Օրվա լրահոսը

Պրոֆեսիոնալ երգչախմբերը չմասնակցեցին փառատոնին

«Իմ Հայաստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Լեւոն Իվանյանը դա բացատրում է կոլեկտիվների ամառային հանգստով ՙ«Արամ Խաչատրյան» համերգասրահում օգոստոսի 13-ին ավարտվեց խմբերգային արվեստի համահայկական փառատոնը, որն անցկացվում էր ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում: Հիշեցնենք, որ վերջինը ներառում է 6 փառատոն: Այն մեկնարկել էր մարտին՝ հրավիրելով գրողների համաժողով, ապա շարունակվեց պարավեստի, հետո էլ՝ անհատ կատարողների փառատոներով:

Վերջին տարիներին աղետի գոտու բնակարանաշինության համար գումար է հատկացվում, սակայն անտեսվում է փախստականների բնակարանային խնդիրը

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթել է  500.000 մարդ, որոնցից 360.000-ը բնակություն է հաստատել Հայաստանում: Եթե վերադառնանք դեպի այդ տարիները, ապա կհիշենք, թե ինչ կարգավիճակով էին մեր հայրենակիցները մազապուրծ եղել: Փախստականների մի մասը կարողացել է իրենց բնակարանները փոխանակել Հայաստանում բնակվող ադրբեջանցիների հետ, մյուս մասը, որը գերակշռում է, մինչ օրս բնակվում է Հայաստանի բոլոր մարզերի պետական նշանակություն

«Մի՞թե գյուղում ապրող աղջիկները քաղաքում ապրողներից ավելի վատն են»

«Երբ դպրոցս ավարտեցի ու նոր պետք է ընդունվեի համալսարան բոլորի պես ես էլ էի կարծում, որ այդ «մեծ կյանք» կոչվածը դպրոցական օրերիս պես հանգիստ ու խաղաղ օրեր ինձ չի խոստանում, մանավանդ երբ գյուղից քաղաք էի գնալու սովորելու: Բայց այ որ նոր կյանքն իր հետ այսքան տառապանք կբերեր, հաստատ չէի սպասում», – պատմում է Մարինեն: Քննությունները բարեհաջող հանձնելուց

Պարզապես մարդիկ ավելի շատ «կխռովեն» Հայաստանից

Հունիսի 1-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքը: Օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով,

«Գյումրիին ոչ թե գործարար քաղաքապետ է պետք, այլ՝ բարձորակ մենեջեր»

Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեև պայքարի են դուրս եկել թվով վեց թեկնածուներ, սակայն  գյումրեցիները վստահ են, որ աթոռը Վարդան Ղուկասյանից ուղղակիորեն հանձնվելու է գարեջրի գործարանի սեփականատեր, գործարար Սամվել Բալասանյանին: Այսօր Aravot.am-ը  Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի  Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանից կարծիք հարցրեց` արդյոք գործարար քաղաքապետը կկարողանա՞ լուծել գյումրեցի գորածազուրկների հարցերը: « Դե

Ռուբեն Թովմասյան. «Ռուսական դրոշի փայլից եւ ռուսական հզորությունից Հայաստանի թշնամիների աչքերը կկոցվում են»

Դեռ ամիսներ առաջ, երբ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը շրջանառության մեջ դրեց Եվրասիական միության ստեղծման գաղափարը, Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը միանգամից դրական արձագանքեց: Ասաց, որ Հայաստանն անպայման պետք է ներկայացված լինի այդ միությունում: Երեկ «Առավոտի»  հետ զրույցում Ռուբեն Թովմասյանը վերահաստատեց իր մոտեցումը: Հարցին՝ ինչո՞ւ է ինքն այդպես անվերապահորեն դրական արտահայտվում Եվրասիական միության մասին, երբ

Մեծամորում ահաբեկումներն արդեն սկսվե՞լ են

Արմավիր մարզի Մեծամոր ավանում քաղաքապետի աթոռի համար կպայքարեն երեք թեկնածու՝ գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռոբերտ Գրիգորյանը, նախկին քաղաքապետ Աշոտ Գրիգորյանը՝ ՀՀԿ-ական պատագամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբայրը եւ Արմավիրի էլցանցի «Մեծամոր» տեղամասի պետ, անկուսակցական Սարգիս Հարությունյանը: Աշոտ Գրիգորյանի եւ եղբոր հարաբերություններն այժմ այնքան էլ լավ չեն, եւ Աշոտ Գրիգորյանը, նախկինի պես, հիմա չի վայելում գեներալ եղբոր հովանավորությունը:

Կոնսենսուս չկա

Երեկ, այսօր եւ վաղը «Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրում ենք Արայիկ Մանուկյանի հոդվածը, որը կրում է «Հայաստանի լրագրության տխուր դեմքը» տխուր վերնագիրը: Արայիկն այն մարդը չէ, որը ակնկալում է, թե բոլորս նրա հետ 100 տակոսով համաձայն ենք լինելու: Ես էլ չեմ պատրաստվում կուրծք ծեծել` պնդելով, թե ես նրա նկարագրած խմբագիրներից չեմ, ես բացառություն եմ: Լրատվամիջոցներն աշխատում

Ռուս կինը ցանկացել է, որ իր երեխան լավ տիրապետի հայերենին

Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր Մոսկվայի միջազգային բազմամշակութային դպրոցի տնօրեն Օֆելյա Առաքելյանը, ով ներկայացրեց դպրոցն ու կրթական ծրագրերը: Տիկին Առաքելյանը փաստեց, որ 1989թ-ին հիմնադրված դպրոցը միակ ազգային կրթական-կենտրոնն էր Մոսկվայում: Դպրոցի բացման անհրաժեշտությունը կապված էր այն երեխաների հոգեբանական վերականգնման անհրաժեշտության հետ, որոնք երկրաշարժից հետ տեղափոխվել էին Մոսկվա: «Հիվանդանոցներից մեկում մի հայ երեխա անշարժ վիճակում պառկած

Արման Բաբաջանյան. «Հրանուշ Հակոբյանը սուտ է խոսում, ասելով, թե սիրիահայերը չեն ուզում Հայաստան գալ»

«Այն ինչ մինչ այսօր Հայաստանում ասվել է, ոչ մի կապ չունի իրականության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիրիայի հայ համայնքի մասին խոսելիս ասաց օրերս Սիրիայից վերադարձած «Ժամանակ» օրաթերթի եւ 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը: Ըստ նրա՝ երկրի խնդիրները ակնառու են, բայց համայնքի խնդիրներն ավելի տպավորիչ են, քան այն պատերազմական գործողությունները, որոնք տեղի են

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանին: Վերջինս կառավարության ղեկավարին է ներկայացրել շվեյցարացի խորհրդարանականներից և այլ բնագավառներ ներկայացնող գործիչներից բաղկացած պատվիրակության սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 7-ը նախատեսված այցի ծրագիրը: Տիգրան Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել երկկողմ կապերի հետագա զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Այնուհետև, զրուցակիցները քննարկել են այլընտրանքային էներգիայի, ինչպես նաև

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Հավատացինք, բայց էլի ոչ մի բան չփոխվեց: – Ո՞նց չի փոխվել. Արամ Սարգսյանն արեւմտամետ ա դառել, Բագրատյանը՝ ռուսամետ:  

Մեկնարկել է 20 միլիոն դրամի ոսկեղենի գողության դատը

Օգոստոսի 14-ին Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է 20 միլիոն դրամ արժեքով ոսկեղենի գողության դատը: 2010թ. սեպտեմբերի լույս 12-ի գիշերը Բերդ քաղաքի բնակիչ Սերյոժա Մեջլումյանի խանութ-կրպակից գողացվել են տարբեր տեսակի 420 հատ ոսկյա զարդեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն դրամ: Այս գործով Բերդի ոստիկանության կողմից ձերբակալվել է Բերդի 30-ամյա բնակիչ,

Հասմիկ Դավթյան. «Վահագն Դավթյանի գործը շարունակող չկա»

Այսօր լրանում է ականավոր բանաստեղծ Վահագն Դավթյանի ծննդյան 90-ամյակը: Նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները հավաքվել էին Կոմիտասի պանթեոնում եւ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում նրա շիրիմին: Նա մահացել է 1996 թվականին: Գրողի փոքր դուստրը` Հասմիկ Դավթյանն ասում է, որ ապրում է հոր տանը եւ նա միշտ իրենց հետ է. «Ամեն անգամ ինչ որ քայլ

ՀԴԿ ղեկավար. «Նրանց բոլորին ամեն ընտրությունից առաջ հավաքում են, որ իրենց պատկերացմամբ կարգ պաշտպանեն»

Սեպտեմբերին կայանալիք Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ տարբեր քաղաքական կուսակցություններ յուրովի պատրաստվում են: Ուստի Aravot.am-ը Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանից հետաքրքրվեց՝ իրենց կուսակցությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընտրախախտումները կանխելու համար: ՀԴԿ ղեկավարը պատասխանեց. «Ընտրախախտումների դեմ առանձին  կուսակցություններով չեն պայքարում, դրա դեմ համակարգային պայքար է պետք ծավալել»: Հետաքրքրվեցինք՝ երաշխիքներ տեսնո՞ւմ են, կամ հույսեր ունե՞ն, որ

Հայկական ստորաբաժանումը մեկնում է Գերմանիա ուսուցման

Օգոստոսի 15-ին ԱՄՆ դեսպանությունը Հայաստանի խաղաղապահ բրիգադի անձնակազմի հետ միասին հավաքվել էին Զվարթնոց օդանավակայանում` Գերմանիա ճանապարհելու 116 հայ խաղաղապահների, ովքեր իրենց ուսուցումը կանցնեն Ամերիկայի, Ռումինիայի և Ուկրաինայի զինվորականնների հետ միասին:  Հայկական ստորաբաժանումը կանցնի երեք շաբաթյա ուսուցում և կվերադառնա Հայաստան սեպտեմբերի 4-ին: Գերմանիայում հայ խաղաղապահները կպատրաստվեն իրենց գալիք տեղակայմանը Կոսովոյում` ՈՒրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ <<Բոնդսթիլ>>

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին կրկին հիշեցրել են մարմնավաճառների հետ ունեցած կապերի մասին

Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի խաղացողներ Քարիմ Բենզեմային եւ Ֆրանկ Ռիբերիին երեք տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք է սպառնում անչափահաս մարմնավաճառի հետ ունեցած կապերի համար: Նրանք ու եւս վեց մարդ պետք է կանգնեն ուղղիչ դատարանի առջեւ: Համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստները մեղադրվում են անչափահասներին մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ ներքաշելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրագրողական կազմակերպությունը պահանջում է դադարեցնել լրագրողների հանդեպ բռնությունները Սիրիայում

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, Սիրիայի ընդդիմությունից պահանջում է վերջ տալ լրագրողների վրա կատարվող հարձակումները: Երեքշաբթի օրը միջազգային լրագրողական հեղինակավոր կազմակերպությունը բաց նամակ է հղել Սիրիական ազգային խորհրդի նախագահ Ռիյադ ալ-Ասադին, «Ազատ Սիրիա» բանակի ղեկավար Աբդել Բասեթ Սայդային, ինչպես նաեւ Սիրիայի բարեկամներ խմբին: Նամակում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը խորը մտահոգություն է

«Հարսնաքարի» գործում խուլիգանական դրդումն ակնհայտ է

«Իմ պատկերացմամբ՝ խնդիրներ կան նաեւ դիտավորյալ կյանքից զրկելը դրդապատճառի որակման հարցում: Ըստ հուլիսի 11-ի հայտնի ասուլիսի, միջադեպի առիթը եղել է մատուցողին Վահեի հարցադրումը, թե կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում ձեզ մոտ նստել: Հիշյալ աննշան առիթին ի պատասխան, Վահեին եւ ընկերներին դուրս են հանել ռեստորանի բակ եւ դաժան ծեծի ենթարկել, իսկ Վահեն պատճառված վնասվածքից ուշի

Բացառվելու է երկրի ազգային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Փախստականների և ապաստանի մասին» գործող օրենքում, որպեսզի բացառվի երկրի ազգային անվտանգության  համար հնարավոր վտանգ ներկայացնող անձանց Հայաստանում ապաստանի տրամադրումը: Այդ նպատակով մշակված օրինագծով նախատեսվում է լրացուցիչ ամրագրել, որ ապաստանի տրամադրումը մերժվում է, եթե, ԱԱԾ-ի եզրակացության համաձայն, ապաստան հայցողը հնարավոր վտանգ է ներկայացնում ՀՀ ազգային անվտանգության

Երեւանի շենքերի 80%-ը փլուզման վտանգի տակ են

Եթե շարունակվեն օրերս տեղի ունեցած երկրաշարժերի հետցնցումները եւ մի հատ էլ ուժեղ երկրաշարժ լինի, ապա Երեւան քաղաքի բնակֆոնդի 80 տոկոսը լիովին կփլուզվի: Այսօր «Հենարան» ակումբում ասաց սեսմոլոգ Վլադիմիր Բալասանյանը: Ըստ նրա, մայրաքաղաքի շենքերի մեծ մասը չեն դիմանա ուժեղ երկրաշարժին, քանի որ դեռեւս խորհրդային տարիներին են կառուցվել եւ այս ընթացքում ոչ մի անգամ շենքերի ամրապնդման աշխատանքներ

Ռուսների մեկ տոկոսը կարծում է, որ հայերը հանցագործ հակումներ ունեն

Ռուսաստանցիների 12 տոկոսը համոզված է, որ կովկասցիները ավելի շատ են հակված հանցագործություններ կատարելուն, քան երկրում բնակվող ազգային ու կրոնական մյուս խմբերը: Սա են վկայում ռուսաստանյան սոցիոլոգիական ամենահեղինակավոր ծառայություններից մեկի` «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ФОМ) անցկացրած վերջին հետազոտության արդյունքները: Հայերի, ինչպես նաեւ վրացիների ու ադրբեջանցիների մասին, սակայն, Ռուսաստանի բնակիչները համեմատաբար ավելի դրական կարծիքի են: Հարցվածների միայն մեկ

Արթիկում քաղաքապետի երկու թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել

Արթիկն ու հարակից գյուղերն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար ինքնառաջադրված 6 թեկնածուներից երկուսը`Մեսրոպ Բզնունին ու Հովակիմ Երիցյանը ինքնաբացարկ են հայտնել: Հիշեցնենք, որ ընկեր Բզնունին դաշնակցական է, նախկինում աշխատել է հարկային տեսչությունում և ինչ-ինչ պատճառներով նրան հեռացրել են աշխատանքից: Արթիկցիների ասելով, նա նաև խնամիական կապերի մեջ է

Վ.Մինասյան «Ես նման տեղեկություններ չունեմ…»

Մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն առաջիկայում գլխավորելու է Կրասնոդարի «Կուբանը» եւ որ Դան Պետրեսկուի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվում է «Կուբանի» գլխավոր մարզչի ամենահիմնական հավակնորդը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է, որ ինքն այդ մասին լսում է առաջին անգամ եւ

«Հայաստանի անդամակցությունը ԵվրԱզէս կարգելափակի Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա»

ՈԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադրություն է հայտնել ստեղծել «Եվրասիական միություն» անունով միավորում, որը, փորձագետների կարծիքով, նույն ԽՍՀՄ-ի նորացված տարբերակն է։ Այս հարցը Պուտինը քննարկում է ԱՊՀ տարբեր երկրների ղեկավարների հետ։ Թեման քննարկվել է նաեւ Վլադիմիր Պուտին եւ Սերժ Սարգսյան հանդիպման ժամանակ։ ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ այս միությունը կստեղծվի՞, եւ, առհասարակ, արդյոք արժի, որ Հայաստանն անդամակցի դրան։

Վտարման հետաձգում՝ երիտասարդ անօրինական ներգաղթյալների համար

Միացյալ Նահանգներում այս շաբաթ մեկնարկում է դիմումների ընդունումը երիտասարդ անօրինական այն ներգաղթյալներից, ովքեր ցանկանում են գալիք երկու տարվա ընթացքում մնալ երկրում: Այս դիմումը ներկայացրած ներգաղթյալներին հնարավորություն կտրվի երկու տարվա ընթացքում աշխատել և սովորել՝ առանց վտարված լինելու մտավախության: Ներգաղթի մասին ԱՄՆ-ի օրենսդրության մեջ նման փոփոխություն կատարելու մասին որոշումը երկու ամիս առաջ ընդունվել էր նախագահ Բարաք Օբամայի

Տիգրան Կարապետիչ. «Ի՞նչ գործունեություն ծավալեմ, ի՞նչ անեմ, մա՞րդ ծեծեմ, մա՞րդ խփեմ»

Հատված Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հարցազրույցից: – Այնպիսի տպավորություն է, որ Դուք Ազգային ժողովի ընտրություններից հետո որոշեցիք այլեւս քաղաքականությամբ չզբաղվել եւ որեւէ հայտարարությամբ հանդես չգալ։ Ձեզ նեղացրե՞լ են։ – Ո՛չ, նման բան չկա, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դուք մենակ նախագահ ու տենց մարդկանց եք տալիս եթերաժամ կամ ձեր էջերում, հակառակը՝ դուք եք

«Ինկասացիայի գործով» մեղադրվողը՝ քաղցկեղով տառապող կալանավորը հացադուլ է հայտարարել

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Լեւոն Ավետիսյան) ավարտվեց «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, գլխավոր հաշվապահի տեղակալ Սաթենիկ Սարգսյանի եւ մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հաուցված քրեական գործով դատաքննությունը: Մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես է եկել մեղադրական ճառով, հաստատված համարել մեղադրանքը: Նա Անահիտ Գրիգորյանի համար պահանջել է 9

Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթո). «10 տարի ներվերս կերաք, ձե՛ր պատճառով չեմ առաջադրվել»

Ստեփանավանի գործող ՀՀԿ-ական քաղաքապեւո Սարգիս Ղարաքեշիշյանը (Քոթո), որը հայտնի է սկանդալային պատմություններով, այս անգամ չի առաջադրվել։ Երեկ, երբ զանգահարեցինք Ստեփանավանի դեռեւս գործող քաղաքապետին, նա ասաց. «Ես ձեզնից պրծել եմ, ախր, ես չեմ առաջադրվել, ի՞նչ եք ուզում ինձնից։ Քաղաքական դաշտից հեռանում եմ, չեմ ուզում ընդհանրապես լրագրողների հետ շփվել։ Ինձ հանգիստ թողեք»։ – Բայց պատճառը ո՞րն է,

Մեքենան սուզվել է լիճը

Օգոստոսի 14-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորակ գյուղի մոտակայքում Քաշունի լիճն է սուզվել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա` հայտնվելով 7 մ խորության վրա, և մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 3 ջրափրկարար-ջրասուզակ և Կապանից 6 հրշեջ-փրկարար: Ժամը 19.00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են, ավտոմեքենան չի հայտնաբերվել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031