բռնության համար այլևս տուգանք չի՞ վճարվի

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել և օրենսդրին է ներկայացրել նախագիծ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխի (Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններ) 138-142 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Ըստ ՀԿ իրավաբան Լուսինե Մինասյանի՝ օրենքում առաջարկվող փոփոխությունները նախատեսում են ծանրացնող հանգամանքների ավելացում, կոնկրետ հանցատեսակների դեպքում էլ՝ ազատազրկում, ազատազրկման պատժաժամկետի ավելացում: «Եթե որոշ արարքների

«Թերացումներ նկատեցի տեխնիկայի եւ մի քանի կազմակերպչական աշխատանքներում, բայց ամեն բան այնքան գեղեցիկ էր, որ դրանք երկրորդական պլան էին մղվում»

Օգոստոսի 14-ին Ծաղկաձորի կենտրոնում գտնվող Ծաղկունյաց (գլխավոր) հրապարակում տեղի ունեցավ Լեոնիդ Ենգիբարյանի անվան «PANTOMIMEFEST» մնջախաղի միջազգային       3-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի մեկնարկը տրվել էր օգոստոսի 10-ին: Հինգ օր շարունակ ոչ միայն հայ այլեւ արտասահմանից ժամանած անհատ մնջախաղացներ եւ մնջախաղի թատերախմբեր ներկայացան հայ հանդիսատեսին:  Ծրագիրը հագեցած էր մանրապատումներով, կրկեսային համարներով, ֆիլմերի ցուցադրությամբ,  Լեոնիդ Ենգիբարյանի արձանի

Ակցիա՝ մեկ մարդով (Տեսանյութ)

Կապույտ մզկիթի մոտ այսօր ժամը 14.00-ին պետք է ակցիա տեղի ունենար, որի ընթացքում ներկաները պետք է ծաղիկներ դնեին մզկիթի բակում եւ մեկ րոպե լռությամբ հարգեին Իրանում տեղի ունեցած վերջին երկրաշարժի զոհերի հիշատակը: Նախաձեռնությունը լրագրող-թարգմանիչ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Վարդազարյանին էր: Թեեւ ակցիայի մասին ֆեյսբուքյան ծանուցումներին, ըստ նախաձեռնողի, բազմաթիվ մարդիկ էին միացել, բուն ակցիային այդպես

Ինքնաբացարկի դիմումներ` Սյունիքում

Սյունիքի մարզի թիվ 37 եւ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում արդեն ինքնաբացարկի դիմումներ են ստացվել ՏԻՄ ընտրություններին առաջադրված թեկնածուներից: Ինքնաբացարկ է հայտարարել Գորիսի տարածաշրջանի Հարթաշենի համայնքի ղեկավարի պաշտոնի համար ինքնառաջադրված անկուսակցական Վազգեն Հարությունյանը, իսկ նույն տարածաշրջանի Քարահունջ գյուղում պայքարը չի շարունակի ինքնաառաջադրված, ՀՀԿ-ական Թառլան Սարգսյանը: Ի դեպ, Քարահունջում գյուղապետի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու` 3-ն էլ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031